Պորտմանները թեւերի տակ մտնում են գյուղապետարան, հետո՝ պրյամոյ խանութ.ընտրակաշառքի ահազանգ

Օձուն խոշորացվող համայնքի կին թեկնածուն ահազանգում է` խոչընդոտում են նախընտրական քարոզչության ընթացքը: Armtimes.com-ի հետ զրույցում Դոնարա Հախինյանը նշեց, որ ինքը  եղել է Արեւածագ համայնքում, որտեղ էլ խոչընդոտների է հանդիպել. «Երեկ Արեւածագ գյուղում էի, նախապես հայտարարություններ էի փակցրել, որոնք ինչ-որ մարդիկ պատռել էին: Արդեն գյուղում տեսա, որ մարդիկ չեն եկել ինձ հետ հանդիպման, գյուղացիներն ասեցին, որ գյուղապետը թույլ չի տվել իրենց տանից դուրս գալ ու ասել է, թե ցրվեք ձեր տները, էդ պահին գյուղապետն անցնում էր մեքենայով, ձեն տվեցի, ասի կանգնե՛ք, էս ինչ կուլտուրա է, թեկնածու է եկել ձեր գյուղ…մեքենայի պատուհանը մի փոքր իջեցրեց, գոռգոռաց, ասեց, որ ասելիք չունի, մեքենան քշեց գնաց»,- ասաց նա:

Դոնարա Հախինյանն ասում է, որ գյուղում վախի մթնոլոտ է տիրում: 37-ամյա կին թեկնածուն ասում է՝ գյուղում իրեն հայտնել են, որ սկսել են գումարներ բաժանել. «Խոսք ա գնում, որ արդեն գյուղապետերանից փող են բաժանում, մարդիկ «պոռտմանները թեւների տակ» մտնում են գյուղապետարան, դուրս գալիս ու «պրյամոյ» խանութ, արդեն երեւում ա, որ փողերի «դվիժեննին» սկսել ա»: Այն հարցին, թե ով է բաժանում, պատասխանեց. «Գյուղապետն է բաժանում: Ես չեմ տեսել տալուց, ինձ լուրեր են հասել այդ մասով…Ես 100 տոկոսով չեմ կարող ասել, ես մարդիկ ունեմ, որ զբաղվում են, ես ուզում եմ, որ հենց էդ պահին բռնեմ իրենց»:

Դոնարա Հախինյանն անկուսակցական է, ընտրվելուց հետո, ինչպես ինքը նշեց, կանդամագրվի որեւէ կուսակցության, բայց թե որ` դեռ չգիտի:

Թեկնածուին հասած տեղեկությունները ոչ միայն կաշառք բաժանելուն են վերաբերվում, այլ նաեւ` բնակչության գույքահարկի պարտքերը զրոյացնելուն. «Արդեն անվճար զրոյականներ են բաժանում…զանգում են իրենց իմացած մարդկանց ու կանչում բաժանում…ես 100 տոկոսով չեմ տեսել, բայց որ խոսակցություններ կան, ուրեմն կա նման բան»:

Օձունի գյուղապետ Արսեն Տիտանյանը, սակայն հերքում է թե անվճար զրոյականներ բաժանելու մեղադրանքը.«Գյուղապետարանը նրա համար է, որ գան գույքահարկ մուծեն ու զրոյական վերցնեն…ես ո՞նց կարամ կամ ո՞ւմ հաշվին պետք է լավություն անեմ»,-ասաց նա:

Անդրադառնալով գյուղապետարանում գումար բաժանելու մասին լուրերին՝ գյուղապետն առաջարկեց խոսել հիմնավորված. «Եթե մի մարդ չի կարողանում նորմալ քարոզարշավ անի, թող մեղքը իր մեջ գտնի, չի կարելի նման բաներ ասել»,- ասաց նա, հավելելով, որ քարոզարշավը սպասվածից շատ ավելի հանգիստ է ընթանում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4050 դիտում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ը գիշերվա ընթացում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ