ԲՀԿ-ականները միմյանց աչքալուսանք են տալիս. Նորա Առուստամյանը զույգ տղա է ունեցել

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները երեկ ԱԺ-ում միմյանց աչքալուսանք էին տալիս: Armtimes.com-ին հաջողվեց պարզել, որ խմբակցության ամենաերիտասարդ պատգամավորը՝ ԲՀԿ-ական Նորա Առուստամյանը, սեպտեմբերի 25-ին երկու արու զավակ է լույս աշխարհ բերել: Մեր այս տեղեկությունը հաստատեց նաեւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:

«Տիկին Առուստամյանը երեք օր առաջ է ունեցել երկու առողջ տղաներ: Ես արդեն խոսել եմ նրա հետ եւ շնորհավորել, երեխաները եւ մայրը ոչ մի խնդիր չունեն»,- armtimes.com-ի հետ զրույցում ասաց Տոնոյանը:

Նորա Առուստամյանի տղաները լույս աշխարհ են եկել «Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատանը: Ծնողները երեխաներին անվանել են Արամ եւ Արեն:

Նշենք, որ Նորա Առուստամյանը ծնվել է 1991թ. սեպտեմբերի 24-ին Աշտարակում: 2012-ին  ավարտել է Երեւանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի լեզվաբանություն եւ միջմշակութային հաղորդակցություն բաժինը: 2014-2017-ին եղել է ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի օգնականը: 2017թ. մայիսի 30-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի թիվ 7 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: 

Նորա Առուստամյանի հայրը՝ Սեդրակ Առուստամյանը, «Մուլտի Գրուպ Կոնցեռնի» գործադիր տնօրենն է, Գագիկ Ծառուկյանի աջ ձեռքը:

Տպել
5873 դիտում

Արմեն Փամբուխչյանը նշանակվել է ՏԿՏՏ նախարարի առաջին տեղակալ

Բուլղարիան չի մասնակցելու այս տարվա Եվրատեսիլին, իսկ համաշխարհային աստղերը բոյկոտում են մրցույթը

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Ֆրանկոֆոն մամուլի միջազգային միության վարչության մի խումբ անդամների

Հորդորում եմ պահպանել կոռեկտություն, Խանդոյանը կասեր՝ մենք նույն Հայրենիքի զավակներն ենք. Վ. Ավետիսյան

Մահացել է Microsoft-ի համահիմնադիր Փոլ Ալենը՝ ամենահարուստ մարդկանցից մեկն աշխարհում

Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Nissan-ն ու 07-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր

1 շաբաթում 153 հրդեհ է գրանցվել, թունավորման 9 դեպք, որից տուժել է 11 քաղաքացի

Հիացած եմ Հայաստանի գեղատեսիլ վայրերով և հայերի հյուրասիրությամբ. Ուկրաինայի ԱԳ պետքարտուղար

Արարատ Միրզոյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է ՀՀ–ում ներքաղաքական զարգացումները

Թրանսփարենսի Ինթերնեշնլ-ը դիմել է ԵԽԽՎ՝ Հայաստանի՝ փողերի լվացման սխեմաներում ընդգրկված լինելու քննության համար

ՀՀԿ-ի՝ Բրյուսովի համալսարանի չհրկիզվող պահարանից գտնված 56 անդամատոմսերից 5-ը կապ չունեն բուհի հետ

Հայտնի են Արմավիրի, Արագածոտնի, Սյունիքի նոր մարզպետների անունները

Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել Յուրի Բաշմետի հետ

Հունան Պողոսյանը նշանակվելու է Սյունիքի մարզպետ

ՀՀ ֆուտբոլի հավաքականի անդամները հանդիպել են երկրպագուների հետ

Կոտայքում բախվել են Ոստիկանության և ՊՆ ծառայողների մեքենաները. 4 ամսական երեխան հիվանդանոցում է

Բան ունեք ասելո՞ւ, եկեք, հանրային քննարկմանն, ասեք, ֆեյսբուքում մի ակտիվացեք. Սամվել Բալասանյանը զայրացել է

ՀԱՊԿ ԽՎ նիստը Երեւանի փոխարեն կկայանա Մոսկվայում

Մովսիսյանի ու Մխիթարյանի հարաբերությունները լարված չեն. վստահեցնում է Գյուլբուդաղյանցը

Թունջբոյաջյանն այցելել է «Հայաստան» համահայկական հիմնադրամ, պատրաստ է դառնալ սփյուռքի դեսպանը