Հայրական գյուղում գնացել են հավաքի, մարդ չի եղել, գյուղապե՞տն է մեղավոր. քաղաքապետ

Մամուլում տեղեկություններ հրապարակվեցին, թե Սիսիանի քաղաքապետ եւ համայնքապետի թեկնածու Արթուր Սարգսյանը սպառնացել է միավորվող համայնքների ղեկավարներին, որ կպատժվեն, եթե իր մրցակցի հանդիպումներին իրենց համայնքներում մարդ հավաքվի: Նշվում է, որ Սարգսյանը խոստացել է ընտրություններից հետո գործեր հարուցել «դավաճանների» նկատմամբ: Նշվում է նաեւ, որ օրերս խիստ նկատողություն է ստացել Ույծ գյուղի ղեկավարը, քանի որ ԲՀԿ թեկնածու Կարեն Համբարձումյանի հավաքին ներկա է եղել նաեւ համայնքապետարանի մի աշխատակցուհի։ Ույծը Կարեն Համբարձումյանի հայրական գյուղն է:

Այս կապակցությամբ armtimes.com-ին Սիսիանի համայնքի ղեկավարի ԲՀԿ-ական թեկնածու Կարեն Համբարձումյանը ասաց, որ իր քարոզարշավն անցնում է նորմալ, կառուցողական մթնոլոտում, ամեն ինչ ընթանում է ըստ պլանավորածի եւ որեւէ խոչընդոտի ինքն ու իր թիմակիցները չեն հանդիպում՝ չի էլ կարող խոչընդոտ լինել: Իսկ տեղեկատվության վերաբերյալ, որ հակառակորդ թիմի ներկայացուցիչները խոչընդոտում են, որպեսզի մարդիկ մասնակցեն իր հետ հանդիպումներին, նշեց՝ «Չկա որեւէ փաստ, որեւէ ապացուցված տեղեկություն, որ նման բան կա, որ ինչ-որ մեկը, մարդկանց  խանգարի ինձ հետ հանդիպումներին գալ: Ես անձամբ նման երեւույթ չեմ տեսել, նման փաստ, որը կապացուցի այդ լուրերը, չկա, ուստի չեմ կարող հաստատել կամ հերքել նման տեղեկությունները: Սա մեր Սիսիանն է, մեր գյուղերն են, բոլորն ինձ ճանաչում են, ո՞վ կարող է իմ քարոզարշավին խանգարել: Ամեն դեպքում, ես նման փաստեր չունեմ, որ ինչ-որ մարդիկ բնակչությանն արգելեն գալ իմ հավաքներին կամ հանդիպումներին»:

Սիսիանի գործող քաղաքապետ, համայնքապետի ՀՀԿ-ական թեկնածու Արթուր Սարգսյանն էլ ասաց.

«Կամ գյուղացուն համայնքի ղեկավարն ինչպե՞ս կարող է ասել՝ գնա, կամ մի գնա ինչ-որ մեկի հավաքին: Ուղղակի մարդիկ չեն ուզում գնալ հավաքի ու չեն գնում, դա նրանց կամքն է: Իրենց հայրական գյուղում գնացել են հավաքի, մարդ չի եղել. եթե մարդ չի եղել, ուրեմն գյուղապե՞տն է մեղավոր: Բացի դա՝ պատահական են գնացել, ոչ ոք չի իմացել, որ իրենք գնալու են քարոզարշավի, դրա համար էլ գյուղացիները չեն գնացել հանդիպման: Այդ գյուղում 250-300 հոգի մարդ է ապրում, մնացածն ինչո՞ւ չեն գնացել. լավ՝ ենթադրենք, թե գյուղապետն իր 4-5 աշխատողներին՝ իրենց ընտանիքներով, չի թողել գնան հանդիպման, իսկ մնացած 250-300 հոգի՞ն»,- մեկնաբանեց Արթուր Սարգսյանը:

Հիշեցնենք, որ ընդամենը 5 օրից՝ նոյեմբերի 5-ին, ի թիվս այլ համայքնների, Սիսիանում եւս անցկացվելու են խոշորացված համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ: Համայնքապետի պաշտոնի համար պայքարում են երկու թեկնածուներ. ՀՀԿ-ն Սիսիանում առաջադրել է գործող քաղաքապետ Արթուր Սարգսյանի թեկնածությունը, իսկ ԲՀԿ-ն՝ Կարեն Համբարձումյանի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7009 դիտում

«Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի իրականացման գործընթացում էական առաջընթաց կա. ՏԿԵ նախարար

Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է

Գարեգին Բ-ի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը ՔԿ-ն ստացել է, քննության կառնի

Իսկ եկեղեցու փրկիչ խաղացող «ուժեղ» տղերքը՝ Քոչարյանն ու 2 օլիգարխը, կարո՞ղ են «Հայր Մեր»-ը ուղիղ եթերում ասել

2025-ի ընթացքում ՀՀ սնանկության դատարան մուտքագրվել է 4733 սնանկության գործ

29 ընտանիք, անցնելով բիզնեսի պլանավորման դասընթացները, «Իմ քայլը» հիմնադրամից ստացել է 1-2 մլն դրամ դրամաշնորհ

Մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական խափանում

Վերահաստատվել է ՀՀ հանձնառությունը սոցիալական իրավունքների պաշտպանության ուղղությամբ

Դու առավելագույնը խելացի դեմքով գուգլի սքրինների պրեզենտացիա արա. Հարությունյանը՝ Թաթոյանին

«16 միլիոնների ծրագիրը» ընդլայնվել է գյուղական բնակավայրերի համար, որտեղ կառուցվել են դպրոցներ, մանկապարտեզներ

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվել է համայնքին

Աստղագիտական գարնան սկիզբն է՝ գարնանային գիշերհավասարի օրը․ Ազիզյան

Վայքի ավտոճանապարհներին մառախուղ է․ որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում

Ուժն էն է, որ կանգնում Եվրախորհրդարանում ու ասում ես՝ «Իրանը մեր լավ բարեկամն է». Եղոյան

Կորոտան գարնան առաջին ամպրոպները, լեռնային շրջաններում թաց ձյուն կտեղա. նոր ցիկլոնի գոտում ենք. Սուրենյան

Ուժեղ առաջարկ «ուժեղ տղերքին»՝ Քոչարյանին, Կարապետյանին, Ծառուկյանին. վարչապետ

Իրանը հայտարարել է Հայֆայի, Բեն Գուրիոն օդանավակայանի և ԱՄՆ 5-րդ նավատորմի վրա հարվածների մասին

Երևանում ուղևորն ավտոբուսից իջել ու մահացել է

Եվս մեկ ընդդիմություն, որն ուզում է մեզ կախել, սպանել. Սիմոնյանը՝ ընդդիմության տեսանյութի մասին

Ամերիկյան կործանիչը արտակարգ վայրէջք է կատարել Իրանում առաքելություն կատարելուց հետո

ԵՄ հանձնակատարը գերազանց է գնահատել ԵՄ վիզաների ազատականացման ուղղությամբ ՆԳ նախարարության կատարած աշխատանքը

Սպասված լուրերի շարքից. կտրամադրվեն 0%-ով գյուղատնտեսական վարկեր. Պապոյան

Ուժեղ առաջնորդ խաղացող Ֆեյք Սամոյի համարձակությո՞ւնը չի հերիքում, թե՞ խելքը, որ իր դեմքով խոսի. Չախոյան

Մերձավոր Արևելքի երկրները Իրանի գործողությունների վերաբերյալ համատեղ հայտարարություն են հրապարակել

Ինքնաձիգ, հրացան, ատրճանակներ, փամփուշտներ. քաղաքացիները զինամթերքներ են թողել տարբեր հատվածներում

Նեթանյահուն խոստացել է դադարեցնել Իրանի նավթի և գազի օբյեկտների վրա հարձակումները. Թրամփ

Արարատ Միրզոյանի գլխավորությամբ հավաքին արաբական երկրներում ՀՀ դեսպանները ներկայացրել են առկա իրողությունները

Իրանը հարվածել է Հայֆայում գտնվող նավթավերամշակման գործարանին և էլեկտրակայանին

Կիրականացվի Հորս բնակավայրի Չեսար Օրբելյանի պալատի և եկեղեցու վերականգնման ու տարածքի բարեկարգման ծրագիր

Դու քաղաքական ուժ ես, թե հավելված. ձայները հավաքելու են, տանեն դնեն Քոչարյանի ոտքերի տակ՝ դառնա ծայրագավառապետ

Քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին ևս 3 ամիս կտրամադրվի 300 հազար դրամ աջակցություն

Հաճախորդի միջազգային օրը Ucom-ի ղեկավար անձնակազմը նշում է բաժանորդների հետ միասին

Քիչ է մնում մուսկուլ ցույց տան, ասեն՝ մենք ուժեղ ենք. ծիծաղելի են. Մինասյանը՝ Կարապետյանների մասին

Ջերմուկում հյուրընկալել ենք Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին. Վահագն Արսենյան

Կառավարության որոշմամբ՝ «ՖԱՐՄՊԼԱՍՏ» ՍՊԸ-ն կօգտվի ներմուծման մաքսատուրքից ազատվելու արտոնությունից

«Ուժեղ տղերքը» վախենում են «քննիչ ձյաձյայից». վախենում են՝ քննիչը ջղայնանա, ականջները քաշի. վարչապետ

ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումները և քաղաքական կամքը. Կոսը՝ Փաշինյանին

Սամվել Կարապետյանին թույլատրվել է «Ֆեյսբուք»-ում տեսաուղերձ հրապարակել

Սիբեխի սեզոնը հայտարարում եմ բացված. ՀՀ վարչապետը տեսանյութ է հրապարակել

«ՔոնթուրԳլոբալ»-ը հրավիրում է Տաթև ՀԷԿ-ի տեխնիկական ջրերի պոմպակայանի սրահի նորոգման գնումների հայտեր