Սոցապնախարարը կապրի՞ 35 հազար թոշակով. հարցին ի պատասխան ստացանք արհամարհական հայացք

Լուսանկարի ձախ մասում՝ 2017 թվականի նոյեմբեր ամսում կենսաթոշակ ստացողներն են՝ բանկոմատի մոտ

Այսօր Հայաստանի ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի եւ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը: 2018 թվականին սոցիալական պաշտպանության ոլորտին նախատեսվում է հատկացնել 408,7 մլրդ դրամ, որը 2017թվականի ֆինանսական ցուցանիշից պակաս է 362 մլն դրամով:

«Սոցիալական ծախսերը գրեթե բոլոր դրույթներով կրճատվել են, բացառությամբ կենսաթոշակային հիմնադրամին հատկացվող գումարների. այն աճել է 48%-ով, որը ամբողջ պատկերը չի արտացոլում: Այս գումարը 42 միլիարդից վեր է ածվելու 57 միլիարդի»,- Աժ-ում ասաց սոցապնախարար Արտեմ Ասատրյանը:

Սրան զուգահեռ, 2018 թվականին չի նախատեսվում նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակի եւ ընտանեկան նպաստի բարձրացում: Այս առիթով ԱԺ ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նախարար Ասատրյանից հետաքրքրվեց, թե այդ դեպքում ինչու՞ է գործադիր, դատական եւ օրենսդիր մարմինների պարգեւավճարները եւ խրախոսական վճարներն ավելացել 2 միլիարդ դրամով կամ 473 տոկոսով, նախարարը որեւէ հիմնավոր պատասխան չտվեց:

Արդեն ԱԺ միջանցքում նախարարը խուսափեց մեր հարցից՝  հնարավոր է 35 հազար դրամ թոշակով ապրե՞լ:

Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեցինք նաեւ, թե երբեւէ պարգեւավճարների արժանացե՞լ է, նախարան ասաց. «Ոչ ես երբեւէ չեմ ստացել, առիթ չի եղել»:

Դիտարկամаնը, թե ընդունված է, որ պարգեւավճարների արժանանում են միայն լավ աշխատանքի դեպքում, Արտեմ Ասատրյանն արհամարական հայացք գցեց եւ հեռացավ:

Տպել
6637 դիտում

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը

Անցել է 3 օր, սակայն խուզարկությունների հիմնավորումներ չկան. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ

The Daily Mail-ը կոչ է անում վերականգնել «Զվաթնոցի» հին շենքը

ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանն ընդունել է Երևանում ԵԽ գրասենյակի պատվիրակությանը

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ջին Բլոքին եւ Էրիկ Էսրաիլյանին. առաջին այցից հյուրերը տպավորված են

ՀՀ-ում է «օրենքով գող» Պզոն (Արմեն Ղազարյանը)

Ես և մեր թիմը հույս ենք դնում ձեզ վրա, այս ընտրություններով պետք է լուծենք համապետական խնդիր. վարչապետ

Քրեական հեղինակություն Դոն Պիպոն ազատ է արձակվել 50 միլիոն դրամ գրավի դիմաց

ԱԺ-ն պետք է արտահայտի այն տրամադրություններն ու ընտրությունը, որ կատարում են քաղաքացիները. վարչապետ

Որպես պետությանը պատճառված վնասի մասնակի փոխհատուցում վճարվել է շուրջ 55 մլն դրամ

Քրեական հեղինակություն Դոն Պիպոն այսօր ազատ է արձակվել