«Արմենիա» ԲԿ-ում այսօր կրակոցներ արձակածը «Բանդայի» հայտնի գործով դատապարտյալն է

02/10/2017 schedule18:03

Armtimes.com-ին հաջողվեց պարզել, որ այսօր «Արմենիա» ԲԿ-ում այսօր փորձել է փախուuտի դիմել հայտնի «բանդայի» գործով դատապարտյալ Դավիթ Գալստյանը:

Մեր տեղեկություններով, նրան այսօր տեղափոխել են «Արմենիա» ԲԿ բուժհետազոտման. նախնական տեղեկություններով, վերջինս ընկերոջ հետ կազմակերպել է իր փախուստը: Մեզ հաջողվեց պարզել, որ Գալստյանի ընկերը մտել է նրա հիվանդասենյակ եւ իրարանցում ստեղծելու համար կրակոցներ արձակել հատակին, այդ ընթացքում ՔԿՀ աշխատակիցներին հաջողվել է վնասազերծել ընկերոջը: Այդ ընթացքում Դավիթ Գալստյանին հաջողվել է ՔԿՀ-ի աշխատակիցներից մեկի զենքը խլել եւ կրկին կրակել հատակին, որից հետո հիվանդասենյակից դիմել է փախուստի, նրան սակայն վնասազերծել են ԲԿ-ում ծառայություն իրականացնող ոստիկանները:

Հիշեցնենք, որ բանդայի գործով դատապարտված Դավիթ Գալստյանը, մեղավոր է ճանաչվել 2011 թվականի մայիս-սեպտեմբեր ամիսներին ավազակային հարձակումներ կատարելու համար: Հարձակումների թիրախ էին դարձել խմբի կողմից առանձնացված, ունեւոր համարված մարդիկ՝ Ատոմ Ղազազյանը, Էդուարդ Բեզոյանը, Աղվան Գրիգորյանը, Նապոլեոն Ազիզյանը: Հարձակումներն իրականացվել էին վերջիններիս առանձնատների վրա: Դավիթ Գալստյանը նախկինում նաեւ ինքնասպանության փորձ է կատարել հենց դատարանի դահլիճում:

Այսօր ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից հայտնեցին, որ այսօր ժամը 16:20-ի սահմաններում, ինքնաձիգով զինված քաղաքացին մտել է «Արմենիա» բժշկական կենտրոն, ուր բուժում է ստանում կալանավորված մի քաղաքացի, եւ անկանոն կրակոցներ արձակել:

Հարձակում գործող անձը վնասազերծվել է կալանավորին հսկող քրեակատարողական ծառայողների կողմից: Կանխվել է նաեւ փախուստի փորձը: Կատարվում է քննություն:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այդ անձը, ով ինքնաձիգը հիվանդանոց է մտցրել պայուսակի մեջ թաքցրած, 3-րդ հարկի հիվանդասենյակներից մեկում ոչ թիրախային անկանոն կրակոցներ է արձակել։

ՀՀ Արդարադատության նախարարության կալանավայրերի վարչության, Ոստիկանության ծառայողները, կալանավորին հսկող Ոստիկանության ծառայողները կարողացել են վնասազերծել կրակոցներ արձակողին, սակայն կալանավորը դիմել է փախուստի։

Նրա փախուստը կանխվել է հիվանդանոցում ծառայություն կատարող ՀՀ Արդարադատության նախարարության կալանավայրերի վարչության, Ոստիկանության ծառայողների եւ «Բրիգադ» անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից։

Այս պահին հիվանդանոց են ժամանել Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության, Ոստիկանության Մաշտոցի բաժնի, ինչպես նաեւ Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները։

Դեպքի հանգամանքները պարզվում են։ Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին չենք հրապարակում փախուստի դիմած կալանավորի եւ ինքնաձիգով կրակոցներ արձակած ոստիկանների կողմից վնասազերծվածի ինքնությունը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
14947 դիտում

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ

Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների

34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան

ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը

Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ

Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում

«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում

Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը

Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները

Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս

Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն

Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին

Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին

Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել

«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը

Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է

Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը

Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան

Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան

Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան

Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է

Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել

Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան

ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր

Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ