Զոհված զինծառայողի եղբայրը մեկ տարի առաջ էր մահացել. ընտանիքը ծանր պայմաններում է ապրում

Արցախում հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող 19-ամյա Սեյրան Սարգսյանը Տավուշի մարզի Թեղուտ գյուղի բնակիչ էր:

Ընտանիքն ապրում է ծայրահեղ ծանր սոցիալական պայմաններում: Այս մասին մեր զրույցում ասաց գյուղապետ Արարատ Թամրազյանը: «Մեր գյուղի շատ չարքաշ ընտանիքներից մեկն է: Ծնողներն աշխատանք չունեն, երեք որդիներից ավագը մեկ տարի առաջ ավտովթարից էր զոհվել, Սեյրանն էլ ընտանիքի փոքրն էր, թոռնիկիս ընկերը: Ողջ գյուղը սգի մեջ է: Շատ խելոք, աշխատող տղա էր»,- ասաց Թամրազյանը:

Հարցին, թե ինչպե՞ս է տեղի ունեցել դեպքը, Արարատ Թամրազյանն ասաց, որ Սեյրան Սարգսյանը դիրքերում հակառակորդի արձակած կրակոցից վիրավորվել է, հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին մահացել:

Հիշեցնենք, որ 19-ամյա զինծառայողը զոհվել է այսօր ժամը 15:00-ի սահմաններում:

Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Արցախի պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Սեյրան Սարգսյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Տպել
42394 դիտում

Խանդոյանի նկարով պաստառը Հայաստան-Մակեդոնիա ֆուտբոլային խաղի ժամանակ

Իմ գերխնդիրը ոչ թե քաղաքապետ դառնալն է, այլ քաղաքը կառուցելը. ես ծառայելու եմ ժողովրդին. Սևակ Միքայելյան

ՀՀ վարչապետը հրաժարական ներկայացրեց

Մեր ձեռքը մեկնած է, օդում է՝ նոր խաղի կանոներով աշխատելու համար. Միրզոյանը՝ Հունան Պողոսյանի մասին

Կարեւոր է, որ «Ելք» խմբակցությունն ակտիվ դերակատարում ունենա առաջիկայում. վարչապետ

Մեր նպատակն իսկապես նույնն է. Ռուստամյանը՝ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ (լուսանկարներ)

Եկանք այն փոխզիջման, որ 4-րդ ուժը կարող է հայտնվել ԱԺ-ում, եթե հավաքել է առնվազն 2% քվե. Միրզոյան-ԲՀԿ հանդիպում

55-ամյա տղամարդը պատահաբար խմել է քացախաթթվային էսենցիա և մահացել

Հովիկ Աբրահամյանին պատկանող գործարանից հայտնաբերված զենք-զինամթերքն անօրինական է, բայց կապ չունի Մարտի 1-ի հետ

Քրեական հեղինակություն Նորատուսցի Արային մեղադրանք է առաջադրվել. խուզարկվել է նրա բնակարանը

Երեւան քաղաքի Հասրաթյան փողոցի հետիոտնային անցումը կվերակառուցվի

Ucom-ի բոլոր հեռուստադիտողները կվայելեն ամենապահանջված հեռուստասերիալների 4 հեռուստաալիքներ

Վանեցյանը Մինասյանին ասել է, որ նա կարող է մնալ հավաքականում, բայց նա հրաժարական է տվել

Արա Բաբլոյանը Ժնեւում մասնակցում է Միջխորհրդարանական միության 139-րդ վեհաժողովի աշխատանքներին

Ֆրանկոֆոնիան անհանգստացրել է Բաքվին. Արցախի հարցում զգուշավոր են

Moody's միջազգային վարկանշային գործակալությունն Ինեկոբանկին շնորհել է B1 վարկանիշ

Ես համաձայն չեմ Վիգեն Սարգսյանի դիտարկման հետ. Արարատ Միրզոյան

Կառավարությունն ԸՕ-ի նախագիծն այնպես է բերում, որ ասի՝ դե ես բերեցի, խորհրդարանը չընդունեց. Վիգեն Սարգսյան

Մայքլ Ջեքսոն՝ Արամ Խաչատրյանում. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա նորովի

Շարունակենք միմյանց հետ համագործակցել. Փաշինյանը հանդիպել է ՀՅԴ ներկայացուցիչների հետ