Դպրոցում ՀՀԿ-ի նիստ են անցկացրել եւ անդամատոմսեր բաժանել (ֆոտո)

Սյունիքի մարզի Մեղրի խոշորացված համայնքի թիվ 2 միջնակարգ դպրոցում քաղաքական միջոցառում է անցկացվել: Armtimes.com-ին հայտնի դարձավ, որ երեկ դպրոցի տնօրեն ՀՀԿ-ական Մերի Հակոբյանը ուսուցչանոցում ՀՀԿ-ի Մեղրիի շրջանային կազմակերպության անդրանիկ նիստն է անցկացրել, որին մասնակցել է ուսուցչական անձնակազմը: Դպրոցի տնօրենի կողմից վարվող նիստի ժամանակ ՀՀԿ-ի անդամատոմսեր են բաժանվել ուսուցիչներին:

ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի այս տարվա շրջաբերականներից մեկը վերաբերում էր հենց կրթական հաստատություններում քարոզչության բացառմանը: «Հաշվի առնելով զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած հրապարակումներն ու ՀՀ ԿԳ նախարարությունն ուղղված բանավոր հարցումները` նախարար Լեւոն Մկրտչյանը այսօր շրջաբերական նամակով դիմել է ՀՀ մարզպետներին եւ Երեւանի քաղաքապետին՝ առաջարկելով խիստ վերահսկողություն սահմանել, որպեսզի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները քարոզչական աշխատանքներում ներգրավվեն բացառապես օրենքի շրջանակում»,-  ասված էր նախարարի փետրվար ամսվա շրջաբերականում:

ՀԳ. Հավանաբար մի հատ էլ հատուկ Մեղրու թիվ 2 դպրոցի վերաբերյալ պետք է նախարարը շրջաբերական ուղարկի, որպեսզի Հայաստանի հարավային դարպասում պատկերացում կազմեն դպրոցներում կրթության եւ քաղաքականության անհամատեղելիության մասին:

Տպել
8753 դիտում

Հայաստանի Հանրապետության նախագահները. ինչպես ընտրվեցին եւ ինչպես հեռացան

ԱԺ-ում անելիքները շատ են. Աշոտյանն ԱԳՆ տեղափոխվելու ցանկություն չունի

ԼՂ հակամարտության կարգավորումը ՄԱԿ-ի 2018 թվականի առաջնահերթություններից է. Գուտերեշ

Ադրբեջանը գնալու է կոնտակտային եւ ոչ կոնտակտային դիվերսիոն պատերազմի. հայացք Ստեփանակերտից

Օրվա կադրը. մոր եւ որդու գրկախառնությունը՝ սրտաճմլիկ տեսարան ձմեռային զորակոչից

Նախարարի մեկնաբանությունը կոշտ էր, պետք է պահել քաղաքավարությունը. Նահապետյան (տեսանյութ)

Թուրքիան ու ՌԴ-ն չեն ընդունում ԱՄՆ-ի կողմից Սիրիայում սահմանապահ զորքերի ստեղծման ծրագիրը

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին մերկասառույց է. Լարսը բաց է

Սերժ Սարգսյանի «գործիքներն» ու նրա «մտերիմների» անձեռնմխելիությունը. խմբագրական

Նսեմացնում է թուրքերին. Էրդողանը՝ ընդդիմադիր քեմալականների անդամի Եղեռնի մասին գրառմանը

Արագածոտնի մարզում ձյուն է տեղում, այլ մարզերում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

Չարենցավանում վրաերթի հետեւանքով 13-ամյա երեխա է մահացել. դեպքը եղել է քրոջ աչքի առաջ

Իր հակապատկերը. Սերժ Սարգսյանի բնութագրած ՀՀ հաջորդ նախագահը շատ հեռու է իրենից

«Ընթացակարգեր կան». Սեյրան Օհանյանը` «գեներալական սխոդկայի» լուրերի մասին. Ժողովուրդ

ԱԳՆ-ում հայտնվելու ամենահավանական թեկնածուն համարվում է Արմեն Աշոտյանը. Հրապարակ

ԱԱԾ պաշտոնյան հանցագործ է. ներգրավված են նրա մայրն ու քույրը. Ժամանակ

Արգելափակված մեքենա ու ձորն ընկնելու վտանգ. տեղացած ձյունը՝ արտակարգ իրավիճակների պատճառ

3 օր տեղումներ կլինեն, այնուհետ ջերմաստիճանը կտրուկ կբարձրանա մինչեւ 13 աստիճան

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է անում ՅՈՒՆԵՍԿՕ-ին միանալ Ղարաբաղում անցկացվելիք մոնիթորինգին

Ֆրանկոֆոնիայի Բուխարեստի գրասենյակում քննարկվել է ՀՀ-ում անցկացվելիք գագաթնաժողովի ընթացքը