Երևան
12 °C
Վարչապետ Կարեն Կարապետյանի ու ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի հարաբերությունները լավ չեն, ինչը նորություն չէ: Բայց ասել միայն, որ նրանց հարաբերությունները լավ չեն, նշանակում է ոչինչ չասել:
Մեր հավաստի տեղեկություններով՝ վարչապետն ու նախարարը անձնական հակակրանք են զգում միմյանց նկատմամբ. վաչապետը, արդեն տեւական ժամանակ է, պաշտոնական մակարդակից դուրս, ընդհանրապես չի խոսում Արծվիկ Մինասյանի հետ, նույնիսկ բարեւ չի տալիս նրան:
Կարեն Կարապետյանի համար թեեւ Արծվիկ Մինասյանն անընդունելի է, բայց չի էլ կարող նրան ստիպել՝ հրաժարվել պաշտոնից, քանի որ դա կոալիցիոն գործընկերության շրջանակներում է կարգավորվում, եւ այդ հարցն իր որոշելիք հարցերի շրջանակից դուրս է: Այսինքն՝ որքան էլ չսիրի վարչապետն իր նախարարին, միեւնույն է՝ նրանից ազատվել չի կարող:
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Արծվիկ Մինասյանն էլ ընդհանրապես չի փորձում շտկել իրավիճակը: Ավելին, երբեմն նեղ շրջապատում, երբեմն էլ՝ հրապարակային դեմարշ է անում Կարեն Կարապետյանի, նրա դիտարկումների, մտքերի դեմ:
Մեր հավաստի տեղեկություններով՝ վերջերս, «Դիլիջան» ազգային պարկում ծավալվող իրադարձությունների կապակցությամբ վարչապետը բնապահպանության նախարարին որոշ հարցեր է ուղղել, Արծվիկ Մինասյանը կտրուկ պատասխանել է նրան ու նշել, թե հենց դրա համար է ինքը ժամանակին առաջարկել փոխել «Դիլիջան ազգային պարկի» տնօրենին, բայց վարչապետը չի համաձայնել:
Սա, բնականաբար, անձնական վիրավորանք է դիտարկվել Կարեն Կարապետյանի կողմից, որովհետեւ հիշում ենք՝ ամռանը, երբ «Դիլիջան ազգային պարկի» տնօրեն նշանակվեց Արմեն Աբրահամյանը, մամուլը գրեց, որ նա ղարաբաղցի է ու ջերմ հարաբերություններ ունի Կարեն Կարապետյանի հետ:
Ըստ մամուլի հրապարակումների՝ հենց վարչապետն է նրա նշանակման հարցում դերակատարում ունեցել, իսկ Արծվիկ Մինասյանն ամեն ինչ անում էր, որ պարկի տնօրեն նշանակվի յուրայինը:
Մեզ հասած տեղեկություններով՝ ՀՅԴ-ում էլ ոմանք չեն ողջունում Մինասյանի ըմբոստությունը եւ գտնում են, որ նա, ամեն դեպքում, չպետք է էլ ավելի լարի առանց այն էլ լարված հարաբերությունները: Բայց Արծվիկ Մինասյանը չի պատրաստվում համակերպվել վարչապետի, իր կարծիքով, սուբյեկտիվ վերաբերմունքի հետ: Հենց դրա համար է վերջին շրջանում բնապահպանության նախարարն իր տարբեր հրապարակային ելույթներում, խոսքերում անընդհատ հղում անում ոչ թե վարչապետին, այլ ուղիղ Սերժ Սարգսյանին, դրանով եւս փորձելով ցույց տալ, որ վարչապետն իր համար հեղինակություն չէ, եւ ինքն ընդունում է միայն Սերժ Սարգսյանի հեղինակությունն ու ղեկավարությունը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հանդիպումը․ տեսանյութ
Սերժ Սարգսյանից կբռնագանձվեն շուրջ 630 մլն դրամ, ավանդների տոկոսագումար, անշարժ գույքերից մասնաբաժիններ և այլն
Մի դրամի ուժն ու Սիմֆոնիկ նվագախումբն ամփոփեցին Շիրակում մեկնարկած անտառային նախագիծը
Հայաստանի արդյունաբերությունը վերջին տարիներին կայուն աճ է գրանցում․ վարչապետի ելույթը Եկատերինբուրգում
Քանի ձենա, մի 100 հազար կոխենք ջեբը, ասենք էտի մեր կողմից․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն «Հայաստան» դաշինքից
ԿԳՄՍ նախարարությունը ցավակցություն է հայտնել Արտաշես Ալեքսանյանի մահվան կապակցությամբ
Արտաշատում գտնվող շուրջ 97 միլիոն դրամ կադաստրային արժեքով գույքը կվերադարձվի ՀՀ-ին. հաշտություն է կնքվել
Կասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը
Տեխնոլոգիաները կոչված են ոչ թե փոխարինելու մարդուն, այլ ազատելու նրան առօրյա աշխատանքից. Փաշինյանի ելույթը
Վարչապետը շրջայց է կատարել «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում. տեսանյութ
Մանդատ վերցնելու կամ չվերցնելու որոշումը ձեր ձեռքում չէ, դուք ընդամենը կամք կատարող եք, հրահանգ ստացող. Քլոյան
Չարենցավանի հատվածում կայծակի հարվածից վնասված կամրջի վերականգնումն ավարտական փուլում է
Թբիլիսյան խճուղում ավտոմեքենա է այրվել. վարորդը հոսպիտալացվել է
ՀՀ նախագահը Պակիստանում ՀՀ դեսպան նշանակելու հրամանագիր է ստորագրել
Ռուբեն Ռուբինյանն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Ռուսաստանը նոր զանգվածային հարված է հասցրել Կիևին. կան զոhեր և վիրավորներ
Ամիրյան փողոցը վերանվանվել է Պապ թագավորի փողոց, գործարարներին կոչ է արվում թարմացնել հասցեները
ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստը նպաստավոր հնարավորություն է ստեղծում համագործակցելու համար
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի պրոպան գազ
Հիշում եք, չէ՞, կալուգացու մանկապարտեզը ուզում էր 1 դրամով աշխատել. քանի՞սն են 1 դրամով պատգամավոր աշխատելու
Դատախազությունը միջնորդագիր է ներկայացրել Սևանի ափին 3100 քմ մակերեսով հողամասի պայմանագրի դադարեցման համար
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Եկատերինբուրգ
Քրեական վարույթների շրջանակում 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ
Վարորդական իրավունքից զրկման ժամկետը պետք է լրանա ցանկացած դեպքում. 1 տարի անց կարող են դիմել, վերականգնել
«Արմատ մեդիա»-ի անձնակազմը հրավիրվել է Քննչական կոմիտե
Մեկը մանդատ վերցնելն արդարացնում է, թե՝ «զենք է», մյուսը, թե՝ «պայքարի միջոց»․ էդքան «շուստրի» քանի՞ հոգի եք
Ավտովթար-հրդեհ Երևանում. մեքենան բախվել է բազալտե եզրաքարին, ապա կոտրել երկաթե էլեկտրասյունը. կա վիրավոր
«Ուժեղ Հայաստանը» հայտնվել է իր իսկ ստեղծած ծուղակում, բայց ելք կա. Ռուբինյան
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
650 մլն դոլար է հատկացվում Դալմայի նոր այգիների, մետրոյի նոր կայարանի կառուցման և տրանսպորտի համար. Ավինյան
«Հայաստան» դաշինքը կվերցնի պատգամավորական մանդատները
Վերին Խոտանանի տարածքում բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել և փակել ճանապարհը. ստեղծվել է մեծ խցանում
Քարաթափում Երևան-Սևան ավտոճանապարհին
Դդմաշենում 34-ամյա տղամարդը հnսանքահարվել է և հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել
Հուլիսի 9-ից ցիկլոնը կկորցնի իր ուժը, և տեղումները կդադարեն, ջերմաստիճանը կբարձրանա. Սուրենյան
Իրավապահները խուզարկություններ են կատարում Գագիկ Ծառուկյանի տանը և «Մուլտի Գրուպ» կոնցեռնի ընկերություններում
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին մեքենան մասամբ հայտնվել է ձորակում
Ուկրաինան հրաժարվել է իր զինծառայողների մարմինները վերցնել Կոնստանտինովկայից․ ՌԴ ՊՆ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT