Երևան
12 °C
Նորօրյա ստրկությունը՝ թրաֆիքինգը, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում շարունակում է արդիական խնդիր մնալ՝ հաշվի չառնելով ո'չ սեռ, ո'չ տարիք, ո'չ էլ կարգավիճակ ու մասնագիտություն։
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տվյալներով՝ Հայաստանում 2017 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում արդեն գրանցվել են 40-ից ավելի անձինք, որոնք պետք է թրաֆիքինգի նույնացման ենթարկվեն։ Նրանցից հինգն անչափահասներ են։
Ու թեև մասնագետները փաստում են, որ վերջին տարիներին Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի շրջանակներում ահռելի աշխատանք է կատարվել, որի շնորհիվ զգալիորեն կրճատվել են արտերկրում սեռական շահագործման ենթարկելու դեպքերը, սակայն երկրի սոցիալ- տնտեսական խնդիրները թրաֆիքինգի համար նոր օջախներ են ստեղծել՝ առավել խոցելի դարձնելով կանանց։
Ըստ ոստիկանության տվյալների՝ 2017թ.առաջին վեց ամիսներին Հայաստանում արձանագրվել է թրաֆիքինգի 7 դեպք, որից 4-ն աշխատանքային շահագործման դեպքեր են, 3-ը՝ սեռական: Աշխատանքային թրաֆիքինգի բոլոր դեպքերը ներքին են, այսինքն, Հայաստանի քաղաքացիները շահագործման են ենթարկվել հենց ՀՀ սահմաններում, ընդ որում, մեկը մուրացկանության մեջ ներգրավելու միջոցով: Սեռական շահագործման դեպքերից մեկը կրկին ներքին է, երկուսը արտաքին, որոնցից մեկը տեղի է ունեցել Թուրքիայում, մեկը՝ ԱՄԷ-ում:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կանանց, երեխաների եւ ընտանիքի հիմնախնդիրների վարչության ներկայացուցիչ Էլեոնորա Վիրաբյանը թրաֆիքինգի խնդիրների մասին «Հոդված 3» ակումբի հրավիրած քննարկման ընթացքում ցավով արձանագրեց, որ եթե նախկինում Հայաստանի քաղաքացիները հիմնականում դրսում էին ենթարկվում շահագործման, ապա այժմ արդեն ավելի շատ են երկրի ներսում կատարված շահագործման դեպքերը։
«Բացի նրանից, որ նախորդ տարիների համեմատ թրաֆիքինգի նույնացման ենթակաների թիվն աճել է, այժմ մենք ավելի շատ հանդիպում ենք հարկադիր աշխատանքի դեպքերի, ինչը, իհարկե, սոցիալական վիճակի արտացոլումն է։ Մարդիկ համաձայնում են աշխատանքի ցանկացած առաջարկի։ Մարդիկ ամեն բանի համաձայնում են, միայն թե կարողանան պահել իրենց ընտանիքները»,-ասում է Վիրաբյանը։
2004 թ.-ից գործող «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ Վիկտորիա Ավակովայի գնահատմամբ՝ թրաֆիքինգի կարող են ենթարկվել բոլորը և թրաֆիքինգն արդիական խնդիր է գրեթե բոլոր երկրներում։
«Կանայք, տղամարդիկ, երեխաները, բոլորն էլ ենթարկվում են թրաֆիքինգի։ Տարիներ առաջ մեզ հանդիպած թրաֆիքինգի զոհերի 80 տոկոսից ավելին կանանց և երեխաների սեռական շահագործման դեպքերն էին, մինչդեռ այսօր 50/50 հարաբերակցությամբ են սեռական բռնության և աշխատանքային շահագործման դեպքերը»,- նշում է Ավակովան՝ հավելելով, որ եթե կանայք ու երեխաները ենթարկվում են և՛ սեռական, և՛ աշխատանքային շահագործման, ապա տղամարդիկ ենթարկվում են հիմնականում աշխատանքային շահագործման և հազվադեպ են բարձրաձայնում դրա մասին, ինչն ավելի է բարդացնում նրանց օգնություն ցուցաբերելն ու իրավիճակի լիարժեք պատկերը ստանալը։
«Վերադարձ և պաշտպանություն» սոցիալ-իրավական ՀԿ նախագահ Տաթեւիկ Բեժանյանն ասում է, որ սոցիալական խնդիրների հետևանքով, համապատասխան աշխատանքի փնտրտուքները մեր քաղաքացիներին, հիմնականում 26- 54 տարեկան տղամարդկանց, հասցնում են մինչև արտերկիր, մասնավորապես Ռուսաստան, ԱՄՆ-ը, եվրոպական երկրներ։ Կանայք էլ մեկնում են Թուրքիա, Արաբական Միացյալ էմիրություններ։
Աշխատանքային միգրացիան ոչ միայն թրաֆիքինգի ենթարկվելու լուրջ վտանգներ է ի հայտ բերում, այլ նաև հայրենիքում թողած ընտանիքում են բազմաթիվ ու անդառնալի հետևանքներով խնդիրներն ավելանում:
«Տղամարդիկ մեկնելով՝ հսկայական բեռ են թողնում կանանց վրա, որոնք միայնակ պետք է լուծեն կենցաղային հարցերը, մեծահասակների ու երեխաների խնամք և այլն, որոնք լրջագույն խնդիր են դարձել։ Բացի այդ, միգրանտ տղամարդիկ, ցավոք սրտի, իրենց հետ բերում են ոչ միայն գումար, այլև բազմաթիվ սեռավարակներ։ Սրանք լուրջ ահազանգեր են, որոնց պետք է ուշադրություն դարձնենք։ Հատկանշական է, որ վերարտադրողական տարիքի մեր տղամարդիկ դրսում են, ինչը լուրջ դեմոգրաֆիական խնդիր է նաև,- ասում է Բեժանյանը՝ ցավով նշելով, որ քանի դեռ մարդիկ հաց վաստակելու խնդիր ունեն, նման դեպքերը կանխել դժվար է լինելու,- «Մենք փորձում ենք կանխարգելմամբ աշխատել, հիմքից վերացնել այս խնդիրը, սակայն երկրում սոցիալ- տնտեսական վիճակը պետք է բարելավվի, քանի որ այս ամենը փոխադարձ երևույթներ են»։
Աշխատանք և ապրուստ հայթայթելը երկրի ներսում էլ որոշ դեպքերում ստրկական կարգավիճակի մեջ է դնում աշխատողներին:
«Վերջերս դեպք ունեցանք, երբ ընտանիքն ապրում էր գոմում, աշխատում էին միայն ծածկ ու մինիմալ սնունդ ունենալու դիմաց: Սովորաբար, իհարկե, նախապես պայմանավորվում են, որ վարձատրվելու է նրանց աշխատանքը, սակայն հետո ինչ-ինչ պատճառներ են լինում, ասենք կենդանի է սատկում կամ կորում, պարտքերը կուտակվում են ու նրանք անընդհատ աշխատում են պարտքերը փակելու համար։ Սա ժամանակակից ստրկություն է, հարկադիր աշխատանք,- ասում է «ԱՄՔՈՐ -Հայաստան» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ Վիկտորիա Ավակովան:
Փորձագետը փաստում է, որ այդ ընտանիքները տարրական գիտելիքներ չունեն.«կարևոր է կրթության խնդիրը, վերջին շրջանում մեզ հանդիպած մարդկանց մեծ մասը նույնիսկ գրել կարդալ չգիտեն, հետո նրանց երեխաներն էլ չեն ստանում կրթություն ու այսպես շարունակվում է, հետևաբար, շատ հեշտ է նրանց շահագործման ենթարկելը»։
«ԱՄՔՈՐ -Հայաստան»-ը իրականացնում է իրազեկող սեմինարներ այն գյուղերում, որտեղ արտագնա աշխատանքի մեծ հոսք կա, քանի որ մեկնողները հիմնական թիրախներն են։ Խոցելի են հատկապես ծանր կացության մեջ գտնվող կանայք, ռիսկային խմբեր են համարվում նաև այն կանայք ու աղջիկները, որոնք արդեն եղել են զոհի կարգավիճակում, ենթարկվել են ընտանեկան, սեռական բռնության, որի հետևանքով էլ հեշտ ենթարկվող են։
«Շատ դեպքեր ենք ունեցել, երբ աղջիկը մարզից է, մայրը հարբեցող է եղել, գյուղի կանանցից մեկն էլ օգտվել է առիթից ու Երևան բերելով ենթարկել է սեռական շահագործման։ Բավական շատացել են նաև «սկայպով» ամուսնությունների դեպքերը, երբ ամուսինը արտերկրում է, իրար գրեթե չեն ճանաչում, ամուսնանում են ու կինը պարզապես դառնում է տանը ստրուկ։ Վերջերս էլ ունեցանք դեպք, երբ բավական փորձառու իրավաբաններ էին ենթարկվել թրաֆիքինգի և, բարեբախտաբար, ժամանակին բարձրաձայնել էին ու խուսափել վաճառքից»,- ասում է Ավակովան՝ նշելով, որ թրաֆիքինգի զոհերը շատ հաճախ նույնիսկ ցուցմունք չեն տալիս իրենց շահագործողների դեմ, ինչն էլ ավելի է բարդացնում մեղավորներին գտնելու, պատժելու և կանխարգելման գործընթացը։
Հատկանշական է, որ վերջերս կատարված օրենսդրական փոփոխություններն ազդել են նաև թրաֆիքինգի զոհերի աջակցման կարգի վրա, մասնավորապես, եթե նախկինում ուղղորդման, աջակցման կարգը տրամադրվում էր միայն քննչական գործողություններից հետո, որը երկարատև գործընթաց է, հիմա արդեն անձն առաջնահերթ ստանում է հոգեբանական, իրավաբանական, դրամական աջակցություն։
Սակայն, եթե թրաֆիքինգի զոհերին պետությունը չի թողնում միայնակ, նրանց ոչ միշտ են ընդունում հարազատները, ինչն այս անձանց առավել խոցելի է դարձնում, համայնքի կողմից մերժվելուց հետո շատերը նույնիսկ կրկին հետ վերադարձի ճանապարհն են բռնում։
«Շատ դժվար է այդ զոհերին ներշնչելը, որ ինքնուրույն քայլեր կարող են անել, մենք ունենք կացարան, աջակցման ծրագիր, սակայն երբ ընտանիքը չի ընդունում, իրավիճակը առավել բարդանում է։ Եթե նույնիսկ ընդունում էլ են, ապա ամեն պահի հիշեցնում են այդ մասին,- ասում է Ավակովան՝ նշելով, որ նման պարագայում հարկավոր է աշխատել ամբողջ համայնքի հետ.
«Մի դեպք եղավ, երբ կինը վերադարձել էր Դուբայից արդեն հղի վիճակում, ուներ ևս երեք երեխա մոր մոտ, մոտ մեկ տարի մնաց մեր կացարանում, իր հայրն ասաց, որ կարող ես վերադառնալ, բայց առանց երեխայի, այդ արաբի երեխային հանձնի մանկատուն։ Մենք կազմակերպեցինք մի քանի հանդիպում, հանդիպեցին նաև երեխաները միմյանց, ի վերջո նրանք ընդունեցին երեխային, արդեն դպրոցական բալիկ է։ Մենք կարողացանք այդ ընտանիքին օգնել բիզնեսով, իրենք սկսեցին խոզ պահել, հիմա ունեն աշխատանք, սեփական բիզնեսը։ Ի վերջո համայնքն էլ ընդունեց, հասկացան, որ այդ կինն իսկապես խաբվել է»։
Ու թեև մասնագետները նշում են, որ բոլորին էլ կարող է սպառնալ 21-րդ դարի ստրկությունը, այդուհանդերձ, կոչ են անում լինել ուշադիր և աշխատանքի գայթակղությանը տրվելիս գոնե մի պահ մտածել. եթե քեզ տանում են հացթուխ աշխատելու համար, բայց չեն հարցնում երբևէ հաց թխած կա՞ս, կամ եթե գնում ես մի երկիր, որտեղ գոնե լեզուն չգիտես, ինչպե՞ս ես աշխատելու։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործում. Ալիև
Կասեցվել է Վանաձորում գործող լցակայանի հեղուկ գազի վաճառքը
Ուժգին քամին 4 մարզում պոկել է տանիքների թիթեղներ, վնասել պարիսպ, գազատար խողովակ, լարեր, մեքենաներ, սյուներ
Վանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոցի միջնորդությունը
Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստանալու համար
2-րդ բանակային զորամիավորման անձնակազմին է ներկայացվել նորանշանակ հրամանատարը՝ գեներալ-մայոր Սիմոն Նազարյանը
Մարտինեսը հայտարարել է Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին
Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 12.2%-ով․ Պապոյան
Փրկարարները հեռացրել են թափված քարերը․ «Չայնիի ոլորաններ»-ում երթևեկությունը վերականգնվել է
Խոշոր չափերով խարդախություն կատարելու համար մեղադրվողը հանձնվել է Ուզբեկստանի Հանրապետությանը
Արմավիրի մարզում ուժեղ քամու հետևանքով հենասյուներ են վնասվել․ հոսանքազրկված գյուղեր կան
Հայ ժողովուրդը լավ գիտի ոճրագործությունների կործանարար հետևանքները. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Սևանա լճի մակարդակը հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով
Ծիրանները խորհրդանշում են ՀՀ-ում տեղի ունեցող փոփոխությունները․ Մարթա Կոսը հայկական ծիրանից ջեմ է պատրաստել
Ռուսաստանը և Ուկրաինան ցանկանում են հնարավորինս շուտ վերջ դնել հակամարտությանը․ Թրամփ
Մասիս քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Ծառուկյանի առանձնատնից առգրավվել են 3 առյուծ, 1 վագր, տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ
ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի ՉԼ որակավորման հանդիպում
Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ. նրան հանձնվել է բողոքի նոտա
«Իմ քայլը» շարունակում է կրթական նոր հորիզոններ բացել․ հիմնադրամի 5 շահառու վերապատրաստվում է Չինաստանում
Մտածում էին՝ Պուտինը վերևից կայծակներ է նետելու ՀՀ-ի վրա, և ամեն ինչ չորանալու է. Դավիթ Ստեփանյան. տեսանյութ
Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող կենդանիները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ տեսանյութ
Թուրքիան ամրապնդել է իր առաջատար դերը ՆԱՏՕ-ում․ Էրդողանը հանդիպել է Ռյուտեի հետ
Մարզերի դպրոցների ենթակայության փոփոխության վերաբերյալ քննարկումներն ամփոփվել են Արագածոտնի և Շիրակի մարզերում
Ինչի համար է մեղադրվում Գագիկ Ծառուկյանը․ նրա հետ ձերբակալվել է հանցավոր խմբի ևս մեկ անդամ․ մանրամասներ
Գյումրի-Արտենի ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա 3 զոհ
Զուգարաններում փող բաժանողները եկել կուսությունից են խոսում. սրանք ամեն տեղ վնաս են տալիս
Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել, տեղափոխվել է Քննչական կոմիտե․ կներկայացվի կալանքի միջնորդություն
Ներկայացվել է վարորդական իրավունքի վերականգնման նոր կարգը․ ժամկետներ
ԲՏԱՆ աջակցությամբ հայկական ընկերությունները միասնական տաղավարով մասնակցել են «GITEX AI EUROPE 2026»-ին
Հաստատվել է քոլեջների ընդունելության նոր կարգը․ ինչպես դիմել
Գեղարքունիքի մարզում 24 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
Վերահաստատվել է կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը․ հանդիպել են Պապոյանը և Ալիխանովը
Ինչպես ընտրություններից առաջ, այնպես էլ հետո տրամադրված ենք ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացմանը․ վարչապետ
Ակնկալում ենք՝ նոր Կառավարությունը կապահովի ՌԴ-ՀՀ հարաբերությունների զարգացումը՝ միմյանց շահերը հաշվի առնելով
GTB Holdings-ը՝ Seaside Startup Summit Armenia 2026-ի գլխավոր գործընկեր
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հանդիպումը․ տեսանյութ
Սերժ Սարգսյանից կբռնագանձվեն շուրջ 630 մլն դրամ, ավանդների տոկոսագումար, անշարժ գույքերից մասնաբաժիններ և այլն
Մի դրամի ուժն ու Սիմֆոնիկ նվագախումբն ամփոփեցին Շիրակում մեկնարկած անտառային նախագիծը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT