Անկանխատեսելի իրավիճակ. մահափորձի պատվիրատուն հայտնի է

20/10/2017 schedule15:45

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հոկտեմբերի 21-ի համարում

Հարցազրույց Աշոտ Մանուչարյանի հետ:

- Պարոն Մանուչարյան, ձեր շրջապատից պարբերաբար ակնարկներ են հնչում ձեր դեմ կազմակերպված մահափորձի պատվիրատուների եւ կազմակերպիչների վերաբերյալ: Պատվիրատուներն ու կազմակերպիչները ձեզ հայտնի՞ են:   

- Ինձ համար այդ անձինք հստակ պարզ են. այդ հարցով այսօր զբաղվում են նաեւ մի խումբ լրագրողներ, հասարակական եւ քաղաքական կազմակերպությունների  ներկայացուցիչներ, որոնք եւս պատվիրատուի մասով շատ որոշակի եզրակացությունների են հանգել: Ինչ վերաբերում է ուղիղ գնահատականներին, որոնք շատերն այսօր ակնկալում են լսել ինձանից, ապա այստեղ կա հետեւյալ պրոբլեմը. եթե պատվիրատուն տղամարդ լիներ՝ հասկանալի կլիներ ինչ անել: Բայց երբ պատվիրատուն, դեպքից անմիջապես հետո, տասնյակ իր մտերիմներին, իր շրջապատի մարդկանց ուղարկում է ինձ մոտ՝ փորձելով ապացուցել, որ ինքը չէ, երբ անմիջապես նետվում է հեռուստատեսություն եւ սկսում է արդարանալ, թե այդ ամենի հետ կապ չունի, արդեն հարց է ծագում՝ ի՞նչ անել նման մարդու հետ:

Եթե նա կին լիներ, գուցե դարձյալ պարզ լիներ, թե ինչ անել: Բայց երբ մարդը ո՛չ տղամարդ է, ո՛չ կին ու հասկանալի չէ, թե ինչ է, այդ դեպքում իրողությունը մի քիչ բարդանում է: Եւ անկախ այն հանգամանքից, որ այդ պատվիրատուն սիրում է տեղի-անտեղի անդադար հիշատակել, որ ինքը Հայաստանի միակ տղամարդն է, նորից եմ կրկնում՝ այդ որակը ոչ տղամարդ է, ոչ էլ կին, եւ այդ որակի  մասին խոսակցությունն առանձին թեմա է:  Ի դեպ, նաեւ հենց իշխանական շրջանակներից է օր օրի շատանում արտահոսքը, թե ով է եղել պատվիրատուն, եւ ինչպես է դեպքը կատարվել: Այնպես որ, ես վստահ եմ, որ ելքերն այս իրավիճակից, նաեւ հետեւանքները՝ կլինեն այնպիսին, ինչպիսին հարիր է մեր երկրին:

- Դառնանք կատարողներին. դարձյալ ձեր շրջապատից մեր թերթին ասել էին, որ ձեր դեմ կազմակերպված մահափորձը իրականացրել էր ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանը՝ իրեն ենթակա սափրագլուխների բանդայի միջոցով: Դուք դա հաստատո՞ւմ եք:

- Բանդաներ կազմավորելու երեւույթը Հայաստանում վաղուց է: Այն մարդիկ, որոնք սպանություններ են պատվիրում, ստեղծում են հանցագործ խմբեր, մյուսներին էլ ստիպում են, որ վճարեն այդ հանցագործ ծառայությունների դիմաց. այդ մարդկանց, չգիտես ինչու,  թվում է, թե նրանք, ովքեր իրենցից առաջ են այդ գործը արել, այնքան էլ լավ չեն արել, ուստի այսօր հայտնվել են ծանր վիճակում, բանտերում կամ ընդհանրապես չկան: Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ բնության ճշգրիտ օրենքները գործում են նաեւ քաղաքականության մեջ եւ հասարակական հարաբերություններում, ու այդ օրենքների ողջ անողոքությամբ բոլոր այդ պրոցեսները հասցվելու են իրենց ավարտին եւ ստանալու են իրենց արժանի  հատուցումը: Սակայն երկրի զարգացման այս կորն ուղղել այլեւս հնարավոր չի լինելու: Մենք այս պետության մեջ ապրում ենք, այս հոգեբանությունը ստեղծում ենք, եւ այդ հոգեբանության հետեւանքներն այսպես թե այնպես կրելու ենք: Ինչ վերաբերում է կոնկրետ այդ անձին (Լեւոն Սարգսյանին-խմբ.), քննությունը տարվում է, եւ բոլոր անունները կհրապարակվեն: Այսօր չէի ցանկանա կոնկրետ անուն տալ, հատկապես, երբ արդեն գիտեմ՝ ինչ մարդկանց հետ գործ ունեմ:

- Կենտրոնի ոստիկանապետ Հովիկ Թամամյանը պնդում է, որ դուք հրաժարվում եք ներկայանալ այլեւս հանրահայտ Վրեժի հետ առերես հարցաքննության: Ինչո՞ւ. եթե դա կարող է նպաստել գործի բացահայտմանը:  

- Ես վաղուց արդեն դժվարանում եմ Հայաստանում գտնել մարդկանց, որոնք ներկայացնում են իրավապահ համակարգը: Նման համակարգ Հայաստանում վաղուց գոյություն չունի, եւ դրանում բազմաթիվ անգամներ համոզվել ենք: Ըստ էության, իրավապահ համակարգի բազմաթիվ ներկայացուցիչներ այսօր  ներգրավված են հանցագործ խմբերի մեջ, որոնք բազմաթիվ բացահայտ հանցագործություններ են կատարում, եւ ինձ հետ կատարվածը բացառություն չէր:  Ակնհայտ է, որ գոյություն ունի կապ իրավապահների եւ հանցագործների միջեւ: Կոնկրետ իմ դեպքի հետ կապված՝ պատվիրատուն որոշակի հանձնարարականներ է տված եղել իրավապահ մարմինների որոշ պաշտոնյաների, եւ այդ ամենն այսօր մեզ հայտնի է: Իսկ մնացածը կհրապարակի հասարակական քննությունը:

- Որքանո՞վ կարող է հասարակական կազմակերպությունների վարած քննությունը լինել օրինական, հավաստի եւ օբյեկտիվ:

- Հայաստանը հավերժ չի մնալու այսօրվա վիճակում. վաղ թե ուշ կլինի նոր իրավիճակ, եւ այս բոլոր  հարցերը կստանան իրենց պատասխանները: Իսկ այսօր  հասարակական կազմակերպությունների խոսքը ճշմարտությանն ավելի մոտ է, քան պետական մարմիններինը:

- Դուք այնպես նկարագրեցիք ձեր դեմ կատարված մահափորձի պատվիրատուին, որ պարզ դարձավ, թե կոնկրետ ում նկատի ունեք:  Այդուհանդերձ, մտավորականների ավագանու խորհրդի անդամ Գ.Մարգարյանը մամուլին ասել էր, թե մինչեւ ձեր դեմ կատարված բռնությունը հենց Քոչարյանի հանձնարարականով են բարձրաստիճան մի քանի պաշտոնյա հանդիպել ձեզ: Ովքե՞ր են եղել նշյալ պաշտոնյաները եւ ինչո՞ւ են հանդիպել ձեզ:

- Այո, Հայաստանի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ, Ռոբերտ Քոչարյանի հանձնարարությամբ, հանդիպել են ինձ, ճշտելու որոշ հանգամանքներ՝ Հայաստանում անհրաժեշտ քաղաքական պրոցեսների հետ կապված: Ես ունեմ այդ պրոցեսների ընթացքի հետ կապված միանշանակ գնահատականներ եւ վերջին երկու տարին աշխատել եմ ոչ միայն ընդդիմադիր դաշտի, այլ նաեւ իշխանական համակարգի հետ՝ փորձելով համոզել նրանց, որ ընթացող պրոցեսները ոչ թե  ընդդիմության կամ մեկի-մյուսի քմահաճույքն է, այլ երկրի օբյեկտիվ իրավիճակից բխող անհրաժեշտություն: Այդ հանդիպումների ժամանակ ես իշխանություններին խորհուրդ էի տվել որդեգրել որոշակի քաղաքական կուրս, որը նրանք չկատարեցին եւ արդյունքում այսօր կանգնած են որոշակի իրողությունների առաջ, որոնց մասին ավելի մանրամասն կխոսենք առաջիկայում: Ի դեպ, բոլոր այդ հանդիպումների մասին ես միշտ տեղյակ եմ պահել մտավորականների ավագանուն:

- Նշյալ պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ դուք այդ ի՞նչ եք ասել կամ ի՞նչ կանխատեսումներ եք արել, որն այդպես վախեցրել է ձեր նշած պատվիրատուին եւ նրան դրդել ձեր դեմ մահափորձ կազմակերպել:

- Գործընթացներից առաջ չընկնենք. ես չեմ ուզում այս գործընթացը վերածել KBH-ի: Ամեն ինչ առաջիկայում ամենայն մանրամասնությամբ կներկայացվի: 

- Դառնանք երկրի ներքաղաքական իրավիճակին. բազմաթիվ վերլուծաբանների գնահատմամբ՝ երկիրը ներքաղաքական պայթյունի եզրին է: Համաձա՞յն եք այդ տեսակետին: 

- Հայաստանում այսօր սրընթաց կերպով կուտակվում են այնպիսի պրոբլեմներ, որոնք ստեղծված իրավիճակում անլուծելի են եւ դժվարին իրավիճակի առաջ են կանգնեցնում թե՛ իշխանությանը, թե՛ ընդդիմությանը, թե՛ ժողովրդին: Այդ վտանգները կրում են ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին մարտահրավերների  բնույթ: Ցավոք, հասել ենք մի իրավիճակի, երբ իրադարձությունները կարող են զարգանալ անկանխատեսելի ուղիով: Ոչ մի նախադրյալ չկա, որ քաղաքական դաշտը կարողանա հստակ կառավարելիության շրջանակում պահել իրադարձությունների զարգացումը: Այլ բան է, որ կան քաղաքական, պետական եւ  մտավորականության ներկայացուցիչներ, որոնք փորձում են քայլ կատարել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Սակայն, առայժմ որեւէ սփոփիչ բան չկա: 

Միակ քայլը, որ այսօր պետք է կատարվի, ինչ-որ ձեւով պետք է կոնսոլիդացնել այն ուժերին, այն անձանց, եւ նրանց միջոցով նաեւ ողջ հասարակությանը, որոնք ի զորու են տանել այլընտրանքային գործընթաց: Ես հատուկ չեմ խոսում իշխանափոխության մասին, քանզի դա ուղղակի ակնհայտ է. չի կարող գործել մի համակարգ, որտեղ իշխանության զգալի տոկոսը բացահայտ հանցագործ է: Իսկ այն մարդիկ, ովքեր կկարողանան սկսել կոնսոլիդացման այդ գործընթացը, պետք է պատրաստ լինեն լուրջ մարտահրավերների, որովհետեւ երկիրը հենց վաղը կարող է զարթնել եւ կանգնել նոր իշխանության ընտրության առաջ: Եւ ի՞նչ է կատարվելու այդ դեպքում:

Կատարվելու է հետեւյալը. մոտ 10 բավականին ազդեցիկ խմբեր դուրս են գալու իրար դեմ եւ պայքար են մղելու իշխանության համար. մի խմբում լինելու է, ասենք, տնտեսական լծակներով մի ղեկավար, մյուս խմբում լինելու է մեկ ուրիշը, մի խմբում լինելու է մի շրջանի միլպետը, հանցագործների մի ղեկավարը, այս կամ այն նախարարը, մյուսում լինելու են նրանց տեղակալները եւ մեկ այլ հանցագործ խմբի ղեկավարը: Մեկին պաշտպանելու է մի երկիր, մյուսին՝ մեկ այլ երկիր: Եւ այսպես՝ մոտ 10 խմբավորում իջնելու է թատերաբեմ եւ սկսելու է  պայքարել իշխանության համար: Ու դա այն դեպքում, երբ չի լինելու մի ուժ, որը կկրի պատասխանատվություն երկրի համար: Այդ վիճակին մենք այսօր բացարձակապես պատրաստ չենք: Մյուս կողմից էլ, ներկայիս  իշխանական համակարգի գոյությունը բացարձակապես անընդունելի է երկրի համար: Ուստի, եթե եղած քաղաքական դաշտում չկարողանանք լուծումներ գտնել, եւ ստեղծված իրավիճակի հանգուցալուծումն ինչքան հեռանա, այնքան դա լինելու է շատ ավելի կոշտ եւ շատ ավելի դաժան:

- Եւ վերջին հարցը. բազմաթիվ կանխատեսումներ են արվում Սամվել Բաբայանի ազատ արձակման առնչությամբ: Ըստ ձեզ, դա ընդամենը բարի կամքի դրսեւորո՞ւմ էր:

- Սամվել Բաբայանը շատ բան ունի անելու, եւ ինքն է որոշելու իր անելիքը: Բոլոր այն կանխատեսումները՝ նրա ազատ արձակման շարժառիթների հետ կապված, որ կարդացել եմ մամուլում, չեն համապատասխանում իրականությանը: Ս.Բաբայանն ինքն է իր հետագա քայլերի որոշումը կայացնելու, եւ ես վստահ եմ, որ նա կկայացնի ճիշտ որոշում:  

Նաիրա Զոհրաբյան 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3328 դիտում

Դատարան են հանձնվել Կողբ համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Սպիտակի երկրաշարժը դարձավ սեյսմիկ անվտանգության նոր մտածողության մեկնակետ. ՆԳ նախարարը ուղերձ է հղել

Մկրտչյանը Կոնգրեսի անդամ Ջեյմի Ռասկինին է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումները

Խաչատուրյանը հատուկ կարևորել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացում Ֆրանսիայի դերակատարությունը

Ծիրանով բարձված 50 ավտոմեքենա ունենք, որ պետք է դեպի նոր երկիր գնա, ամեն օր ծավալը մեծանում է. ՍԱՏՄ ղեկավար

«Արդեն դու զզվցրեցիր», «Ախ, մեռա». մանկապարտեզում երեխային դաժան ծեծած դաստիարակի գործն ուղարկվեց դատարան

Երևանում հուլիսի 17-18-ի երեկոյան ժամերին հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ

Պետությանը պատճառվել է մոտ 870 մլն դրամի վնաս. ՊԵԿ-ը Ծառուկյանին առնչվող վարույթով նոր մանրամասներ է հայտնել

Կադաստրի կոմիտեի Հրազդանի ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է փողերի լվացման համար

Համայնքային ոստիկանները բացահայտել են թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ աճեցնելու դեպքեր

Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել. 6 հոգի հոսպիտալացվել է

Տեխասում hորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղ է սկսվել. կան զոհեր

«Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում

Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը

91 տարեկան հասակում կյանքից հեռացել է Քիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը

Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել են 20 երեխա և 1 մեծահասակ

Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում

Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, որը հայտնել է՝ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը

ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները

Վարդապետյանի հոդվածը՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի պարբերականում. ինչ հարցեր է նա բարձրացրել

Գորշ արջը և քոթոթները. ֆոտոթակարդը ֆիքսել է ՀՀ-ի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներին. տեսանյութ

Բացահայտվել են վառելիքի առևտրի խոշոր իրավախախտման դեպքեր. պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս

Հուլիսի 17-ի դրությամբ ՀՀ փոխանակման կետերում որքան են գնվում և վաճառվում դոլարը, եվրոն և ռուբլին

Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին

Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ

Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին

Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում

ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը

Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան

Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ

Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ

Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող