Մենք կարող ենք հասնել նրան, որ ԱՄՆ Կոնգրեսը ճանաչի Ցեղասպանությունը. Դին Քեյն

09/11/2017 schedule18:10

«Ժխտողականության ճարտարապետները» ֆիլմը կտեղեկացնի մարդկանց 20-րդ դարի առաջին ցեղասպանության մասին, որն անխոս տեղի է ունեցել: Միլիոնավոր մարդիկ զոհվեցին` 1,5 մլն հայեր, 900,000 հույներ և 750,000 ասորիներ, ասել է «Սուպերմենի» նախկին դերակատար Դին Քեյնը, lifezette.com-ին հղումով գրում է akunq.net-ը: 

Ֆիլմի ստեղծագործական աշխատանքներին մասնակցող և նաև նկարահանվող դերասանը նշել է. «Ցեղասպանության մասին ճշմարտությունը թաքցրել ու ժխտել են ավելի քան 100 տարի: Ժխտողականության ու իրականությունը թաքցնելու այս քաղաքականությունն էլ թույլ է տալիս, որ մինչ օրս ցեղասպանություններ տեղի ունենան այնպիսի երկրներում, ինչպիսիք են Սիրիան, Իրաքն ու Սուդանը: Արդյունքում, երբ Ադոլֆ Հիտլերը խոսել է իր «Վերջնական լուծում»-ի մասին, ասել է. « Այնուամենայնիվ, ո՞վ է հիմա հիշում հայերին»: Մոնտելն (Վիլյամս` փաստավավերագրական ֆիլմի մյուս պրոդյուսերը) ու ես հուսով ենք, որ հոկտեմբերին «Capitol Hill»-ում ֆիլմը ներկայացնելուց հետո կարող ենք հասնել նրան, որ ԱՄՆ Կոնգրեսն անցկացնի 220-րդ բանաձևը: Մենք ցանկանում ենք, որ ԱՄՆ-ը վերջապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը որպես ցեղասպանություն, և ընդունի, որ քրիստոնյաներն այսօր աշխարհում ամենաճնշված խմբերից մեկն են»:

Դերասանը չի կարծում, որ մոտ ապագայում թուրքական կառավարությունը կընդունի ցեղասպանությունը. «Թուրքիայի շատ քաղաքացիներ արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, բայց նրանց չի թույլատրվում այն կոչել իր անունով՝ Ցեղասպանություն․ դա օրենքով պատժելի արարք է, որի համար մարդիկ ձերբակալվում ու բանտարկվում են: Ներկայիս կառավարությունը, որը ղեկավարում է ավտորիտար Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխել է քաղաքական վեկտորի ուղղությունը, ինչի հետևանքով տուժում են Թուրքիայի հարաբերությունները ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հետ»:

Քեյնը պատմել է, որ «Ժխտողականության ճարտարապետները» ֆիլմի ստեղծման աշխատանքներում ներգրավվել է իր հայ ընկերների շնորհիվ, որոնք հարցնում էին, թե արդյոք տեղյա՞կ է Հայոց ցեղասպանության մասին։

«Ես անհարմար էի զգում, որ շատ բա չգիտեի այդ մասին: Իմ հայ պրոդյուսեր ընկերներից մեկն ինձ ասաց. «Ես կարծում էի, թե դու մասնագիտությամբ պատմաբան ես՝ Փրինսթոնի համալսարանի շրջանավարտ»: Դա բեկումնային եղավ ինձ համար: 10 տարի առաջ Լոս Անջելեսում ես մասնակցեցի ապրիլի 24-ին կազմակերպված երթին, որը ոգեկոչում էր հայոց ցեղասպանության (1915 ապրիլ 24) զոհերի հիշատակը: Այդ օրը ես շատ սարսափելի բաներ իմացա: Մոնտել Վիլյամսն ու ես, աշխարհով մեկ շրջելուց ու բարեգործություն անելուց հետո, նկարահանեցինք այս ֆիլմը: Ես ու Մոնտելը համաձայն չենք այս ամենի քաղաքականացման հետ, բայց միանշանակ համաձայն ենք, որ ցեղասպանությունը սխալ բան է և պետք է կանխարգելել այն»,- ասել է Քեյնը:

Տպել
1757 դիտում

Մամուլում հրապարակվել են կեղծ, վարկաբեկող տեղեկություններ․ ոստիկանությունը պարզաբանում է

Վարելու իրավունք չունեցող երիտասարդը ոչ սթափ վիճակում «Մազդա»-ով կոտրել է էլեկտրասյունն ու եզրաքարը. մեքենան կիսվել է

Կիևը մերժել է Օլիմպիական հրադադարի մասին Մակրոնի գաղափարը

Թանգարաններում սովորելը պետք է դառնա մեր դպրոցների, այլ հաստատությունների ուսումնական ծրագրերի անբաժան մասը. Անդրեասյան

Քաղաքացին 2800 դոլարով տարբեր տեսակի հրազեններ է գնել, կան ձերբակալվածներ. ՌՈ (տեսանյութ)

Առանձին շրջաններում սպասվում է անձրև, ամպրոպ ու թաց ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ, կան տուժածներ

Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահի հետ

Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է 2028-2029 թվականներին «Զանգեզուրի միջանցք»-ի շահագործման մասին

Անապահով տարեցներին գումարի դիմաց հավաքների բերելու մասին ահազանգած քաղաքացուն զանգահարել, վիրավորել ու սպառնացել են

Փարիզի փոխքաղաքապետի հետ հանդիպմանը կարևորվել է երկու մայրաքաղաքների ավագանիների միջև գործակցության հաստատումը

Զելենսկին հայտարարել է, որ Կիևը 120-130 «F-16» կործանիչի կարիք ունի

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները դադարեցվել են. համաձայնության գալ չի հաջողվում

Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է

ԱԳ նախարարը ԵԽ հանձնակատարին է ներկայացրել ՀՀ կառավարության ջանքերը ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների համար

Կիրանցի մոտ ձերբակալվել է Երևանի 2 բնակիչ. նրանք թմրամիջոց են պահել ու տեղափոխել

ԿԳՄՍ նախարարը Թուրքմենստանի պաշտոնակցի հետ քննարկել է համագործակցության հարցեր

Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով

Հենց լայքեք, սրբազան դատախազի ասածը կատարվելու է, Քեթրինի Միհրանը՝ սրբադասվի, Արցախը չերեզ Ոսկեպար հետ գա. Սաֆարյան

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում շների համար նոր զբոսայգի է կառուցվում (տեսանյութ)

Ալեն Սիմոնյանը Կանադայի և Քաթարի խորհրդարանների ներկայացուցիչների հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրության հարցեր

Արարատ Միրզոյանը Նիդերլանդների պաշտոնակցի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերին

Մայիսի 19-ին մայրաքաղաքի փոքր կենտրոնում կլինեն փակ փողոցներ

1 զոհ, 1 վիրավոր․ ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին

Վարչապետը հանդիպել է դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին

Հաջիևն ու Սալիվանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Միրզոյանը Անալենա Բերբոքին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները

ԵՄ-ն ողջունել է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացի շրջանակներում ձեռք բերված առաջընթացը

Ինչ է հայտնաբերվել տեսակցության գնացած քաղաքացու տաբատի մեջ

Շուշիի հայության վերադարձի իրավունքը ամրագրված է 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Երևանյան պատվիրակությունն այցելել է Հայաստանի էսպլանադ՝ ծաղիկներ խոնարհել Կոմիտաս վարդապետի հուշարձանին

«Ամենաշատը 7-10 օր՝ վարչապետին հեռացնելու համար». Գալստանյանի «հավեսը» եկե՞լ է

Կինը տնից գողացել է 1 մլն 200 հազար դրամ, 3200 դոլար, 20 հազար ռուբլի, ոսկյա զարդեր․ գումարը ծախսել է խաղադրույքների վրա

Ալեն Սիմոնյանը կարգադրություններ է ստորագրել

Երբ եղանակը կտաքանա, մինչև երբ անձրևները կշարունակվեն. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Որոշ ոլորտներում երկու երկրներն ունեն չիրացված մեծ ներուժ․ ԱԺ է այցելել Քիշնևի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը

Վահե Հովհաննիսյանն ու Սլովենիայի ֆինանսների նախարարը քննարկել են հնարավոր համագործակցության զարգացման հեռանկարները

Վրաստանում քաղաքական իրավիճակը փոխելու միակ ճանապարհը ընտրություններն են․ Զուրաբիշվիլի

Վահան Կոստանյանը Իռենա Վոյաչկովա-Սոլորանոյին է ներկայացրել միգրացիայի ոլորտում ՀՀ-ում ընթացող բարեփոխումները

Փորձել են թալանել Գուավայի «բունկերը»․ հնչել է կրակոց, գողերը և անվտանգության աշխատակիցները փախել են տարբեր ուղղությամբ