Երևան
12 °C
Այսօր Երեւանի Կոնգրես հյուրանոցում ներկայացվեց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում ուսումնասիրությունների արդյունքում հասարակական դիտորդական խմբի պատրաստած 2016 թվականի տարեկան զեկույցը: Միջոցառմանը մասնակցում էր արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, դիտորդական խմբի ներկայացուցիչները, «Բաց հասարակության հիմնադրամներ» ՀԿ-ի Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Ամիրյանը, փաստաբաններ, ուսանողներ եւ այլք:
Շուրջ 180 էջանոց զեկույցում անդրադարձ է կատարվում դատապարտյալների պահման պայմաններին, սննդակարգին, հիգիենիկ պարագաներին եւ այլն: Ամբողջ զեկույցի միայն մի քանի էջում է նկարագրված ՔՀԿ-ներում արմատավորված քրեական աշխարհի կարգ ու կանոնից բխող իրավահարաբերություններն ու դրանց հետեւանքները:
«Քրեական» օրենքներին չենթարկվող կամ դրանք խախտած ազատազրկված անձանց խնդիրների վերաբերյալ զեկույցում նշված է, որ այս խմբին են դասվում այն ազատազրկված անձինք, որոնք
հրաժարվում են ենթարկվել «հանցագործ աշխարհի» կողմից ընդունված չգրված կանոններին («գողական օրենքներին») կամ խախտել են դրանք: Այս խմբի ներկայացուցիչները պահվում են առանձին խցերում:
«Այդ խցերը կոչվում են «թռածների և արվամոլների» խցեր, իսկ այդ ազատազրկված անձանձ թե՛ ՔԿՀ-ների աշխատակիցների, թե՛ մյուս ազատազրկված անձանց կողմից տրվում են վիրավորական պիտակավորումներ և նրանք արժանանում են նվաստացնող վերաբերմունքի։ Մասնավորապես, նրանք ներգրավվում են մյուսների համար նվաստացուցիչ համարվող այնպիսի աշխատանքներում, ինչպիսիք են, օրինակ՝ կոյուղու և տարածքի մաքրման աշխատանքները»,- նշված է զեկույցում:
Որոշակի հանցագործություններ կատարած անձինք:
Այս խմբին են դասվում հիմնականում սեռական բնույթի հանցագործություններ կատարելու համար մեղադրվող կամ ազատազրկված անձինք, որոնք «կամավոր-պարտադիր» սկզբունքով գրավոր դիմում են ՔԿՀ վարչակազմին` իրենց «թռածների և ԼԳԲՏԻ անձանց» խուց տեղափոխելու խնդրանքով: Ըստ դիտորդների, մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս, որ այն դեպքում, երբ այդ անձինք գտնվում են այլ ազատազրկվածների հետ միևնույն խցում, նրանք ենթարկվում են հոգեբանական ճնշումների և ֆիզիկական բռնության, որոշ դեպքերում նաև՝ սեռական բռնությունների, ոտնձգությունների (ըստ ազատազրկվածների խոսքերի՝ «փչացվում են») իրենց խցակիցների և, առհասարակ, մյուս ազատազրկված անձանց կողմից։
ԼԳԲՏԻ ազատազրկված անձինք
Զեկույցի հեղինակները գտնում են, որ ՀՀ ՔԿՀ-ներում առավել խոցելի կարգավիճակում են գտնվում ԼԳԲՏԻ (Լեսբուհի, Գեյ, Բիսեքսուաl, Տրանսգենդեր եւ Ինտերսեքս) համայնքից ազատազրկված անձինք: Այս խմբի ներկայացուցիչները պահվում են առանձին խցերում, որոնք էականորեն տարբերվում են նույն ՔԿՀ-ի այլ խցերից իրենց անշքությամբ և անբավարար պահման պայմաններով:
Զեկույցի հեղինակներից իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը նշեց, որ ՔԿՀ-ներում կա նաեւ սոցիալական անարդարություն: Հովհանիսյանը օրինակի համար նշեց այն, որ սոցիալապես ապահովված դատապարտյալները կարող են իրենց միջոցներով վերանորոգել եւ կահավորել իրենց խցերը:
Ստերեւ ներկայացնում ենք բարեկարգ եւ անմիխիթար խցերի մի քանի նկարներ, որոնց մեջ կա նաեւ խուց՝ նոր սառնարանով բազմոցներով, գրասեղանով, նույնիսկ՝ լոգանքի համար ջրի տաքացուցիչով:



«Բաց հասարակության հիմնադրամներ» ՀԿ-ի Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Ամիրյանը բացման խոսքում հատուկ անդրադարձ կատարեց քրեակատարողական հիմնարկներում քրեական աշխարհի դերին: «Մենք չենք կարող կապ չտեսնել արմատական բարեփոխումներ անելու ցանկության եւ դրա չգիտակցված կամ ենթագիտակցված ընդդիմության, որը որ կարող է լինել հասարակության, ինչ-որ շերտերի մարդկանց մոտ: Քայլեր ձեռնարկվե՞լ են արդյոք դա իրապես փոխելու, չեմ կարող ասել»,- ասաց Դավիթ Ամիրյանը՝ նկատի ունենալով քրեական աշխարհը:
Նշենք, որ այս զեկուցի վերաբերյալ իր դժգոհություն է հայտնել քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին: Վերջինս ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է վերը նշված խնդրին եւ իր դիտողություններում նշել է այն խնդիրներըմ որոնք տեղ չեն գտել զեկույցում. « Այն, որ կալանավայրերը իրականում տնօրինում են գողական հանցագործ կառույցները, իսկ ՔԿՀ աշխատողները, պետից մինչև կլուչնիկ, խոնարհ ծառայում են քրեական կառույցի համապատասխան պատասխանատուին. ՔԿՀ պետերը՝ զոն նայողներին, ռեժիմնիկները՝ խուց նայողներին, կլյուչնիկները՝ կալանավոր-դատապարտյա լավ տղերքին: Այն, որ ընդհանրապես խցում գտնվելու համար կալանավոր-դատապարտյալները մուծվում են օբշչակին՝ միջինը ամիսը 50,000 դրամ: Դե սպանությունների մասին էլ... դիտորդական խումբը որպես կանոն, ժամանակ չի ունենում խնդրին մոտենալ ընդհանրապես»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պտտահողմ է դիտվել նաև Վարդենիսում. տեսանյութ
Ուժեղ պտտահողմ է դիտվել Մարտունիում. Սուրենյան
Հորդառատ անձրևներից հետո հեղեղվել են Մոսկվան և հարակից շրջանները. լուսանկարներ
Արյուն հանձնելն անվերապահ հոգատարություն է մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես ճանաչի. հունիսի 14-ը դոնորի օրն է
Երևանում ոչ սթափ վարորդը «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված ավտոբուսի մեջ
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. երթևեկությունը վերականգնվել է
Հրդեհ Բաղրամյան գյուղում․ այրվել է մեծ քանակությամբ անասնակեր
Արման Ծառուկյանը RAF 10-րդ մրցաշարում հաղթել է Թոնի Ֆերգյուսոնին
ԱՄՆ-ն և Իրանը վիրտուալ ձևաչափով հուշագիր կստորագրեն. Axios
«BMW»-ն հայտնվել է ուժեղ կայծակի հետևանքով պայթած կամրջի մոտ առաջացած փոսում
12-ամյա երեխային թմրանյութ տալու դեպքով մեկ անձ ձերբակալվել է
Հատվածն է, որտեղ կառուցվելու է Իջևանի ստադիոնը, և ես՝ իմ հեծանիվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
Բարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին․ վարչապետը՝ Քիր Սթարմերին
Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի շրջանավարտներ, հրավիրում եմ ընդգրկվել Կառավարության կադրային բանկում
Որպես անհետ կորած որոնվում է 1964թ. ծնված Կարապետ Մարգարյանը
Ռուսաստանի ԶՈՒ-ն առաջ է գնում, Ուկրաինան չի կարողանում զսպել գրոհը, անցնում է ահաբեկչական մեթոդների. Պուտին
Դեյվիդ Բեքհեմը աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»
Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին․ հարավային շրջանում զոհեր կան
Հայտնի է՝ երբ ԿՀԸ-ն կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները
Գիտելիքի արտահոսքից՝ գիտելիքի վերադարձ․ պետական աջակցությամբ ՀՀ եկած հետազոտողները նոր բացահայտումներ են անում
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ
Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. ՄԻՊ
Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը
Հայտնի է՝ երբ տեղի կունենան Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները
14-ամյա երեխան տան բակում հրացանով ծառին է կրակել, գնդակը հետադարձ է կատարել, կպել կրծքավանդակին
Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից
Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը
Վանաձորում մեքենաներ են բախվել․ մեկը կողաշրջվել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի
Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել
Էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է պետական ծրագրից օգտված Էջմիածնի խեցգետնաբուծական համալիր
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետի մյուս կողմ և չեն կարողացել հետ վերադառնալ
Սար բարձրանալիս «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը․ կա զոհ
ԱՄՆ-Իրան խաղաղության շուրջ փաստաթղթի վերջնական տեքստը համաձայնեցվել է․ Պակիստանի վարչապետ
Բարձր ենք գնահատում Նորդիկ երկրների ներդրումը համաշխարհային խաղաղության գործում․ Մհեր Գրիգորյան
«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին
Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանը սպասվող եղանակի մասին տեսանյութ է հրապարակել
«Հմի դու Գագոյի թիմում ե՞ս», «Ամսի 1-ին հանեց 800 հազար փող տվեց»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից
Կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի տրանսֆորմատորը․ Արագածոտնում հոսանքազրկված բնակավայրեր կան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT