Անտակտը վիրավորանք չէ, անտակտը գնահատական է. Վիգեն Սարգսյանը՝ լրագրողներին (տեսանյութ)

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ օրերս խորհրդարանում լրագրողներին անտակտ անվանելուն:

Դիտարկմանը, որ նախարարը կարող էր ԱԺ-ում մի պահ կանգնել եւ պատասխանել սահմանի լարվածության վերաբերյալ հարցին, սակայն դրա փոխարեն վիրավորեց լրագրողներին, Վիգեն Սարգսյանն արձագանքեց. «Դուք նորից գնահատական եք տալիս ու ակնկալում եք պատասխան: Դա մասնագիտական նախընտրությունների հարց է: Ես սիրում եմ մտածված լրագրություն, ես սիրում եմ խորքային լրագրություն, ես համարում եմ, որ լրագրությունն ունի հսկայական դեր մեր երկրի կայացման մեջ, մեր քաղաքացիական հասարակության կայացման մեջ եւ կարծում եմ՝ միջանցքներում մուրած կամ կորզած արտահայտություններից կիսաեզրակացություններ անող լրագրությունը ֆաստ ֆուդի նման մի բան է»: Վիգեն Սարգսյանը չի սիրում գործին նման վերաբերմունք ցուցաբերելը եւ մատնանշում է ՊՆ-ի մամուլի ծառայության գործունեությունը, որն իր համոզմամբ, երբեք չի մերժել հարցազրույցներ տալը:

«Ես հասկանում եմ, որ ձեզ հեշտ է աշխատել ոտքի վրա, այդպես ժամանակ քիչ եք ծախսում… անտակտ խոսքը վիրավորական չէ, անտակտը գնահատական է: Դուք հիմա ձեր հարցում 20 հատ ավելի վիրավորական խոսք ասացիք, ուղղակի չեք նկատում դա»,- ասաց Վիգեն Սարգսյանը:

Լրագրողներից մեկն այլ թեմայի վերաբերյալ հարց հնչեցրեց, որը լրացուցիչ պարզաբանման անհրաժեշտություն ունեցավ, եւ գործընկերոջն օգնելու համար մեկ այլ լրագրող հընթացս փորձեց այլ կերպ ձեւակերպել հարցը:

«Թույլ տվեք ձեր գործընկերն ասի, թե ինչ նկատի ունի: Անտակտը դրա մասին է, հասկանո՞ւմ եք: Դա վիրավորանք չի, դա ընդամենը ձեր պահելաձեւի…»,- իր խոսքը կիսատ թողեց պաշտպանության նախարարը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Տպել
3935 դիտում

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում