Երևան
12 °C
Թուրքական gazeteduvar.com.tr կայքում հրապարակվել է լրագրող Ազիզ Յաղանի հոդվածը «Քարավան 1915» ֆիլմի մասին: Ֆիլմում ներկայացված է հայերի տեղահանությունը՝ թուրքական պետական քաղաքականության թեզերով: Հոդվածը ներկայացնում է akunq.net-ը:
«Ֆիլմում ասվում է․«Առանց որեւէ հետին մտքի` տեղահանության որոշում կայացվեց, որը ողբերգության վերածվեց, որի պատասխանատուն սույն որոշումը կայացրած անձինք չեն»։ Դեր Զորում գտնվող մի ճամբարում 1915 թ. կատարված, վրանների եւ հայերի ծանր դրությունը ներկայացնող պատկերը վերակենդանացնելու փոխարեն` ռեժիսորը նախընտրել է ցույց տալ սպիտակ ու մաքուր վրանների շրջակայքի հայերին։
Վերջապե՜ս։ «Հայկական հարցի մասին ճշմարտությունը ոչ մի կերպ չկարողացանք ներկայացնել աշխարհին» մտքին ի պատասխան մի ֆիլմը նկարահանվեց։ Դա իրականացրեց ռեժիսոր Իսմայիլ Գյունեշն՝ «Քարավան 1915» անունը կրող իր ֆիլմով։ Արդեն էկրաններին է հայտնվել այդ ֆիլմը, որում ներկայացվում է 1915 թ․ 200 հայ կանանց ու երեխաների՝ Գիրեսունից (Կերասուն) դեպի Հալեպ 900 կմ ձգվող ճանապարհը ոտքով կտրել-անցնելու տառապագին ճամփորդությունը։ Ֆիլմում բոլոր հայերը թուրքերեն գիտեն, միմյանց հետ կա՛մ թուրքերեն են խոսում, կա՛մ էլ՝ հայերենով տրված հարցին թուրքերենով, իսկ թուրքերենով տրված հարցին էլ հայերենով պատասխանում։
Ոչ միայն ցեղասպանություն տերմինը չկիրառող, այլեւ անգամ «տեղահանության» փոխարեն «ցեղի աքսոր» եզրը շրջանառության մեջ մտցնել փորձող եւ դրա մասին քննարկումներին սկիզբ դրած այս ֆիլմը գուցե եւ կարողանա այս տերմինը ընդունել տալ ոչ միայն ՄԱԿ-ին, այլեւ՝ ողջ աշխարհին։ Անհրաժեշտ է նաեւ հետեւել եւ տեսնել, թե ի՞նչ կարող է փոխել այս ֆիլմը` 1915 թվականի ընթացքի եւ հետեւանքների թեմայի առումով։ Հայերի քարավանը պետական պաշտոնական փաստաթղթի համաձայն` հանձնվում է մեկ այլ հսկիչի, որն այն ընդունում է` դարձյալ հիմնվելով պաշտոնական փաստաթղթի վրա։ Իսկ ահա այն, ինչ տեղ է ունենում, կատարվում է այդ ճանապարհորդության ընթացքում։
Ֆիլմում թեեւ ափսոսանք են հայտնում հայերի տեղահանության համար, բայց վերջինս ներկայացվում է որպես անհրաժեշտություն։ Այնտեղ պատմվում է, որ ոտքով ճանապարհն անցնելու ամբողջ ընթացքում քարավանի անվտանգությունն ապահովելու համար Օսմանյան պետությունը պատրաստ է եղել եւ ցանկություն է ունեցել մոբիլիզացնել ձեռքի տակ եղած բոլոր միջոցները, սակայն պատերազմական պայմանները դա թույլ չեն տվել, մինչեւ իսկ պետական հիմնարկներն են անկարող եղել պաշտպանվել ավազակախմբերի հարձակումներից։ Պատմվում է նաեւ, որ տեղահանությունը չի կատարվել օսմանցի զինվորների միջոցով, այլ` պայմանագրեր են կնքվել տեղացի փոխադրողների հետ, որոնց էլ հանձնվում էին քարավանները, այսպիսով՝ ֆիլմում անգամ բացառվում էր զինվորների կողմից հայ կանանց ու երեխաներին վնաս հասցնելու հավանականությունը։
Ֆիլմում պատկերվում է, թե իբր հայերի քարավանը ճանապարհի ամբողջ ընթացքում երբեք սովի չի մատնվել, որ իբրեւ թե ճանապարհ են ընկել խոհարարով, սպասքով, կաթսայով, Գիրեսունի ջրով, ալյուրով եւ ուտելիքի այլ պաշարով։ Նույնիսկ երեխաներին են ողջ-առողջ տեղ հասցվել։ Այնտեղ ներկայացվում է, որ իբր քարավանի վրա հարձակվողներն ու հայերին թալանողները, ողջակիզողները հայ եւ դիարբեքիրցի (ֆիլմում չի ասվում, թե դրանք քուրդ ավազակախմբեր են) ավազակախմբերն են եղել (չերքեզ ավազակախմբեր էլ չկան ֆիլմում), եւ որ քարավանի անվտանգությունն ապահովողները հայ կանաց ու երեխաներին պաշտպանել են` սեփական կյանքը վտանգի ենթարկելով, ձեռքը ջարդված մի ծեր կնոջ համար մնալու ապահով տեղ են փնտրել, կանանց կյանքն ու պատիվը երբեք վտանգի չեն ենթարկել, քարավանը տեղափոխողների նկատմամբ հայերի զայրույթին ըմբռնումով են մոտեցել։ Ֆիլմի հատկապես հետաքրքիր դրվագներից է այն դրվագը, որում օսմանցի փաշան իբր գորովանքով շոյում է ողջ-առողջ Հալեպ հասցված քարավանի ճանապարհին ծնված երեխայի դունչը։
Ֆիլմում ուշադրություն են գրավում նաեւ այն տեսարանները, որոնցում Հալեպ հասած քարավանից առաջ մեկ այլ քարավանն էլ ապահով տեղ էր հասել, հայ երեխաներին խնամելու եւ կրթություն տալու նպատակով քարավանների մեջ դաստիարակչուհիներ են որոնում, քարավանում գտնվողներին հարցնում են, թե արդյոք ճանապարհորդության ընթացքում վնաս չեն կրել, իսկ բողոքների դեպքում, մեղավորներին արդարադատության առաջ կանգնեցնելով` պատժում են: Վերջին կադրերից մեկում էլ «օձի» հետ ունեցած խնդիրը «հիմնովին» լուծվում է, քարավանները թալանած անձինք Հալեպում պատժվում են Սալիմի կողմից եւ այլն։
Ռեժիսորը նաեւ ներկայացնում է, որ կորած հայ կանանց առնվազն մի մասը ճանապարհին հանդիպած մեկի հետ սեփական կամքով է զվարճանալու գնում, այսինքն՝ տղամարդու հետ փախչում է, ոչ թե` անհետանում։ Հայանուշը Գիրեսունում ամուսնու թաքցրած` ջրից ապակյա մի մեծ տարայի մեջ լցնելով` դժվարությամբ տեղափոխած է լինում այն եւ «Սա պահի՛ր» ասելով` իր աղջկան՝ Սյուզանին է տալիս, ապա` Սալիմին մի ապտակ հասցնում, ինչը կարող էր ոչ միայն իր աղջկա՝ Սյուզանի, այլ նաեւ՝ բոլոր հայ, ասորի, լազ, հույն եւ Պոնտոսի հույն կանանց ճակատագրերը հարցականի տակ դնել։ Ֆիլմն այդ կանանց ու երեխաների ճակատագրերի համար պատասխանատու չի համարում քրդերին. քարավաններով տեղափոխվողների ճակատագրի համար` քուրդ ավազակախմբերին, իսկ տներում մնացածների համար՝ քուրդ հարեւաններին։ Ֆիլմում ասվում է հետեւյալը․ «Առանց որեւէ հետին մտքի` տեղահանության որոշում կայացվեց, որը ողբերգության վերածվեց, որի պատասխանատուն սույն որոշումը կայացրած անձինք չեն»։
Ֆիլմի վերջում պատկերված այդ ապտակը ռեժիսորի առաջին համարձակությունը չէ. նրա իրական համարձակությունը դրսեւորվում է այն դրվագում, երբ Թալեաթ փաշան վիճում է պաշտոնյաների հետ։ Ֆիլմը հատկապես Դիարբեքիրին (կարծում եմ` քրդերին) է անդրադառնում։
Եթե քարավանների անվտանգությունը Օսմանյան պետությունը չէր կարողացել ապահովել, չնայած իբր անկեղծորեն ուզում էր դա, ինչպես ներկայացվում է ֆիլմում, այդ դեպքում ինչու՞ պետությունը հայերին չթողեց իրենց տներում: Թուրքական գյուղեր էլ են ներկայացվում ֆիլմում, որտեղ ցույց է տրվում, որ թուրք գյուղացիները շարունակում էին ապրել իրենց առօրյայով։ Եթե թուրք գյուղացիներն այդքան հանգիստ էին, իրենց գործն էին անում դաշտերում ու պարտեզներում, իսկ ձեռքը ջարդվելու դեպքում այն բուժելու նպատակով տրված գումարը ընդունելիս նույնիսկ այն շատ են համարում, ի՞նչպես է ստացվում, որ հայ կանանց ու երեխաների «տեղահանության» պատճառներին չեն անդրադառնում։
Դեր Զորում գտնվող մի ճամբարում 1915 թ. կատարված, վրանների եւ հայերի ծանր դրությունը ներկայացնող պատկերը վերակենդանացնելու փոխարեն` ռեժիսորը նախընտրել է ցույց տալ սպիտակ ու մաքուր վրանների շրջակայքի հայերին։ Ռեժիսորը, այնուամենայնիվ, գեղեցիկ լուծում է գտել` թռչունների խռնված երամը ցուցադրելով, ինչպես նաեւ՝ մինչ ֆիլմի ավարտը միմյանց ձեռքը բաց չթողած քրոջն ու եղբորը ներկայացնելով։
1915 թ․ հայերի գլխին եկածների հարցով հետաքրքրվողներին խորհուրդ կտամ դիտել այս ֆիլմը, որը նկարահանվել է «Բոլորը թող արխիվի փաստաթղթերրը հանեն» մտայնությամբ եւ խորհրդականների հսկողությամբ։ Ֆիլմը աչքաթող չպետք է արվի, պետք է դիտվի եւ քննարկվի։ Մարդկանց նման` հասարակություններն էլ հիշողություն ունեն, եւ 1915 թ․ թուրք հասարակության կողմից երեխաներին եւ թոռներին փոխանցած այդ օրերի հիշողության, իրականության տերերը հուսով եմ ուշադրությամբ կդիտեն այս ֆիլմը: Կցանկանայի, որ ֆիլմը քննարկվեր նաեւ հոդվածների միջոցով։ Ֆիլմերի, հոդվածների քննարկումը խիստ արժեքավոր է։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՊաշտոնական ճաշ և նախագահական բաժակաճառեր. ինչ են քննարկել Հայաստանի և Լեհաստանի նախագահները սեղանի շուրջ
Հայտնի է՝ ով է հրկիզել քաղաքապետարանի պաշտոնյայի «Լեքսուս»-ները. կասկածյալը «Սամիկոյի» որդին է
«Չլինեն՝ իրար վրա կքշեն». կո՞ղմ են արդյոք քաղաքացիները արագաչափերի առկայությանը, թե՞ ոչ. հարցում (տեսանյութ)
ՀԱՊԿ-ի դռները Հայաստանի համար միշտ բաց են, Ռուսաստանը հարգում է ՀՀ-ի որոշումը. Ուշակով
Ինչ իրավիճակ է Լարսում
COP17-ի կազմակերպման և անցկացման կոմիտե է ստեղծվել. վարչապետը հաստատել է կազմը
Երևանի բացօթյա վաճառակետերից մեկից 11.8 կիլոգրամ սիգ տեսակի ձուկ է առգրավվել
ԵԱՏՄ գագաթնաժողովը կկայանա Սանկտ Պետերբուրգում. այն կնախագահի Նիկոլ Փաշինյանը
ՔՊ Գյումրու գրասենյակում միջադեպ չի եղել. Կարեն Սարուխանյանը հերքել է շրջանառվող լուրերը
Հայ-լեհական համագործակցությունը սերտանալու է՝ Հայաստանն էլ ավելի մոտեցնելով ԵՄ-ին. Անջեյ Դուդան՝ Սիմոնյանին
Հետս գործուղման գալը կամ նկարվելը այի՞բ ա, լո՞ւրջ, ես ձեր տեսած եզակի լեգիտիմ ընտրված ԱԺ նախագահն եմ. Սիմոնյան
Լեհաստանը վստահելի գործընկեր է Հայաստանի համար. ՀՀ նախագահը՝ Անջեյ Դուդային (տեսանյութ)
ԳՐԵԿՈ-ն դրական է գնահատել կոռուպցիայի կանխարգելման ոլորտում Հայաստանի վերջին մեկ տարվա ձեռքբերումները
Տղամարդը՝ նռնակը ձեռքին, սպառնացել և հրաժարվել է ենթարկվել շտապօգնության անձնակազմին. մանրամասներ
Առատ ձյուն է տեղում. Գագիկ Սուրենյանը տեսանյութեր է հրապարակել Շիրակի մարզից
«էլիտայի» հարստության աճի համար գործել է 2+2+2=8 թվաբանությունը, երկրի տնտեսության համար՝ 2+2+2=4-ը. Սաֆարյան
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի գլխավորած պատվիրակությանը (տեսանյութ)
Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով. ամենուր ձյուն կտեղա
Հզոր ցիկլոն է ներթափանցել. ինչ է հորդորել ՆԳՆ-ն վարորդներին
Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Իտալիայի դեսպանի աշխատանքը
ՍԱՏՄ ղեկավարը նոր տեղակալ ունի. վարչապետը որոշում է ստորագրել
Եթե ԲԴԽ-ի կամ ԱԺ պատգամավորների վրա ճնշում լիներ, տեքստային խնդրանքով նրանց դիմելու կարիք չէր լինի. Չախոյան
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին (լուսանկարներ)
Դիմում եմ ՀՀ վարչապետին և Կառավարությանը. եթե օր առաջ չսկսենք, չենք հասցնելու. Գյումրու ավագանու անդամ
ՓԲԸ ղեկավարները Խուդաթյանին ներկայացրել են իրենց համակարգման ոլորտները և գործառույթները
Ովքեր են Վրաստանի նախագահի հավանական թեկնածուները
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը կապահովի կայունություն Կովկասում. Յաշար Գյուլեր
Վարչապետի որոշմամբ ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնակատարն ազատվել է աշխատանքից
Ալեն Սիմոնյանը դրական իմաստով ազդել է իմ ներաշխարհի վրա, շնորհակալ եմ նրան ամենայն ջերմությամբ. Աղազարյան
Լեհաստանի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորմանը
Պաշտոնանկություն՝ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում
Երևանն ու Լոս Անջելեսը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, որը նպատակ ունի բարելավել երևանցիների կյանքը. Ավինյան
Պատրաստ ենք ցանկացած աջակցության, որը Հայաստանը կմոտեցնի եվրոպական ընտանիքին. Լեհաստանի նախագահ
Զեյնալյանը մեկնաբանել է առողջապահության նախարարի պաշտոնում իր նշանակվելու մասին հրապարակումները
Մանկության ընկերս ասել է՝ շատ կնեղանա, որ մանդատս դնեմ առանց իրեն տեսնելու, սպասում եմ գա Մոսկվայից. Աղազարյան
Պետք է մշտապես առաջնորդվենք հետևյալ կանոնով՝ քաղաքական թիմում կա քաղաքական պատասխանատվություն. Վարդանյան
Լեհաստանը հնարավորություն է ունենալու որոշումներ կայացնել. Դուդան՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման մասին
Վարչապետը պետք է ճիշտ որոշումներ կայացնի, ու իր համար չկա ո՛չ Աղազարյան Հովիկ, ո՛չ Ալեն Սիմոնյան. Աղազարյան
Դադարեցվել է Ալավերդու մի շարք փողոցների ու ամբողջ Հաղպատի գազամատակարարումը
Եգիպտոսի ափերի մոտ խորտակված զբոսանավի 17 ուղևոր շարունակում է անհետ կորած համարվել
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT