Շրջաններում հերձումների համար անհրաժեշտ պայմանները բավարար չեն,երբեմն գործը թերի է արվում

25/10/2017 schedule18:36

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել է ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանին՝ տնային մահացությունների դեպքերում մարդու կյանքի դեմ ուղղված ոտնձգությունների չհայտնաբերման կամ ոչ լիարժեք բացահայտման հանգեցնող գործոնների վերացման նպատակով փոփոխություններ կատարել դատաբժշկական փորձաքննությունների եւ ախտաբանաանատոմիական հերձումների կազմակերպման գործընթացում:

ՀՀ դատախազությունն ուսումնասիրություն է կատարել Հայաստանում տնային մահացությունների ոլորտում՝ հանգելով այն եզրակացության, որ քրեական վարույթի շրջանակներում ստուգում պահանջող որոշ դեպքեր դուրս են մնում իրավապահ մարմինների տեսադաշտից:

Ախտաբանաանատոմիական հաստատությունում դիահերձումն իրականացնող լիցենզավորված մասնագետները դատաբժշկական բնագավառի մասնագետներ չեն հանդիսանում եւ չեն կարող դիահերձման արդյունքում անհրաժեշտ արդյունավետությամբ հայտնաբերել ենթադրյալ հանցագործության մասին վկայող հետքեր: Չնայած ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված ախտաբանաանատոմիական հերձումների անցկացման կարգով որոշակի առումով նախատեսված է հերձման ընթացքում առերեւույթ հանցագործության հետքեր հայտնաբերելիս համապատասխան միջոցների ձեռնարկման ընթացակարգ, սակայն ոլորտը կարգավորող նորմերի կիրառումը լիարժեք չի ապահովում դիահերձման ընթացքում հանցագործությունների հետքերի հայտնաբերման անհրաժեշտ պայմաններ:

Ավելին, ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ ոչ բոլոր տարածքներում  են ապահովված ախտաբանաանատոմիական հերձումների համար անհրաժեշտ պայմաններ: Բացի այդ, թեեւ տվյալ կարգը չի նախատեսում հերձումից մասնակի հրաժարման հնարավորություն, սակայն գործնականում պարզվել են նման դեպքեր: Մասնավորապես՝ արձանագրվել է դեպք, երբ հարազատի դիմումի հիման վրա չի հերձվել դիակի գլուխը, ինչը հետագայում խոչընդոտ է առաջացրել քրեական վարույթի ընթացքում դեպքի իրական հանգամանքները պարզելու հարցում: Արդյունքում ձեռք չի բերվել գործի համար կարեւոր նշանակություն ունեցող ապացույցը, առանց որի չի կարող հաստատված համարվել մահվան պատճառը, առողջությանը հասցված վնասի ծանրության աստիճանը եւ պատճառման մեխանիզմը: Ներկայիս կարգավորման պայմաններում մահվան փաստը հաստատող հաստատությունը կամ դիակային բրիգադը ՀՀ ոչ բոլոր տարածքներում են հագեցված համապատասխան ձեռնահաս մասնագետով եւ սարքավորումներով:

 Ելնելով ուսումնասիրությամբ ի հայտ բերված այս հիմնահարցերից  եւ հաշվի առնելով ընտանեկան բռնությունների լատենտայնության հավանականությունը՝ ՀՀ գլխավոր դատախազը մի քանի գործնական առաջարկ է ներկայացրել ՀՀ առողջապահության նախարարին:

Մասնավորապես՝ առաջարկվել է միջոցներ ձեռնարկել տանը, ստացիոնար պայմաններում մահվան, բուժհաստատություն դիակ տեղափոխելու դեպքերում մահվան հաստատումը միայն համապատասխան մասնագետների կողմից իրականացնելու ուղղությամբ, մշակել մարդու մահվան փաստի հավաստման արձանագրության միասնական՝ համապատասխան բժշկական եւ անհրաժեշտ այլ տվյալներ ներառող ձեւ, արգելել առանց այդ արձանագրության լրացման դիակի ախտաբանաանատոմիական հետազոտության իրականացումը եւ/կամ մահվան վերաբերյալ բժշկական վկայագիր տալը: Իսկ տնային մահացությունների այն դեպքերում, երբ ախտորոշումը հայտնի չէ եւ չկան վերջին մեկ ամսվա ընթացքում տվյալ անձի հետազոտման, բուժման կամ ախտորոշման վերաբերյալ բժշկական փաստաթղթեր, ինչպես նաեւ երբ դիակի վրա առկա են մարմնական վնասվածքների տեսանելի հետքեր, պարտավորեցնել համապատասխան բուժաշխատողին՝ ահազանգել իրավապահ մարմիններին: Առաջարկվել է նաեւ սահմանել դիակի գտնվելու վայրում բուժզննումն իրականացնող բուժաշխատակցի կողմից դիակի հերձման ուղեգրման գործողությունների հաջորդական քայլերի վերաբերյալ հստակ չափանիշներ՝  ներառյալ սահմանելով, թե տնային եւ ստացիոնար պայմաններում մահերի ո՞ր դեպքերում կարող է դիակը չենթարկվել դիահերձման, ո՞ր դեպքերում պետք է իրականացնել ախտաբանաանատոմիական եւ ո՞ր դեպքերում՝ դատաբժշկական հետազոտություն /հերձում/: Իսկ էլեկտրոնային բժշկության ներդրման դեպքում սահմանել շտապօգնության բրիգադի կամ տեղամասային բժշկի կողմից համապատասխան բուժհաստատության միջոցով էլեկտրոնային բազայից մահացածի վերաբերյալ բժշկական լիարժեք տեղեկատվություն ստանալու կարգ:

Հաշվի առնելով խնդրի բացառիկ կարեւորությունը եւ իրավաչափ լուծումների անհետաձգելիությունը՝ ՀՀ դատախազությունը պատրաստակամություն է հայտնել ակտիվորեն մասնակցելու նշված առաջարկությունների շահագրգիռ, բազմակողմ քննարկումներին եւ ներգրավվելու համապատասխան իրավական ակտերի մշակման աշխատանքներում:

Տպել
1207 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)