Երևան
12 °C
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ շարունակվում է «Լիա» գեղեցկության սրահին նից նկուղում տեղի ունեցած աղմկոտ սպանության գործով դատական նիստը:
Գործով անցնում են քրեական հեղինակություններ Նորատուսցի Ալիկը (Ալիկ Բանդուրյան), Չարբախցի Գեղամը (Պետրոս Իսրայելյան) եւ Բդոն (Արմեն Գասպարյան):
Դատական այս նիստին եւս Նորատուսցի Ալիկը դատարան ներկայացվեց սայլակով՝ նա վերջերս ենթարկվել է վիրահատության: Մինչ դատաքննությանն անցնելը, դատարանը բավարարեց Ալիկ Բանդուրյանի եւ Պետրոս Իսրայելյանի պաշտպանների միջնորդությունը եւ վերացրեց ամբաստանյալների տեսակցությունների եւ հեռախոսային խոսակցությունների վրա դրված արգելքը:
Չարբախցի Գեղամի (Պետրոս Իսրայելյան) շահերի պաշտպան Միհրան Պողոսյանը դատարանին միջնորդեց անդրադառնալ գործով վկա Անժելա Մանուչարյանի՝ ամբաստանյալ Պետրոս Իսրայելյանի կնոջ դիմումին եւ լուծում տալ դիմումում բարձրացված հարցին:
Նախագահողը հրապարակեց Մանուչարյանի կողմից դատարանին ուղղված դիմումը: Դիմումատուն նշել էր, որ դեպքի վայրը՝ Շիրակի 13 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկը դեպքից հետո կնքվել է, արգելվել է այնտեղ մտնել: Առգրավվել է նաեւ սեփականության իրավունքով իրեն պատկանող «Մերսեդես» մեքենան, որը տարվել է ՃՈ տուգանային հրապարակ: Իրավապահները պատճառաբանել են, որ դեպքի վայրի նկուղում, ինչպես նաեւ «Մերսեդես» մեքենայում կարող են լինել կատարված հանցագործության հետքեր: Իրականացվել են քննչական գործողություններ, հետքերը հայտնաբերվել են, նախաքննությունն ավարտվել է, սակայն նախաքննական մարմինը չի վերադարձրել իրեն պատկանող մեքենան, չի հանել գեղեցկության սրահի նկուղային հարկը տնօրինելու արգելքը: Նա խնդրել է վերացնել արգելքը եւ իրեն վերադարձնել իր գույքը:
Նշված դիմում-պահանջի դեմ մեղադրող դատախազ Գեւորգ Գեւորգյանն առարկեց՝ նշելով, որ «Մերսեդես» մեքենան գործով ճանաչված է իրեղեն ապացույց եւ առգրավված է, նրանում հայտնաբերված են հանցագործության հետ առնչություն ունեցող հետքեր: Նույնը՝ նաեւ դեպքի վայր հանդիսացող նկուղային հարկում: Իրեղեն ապացույցները դատական քննության ընթացքում ենթակա են հետազոտման: Նշված մեքենայի ու նկուղային հարկի տնօրինման հարցը դատարանը կլուծի, երբ հետազոտված կլինեն հիշյալ ապացույցները:
Դատավոր Նելլի Բաղդասարյանը միջնորդության լուծումը հետաձգեց՝ մինչեւ խնդրո առարկայի հետ կապված էական հանգամանքների պարզումը:
Այնուհետեւ Նորատուսցի Ալիկի պաշտպան Երեմ Սարգսյանը այս նիստին եւս միջնորդեց փոխել իր պաշտպանյալի նկատմամաբ ընտրված խափանման միջոց կալանքը: Որպես նոր հանգամանք Սարգսյանը նշեց, որ Բանդուրյանը ենթարկվել է վիրահատության, ներկայումս գտնվում է հիվանդանոցում՝ հետվիրահատական ապաքինման փուլում: Չնայած Ալիկ Բանդուրյանին թույլատրված է տեղաշարժվել սայլակով, սակայն կալանավորներին դատարան տեղափոխող մեքենան հարմարեցված չէ նման վիրահատության ենթարկված անձանց տեղափոխելու համար:
Ներկա առողջական վիճակով, ըստ փաստաբանի, իր պաշտպանյալը ի վիճակի չէ թաքնվել քննությունից կամ խոչընդոտել գործի քննությանը: Նախագահող դատավորը մինչեւ վերջ միջնորդությունը դեռ չլսած՝ պաշտպանից խնդրում էր ներկայացնել այն նոր հանգամանքը, որի շուրջ էլ նման միջնորդություն է ներկայացնում: Ի վերջո դատավորը Երեմ Սարգսյանի միջնորդությունը չքննարկեց՝ պատճառաբանելով, որ փաստաբանը կրկնեց արդեն արված ու մերժված միջնորդությունը եւ որեւէ նոր փաստական տվյալ չներկայացրեց:
Դատարանի այս որոշումից հետո Երեմ Սարգսյանը ընդմիջում խնդրեց՝ դատավորին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու համար: Ընդմիջումից հետո, սակայն, Սարգսյանն ասաց, որ իր պաշտպանյալ Ալիկ Բանդուրյանը հետաքրքրվել է՝ ի՞նչ լուծում կտա դատարանը ինքնաբացարկի միջնորդությանը: Փաստաբանն ասել է, որ ամենայն հավանականությամբ՝ կմերժի:
Ամբաստանյալը խնդրել է ձեռնպահ մնալ այդ միջնորդությունը ներկայացնելուց՝ դատական նիստը անհարկի չձգձգելու համար:
Քանի որ նախապատրաստական փուլում այլ միջնորդություններ չկային, դատարանն անցավ դատաքննության փուլին:
Նիստի ընթացքում մեղադրող դատախազ Գեւորգյանը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը:
Ըստ այդմ՝ Պետրոս Իսրայելյանին՝ Չարբախցի Գեղամին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Մուշեղ Մուշեղյանին մորթելու, սատկացնելու, մահակներով ոտքերը ջարդելու եւ այլ ձևերով վերջինիս առողջությանը մի խումբ անձանց հետ ծանր վնաս պատճառելն իրագործելու վերաբերյալ Ալիկ Բանդուրյանի հորդորների հետեւանքով նրա մոտ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու վճռականություն է առաջացել: Դրանից հետո նախնական համաձայնության գալով Գեւորգ Ավետիսյանի և քննությամբ չպարզված անձանց հետ` խմբի կազմում, Ալիկ Բանդուրյանի օժանդակությամբ նա իրագործել է Մուշեղ Մուշեղյանի նկատմամբ պլանավորված հանցավոր ոտնձգությունը: Հանդիպելով Մուշեղ Մուշեղյանի զինված դիմադրությանը` վերջինիս կողմից անհրաժեշտ պաշտպանության վիճակում ատրճանակով կրակոցներ արձակելուն, Մուշեղ Մուշեղյանի դիմադրությունը հաղթահարելու և այդ ժամանակ ծագած Մուշեղ Մուշեղյանին սպանելու հանցավոր դիտավորությունն ավարտին հասցնելու նպատակով ապօրինաբար վերջինիս ուղղակի դիտավորությամբ զրկել է կյանքից:
Այսպես.
Ըստ մեղադրանքի՝ Ալիկ Բանդուրյանը, տեղյակ լինելով Պետրոս Իսրայելյանի եւ Մուշեղ Մուշեղյանի միջեւ առկա լարված հարաբերությունների մասին, 2016 թվականի նոյեմբերի 13-ին օգտվելով ստեղծված իրավիճակից, իր՝ որպես հանցավոր հեղինակություն վայելող անձի ցանկությունն իրագործելու կարեւորությունն ընդգծելու եղանակով Պետրոս Իսրայելայնին դրդել է այլ անձանց հետ համատեղ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառել, որը դրսեւորվել է մորթելու, սատկացնելու, մահակներով ոտքերը ջարդելու եւ այլ ձեւերով այն իրագործելու հորդորներով: «Նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, «Լիա» գեղեցեկության սրահի նկուղային հարկում Պետրոս Իսրայելյանը կազմակերպել է հանդիպում՝ միաժամանակ ապահովելով Մուշեղ Մուշեղյանի ներկայությունը՝ վերջինիս առողջությանը ծանր վնաս պատճառելու նպատակով: Այնուհետեւ Պետրոս Իսրայելյանի խնդրանքով Ալիկ Բանդուրյանը օժանդակել է պլանավորված հանցագործության անխոչընդոտ իրականացմանը՝ քրեական հեղինակություն հանդիսացող «Զապ» մականունով Անդրանիկ Սողոյանի միջոցով տուժող Մուշեղ Մուշեղյանի հետ դեպքի վայրում գտնվող քրեական հեղինակություն հանդիսացող Վիրաբ Գասպարյանից պահանջելով հեռանալ գեղեցկության սրահի նկուղային հարկից՝ հակառակ կողմի մարդաքանակը նվազեցնելու, Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու գործընթացը հեշտացնելու նպատակով: Վիրաբ Գասպարյանը եւ իր մտերիմները հեռացել են դեպքի վայրից: Դրանից հետո Պետրոս Իսրայելյանը, Գեւորգ Ավետիսյանը (այդ օրը սպանվել է, -հեղ.), ինչպես նաեւ քննությամբ դեռեւս չպարզված անձինք, նախապես պայմանավորվելով Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելը համատեղ կատարելու մասին, ուղղակի դիտավորությամբ մեկը մյուսի գործողությունները գիտակցելով եւ միմյանց լրացնելով սուր կտրող ծակող գործիքների, մահակների, բահերի կոթերի եւ այլ առարկաների գործադրմամբ տուժող Մուշեղ Մուշեղյանի մարմնի տաբեր մասերին բազմաթիվ հարվածներ են հասցրել եւ պատճառել մարմնական բազմաթիվ վնասվածքներ»,- մասնավորապես նշված է մեղադրանքում: Նշենք, որ Մուշեղ Մուշեղյանը հիվանդանոցում մահացել է:
Նախագահողը պարզաբանեց, որ Պետրոս Իսրայելյանին մեղսագրված արարքի համար օրենքով նախատեսված է 12-20 տարի կամ ցմահ ազատազրկում, ինչի ժամանակ Իսրայելյանը քմծիծաղ տվեց, ապա ասաց, որ իրեն առաջադրված մեղադրանքը պարզ չէ եւ չի ընդունում այն. «Չեմ կարողանում հասկանալ իմ մեղավորությունը»,- ասաց Չարբախցի Գեղամը:
Անցնելով Ալիկ Բանդուրյանին, դատավորն ասաց, որ նրան մեղսագրված արարքի համար 5-10 տարի ազատազրկում է սպառնում: Նորատուսցի Ալիկն ասաց, որ ինքը եւս չի ընդունում առաջադրված մեղադրանքը եւ որ այն իր համար պարզ չէ:
Նրա մտերիմ Արմեն Գասպարյանն էլ սկզբում ասաց, որ իրեն նույնպես մեղադրանքը պարզ չէ, սակայն հետո ուղղեց՝ ասաց, որ պարզ է, բայց այն չի ընդունում:
Ալիկ Բանդուրյանի շահերի պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց, որ պարզաբանում է պահանջում դատախազից կամ դատարանից՝ Մուշեղ Մուշեղյանին պատճառված ո՞ր վնասվածքներն են ներառված իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքի ծավալում: Դատախազ Գևորգյանը պարզաբանեց. «Բոլոր վնասվածքները, որոնք տուժողի մահվան հետ պատճառահետևանքային կապի մեջ չեն»:
Դատարանն այնուհետեւ սահմանեց ապացույցների հետազտոման կարգը: Այսպիսով կհարցաքննվեն վկաները, տուժողի իրավահաջորդը, ապա կհետազոտվեն գործում առկա իրեղեն ապացույցները, որից հետո կհարցաքննվեն ամբաստանյալները:
Այս դատական նիստում հրապարակվեց տուժող Մուշեղ Մուշեղյանի իրավահաջորդի՝ կնոջ դիմումը. նա նշում էր, որ սգի մեջ է, չի ցանկանում մասնակցել դատական նիստերին, խնդրում է, որ դատարանը հիմք ընդունի իր նախաքննական ցուցմունքները: «Ցանկանում եմ, որ մեղավորները պատժվեն»,- դիմում գրել էր Մուշեղ Մուշեղյանի կինը:
Գործով վկաներից այսօր դատարան էին ներկայացել Պետրոս Իսրայելյանի մերձավորները՝ կինը, քույրը, որդին: Նրանք երեքն էլ օգտվեցին իրենց սահմանադրական իրավունքից ու հրաժարվեցին գործով ցուցմունքներ տալուց:
Նախաքննության ընթացքում նրանք ցուցմունքներ տվել էին: Դատախազը միջնորդեց դրանք հրապարակել կամ հետազոտել, բայց դատարանը մերժեց մեղադրողի միջնորդությունները՝ նշելով, որ նախաքննական ցուցմունքները հրապարակվում են դատաքննական ցուցմունքների հետ էական հակասություններ ունենալու դեպքում, ինչը տվյալ դեպքում առկա չէ:
Դատական հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 8-ին ժամը 13:30-ին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Պատրա՞ստ եք». Ալեքսանյանը հրապարակել է Սիսիանի Ույծ գյուղի արդյունքները
Ախուրյան բնակավայրում ՔՊ-ն առաջատար է. հայտնի է արդյունքը
Հայտնի են Սյունիքի մարզի Ձորաստան և Սրաշեն գյուղի նախնական արդյունքները
Հաշվարկի ընթացքում հոսանքազրկման մասին կեղծ տեղեկատվություն տարածող ԶԼՄ-ների նկատմամբ դատական հայց կհարուցվի
Շիրակի մարզի Գառնառիճ գյուղում ՔՊ-ն բացարձակ առաջատար է. Հարությունյան
Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղում ՔՊ-ն առաջատար է
Ժամը 20։00-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է 1 մլն 476 հազար 597 քաղաքացի
Վերին Խոտանան գյուղում ՔՊ-ն առաջատար է. Դանիելյան
Աշոցքի Հարթաշեն բնակավայրում քանի հոգի է քվեարկել ՔՊ-ի օգտին
Եզդիական Արևուտ խոշորացված համայնքի Կանչ բնակավայրում «Քաղաքացիական պայմանագիր»-ն առաջատար է
Ընտրական գործընթացը խոչընդոտող առերևույթ հանցանքների վերաբերյալ 425 հաղորդում ժամը 18:00-ի դրությամբ
Ժամը 20։00-ի դրությամբ քանի գործ է մուտքագրվել ՀՀ առաջին ատյանի դատարաններ
Բարի երեկո, և սիրում եմ բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հանրապետության բոլոր ընտրատեղամասերը ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ․ Պետրոսյան
«Դատը որտեղ ա գնում», «Վլադիկավկազ», «Հարցը կլուծենք, մնում ա մենք մի հատ դփցնենք, ու ֆսյո»․ «Ուժեղ Հայաստան»
Ժամը 20։00-ին փակվել են ՀՀ բոլոր ընտրատեղամասերի դռները
Կրեմլի Storm 1516-ի բոտերի ցանցը կեղծիք է տարածում ՀՀ-ում քվեարկության մասին․ FIP
«Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձը քաղաքացիներին ուղղորդել է ընտրել իր ուժին․ նա ձերբակալվել է
Ընդդիմությունը գիտի, որ պարտվելու է, հետընտրական զարգացումներ չեն լինելու. իրենք գնալու են վանդակ․ Սիմոնյան
Մեծավանում խմած քաղաքացին ընտրատեղամասում հայհոյել է ներկաներին և ոստիկաններին. խուլիգանությունը կանխվել է
Իշխան Սաղաթելյանը կեղծիք է տարածել․ ՆԳՆ
«400 հազար քեզի, 400 ինձի, 50-ն էլ Ժենյային»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն «Ուժեղ Հայաստան»-ից
Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում անձի հաշվառումը որպես ընտրակեղծիքի աղբյուր որակելը պարզ մոլորեցում է
Ժամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 224 հազար 957 ընտրող․ ԿԸՀ
«Լավ, անհարմարա, աղչի». Ծառուկյանը՝ լրագրողին
Պետրոսյանը վստահեցնում է՝ կչեզոքացնեն հիբրիդային միջամտությունները՝ կապված հնարավոր հոսանքազրկումների հետ
Ժամը 17։00-ի դրությամբ ստացվել է 57 ահազանգ, ձերբակալվել է 14 անձ, 198 տեղեկություն ստուգվում է․ ՆԳՆ
Շատ լավ ենք գնահատում ընթացքը. ահազանգերի մեծ մասը փաստահեն չէ, որոշ ԶԼՄ-ներ ավելորդ աժիոտաժ են ստեղծում
Գորիսի զինվորականների մասին «Իշխանություն» լրատվականի տարածած տեղեկությունը բացարձակ սուտ է
Ժամը 17։00-ի դրությամբ քանի գործ է մուտքագրվել ՀՀ առաջին ատյանի դատարաններ
Աբովյանում համատիրության նախագահը ընտրողների ցուցակով մոտեցել է քվեարկությանը մասնակցածներին․ նա ձերբակալվել է
Գորիս-Կապան ճանապարհին ավտոմեքենան, մի քանի պտույտ գլորվելով, գլխիվայր հայտնվել է ծառերի մեջ․ կա 4 զոհ, տուժած
117 քրվարույթ՝ 2026-ի ապրիլից հունիսի 7-ը՝ ժամը 15:00-ի դրությամբ ընտրական հանցագործությունների վերաբերյալ
Ինչ բնույթի և քանի հեռախոսազանգ է ստացել ՄԻՊ աշխատակազմի թեժ գիծը ժամը 15։00-ի դրությամբ
Գյումրիում ձերբակալված անձինք ընտրատեղամասի դիմաց կաշառք են բաժանել. հայտնաբերվել են ընտրողների ցուցակներ
Կարոյի մոտ են. փողը կուդան, բայց քյալլա տալ չկա, էշն էլ, վրի վեշն էլ. Պողոսյանի մասնակցությամբ ձայնագրություն
«Մարդասպան շան տղա», «Փողը վերցրել եմ, բայց խ...յ թե կընտրեմ». ինչ են գրում քաղաքացիները քվեաթերթիկների վրա
Ողբերգական ավտովթար Երևան-Երասխ-Մեղրի ճանապարհին. կան զոհ և տուժած
Քանի քաղաքացի է մասնակցել ընտրություններին ժամը 14:00-ի դրությամբ
Ընտրական գործընթացը խոչընդոտող առերևույթ հանցանքների վերաբերյալ քանի հաղորդում է ստացվել. դատախազություն
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT