Հայկ Մարությանը մեքենան է ծախել «Սուպեր մամա 2»-ի համար. սյուժեն, բյուջեն, սպասելիքները

05/10/2017 schedule13:21

«Սուպեր մամա 2»-ի ստեղծման վրա ստեղծագործական անձնակազմն առաջինից 2 անգամ ավելի ջանքեր է թափել ու բյուջե ներդրել եւ հուսով է, որ հաջողությունն էլ կգերազանցի նախորդին: Այս մասին երեկ՝ հոկտեմբերի 4-ին, տեղի ունեցած պրեմիերայի ժամանակ ասացին կատակերգությունը ստեղծողները: Գլխավոր պրոդյուսեր ու դերակատար Հայկ Մարությանը նույնիսկ նշեց, որ ավտոմեքենան է վաճառել բյուջեն լրացնելու համար:

«Եթե 1-ինը ռոմանտիկ կատակերգություն էր, ապա սա արդեն արկածային կատակերգություն է: Բնականաբար, երբ գնում ես առաջ, ունենում ես նոր սանդղակ, որին հասնելու համար պետք է վերեւ բարձրանաս: Միայն սցենարով եւ խաղով չես կարող անել դա: Երբ սցենարը լինում է արկածային, նկարահանումները բարդանում են, եւ բյուջեն շատ արագ սկսում է աճել: Մի ավտոմեքենա ունեի, այս անգամ դա եմ վաճառել, իսկ մնացած գումարը լրացրել ենք վարկով՝ հուրախություն բանկերի»,- ասաց նա մինչեւ ֆիլմի դիտումը տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ՝ ավելացնելով, որ նախնական բյուջեն մոտ 400,000 դոլար է եղել, սակայն ծախսերի վերջնական հաշվարկը դեռ չեն արել:

Իսկ ահա ցուցադրությունից հետո Հայկը հույս հայտնեց, որ ֆիլմը կունենա այն կյանքը, որն իրենք ակնկալում են: Պրեմիերայի ընթացքում հանդիսատեսի արձագանքը, ըստ նրա, ցույց տվեց, որ իրենք ճիշտ շեշտադրումներ են արել: Մնում է աշխատանքի հետագա կյանքն էլ շարունակվի այնպես, ինչպես սկսվել է:

«Մենք, իհարկե, թեսթային նայել ենք շատ սեղմ կազմով, բայց 1-ին անգամ այսօր հանդիսատեսի ներկայությամբ նայեցինք: Շատ լավ տպավորություններ ունեմ: Կային կոնկրետ պահեր, որոնց դեպքում կոնկրետ արձագանքներ էինք սպասում, եւ դրանք եղան: Այսօր, երեւի, ամենախիստ հանդիսատեսն է, որովհետեւ մեծամասնությունն այս ոլորտի մասնագետներ են, ավելի խիստ են նայում: Այնպես որ, եթե այսօրվա օրն անցկացնում ես, ուրեմն լավ է: Ամենամեծ գնահատականն ինձ համար այն է, որ ասում են առաջինից լավն է: Եթե առաջինը շատ էին սիրում, եւ սա էլ նրանից լավն է... ինձ թվում է՝ դրանից ավելի լավ գնահատական չի կարող լինել»,- ասաց նա:

Գարիկ Պապոյանը, որը ֆիլմում մարմնավորում է Մենուային, նույնպես նշեց, որ սպասում էր պրեմիերայի հանդիսատեսի գնահատականին: Խոստովանեց, որ լարված է եղել մինչեւ ցուցադրությունը, սակայն ներկաների արձագանքը ցույց է տվել, որ իրենք հաջող աշխատանք են արել:

«Պրեմիերաներին հիմնականում մի քիչ ավելի բծախնդիր հանդիսատես է լինում, ու արձագանքներն այդքան շռայլ չեն լինում, ինչպես հաջորդող օրերին, երբ արդեն տոմսեր են վաճառվում, բայց այսօր բարձր ծիծաղները, բարձր, հոտնկայս ծափահարություններն ամեն ինչ տեղը գցեցին: Կարծում եմ՝ մեր գնահատականը, որ ֆիլմն ստացվել է, այսօր հաստատվեց հանդիսատեսի կողմից,- ասաց նա եւ ավելացրեց,- կարծում եմ՝ կգերազանցի առաջին մասի հաջողությունը... 4 անգամ (ծիծաղում է)»:

«Սուպեր մամայի» 2-րդ մասում Կարենը կրկին ստիպված է լինում ներկայանալ որպես Կարինե այս անգամ ոչ թե սեփական շահերի, այլ կնոջը՝ Սոնային փրկելու համար: Սոնայի բարեգործական կազմակերպության գլխավոր հաշվապահը՝ Սեդան, ընկերությունից գողանում է 1 մլն դոլար, ու փախչում: Ավելի ուշ մարդ է գցում մեքենայի տակ ու դատապարտվում, մինչեւ այդ, սակայն հասցնում է թաքցնել փողերը: Եթե դրանք կարճ ժամանակում չվերադարձվեն, Սոնան նույնպես կդատապարտվի, քանի որ որպես տնօրեն գողության պատասխանատվությունն ընկնելու է նրա վրա: Այսպես Կարեն-Կարինեն հայտնվում է կանանց բանտում:

Գումարի մասին իմանում է նաեւ Մենուան, որը ֆիլմի առաջին մասում ամեն ինչ կորցնելուց հետո հայտնվել է փողոցում: Նա նույնպես կնոջ կերպարով (Մոնիկա) գնում է կանանց բանտ՝ փողերի տեղը պարզելու: Սկզբում նա եւ Կարինեն միմյանց դեմ պայքարելով են փորձում Սեդայից ճշտել՝ որտեղ է գումարը, սակայն երբ Մենուան տեղեկանում է՝ ինչ է սպառնում Սոնային, միավորվում է Կարենի հետ: Ինչ վերաբերում է Սեդային, ապա այն բանից հետո, ինչ բանտի տնօրենը նրան կտտանքների է ենթարկում՝ հոսանքահարում է փողերի տեղը պարզելու համար, ձեւացնում է, թե գժվել է: Կարենն ու Մենուան մյուս բանտարկյալների օգնությամբ կազմակերպում են իրենց փախուստը՝ Սեդայի հետ: Վերջինս փորձում է խաբեությամբ վերցնել փողերն ու փախչել, սակայն չի ստացվում: Ի վերջո, 1 մլն դոլարը վերադարձվում է բարեգործական կազմակերպություն:

Ֆիլմի վերջում Մենուան գտնում է իր 2-րդ կեսին: Բանտում նա ծանոթանում է Լիլիթի հետ ու սիրահարվում նրան: Ասում է, որ կսպասի նրան այնքան, մինչեւ նա ամբողջությամբ կրի պատիժը, սակայն պարզվում է, որ դրա կարիքը չկա: Իրականում Լիլիթը ոստիկան է, որը որպես գաղտնի գործակալ՝ կալանավորի կերպարանքով գնացել է բանտ՝ տնօրենի ու բանտապահների անբարեխիղճ աշխատանքի վերաբերյալ ապացույցներ հավաքելու: Նա ավարտում է իր գործը, հեռանում բանտից, եւ սկսվում է նրա ու Մենուայի սիրո պատմությունը:

Ֆիլմում, բացի Հայկից ու Գարիկից, նկարահանվել են նաեւ Անի Խաչիկյանը, Արսինե Նավասարդյանը, Անդրանիկ Հարությունյանը, Ռաֆայել Երանոսյանը, Լիլի Էլբակյանը, Էվա Խաչատրյանը, Իվետա Եդիգարյանը, Արման Նավասարդյանը, Հրաչ Մուրադյանը, երգիչ Էրիկը: Ֆիլմն էկրաններին է այսօրվանից՝ հոկտեմբերի 5-ից: Ցուցադրվելու է նաեւ մարզերում ու Արցախում: Այն նայելու հնարավորություն կունենան նաեւ սահմանամերձ որոշ գյուղերում՝ անվճար:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8999 դիտում

Բարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին․ վարչապետը՝ Քիր Սթարմերին

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի շրջանավարտներ, հրավիրում եմ ընդգրկվել Կառավարության կադրային բանկում

Որպես անհետ կորած որոնվում է 1964թ. ծնված Կարապետ Մարգարյանը

Ռուսաստանի ԶՈՒ-ն առաջ է գնում, Ուկրաինան չի կարողանում զսպել գրոհը, անցնում է ահաբեկչական մեթոդների. Պուտին

Դեյվիդ Բեքհեմը աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»

Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին․ հարավային շրջանում զոհեր կան

Հայտնի է՝ երբ ԿՀԸ-ն կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները

Գիտելիքի արտահոսքից՝ գիտելիքի վերադարձ․ պետական աջակցությամբ ՀՀ եկած հետազոտողները նոր բացահայտումներ են անում

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ

Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. ՄԻՊ

Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը

Հայտնի է՝ երբ տեղի կունենան Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները

14-ամյա երեխան տան բակում հրացանով ծառին է կրակել, գնդակը հետադարձ է կատարել, կպել կրծքավանդակին

Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից

Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը

Վանաձորում մեքենաներ են բախվել․ մեկը կողաշրջվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի

Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել

Էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է պետական ծրագրից օգտված Էջմիածնի խեցգետնաբուծական համալիր

Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետի մյուս կողմ և չեն կարողացել հետ վերադառնալ

Սար բարձրանալիս «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը․ կա զոհ

ԱՄՆ-Իրան խաղաղության շուրջ փաստաթղթի վերջնական տեքստը համաձայնեցվել է․ Պակիստանի վարչապետ

Բարձր ենք գնահատում Նորդիկ երկրների ներդրումը համաշխարհային խաղաղության գործում․ Մհեր Գրիգորյան

«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին

Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանը սպասվող եղանակի մասին տեսանյութ է հրապարակել

«Հմի դու Գագոյի թիմում ե՞ս», «Ամսի 1-ին հանեց 800 հազար փող տվեց»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից

Կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի տրանսֆորմատորը․ Արագածոտնում հոսանքազրկված բնակավայրեր կան

Զերծ մնալ գետեր, լճեր, այլ բնական ջրային միջավայր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց․ ՇՄՆ

Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը

2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Թիկունքում Աղստևն է․ լավ օր բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը

Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան

Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ

ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ

Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ

ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի

Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք

Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում