Մղձավանջ. չորս զոհ՝ հանուն «մեծ» սիրո

12/10/2017 schedule16:55

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հոկտեմբերի 12-ի համարում

2003-ի հոկտեմբերի 22-ին Տիգրան Մեծ պողոտայի 36 շենքի 51 բնակարանում կատարված ոճրագործության մասին լուրն արագ տարածվեց Հայաստանով մեկ: Մարդիկ ցնցված էին. անհայտ ոճրագործը թափանցել էր բնակարան եւ սպանել խաղաղ քնած ընտանիքի բոլոր անդամներին: Կատարվածը դժվար էր սոսկ սպանություն որակել՝ մարդասպանը, որպես սպանության գործիք, օգտագործել էր մուրճը: Դեպքի վայրում հայտնաբերվել էին ամուսիններ Հրաչյա Բերժյանի ու Անահիտ Հայրապետյանի (Սերո Խանզադյանի քրոջ աղջիկը), նրանց որդու՝ 23-ամյա Գարիկ Հայրապետյանի եւ այդ պահին նրանց տանը գտնված զարմիկի՝ 18-ամյա Դավիթ Նիտալյանի դիակները: Բազմաթիվ դաժան սպանություններ տեսած ոստիկանները պարզապես չէին դիմացել սահմռկեցուցիչ տեսարանին. տան պատերը, հատակը, ամեն ինչ արյամբ ողողված է եղել՝ մարդասպանը մուրճով ջնջխել է իր զոհերի գլուխները, բարձեր դրել վերքերի վրա, որ արյուն չցայտի:

Ակնհայտ էր, որ տանտիրոջն ու երիտասարդ տղային սպանել է քնած վիճակում: Կատարվածն առավել ցավալի էր, քանի որ դեպքից 2 օր անց՝ հոկտեմբերի 25-ին Գարիկ Հայրապետյանի հարսանիքն էր լինելու: Առաջին պահին թվում էր, թե դա պատահական զուգադիպություն է, սակայն ինչպես հետագա դեպքերը ցույց տվեցին՝ սպանությունը չէր լինի, եթե չլիներ հարսանիքը:  Սպանությունից անմիջապես հետո տարբեր վարկածներ շրջանառվեցին: Որպես գլխավոր թիրախ դիտվում էր երիտասարդ տղան՝ Գարիկը, որ իր տարեկիցների շրջանում հեղինակություն էր, բիզնես ուներ, սիրում էր խաղատուն հաճախել: Բնականաբար՝ առաջին եւ ամենահավանական վարկած դիտվեց մոլեխաղը: Լուրեր տարածվեցին, թե նա մեծ գումար է տանուլ տվել, եւ հաշվեհարդարը կապված է դրա հետ: Նախաքննությունն էլ սկզբում ընտրեց այդ ճանապարհը:

Գործը քննվում է գլխավոր դատախազությունում, քննչական խմբի ղեկավարը Սիսակ Խաչատրյանն է՝ ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանի եղբայրը: Սա այն դեպքն է, երբ չենք կարող չնշել քննչական խմբի կատարած հսկայածավալ աշխատանքը. ստուգվել են մայրաքաղաքի 400-ից ավելի կազինոները, սպանվածների բոլոր կապերն ու ծանոթությունների շրջանակը: Գործը փաստորեն բացահայտվել է բավական ուշ՝ դեպքից մոտ մեկ տարի անց (մեր աղբյուրները նշում են, որ բացահայտվել է Ս.Խաչատրյանի եւ Էրեբունու փոխոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանի շնորհիվ): Տարբեր վարկածներ ստուգելիս քննչական խումբը տեղեկություն է ստացել, որ Գարիկի հարսնացուին՝ Իրինային մի տղա է սիրահարված: Քննիչները որոշել են ստուգել նաեւ այդ վարկածը:

Վարկածն առաջին հայացքից անմիջապես հերքվել է, քանի որ տղան՝ Իրինայի դիմացի հարեւան Արտաշես Հովհաննիսյանը, որը երկար տարիներ սիրահարված է եղել աղջկան, դեպքից 10 օր առաջ մեկնել է Ռուսաստան եւ այլեւս չի վերադարձել. այսինքն՝ «Ռոմեոն» հիմնավոր ալիբի է ունեցել, օդանավակայանում գրանցված է եղել նրա մեկնումը: Սակայն, սիրավեպի մասին տեղեկությունը կասկածներ է ծնել, եւ քննչական խմբի անդամներն այս վարկածը վերջնականապես հերքելու նպատակով մեկնել են Սանկտ Պետերբուրգ: Հայտնի էր, որ մասնագիտությամբ ռեժիսոր Ա.Հովհաննիսյանը 11 ամիս ապրում է Նեւայի ափին եւ աշխատում կոշիկի նորոգման արհեստանոցում: Մեկնելուց առաջ ոչ ոք հույս չի ունեցել, որ վարկածը հաստատվելու է, եւ ոմանք անգամ գործուղման ծախսերն են անիմաստ համարել:

Սակայն Սանկտ Պետերբուրգ մեկնած օպերատիվ աշխատողները, այսպես կոչված, հոգեբանական տրյուկ են կիրառել, եւ հանցագործությունը մանրազնին հաշվարկած, ամեն ինչ նախատեսած Արտաշես Հովհաննիսյանը, որքան էլ զարմանալի է, այդ պարզունակ խայծը կուլ է տվել. նրանք միանգամից որպես հաստատված փաստ տղային ասել են, թե՝ սպանությունից անմիջապես առաջ Տիգրան Մեծի 36 շենքի բակում նրան մի բոմժ է տեսել՝ սպանվածի հետ խոսելիս: Անակնկալի եկած հանցագործն անմիջապես բերանից թռցրել է ծանոթ «բոմժի» անունը եւ խոստովանել, որ այո՝ ինքն է սպանել: Հետո հանցագործն ամբողջությամբ խոստովանել է մեղքը եւ մոտ 10 օր անց, օպերատիվ աշխատողների ուղեկցությամբ, բերվել Հայաստան: Խոստովանությունը եւ ընդհանրապես այս ողջ պատմությունն իսկական ամերիկյան թրիլեր է հիշեցնում:

Ընդ որում, սցենարը գրողը տաղանդավոր ռեժիսոր է՝ մեծ ֆանտազիայի, հնարամտության եւ խելքի տեր, նաեւ՝ խիստ կրքոտ ու զգացմունքային անձնավորություն: Նախաքննությունն իրականացնող խումբը օրեր շարունակ եղել է այս պատմության ազդեցության տակ, քննիչները մարդասպանի խոստովանությունը լսելիս բառացիորեն լաց են եղել՝ այնքան զգացմունքային ու գեղեցիկ է շարադրել: Անգամ առաջարկել են մարդասպանին՝ գիրք գրել, եւ այդ ամենը որպես դարի սիրավեպ ներկայացնել ընթերցողին: Իսկ պատմությունը եղել է այսպես: Արտաշես Հովհաննիսյանը եւ Գարիկի հարսնացու Իրինան ապրել են Տիգրան Մեծի պողոտայի վրա՝ Գարիկենց շենքի դիմացի շենքում: Իրինան այստեղ է տեղափոխվել 7 տարի առաջ: Դեռատի աղջկան տեսնելով՝ Արտաշեսն անմիջապես սիրահարվել է, տարիների ընթացքում սերը խորացել է, հիվանդագին դրսեւորումներ ստացել, սակայն պատանի սիրահարը չի համարձակվել աղջկան խոստովանել, քանի որ նա ընկեր է ունեցել:

Գարիկ Հայրապետյանը, այսպես ասած, փոքրուց ձեռքը դրել է գեղեցիկ աղջկա գլխին, եւ բոլորը համարել են, որ այդ փաստը վիճարկման ենթակա չէ: 195 սմ հասակով, 130 կգ քաշով Արտաշեսն իրենից մի քանի անգամ փոքրամարմին Գարիկի հետ ընկերություն է արել, բայց նրանից քաշվել է, զգուշացել, անգամ՝ վախեցել: Երբ 3 տարի առաջ Գարիկն ու Իրինան նշանվել են, Արտաշեսը մի քանի օրով փախել է տնից: Նա քննիչներին խոստովանել է, որ 3 տարի շարունակ իր ախոյանի մահն է ծրագրել: Երկար տառապանքներից հետո որոշել է, որ իրենցից մեկը պետք է մեռնի. կամ՝ ինքը, կամ՝ Գարիկը: Երբ սկսել են պատրաստվել հարսանիքին, սիրահարված տղան որոշել է իրագործել սպանությունը: «Այդ հարսանիքը չպետք է կայանա»,- կտրուկ որոշել է նա եւ գործի անցել: Նախ, գործողությունների պլան է մշակել, ալիբի ստեղծել:

Հոկտեմբերի 10-ի համար Մոսկվայի ինքնաթիռի տոմս է գնել եւ մեկնել ՌԴ, ապա ետ է եկել Հյուսիսային Կովկաս, ավտոբուսով հասել Թբիլիսի եւ տաքսի վարձել ու մոտեցել Հայաստանի սահմանին: Որպեսզի սահմանն անցնելիս իր անունը մաքսատանը չգրանցվի, տաքսին կանգնեցրել է սահմանի մոտ եւ ոտքով, սարերով մտել Հայաստան: Հասնելով Երեւան՝ իրենց տուն չի գնացել, ոչ մի ծանոթի չի հանդիպել: Օրեր շարունակ քնել է այգիներում եւ Գարիկենց տան դիմացի խաղադաշտից ծածուկ հետեւել է նրան: Օրերն անցել են, ծրագրածն իրագործելու հարմար պահ չի եղել: Անգամ Նուբարաշեն է գնացել, գերեզման փորել, որ եթե չկարողանա սպանել Գարիկին՝ ինքն իրեն սպանի: Երբ հարսանիքին մնացել է 3 օր, այլեւս սպասել չի կարողացել՝ մուրճ է ճարել:

Հետո նա քննիչներին կխոստովանի, որ միայն Գարիկին էր ուզում սպանել՝ նրա ընտանիքի անդամներին սպանել է ստիպված: Հոկտեմբերի 22-ի երեկոյան խաղադաշտից տեսել է, թե ինչպես Գարիկը վերադարձավ տուն՝ հեռվից կամաց ձայն է տվել նրան: Գարիկը զարմացել է, թե ինչ է անում Արտաշն այդտեղ եւ ինչու է ցածրաձայն խոսում: Արտաշը պատմել է՝ իբր ՌԴ-ում կազինոյում տարվել է, եկել է փող ճարելու, հետո կվերադարձնի, բայց ծնողները եւ ընդհանրապես ոչ ոք չպետք է իմանան իր գալու մասին: Գարիկը խոստացել է օգնել եւ իմանալով, որ նա թաքնվում է բոլորից, առաջարկել է գնալ իրենց տուն՝ գիշերելու եւ ելք մտածելու: Ծնողները քնած են եղել, Գարիկն էլ է պառկել քնելու, իսկ 18-ամյա Դավիթը գնացել է սուրճ եփելու: Մարդասպանը, որսալով հարմար պահը, մուրճով հարվածել է Գարիկի գլխին, ապա՝ աղմուկի վրա խոհանոցից վերադարձող Դավիթին:

Մինչ կատարվածից խելքի կգար, Գարիկի մայրն է արթնացել եւ հանցագործը նրան էլ է խփել: Հետո մտել է ննջարան եւ խփել տանտիրոջ գլխին: Սպանդից հետո մարդասպանը մոտ 2 ժամ մնացել է բնակարանում: Զոհերն անմիջապես չեն մահացել. ցուցմունքում նա գրել է, որ նրանք 2 ժամ տանջվում էին, եւ ինքը շարունակել է մուրճով խփել՝ մինչեւ վերջնականապես կանշնչանան: Արյան ծանր հոտից գիտակցությունը կորցնելիս է եղել՝ օղի է խմել, որ դիմանա: Նա համոզված է եղել, որ կասկածները գնալու են դեպի խաղատուն: Իր գործն անելուց հետո ռեժիսորը, վերցնելով 2500 դոլարի ոսկեղեն, հեռացել է, ապա նույն ճանապարհով մեկնել ՌԴ եւ հեռախոսով հետեւել դեպքերի ընթացքին: Նրան պարբերաբար հարազատները տեղեկացրել են սպանության մասին, ֆանտաստիկ պատմություններ արել՝ նկարագրելով իր իսկ կատարած սպանությունը:

Սակայն մի լուր նրան խորապես ցնցել է, եւ չի բացառվում, որ դա է եղել հեշտ խոստովանության պատճառը (եթե նա հրաժարվեր՝ գործը դժվար թե բացահայտվեր). հայտնել են, որ Իրինան Գարիկից հղի է եւ շուտով երեխա է ունենալու: Բռնվելուց հետո նա քննիչներին խնդրել է, որ Իրինային իր մոտ բերեն՝ ուզում է ներողություն խնդրել, որ նրա երեխային անհայր է թողել: Նաեւ ասել է, որ եթե իմանար՝ Իրինան հղի է, չէր սպանի: Ամենայն հավանականությամբ նրա մոտ հոգեկան հիվանդության դրսեւորումներ կան, եւ նրան ճանաչողները կարծում են, որ նա երկար չի ապրի՝ վերջ կտա կյանքին: Իսկ մինչ այդ՝ գործի քննությունը շարունակվում է, մեղադրյալը մեկուսարանում է, դատահոգեբուժական փորձաքննություն է նշանակված, բայց ամենայն հավանականությամբ «դարի մեծ սիրահարը» ցմահ բանտարկության կդատապարտվի, քանի որ նրա մեղսունակ լինելը կասկածներ չի հարուցում:

Արմինե Օհանյան

Տպել
2726 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա