Ադրբեջանի ԶԼՄ-ները սկսել են հաշվարկել ՌԴ-ի պաշտոնյաների հայկական արյան չափաբաժինը. Լապշին

07/11/2017 schedule16:50

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը հերթական գրառումն է կատարել իր բլոգում, որում նշվում է, որ Ադրբեջանի ԶԼՄ-ները սկսել են հաշվարկել ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հայկական արյան չափաբաժինը եւ սկսել են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովից:

«Ընկերներ, հավատացեք, որ ինչպես եւ ձեզ մոտ, այնպես էլ ինձ մոտ սրտխառնոց է առաջացնում Ադրբեջանի մասին հիշատակումը: Բայց բաքվեցի իմ ընկերները մի հոդված են մատնացույց արել, որը բաց թողնել չի կարելի: Վրդովված լինելով այն հանգամանքով, որ ՌԴ-ն պաշտպանում էր իմ շահերը, երբ ես ապօրինի պահվում էի Բաքվում, Ադրբեջանի իշխանություններն իրենց ԶԼՄ-ների միջոցով սկսել է ցեխ շպրտել Ռուսաստանի ղեկավարության վրա: Սկզբում նրանք վիրավորում էին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային, իսկ հիմա, ահա, հասել են Սերգեյ Լավրովին՝ անվանելով նրան «ռուսաստանյան հայկական արտգործնախարար»: Եվ այս մասին գրում է պաշտոնական Turan News-ը:

Հոդվածում հատուկ է ընդգծվում ՌԴ ԱԳՆ ղեկավարի ազգությունը, չէ որ Ադրբեջանում հայերի նկատմամբ վերաբերմունքը վաղուց հայտնի է: Այնպիսի տպավորություն է, որ ցանկացած մարդ, ով ինչ-որ կապ ունի հայ ժողովրդի հետ, արդեն իսկ հանցագործ է: Եվ հենց դա են տեղական լրատվամիջոցները փորձում մտցնել իրենց քաղաքացիների գլուխը՝ այդպիսով թշնամու կերպար ստեղծելով: Շատ է հիշեցնում է Հիտլերի ռասսայական թեորիան հրեաների եւ սլավոնների նկատմամբ, այդպես չէ՞: Նացիստները եւս սիրում էին հաշվարկել «փչացած արյան» տոկոսը արիացիների մոտ, ձեռքի հետ էլ պետության խնդիրները բարդելով հրեաների վրա:

Մարիա Զախարովան, ի դեպ, վերջերս մեկնաբանել է ադրբեջանցի լրագրողների հարձակումները իր հասցեին՝ կոշտ ու հստակ, ինչպես եւ հարկ է արձագանքել բացահայտ գռեհիկությանը»,- գրառել է Լապշինը: Նա նաեւ տեղեկացրել է, որ առաջիկայում խոստանում է զերծ մնալ Ադրբեջանի մասին հիշատակումներից, բայց կվերադառնա այդ թեմայից մեկ ամսից, երբ իր բողոքը կուղարկի ՄԻԵԴ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2197 դիտում

Ցուրտ չէ, կարևորը հոգիներս է ջերմ. Գյումրիում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը. լուսանկարներ

Ոմանք կորցրին դաշնակցի, մյուսները՝ թշնամու. ինչ հետևանքներ ունի Ասադի ռեժիմի անկումը Մաղրիբի երկրների համար

Բաքուն վախեր ունի, ջղաձգվում է. մի շարք երկրներ փորձում են ստանձնել ՀՀ անվտանգության ապահովումը. Խաչատրյան

Հրդեհ՝ Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհին. այրվել է մեքենա

«Դիմադրության առանցք»-ը կոչնչացնի Իսրայելին, մենք կկործանենք այդ ռեժիմը․ Իրանի հոգևոր առաջնորդ

Հռոմի պապը դատապարտել է Գազայում Իսրայելի գործողությունները

Ռազմարդյունաբերության կոմիտեի պատվիրակությունը Հանոյում մասնակցել է «Vietnam Defence Expo-2024» ցուցահանդեսին

Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում

Անի Երանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել

Էրդողանը կմեկնի Սիրիա, երբ նպաստավոր պայմաններ լինեն. Քյորօղլու

ԵՄ-ն թույլ չի տա Ռուսաստանին կամ հանցավոր կազմակերպություններին խաթարել մեր անվտանգությունը. Իտալիայի վարչապետ

Կտեսնենք՝ ժամկետի ավարտից հետո բանտում կլինի, թե՝ այլ տեղ. Վրաստանի վարչապետը սպառնացել է նախագահին

Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում. ՄՔԾ-ն ամփոփել է տարին

ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է, Մոսկվան երբեք չի կորցրել այդ ցանկությունը. Պուտին

Գևորգ Պապոյանն ընդունել է քաղաքացիներին. ինչ հարցեր են քննարկվել

Առանձին շրջաններում և Երևանում թույլ ձյուն է սպասվում

2024-ին Արաբկիր վարչական շրջանում բնակիչներին է վերադարձվել շուրջ 40 հազար քմ տարածք. մանրամասներ

Թուրքիայում հիվանդին տեղափոխող ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ. կան զոհեր. տեսանյութ

Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած

Հովիկ Աղազարյանի նամակագրության գաղտնիությունը խախտելու հոդվածով քրեական վարույթ չի հարուցվել

Հանրային վայրում չծխելու կանոնը հաճախ չի պահվում. նոր միջոցներ կգործադրվեն. մանրամասնում է փոխնախարարը

Նման բարձր խոսքերը հիշեցնում են պատերի տակի տատերի «թաղեմ ազիզդ»-ն ու «հողեմ գլուխդ»-ը. Սաֆարյանը՝ Զոհրաբյանին

Զիրոյանի մասնակցությամբ առաջիկա ներկայացումները չեն կայանա, դրանք չեղարկվել են

Հանրապետության էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումը մեր գերակա խնդիրն է. Խուդաթյան

Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը

Մարտունի-Գավառ ավտոճանապարհին մեքենան բախվել է ծառին, կա տուժած

Դուք շարունակում եք ապահովել կայուն և անվտանգ էներգամատակարարում. ՀԾԿՀ նախագահի ուղերձը

Քասախի բնակարաններից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել

ԱՄՆ-ը Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

Կամչատկայում 3 օր անց հայտնաբերվել է անհետացած Ան-2 ինքնաթիռը. անձակազի բոլոր անդամները ողջ են

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում

Սննդային թունավորում Վանաձորում. 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց

Արարատում 13-ամյա աշակերը դանակահարել է նույն դպրոցի 14-ամյա պատանուն

Ես նամակների եմ պատասխանում, Աննան անգլերեն է պարապում. վարչապետ

Մեր «Բոլերոն». վարչապետը բանտային օրագրից հերթական հատվածն է հրապարակել

Ցնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան

«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան

Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել

Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը