Մենք ԱՄՆ-ում հասկանում ենք՝ Հայաստանը պետք է ամուր հարաբերություններ ունենա ՌԴ հետ. Միլս

25/10/2017 schedule11:24

Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հետ հարցազրույց է հրապարակել Ամերիկայի ձայնը: Ամերիկացի դիվանագետը խոսել է Հայաստանի արտաքին քաղաքականության, ընտրական գործընթացի, ամերիկյան ներդրումների եւ հայկական ավանդույթների մասին. 

- Պարոն դեսպան, դուք կանգնած եք եղել նորանկախ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների հարաբերությունների հաստատման ակունքներում։ Ի՞նչ կարծիքի եք անկախության առաջին 25 տարիներին Հայաստանի անցած ճանապարհի մասին։

- Ես հպարտ եմ նրանով, ինչին կարողացել է հասնել մեր բարեկամ եւ գործընկեր Հայաստանը Միացյալ Նահանգների ներդրումների եւ աջակցության շնորհիվ այս վերջին 25 տարիների ընթացքում։ Դուք ճիշտ եք, իմ ողջ դիվանագիտական գործունեության ընթացքում Հայաստանը եղել է իմ ուշադրության կենտրոնում, մշտապես հետեւել եմ հայաստանյան զարգացումներին, եւ կարող եմ փաստել, թե ինչպիսի երկար ճանապարհ է անցել Հայաստանը այս տարիների ընթացքում, ինչ ձեռքբերումներ է ունեցել հայ ժողովուրդը։ Այստեղ կա գործող բաց շուկայական համակարգ, որը զարգացել եւ կայացել է, ձեւավորված է գործարար միջավայր, որը բաց է, եւ դա ինձ թույլ է տալիս, որ ես խրախուսեմ ամերիկյան գործարարներին գալ եւ ներդրումներ կատարել Հայաստանում։

Կենսամակարդակը Հայաստանում 1990-ականների սկզբի համեմատ զգալիորեն փոխվել է, բարելավվել է։ Մեծ փոփոխություններ են տեղի ունեցել էներգետիկ, կրթական, առողջապահական համակարգերում։ Ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության, մարդու իրավունքների ասպարեզներում նույնպես Հայաստանը կայուն զարգացում է գրանցել։ Քաղաքացիական հասարակության կայունությամբ Հայաստանը կարող է հպարտանալ, քանի որ շատ ավելի լավ ու նպաստավոր պայմաններ են այստեղ ստեղծված, եւ քաղաքացիական հասարակությունը շատ ավելի ազատ տիրույթում է գործում, քան նրա շատ ու շատ հարեւան երկրներում։ Սակայն կան նաեւ մարտահրավերներ, այդ մասին եւս ես առիթ եմ ունեցել խոսել, կան մարտահրավերներ, արգելքներ, որոնք թույլ չեն տալիս, որ Հայաստանն ամբողջությամբ իրացնի իր ներուժը։

- Հատկապես ի՞նչն է, Ձեր կարծիքով, խոչընդոտում Հայաստանի առավել դինամիկ զարգացմանը։

- Մարդիկ, որոնց հետ ես խոսում եմ՝ ամերիկացի ներդրողներ, գործարարներ նաեւ՝ տեղացիներ, ընդհանուր առմամբ հաշվետվողականության բացակայության խնդիրն են առաջ քաշում։ Կա այն ընկալումը, թե հասարակության մեջ չկան հավասար պայմաններ։ Խոսքը դատական համակարգից կամ պետական ծառայություններից օգտվելու դեպքերին է վերաբերում։ Եթե այլ բառերով սա բնորոշենք, դա թափանցիկության բացակայության կամ կոռուպցիայի առկայության խնդիրն է։

Բայց, միեւնույն ժամանակ, կան նաեւ հուսադրող հանգամանքներ։ Օրինակ, այն հանգամանքը, որ ուր էլ որ գնաս, մարդկանց շրջանում չկա այն դիմադրությունը, թե «պետք չէ մեզ օգնել կոռուպցիայի դեմ պայքարում, մի պարտադրեք մեզ ձեր արժեքները»։ Դա նշանակում է, որ հասարակությունը նույնպես ցանկանում է պայքարել կոռուպցիայի դեմ։ Այլ երկրներում հաճախ հանդիպում ես այնպիսի իրավիճակի, երբ մարդիկ ասում են՝ «մեզ մոտ այսպես է ընդունված, եւ մենք չենք ցանկանում դրանից հրաժարվել»։ Հայաստանում չկա այդպիսի միջավայր, եւ դա, կարծես, անհրաժեշտ ջանքերի 80 տոկոսն է, ինչը շատ արժեքավոր է։ Ես կարծում եմ, որ այդ հարցում նաեւ մենք ենք դեր ունեցել։ Աջակցելով, աշխատելով տարբեր կազմակերպությունների, պաշտոնյաների, քաղհասարակության եւ այլ օղակների հետ՝ մենք կարողացել ենք հասնել այս իրադրությանը։

Երկուսուկես տարի առաջ, երբ ես Հայաստան ժամանեցի, շատ մտահոգիչ էր ինձ համար այն փաստը, որ չկար վստահություն ընտրական համակարգի նկատմամբ, եւ մարդիկ չէին հավատում, որ հնարավոր է քվեարկության միջոցով ինչ-որ բան փոխել։ Աշխատելով կառավարության, նախագահ Սարգսյանի, վարչապետի հետ՝ ես ուզում եմ նաեւ փաստել, որ նրանք նկատել են այդ հանգամանքը, եւ հենց նրանք էին, որ դիմեցին Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալությանը, Եվրամիությանը՝ խնդրելով միջոցներ առաջարկել՝ 2017 թվականի ընտրությունների նախաշեմին վստահության ճգնաժամը մեղմելու նպատակով։ Մենք աշխատեցինք կառավարության հետ, աշխատեցինք ընդդիմության հետ, նաեւ կառավարությունն ու ընդդիմությունը միմյանց հետ համագործակցեցին՝ նոր կանոնների, նոր ընտրական օրենսդրության ձեւավորման շուրջ, ապա քայլեր իրականացվեցին նոր գործընթացների ձեւավորման ուղղությամբ, ինչպես օրինակ, կենսաչափական տվյալների պահանջը, նաեւ ստորագրված ընտրացուցակները հրապարակելու դրույթը կիրառվեց։

Դրանք մասամբ փակում էին այն պահանջները, որոնք առաջ էին քաշվում ընդդիմության կողմից։ Եվ միջազգային հանրությունն էլ, ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունն էլ, Եվրամիությունն էլ կարողացան արագ արձագանքել ու աջակցել, ինչի արդյունքում քվեարկության օրվա աշխատանքները, դրանց կազմակերպումը բավականին լավ իրականացվեցին։ Արդյունքը եղավ այն, որ քվեարկության ընթացքն ընդունվեց բոլորի կողմից՝ թե′ ընդդիմության, թե′ կառավարության։ Կարծում եմ, նաեւ Հայաստանի քաղաքացիներն էլ ընդունեցին, որ քվեարկության օրն ամեն ինչ եղավ ճշգրիտ եւ արդար։

Սակայն քվեարկությանը նախորդող ժամանակահատվածում, անշուշտ տեղի ունեցան երեւույթներ, որոնք անընդունելի էին՝ ընտրակաշառքների հետ կապված դեպքեր, աշխատողների նկատմամբ ճնշումներ, որոշ թեկնածուների օգտին քվեարկելու պարտադրանք։ Դրանք բոլորը խիստ մտահոգիչ հարցեր էին։ Մենք, բնականաբար, այդ խնդիրների վերաբերյալ հանդես եկանք հայտարարություններով, սակայն ուզում եմ նշել, որ այս վերջին ժամանակահատվածում նկատելի է, որ կառավարության կողմից միջոցներ են ձեռնարկվում այդ երեւույթները կարգավորելու ուղղությամբ, օրենքներ են մշակվում, որոնք առնչվում են ընտրական կաշառքներին, ընտրողների նկատմամբ ճնշումների հարցերին։ Ուրախալի կլինի, եթե այդ օրենքներն ընդունվեն եւ առավել քան ուրախալի կլինի, եթե այդ օրենքները կյանքի կոչվեն։

Եվ ես դրական եմ տրամադրված։ Իհարկե, հաշվետվողականության, թափանցիկության մեծացման ուղղությամբ քայլերը պետք է շարունակվեն, մենք որոշակի դրական տեղաշարժեր ապրիլին տեսել ենք, դրանք պետք է շարունակվեն, քանի որ դա այն է, ինչին հայաստանյան հասարակությունը ձգտում է։

- Արտաքին քաղաքական կողմնորոշման առումով, Ձեր կարծիքով, ի՞նչ ձգտումներ ունի հայաստանյան հասարակությունը։ Դեպի Արեւմո՞ւտք է արդյոք այդ կողմնորոշումը, եւ հնարավոր է արդյոք դրա իրականացումը աշխարհաքաղաքական ներկա իրադրությունում։

- Շնորհակալ եմ այս հարցի համար։ Շատերն են այս նույն հարցն ինձ ուղղում, եւ ես ուզում եմ, որ Արեւմուտքի, իր անմիջական հարեւանների եւ Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունների նկատմամբ մեր դիրքորոշումը լինի հստակ։ Հայաստանը պետք է ամուր կապեր ունենա հնարավորինս մեծաթիվ երկրների հետ։ Հայաստանը դժվարին հարեւանության մեջ է գտնվում, եւ հնարավորինս շատ երկրների հետ ամուր կապեր ունենալը անչափ կարեւոր է։

Մենք Միացյալ նահանգներում հասկանում ենք, որ Հայաստանը պետք է ամուր հարաբերություններ ունենա Ռուսաստանի հետ։ Դա ունի իր պատմական հիմքերը, աշխարհագրական եւ տնտեսական կապեր կան երկու երկրների միջեւ։ Երբեք խնդիրն այնպես չի եղել, որ պետք է կամ այս ուղղությամբ գնալ, կամ գնալ միայն մյուս ուղղությամբ։ Հայաստանը պետք է եւ′ Արեւմուտքի հետ լավ հարաբերություններ ունենա, եւ′ Միացյալ Նահանգների, եւ′ Ռուսաստանի հետ։ Այդ հարաբերությունները մեկը մյուսին չեն բացառում։ Անկեղծորեն ասեմ՝ Հայաստանը պետք է տարածաշրջանում փորձի առավել բարելավել հարաբերություններն իր անմիջական հարեւանների հետ՝ Վրաստանի, Թուրքիայի, ինչ-որ մի պահի՝ Ադրբեջանի հետ։ Սկզբում դուք հարցրիք՝ արդյոք Հայաստանը իր ներուժն ամբողջությամբ է իրացրել՝ լինի տնտեսական զարգացման, թե՝ ժողովրդավարության զարգացման ասպարեզներում։ Շատ ու շատ խնդիրներ նաեւ պայմանավորված են Լեռնային Ղարաբաղի հարցի չկարգավորված լինելու հանգամանքով, կոռուպցիայի խնդիրը կա, ազգային անվտանգության խնդիրը կա։ Եվ ես կուզենայի, որ Հայաստանը կարողանար կարգավորել Լեռնային Ղարաբաղի հարցը։ Հասկանում եմ, որ դա դժվար գործ է՝ երկուստեք փոխզիջումներ է պահանջում։

 

- Դեսպանությունն ամերիկյան գործարարներից չի՞ լսել կոռուպցիայի կամ որեւէ այլ խնդրի հետ կապված բողոքներ։

- Ես երեւի այսպես ձեւակերպեմ․ չի եղել որեւէ խնդիր ամերիկյան գործարարների հետ կապված, որի պարագայում հնարավոր չլիներ գտնել կարգավորում՝ այդ հարցի համար ապահովելով հավասար եւ արդարացի լուծում։ Այս կառավարությունը շահագրգիռ է, որ լինեն ամերիկյան ներդրումներ, որ ամերիկյան ընկերություններն աշխատեն այստեղ, եւ երբ որեւէ խնդրի մասին նրանց մոտ հարց է բարձրացվում, շատ արագ արձագանքում են։

- Ի՞նչն է Ձեզ ամենից շատը զարմացրել Հայաստանում։

- Ինչի՞ց եմ զարմացել ամենաշատը։ Դա այն է, թե որքան շատ ընդհանրություններ կան Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ։ Այն արժեքները, խնդիրները, որ մտահոգում են մեր հասարակություններին՝ թե՛ այստեղ, թե՛ Միացյալ Նահանգներում, նույնն են․ ընտանիքի կարեւորությունը, համայնքի, շրջապատի հետ իրենց սերտ կապերը, ձեռնարկատիրական ջիղը, կրթության նկատմամբ սերը։ Սրանք հայաստանյան արժեքներն են, որոնք նաեւ Միացյալ Նահանգների հետ նույնական են։ Կարծում եմ՝ նաեւ դա է պատճառը, որ երկու հասարակությունների միջեւ ամուր կապեր կան։ Այո, ես Հայաստանը համարում եմ արեւմտյան հասարակություն, իսկ որպես դիվանագետ՝ միշտ ուրախալի է տեսնել, որ ընդհանուր արժեքները շատ են, եւ դա միշտ ողջունելի է, թույլ է տալիս մեզ մի փոքր տանը զգալ։

Ասեմ, թե ինչն է տարբեր։ Սնունդը։ Միացյալ Նահանգներում մարդիկ շատ մեծ ուշադրություն են դարձնում սննդին, ամեն տեղ կալորիաներ են հաշվում։ Իսկ Հայաստանում շատ ուտելիք, համեղ ուտելիք կա, մարդիկ շատ հյուրասեր են, ամեն տեղ առաջարկում են՝ ուր էլ, որ գնաս։ Դա է պատճառը, որ այստեղ գտնվելու ընթացքում, ես մի փոքր քաշ եմ հավաքել։

Այո, շատ են նմանությունները եւ դրա հետ մեկտեղ շատ են նաեւ տարբերությունները։ Շատ հետաքրքիր է հայաստանյան եկեղեցական երգչախմբերին լսել, հաց թխելը տեսնել, հայկական ձեռագործ աշխատանքներն են շատ հետաքրքիր, արհեստագործների աշխատանքները։ Եվ ես շատ ուրախ եմ, որ մենք «Իմ Հայաստան» ծրագիրը նախաձեռնեցինք Սմիթսոնյան հաստատության հետ միասին։ Այդ ծրագիրը նախատեսված է, որ գյուղական բնակավայրերում զբոսաշրջային ենթակառուցվածքները բարելավվեն, եւ Հայաստանը հասանելի դառնա զբոսաշրջային շրջանակների համար։ Աշխարհին ներկայացնելու, պատմելու շատ բաներ ունի Հայաստանը։

Վերջերս ես Արենիի քարանձավում էի։ Մի ծրագիր էր իրականացվել մեր աջակցությամբ, որով ապահովվել էր ցուցանակների տեղադրում, բազրիքների տեղադրում, լուսավորություն, ինչն այդ վայրն առավել գրավիչ է դարձնում զբոսաշրջիկների համար։ Եվ ես ուրախ եմ, որ կա այդ ծրագիրը, որը կփորձի նպաստել զբոսաշրջության զարգացմանը եւ Հայաստանի պատմությունը շատերին հասանելի կդարձնի։ Ես նաեւ գինեգործ ընկերներ ունեմ, ովքեր շուտով գալու են Հայաստան՝ գինեգործության ոլորտին ծանոթանալու։ Սա զարգացում ապրող, աճող ոլորտ է։ Շատ հետաքրքիր է լսել այստեղ գինեգործության պատմությունը, ծանոթանալ դրա ակունքներին, ինչն էլ ներակայացվելու ու է զբոսաշրջիկներին։

- Հայկական ի՞նչ սովորություններ կան, որոնք կուզենայիք տանել Ձեզ հետ եւ նշել Միացյալ Նահանգներում։ Օրինակ՝ Հայաստանում շատերն արդեն Գոհաբանության օր են նշում։

- Ես չգիտեի, որ Հայաստանում Գոհաբանության օր են նշում, դա հրաշալի է։ Մի հայկական ավանդույթ ես իրոք շատ հավանել եմ, բայց Նահանգներ չեմ կարող դա տանել, որովհետեւ ինձ դրա համար դատի կտան։ Դա Վարդավառի տոնն է, երբ մարդիկ միմյանց վրա ջուր են լցնում։ Մեկ այլ ավանդույթ, որ ինձ շատ դուր է գալիս, Սուրբծննդյան տոներն են Հայաստանում։ Այստեղ մարդիկ այդ օրերին ավելի շատ ընտանիքի հետ են լինում, ընտանեկան հավաքներ են անցկացնում, նշում են տոնը ընկերների, բարեկամների հետ, ճաշում են, մի բաժակ կոնյակ են խմում։ Սուրբծննդյան տոնի ուղղվածությունը մեզ մոտ մի փոքր այլ է։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3273 դիտում

Դիլիջանի ոլորանները՝ թռչնի թռիչքի բարձրությունից. տեսանյութ

Եթե Իրանում TRIPP-ի տեքստը լավ կարդան, կտեսնեն՝ այնտեղ հակաիրանական ոչինչ չկա. Ներսիսյան. տեսանյութ

Առավելագույն պատասխանատվությամբ և զգայունությամբ մոտենալ Ադրբեջանից վերադարձված անձանց թեմային. Բաղդասարյան

Մարդիկ, որոնք պայքարում են խաղաղության դեմ, պայքարում են, որ Հայաստանը լինի փակուղային պետություն. Առաքելյան

Նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավոր Նշան Խաչատրյանի երդման արարողություն. տեսանյութ

ՀՀ-ն դառնում է տարանցիկ երկիր, լուրջ նախագծի մաս. ինչ կլիներ, եթե ՀՀ-ն չմիանար TRIPP-ին. տեսանյութ

Մեր ժողովուրդը հավատացած է՝ խաղաղությունն այս տեսքն ունի, չնայած բոլոր գուժակներին՝ գնալու ենք միայն առաջ

Երանի բոլորը վերադարձած լինեին. Վագիֆ Խաչատրյանի դուստրը հոր վերադարձի մասին ընկերուհուց է իմացել

Մարմարաշեն գյուղում 14 տրանսպորտային միջոց է բախվել

Վիճաբանություն-ծեծկռտուք, կրակոց Երևանում. կան տուժածներ

Հարգելի՛ վարորդներ, եղեք զգոն. Գագիկ Սուրենյան

Անմոռանալի պահեր ու շահավետ առաջարկ Myler-ում․ Idram&IDBank

Ինչ վիճակում են Բաքվից վերադարձածները. վարչապետը մանրամասներ է հայտնել

Հայտնաբերվել է զինվորի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ

Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ հանձնվեցին ՀՀ-ին. վարչապետ

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ղեկավարի հետ

Զորամասերում հոգևոր ծառայություն մատուցող քահանաներին դրամական աջակցություն խոստանալու մասին լուրը սուտ է. ՊՆ

Ապահովագրության շրջանակում 8-ից ավելի կանչ տվողների համար ծառայությունը վճարովի կլինի․ «Շտապօգնության» տնօրեն

TRIPP-ի շրջանակում անվտանգային բոլոր հարցերը լուծելու են հայ իրավապահները, այլ ուժեր չեն լինելու. Խանդանյան

Երևանի շքամուտքերից մեկում 14-ամյա տղան 15-ամյա աղջկա կամքին hակառակ uեռական գործողություններ է կատարել

ՀՀ-ն կմնա ԵԱՏՄ անդամ այնքան ժամանակ, որքան համատեղելիությունը հնարավոր կլինի. Նիկոլ Փաշինյան

Դոնի Ռոստովում նավթամբարի վրա հարձակում է տեղի ունեցել. կան տուժածներ. տեսանյութ

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը արդեն իսկ նպաստել է խաղաղության օրակարգի առաջմղմանը. Մարագոս

ՀԱՊԿ-ի մեր մասնակցությունը լրջագույն խոչընդոտ էր միջազգային շուկային հասանելիություն ունենալու համար. Փաշինյան

Շվեյցարիայի թեմը լուծարված չէ․ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանի պարզաբանումը

«Հանրապետություն» կուսակցությունը ողջունում է TRIPP-ի ուղու հետ կապված ՀՀ և ԱՄՆ իշխանությունների ջանքերը

Բայղուշ կանխատեսումները կրկին իրականություն չդարձան. Հարությունյանը՝ ԹՐԻՓՓ-ի շուրջ համաձայնության մասին

Ակնհայտ է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում իրադարձություններ են տեղի ունենալու. Փաշինյան

Հրդեհ Սիսիանի բնակարաններից մեկում. հայտնաբերվել է քաղաքացու դի

Հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց. ջերմաստիճանը կրկին կնվազի

Պետական կառավարման համակարգում պարգևավճարների մասին որոշումները գաղտնիության բնույթ չունեն. ՀՀ կառավարություն

Հայաստանն ու ԱՄՆ-ն չեն քննարկել TRIPP-ին Թուրքիայի և Ռուսաստանի ներգրավման մասին հարց. Միրզոյան

Ասողիկ աբեղա Կարապետյանին հրավիրել են Քննչական կոմիտե

Մայրաքաղաքի հանրային տրանսպորտն աշխատում է բնականոն հունով. Երևանի քաղաքապետարան

Հայաստանի շուրջ իրավիճակն ավելի կայուն երբեք չի եղել իր գոյության պատմության ողջ ընթացքում. Նիկոլ Փաշինյան

ՊԵԿ պաշտոնյայի ու ևս 2 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է. վարույթն ուղարկվել է դատարան

Նման փոխշահավետ և պետական շահը լիարժեք պաշտպանող պայմանագիր Հայաստանը երբևէ չի ունեցել․ Գաբրիելյան

Ինչ է առաջարկում Հայաստանը, և ինչ է ակնկալում ԱՄՆ-ն. Պապոյանն առանձնացրել է ԹՐԻՓՓ նախագծի մի քանի հատված

Հիմա մեր տարածաշրջան ներհոսելու են մեծ ներդրումներ․ դա շատ լավ նորություն է. վարչապետ

Թրամփն իր հերթական ելույթում ծաղրանքով նմանակել է Բայդենին. տեսանյութ