Դանդաղ ուտեք, կսրսկվեք. մի քանի օր մանկապարտեզ հաճախելուց հետո երեխան հոգեբանի կարիք ունի

Երեւանի համար 32 մանկապարտեզի վերաբերյալ դժգոհությունները վերջին շրջանում հաճախակի են դարձել: Պարզվում է՝ այստեղ խմբերն անպատկերացնելի մեծ են՝ ընդհուպ մինչեւ 56 երեխա: Իսկ ծնողները դաստիարակներին երբեմն համեմատում են ոստիկանի հետ, մանկապարտեզը՝ քրեակատարողական հիմնարկի:

Նախակրթարանում տիրող իրավիճակը սաներից մեկի հոգեկան անդորրն է արժեցել. երեխան լուրջ սթրեսի է ենթարկվել եւ այժմ հաճախում է հոգեբանի մոտ:   

5-ամյա փոքրիկի մայրը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի «Մանկապարտեզը եւ երեխաները» խմբում նկարագրել է, թե ինչպես իր կենսուրախ որդին մասնավոր մանկապարտեզից պետական տեղափոխվելուց ընդամենը օրեր անց անճանաչելիորեն փոխվել է, դարձել ինքնամփոփ, վախեցած ու հրաժարվել մանկապարտեզ գնալ:

«Սեպտեմբերին տղայիս հերթը հասավ պետական պարտեզում, ոչ բարով։ Նրան նկարագրեմ. կենսուրախ, շփվող, միշտ ու բոլորին իր շուրջը համախմբող։ Եթե որեւէ մեկին տեսներ մենակ խաղալիս, էնքան կգնար կգար, մինչեւ այդ երեխան կմիանար իր խաղին։ Սեպտեմբերի 6-ից տեղափոխվեցինք այդ պարտեզ կոչվածը։ Չնայած եւ ես, եւ ամուսինս վախենում էինք չհարմարվեր խմբերի բազմաքանակ լինելու պատճառով: Բայց մոտ 10 օր շատ ուրախ եւ զվարթ գնում էր։ Ու ամեն օր ե՛ւ տրամադրությունից ենք զգացել, ե՛ւ հարցրել ենք. միանշանակ հավանել էր պարտեզը։ Սեպտեմբերի 17-ից սկսած հիմք դրվեց մեր մղձավանջին։ Տղաս առավոտյան արթնանում եւ չի ուզում տանից դուրս գալ: 2 օր ամուսինս համոզելով տարել է։ 3-րդ օրը ցանկություն հայտնեց, որ ես տանեմ` իր փոքր եղբոր հետ միասին։ Գնացինք։ Մեքենայից նույնիսկ դուրս չեկավ։ Ու վերջ!! Իմ շփվող, իմ ակտիվ Արենից բան չի մնացել։ Ամբողջ օրը վախեցածի պես տանն է։ Եթե ստվերս չի տեսնում, չգիտեմ ինչ վիճակի է լինում։ Հայրը չի կարողանում գնալ աշխատանքի, ստիպված իր հետ է տանում` այլ տարբերակ չկա։ Բացի դա` սկսեց ջերմել, ոչ մի կերպ չեմ կարողանում իջեցնել ջերմությունը։ Պարզվեց ապրումներից է։ Դիմեցինք հոգեբանի»,- գրել է երեխայի մայրը՝ Հ.Կ.-ն: 

Տղան, որ ծնողներին ոչինչ չի պատմել, հոգեբանին վստահել է:

«Պարզվում է՝ այդ պարտեզ կոչված քրեակատարողականում, եթե երեխաները դանդաղ են ուտում ճաշը, դաստիարակը ասում է, որ բժիշկ են կանչելու, որ բոլորին սրսկեն։ Եթե ինչ-որ երեխա լաց է լինում, իրենց մամաներն ու պապաները չեն գալու իրենց հետեւից եւ այսպես շարունակ։ Ըստ հոգեբանի` իրեն անձամբ չեն ուղղվել այդ խոսքերը, բայց քանի որ տղաս զգայուն է, իր վրա էլ է վերցրել։ Ես հասկանում եմ, խմբում 56 երեխա, դա արդեն աբսուրդ է։ Բայց մի՞թե կարելի է երեխաներին այդ աստիճան վախեցնել: Ո՞վ է պատասխան տալու երեխայիս հետ պատահածի համար»,- շարունակել է մայրը:

Մեզ հետ զրույցում Հ.Կ.-ն մանրամասնեց, որ ավագ որդին շաբաթ եւ կիրակի օրերին հաճախում էր ակրոբատիկայի եւ նկարչության դասերի, որոնցից նույնպես կտրականապես հրաժարվել է: Խանութ գնալու սիրելի զբաղմունքը նրան այլեւս չի հետաքրքրում: «Տնից դուրս չի գալիս, նրա մոտ վստահության կորուստ է: Չգիտեմ՝ ինչ արեցին սրանք»,- հուզմունքը դժվարությամբ խեղդելով՝ ասաց 5-ամյա տղայի մայրը:

Հոգեբանը, որն աշխատում է այն մասնավոր մանկապարտեզում, որտեղ Արենը նախկինում հաճախել է, դեռ այնտեղ է արժանացել տղայի վստահությանը, երեխայի հետ արդեն երկու հանդիպում է ունեցել: Մայրը կարծում է, որ առկա հոգեվիճակը հաղթահարելու համար ամիսներ կպահանջվեն, որովհետեւ առաջընթացը դանդաղ է: Տղան, ըստ նրա, կարծես զրկվել է մանկապարտեզի մասին նախկինում ունեցած դրական պատկերացումներից եւ միայն վերջին օրերի մանկապարտեզն է հիշում:

Այս դեպքի, առհասարակ խմբերի ծանրաբեռնվածության ու երեխաների հետ աշխատելու հակամանկավարժական կերպի մասին համար 32 մանկապարտեզի տնօրեն Նաիրա Գեւորգյանից մեկնաբանություն ստանալ մեզ չհաջողվեց: Սկզբում նա ասաց, որ զբաղված է, երեխաների ճաշի ժամն է մոտենում: Հետո արդեն նրան գտնել հնարավոր չեղավ:

ognirmankapartezid.am կայքի տվյալներով, Երեւանի ԱՐաբկիր վարչական շրջանում գտնվող համար 32 մանկապարտեզում գործում է 8 խումբ: Սաների քանակը 385  է: Հասարակ թվաբանության արդյունքում պարզ է դառնում, որ խմբերում երեխաների միջին թիվը 48-ից ավելի է: Առավելագույնը, որ կարող է լինել եւ թույլատրվում է, 30-նն է: Նշված մանկապարտեզի աշխատակազմում կա  ընդամենը 11 հոգի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
37227 դիտում

Գնացել 8 երկրի քաղաքացու դարդն եք լացում, դուք ձերը լացեք, լացելու շատ բան ունեք. Ալեքսանյանը՝ ընդդիմությանը

Քննիչի մասին վնասակար տեղեկություն հրապարակելու և խուլիգանության մեջ մեղադրվող անձի գործն ուղարկվել է դատարան

«Պեռաշկին» ավելի լուրջ քաղաքական օրակարգ է ստեղծում Հայաստանում, քան դուք. Կոնջորյանը՝ ընդդիմադիրներին

Ժամանակը՝ մինչև ապրիլի 8. հետո Իրանն այլևս չի ունենա կամուրջներ ու էլեկտրակայաններ, կպայթեցվի ամեն ինչ. Թրամփ

Քաղաքական տեքստերը տվել էին AI-ը գրեր, գոնե վերջինն էլ վստահեին, թե չէ հակահայկական կոչեր են ստացվել. Հակոբյան

ԱԺ արտահերթ նիստին հրատապության կարգով կքննվի 4 նախագիծ. մեկը վերաբերում է Ընտրական օրենսգրքին. մանրամասներ

Հեռախոս էլ ունես, ինտերնետ էլ, մտի եթեր մի 2 բառ ասա, կամ լավ, գոնե էդ տեքստը ծերից ծեր կարդա. վարչապետ

ՔՊ-ն նոր պատգամավոր ունի. տեսանյութ

Փետրվարին տեղի ունեցած հանցագործությունը բացահայտվել է, դանակով հարվածներ հասցրած անձը՝ հայտնաբերվել

Քննարկման է դրվել աշխատող ծնողների համար՝ երեխաներին ուսհաստատություն ուղեկցելու ժամ տրամադրելու մասին նախագիծ

Կոնվերս Բանկը կրկին արժանացել է STP Excellence Award մրցանակին

Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել

Ազգային ժողովի խորհուրդը գումարել է արտահերթ նիստ

Յունիբանկը կմասնակցի Leasing Expo 2026 ցուցահանդեսին հատուկ առաջարկով

Հայտնաբերվել է բրոնզե դարի «ուժեղ» ենթակայան. Սարիկ Մինասյանը ՀԷՑ ենթակայաններից մեկից կադրեր է հրապարակել

«Լոռի բերդ քաղաքատեղի» արգելոցի տարածքում գտնվող պարիսպները, բաղնիքները, միջնաբերդի եկեղեցին վերականգնված են

Վերսկսվում է «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի հայտերի ընդունումը 2026-27 ուստարվա համար․ ինչպես դիմել

Քասախում «Ֆորդ» է հրդեհվել

Բարի լույս, լավ օր, սիրում եմ բոլորիդ. վարչապետ

Մեծ ցավ ապրեցի պարոն Քոչարյանի թույլ տված անզգույշ արտահայտության համար, բանակում ծառայելը պատիվ է. Ավանեսյան

Նարե՛կ ջան, գիտենք, որ կասեցնելու եք եվրաինտեգրումը, խաղաղության գործընթացը, դու նոր բան ասա. Սաֆարյան

2026-ի մեր առաջին հեծանվային զբոսանքը Երևանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Թմբուկների առցանց դասի ժամ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՀԷՑ-ը կսուբսիդավորի 3 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող աշխատակիցների էլեկտրաէներգիայի սպառման ծախսերը

ՀՀ ԱԺ պատվիրակությունը կգործուղվի Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նստաշրջանին

Արտակարգ դեպք Սևանում նոր կառուցվող հյուրանոցում. աշխատակիցը բարձրությունից ընկել է ու մահացել

Սրբուհի Գալյանը հանդիպել է ֆրանսիական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի ուսանողների հետ

2025 թվականի լավագույն մարզիկները. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Կառավարությունը սպորտի զարգացման գործընթացն ավելի հասցեական և արդյունավետ է դարձնելու. վարչապետ

Յուրի Սարգսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցում կիրականացվեն վերակառուցման և բարեկարգման աշխատանքներ

Իրանը Միացյալ Նահանգներին ներկայացրել է հակամարտությունը լուծելու կարևոր առաջարկ. Թրամփ

Սպորտի ոլորտում տարվա լավագույն մարզիկները պարգևատրվել են. լուսանկարներ

Գավառում «ՎԱԶ 21099»-ը բախվել է բնակչի տան քարե պարսպին և կողաշրջվել․ կա վիրավոր

Իրանի համար ծայրահեղ և վերջին ժամկետը վաղն է. ԱՄՆ նախագահ

Մոսկվայում մահու չափ վախենում են Երևանի մի որոշումից. Պուտինի հայտարարությունը խայտառակություն էր. տեսանյութ

ՓԾ տնօրենը Հատուկ նշանակության փրկարարական կենտրոնում ծանոթացել է նյութատեխնիկական հագեցվածությանը. տեսանյութ

Կանխվել է ծանր հանցագործություն. կալանավորվել են 33 և 38 տարեկան տղամարդիկ. տեսանյութ

Սրանք քաղաքական տզրուկներ են, պարազիտներ. որ էդքան ուժեղ տղերք եք, ինչի՞ եք ընտրակաշառք բաժանում. տեսանյութ

Ինչ է կատարվել Էկոնոմիկայի նախարարությունում. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել

Կրակոց է հնչել Էկոնոմիկայի նախարարությունում․ կա վիրավոր