68 տարեկանում, ռուսական բանտում կյանքից հեռացել է գործարար եւ բարերար Լեւոն Հայրապետյանը

18/10/2017 schedule11:25

Այսօր առավոտյան Մորդովիայի բանտում 68 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայազգի գործարար եւ բարերար Լեւոն Հայրապետյանը:

Ինչպես Մոսկվայից տեղեկացնում է լրագրող Վահե Ավանեսյանը, Լ.Հայրապետյանը մահացել է 68 տարեկանում: «Նրա վերջին ցանկությունն էր, որ իրեն հուղարկավորեն ծնողների մոտ», - նշել է Վ.Ավանեսյանը:

Հիշեցնենք, որ Լ.Հայրապետյանը դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման: 2016-ին նա տեղափոխվել էր Մորդովիայի բանտ, որը համարվում է Ռուսաստանի ամենասարսափելի բանտերից մեկը:

Նրա ընտանիքի բարեկամ Հայկազ Մակարյանը բազմիցս դիմել էր ՀՀ իշխանություններին, որպեսզի քննարկման առարկա դարձնեն Լեւոն Հայրապետյանի արտահանձնման հարցը:

Լեւոն Հայրապետյանը մեղադրվում է իրավաբան Սերգեյ Անտոնովի հետ Բաշկիրիան ներկայացնող նախկին սենատոր Իգոր Իզմեստեւի մորից` իր որդու դատավճիռը մեղմելու նպատակով 700 000 դոլար վերցնելու մեջ: Ըստ քննության, Հայրապետյանը գումարը վերցնելուց հետո էապես չի կարողացել ազդել դատավճռի մեղմման վրա, ինչի արդյունքում Իզմեստեւը դատապարտվել է ցմահ ազատազրկման` մի շարք ծանր հացագործությունների իրականացման համար:

Հայրապետյանը ձերբակալվել է 2014թ. հուլիսին` Իզմեստեւի խոստովանական ցուցմունքներից հետո։

Հայրապետյանն ավարտել է ՄՊՀ-ի Փիլիսոփայության ֆակուլտետը։ Որպես լրագրող աշխատել է «Կոմսոմոլսկայա պրավդա», «Սոբեսեդնիկ» թերթերում, «Օգոնյոկ» ամսագրում։ «Սովրեմեննիկ» հրատարակչական տան հիմնադիրն է։ Զբաղվում էր նավթի վաճառքի հետ կապված բիզնեսով։

Ակտիվ մասնակցություն է ունեցել ԼՂՀ ստեղծման գործում եւ համարվում է դրա գլխավոր հովանավորներից մեկը։ Համարվում է ամենախոշոր ներդրողը Լեռնային Ղարաբաղի ժամանակակից պատմության մեջ։ Նրա ծրագրերն իրագործվել են Ստեփանակերտում, Մարտակերտի շրջանի Վանք գյուղում։ Գործարարի միջոցներով 2000-2002 թվականներին վերակառուցվել է հայկական հռչկավոր Գանձասարի վանական համալիրը (13-րդ դար ), որը մեր օրերում Ղարաբաղի ամենաբարեկարգված սրբավայրերից մեկն է համարվում։ Զգալի միջոցներ են ներդրվել Վանք գյուղի վանական համալիրի շրջակայքում տեղակայված ենթակառուցվածքների զարգացման գործում։ Կառուցվել է փայտամշակման գործարան, չինական խոհանոցով բարձրակարգ հյուրանոց, հանգստյան գոտիներ, դպրոց։ Լեւոն Հայրապետյանն իր վրա է վերցրել նաեւ «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու այն հատվածի շինարարության ծախսերը, որն անցնում է Գանձասարի վանական համալիրի շրջակայքով։

2007 թվականին Լեւոն Հայրապետյանը ֆինանսավորեց 2,5 միլիոն մ2 տարողությամբ ջրամբարի կառուցումը Մարտակերտի շրջանում գտնվող Խաչեն գետի վրա։ Միայն 26 մ բարձրությամբ ամբարտակի կառուցումը բարերարին արժեցավ 7 միլիոն դոլար։ Ապագա ջրամբարի շուրջ որոշված էր տուրիստական ենթակառուցվածքի եւ հանգստյան գոտիների կառուցումը։ «Մենք կկարողանանք լուծել մի քանի խնդիր միանգամից. ձեռք բերել քաղցրահամ ջրի ահռելի պաշարներ, արտադրել էլեկտրաէներգիա, աշխատանքով ապահովել մոտակա բոլոր գյուղերի բնակիչներին եւ աջակցել զբոսաշրջության զարգացմանը»,- մեկնաբանեց Լեւոն Հայրապետյանը։Նույն 2007 թվականին Լեւոն Հայրապետյանը կազմակերպեց Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսիի, Մերձդնեստրի, Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի կազակների այցը Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ՝ ռուսական բանակի գեներալ-լեյտենանտ, իշխան Վալերիան Մադաթովի 225-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակներում։

2008 թ. հոկտեմբերի 16-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտին մոտ՝ հինավուրց Շուշիում եւ պատմական Գանձասարում բարերարը կազմակերպեց զույգերի համատեղ պսակադրություն։ Այդ արարողությունը, 700 երիտասարդների մասնակցությամբ, իր տեսակով առաջինն էր ոչ միայն Արցախում, այլեւ ամբողջ Հայաստանում։ Մեծ հարսանիքի օրը 200 զույգ պսակադրվեց Գանձասարի վանքում։ Մի քանի ժամ անց եւս 500 զույգ պսակադրվեց Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում։ Երիտասարդներից յուրաքանչյուրն ուներ իր տեղը մարզադաշտում գցված սեղանների շուրջ։ Յուրօրինակ այս հարսանիքը հավատարիմ էր մեր ազգային ծիսակարգին։ Մնացած հյուրերն արարողությանը հետեւում էին մերձակա բլուրներից։ Այս նախաձեռնության իրականացման համար «Լեւոն Հայրապետյան» հիմնադրամի միջոցներով իրականացվեց Վերածննդի կենտրոնական հրապարակից մինչեւ Ստեփանակերտի կենտրոնական մարզադաշտ ձգվող աստիճանների ամբողջական վերանորոգում։

«Մեր նպատակը Ղարաբաղի ժողովրդագրական զարգացման խթանումն է։ ԼՂՀ բնակչությունը պետք է լինի 300 հազարից ոչ պակաս։ Հովանավորներից յուրաքանչյուրը կդառնա մի քանի ընտանիքի քավոր, իսկ քավոր լինելն արդեն որոշակի պարտավորվածություն է։ Ընտանիքում ծնված առաջին երեխային կտրվի 2 հազար դոլար, երկրորդին՝ 3 հազար, երրորդին՝ 5 հազար, չորրորդին՝ 10 հազար, վեցերորդին՝ 50 հազար եւ յոթերորդին՝ 100 հազար դոլար գումար»,- նշեց գործարարը։ Հայրենի Վանք գյուղում հիմնել է հյուրանոցային համալիրներ, բանկեր, հանդիսությունների սրահ։ Բարեկարգել է Արցախի կենդանաբանական եւ բուսաբանական այգինները։ Վերակառուցել է Արցախի բազմաթիվ միջպետական եւ հանրապետական ավտոճանապարհներ։ Բարերարի առաջնային ծրագրերից է համարվում Արցախում ռազմական ակադեմիայի հիմնումը, որի նպատակն է Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետության համար բարձրաստիճան սպայակազմի պատրաստումը։ 2012 թվականին Լեւոն Հայրապետյանը իրագործեց նախաձեռնությունը եւ ֆինանսավորեց ռազմական ուսումնարանի կառուցումը Լեռնային Ղարաբաղի Վանք գյուղում, որտեղ նաեւ կտեղակայվի գործող ռազմական գիմնազիա։

Տպել
2787 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ