Երևան
12 °C
Երեկ կառավարությունում տեղի ունեցած վարչապետ-նախարարներ-ուսանողներ քննարկման ժամանակ միջադեպ է գրանցվել, որից հետո պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը որոշ հարցերի էլ պատասխանել է եւ լքել քննարկումը՝ այլ հանդիպման գնալու պատճառաբանությամբ:
Տեսանյությում երեւում է, որ դասադուլի կազմակերպիչներից Դավիթ Պետրոսյանը քննարկման ժամանակ փորձել է արձանագրել այն փաստը, որ իրենց նախապես չի ասվել, որ հանդիպմանը ներկա են լինելու նաեւ նախարարները: «Եղբայր, երբ որ մենք գալիս էինք, դու մեզ չասեցիր, որ պաշտպանության նախարարն էլ է այստեղ եւ կրթության եւ գիտության նախարարը: Մեզ ասվեց, որ մենք վարչապետի հետ ենք հանդիպում: Այստեղ ես մեկ բան էլ եմ ուզում ֆիքսենք շարժման, մեր նախաձեռնության համար, մենք շար ուրախ ենք այս հանդիպման համար, բայց մենք ստիպված ենք մեր ամեն մի քայլը կանխորոշել եւ միանգամից ուզում եմ ասել, որ սա մենք չենք դիտարկում մեր բոլոր հարցերի պատասխան»,- ասաց Դավիթ Պետրոսյանը` դիմելով հանդիպումը կազմակերպած վարչապետի օգնական Արամ Վարդեւանյանին: Վարչապետ Կարեն Կարապետյանը հետարքրվեց, թե ինչո՞վ է խանգարում ներքեւմ չտեղեկացնելու փաստը եւ նշեց, որ հանդիպելու նախաձեռնությունը եւ նախարարներին հրավիրելու միտքը իրենն է եղել:
«Էս ուղղակի պրոցեսի վրա խաղալու փորձ է, աչքիս վերեւն էլ ունք կա»,- միջամտեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: «Մի րոպե, Վիգեն, մի րոպե»,- վարչապետն ընդհատեց նախարարին ու հարց ուղղեց ուսանողներին, թե ի՞նչ կիրառական արդյունք ունի այդ հանագամանքը: «Հիմա արտահայտում ես՝ մենք պետք է ֆիքսենք, չենք համարում, որ սա հանդիպում է: Բա սա ի՞նչ է, մենք մեր գործից կտրված նստած ենք, բա սա ի՞նչ է»,- հարցրեց Կարեն Կարապետյանը:
Դավիթ Պետրոսյանը հիշեցրեց, որ կրթության նախարարն ասել է, որ եթե ուսանողները գնացել են ԿԳՆ, էլ ՊՆ-ի հետ քննարկման գնալու կարիք չկա: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ լրատվամիջոցներին ասել է, որ ուսանողների հետ հանդիպում նախատեսված չէ: «Այսինքն՝ դուք ասում եք, որ մեր հետ չեք հանդիպելու, այսօր մենք իրար հետ հանդիպում ենք»,- ասաց Դավիթ Պետրոսյանը:
Պաշտպանության նախարարը կտրուկ արձագանքեց. «Դավիթ, դա դեմագոգիա է: Որակավորում եմ նենց, ոնց որ ուզում եմ: Դուք հիմա զբաղվում եք դեմագոգիայով, ճիշտ չի: Ես հասկանում եմ, որ դուք հիմա շատ ոգեւորված եք, բայց պետք է մի բան հաշվի առնեք…»: Կարեն կարապեյանը կրկին ընդհատեց պաշտպանության նախարարին. «Վիգեն, մի րոպե, եկեք…»: Վիգեն Սարգսյանը համառեց. «Չէ, պարոն վարչապետ, մի վայրկյան, մենք մի բան գիտենք…»: Կարեն Կարապետյանը ձեռքը պարզած ընդհատեց Վիգեն Սարգսյանին. «Եկեք մեկս մյուսին հարգենք, եթե եկել ենք ամեն մեկս մեր ասելիքն ասենք ու վեջացնենք, եկեք դադարեցնենք՝ մեկ»: Վիգեն Սարգսյանը սրանից հետո սկսեց սեղանի վրա նյարդային պտտեցնել իր գրիչը:
Վարչապետ Կարեն Կարապետյանը հիշեցրեց, որ նախապես պայմանավորվել էին էմոցիոնալ չխոսել: Դավիթ Պետրոսյանը փորձեց մեղմել իրավիճակը: «Ես ընդունում եմ, եթե սա դեմագոգիա է, կներեք, պոպուլիզմ եմ ես անում, եթե դուք այդպես եք մտածում, եւ քանի որ սա առարկայական չի, ես ընդունում եմ: Արձանագրենք: Սրա հետ կապված՝ էլ չեմ շարունակում»,- ասաց Դավիթ Պետրոսյանը՝ նշելով, որ շարժման ընթացքում իրենք որդեգրել են սկզբունք, որ շարժման կլինեն հարցեր, որտեղ փոխզիջման կգնան:
Պաշտպանության նախարարը փորձեց արձագանքել, բայց վարչապետ Կարեն Կարապետյանը զգուշացրեց, որ առանց գնահատականների խոսի նախարարը: «Մենք գնահատակ ենք տալիս, երբ որ տեղ է լինում: Երբ որ չի լինում, ի՞նչ գնահատական»,- ասաց Վիգեն Սարգսյանը:
Բովանդակային քննարկման ժամանակ ուսանողներից մեկն էլ նկատեց, որ եթե իրենք 18 տարեկանում չեն ծառայել եւ կրթությամբ են զբաղվել, ապա նշանակում է, որ այդ տարիքում զորակոչվելը չի եղել իրենց պլանների մեջ: Վարչապետը հետարքրվեց, թե ինչու՞ ծառայելը չի մտել իրենց պլանների մեջ, սակայն Վիգեն Սարգսյանը շտապեց պատասխանելլ. «Էդ ուրիշ բան է, եթե չի մտնում, դա ուրիշ խոսակցություն է»: Կարեն Կարապետյանն էլ շարունակեց, որ եթե ուսանողների ծրագրերում չի մտնում չծառայելը, բա ո՞վ պետք է գնա ծառայության:
Դավիթ Պետրոսյանը միջամտեց. «Հիմա ո՞վ է պոպուլիզմ անում, դուք հիմա մանիպուլացնում եք»: Վիգեն Սարգսյանն արձագանքեց. «Դուք, եթե ձեր խնդիրը ձեր չծառայելն է, ես ձեր հետ քննարկելու բան չունեմ»: Պաշտպանության նախարարը նկատեց, որ ուսանողներից Հայկը ասել է, որ իր պլանների մեջ չի մտել ծառայելը, հակառակ դեպքում կծառայեր: Դավիթ Պետրոսյանը հակադարձեց. «Ձեր պլանների մեջ մտնում է՞ր, դուք ձեր պլանների մասին 18 տարեկանում ամբողջովին իմացել ե՞ք կամ ով որ իր պլանների մասին ամբողջովին չիգիտի, նա քննադատման ենթակա է՞»:
Նախարարն ասաց, որ եթե պետք է ուսանողների անձնական դեպքերը քննարկեն, ապա չի կարծում, որ այդ քննարկմանը պետք է վարչապետն ու երկու նախարար մասնակցեն: Ուսանողները փորձեցին Վիգեն Սարգսյանին հարցեր ուղղել, սակայն վարչապետն ասաց, որ Լեւոն Մկրտչյանն ու Վիգեն Սարգսյանը ժամը 5-ին հանդիպումներ ունեն: «Ես ձեզ հետ 15-20 րոպե կշարունակեմ, եւ խնդրենք մեր գործընկերներին՝ իրենք…»,- խոսքը կիսատ թողեց Կարեն Կարապետյանը, շրջվեց դեմքով Վիգեն Սարգսյանը եւ հասկացրեց, որ պետք է դուրս գան քննարկումից: Պաշտպանության նախարարն էլ արագ նայեց ժամացույցին եւ պատրաստվեց հեռանալ:
Ստորեւ քննարկման վերը նկարագրված հատվածի տեսագրությունն է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թմբուկների առցանց դասի ժամ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
ՀԷՑ-ը կսուբսիդավորի 3 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող աշխատակիցների էլեկտրաէներգիայի սպառման ծախսերը
ՀՀ ԱԺ պատվիրակությունը կգործուղվի Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նստաշրջանին
Արտակարգ դեպք Սևանում նոր կառուցվող հյուրանոցում. աշխատակիցը բարձրությունից ընկել է ու մահացել
Սրբուհի Գալյանը հանդիպել է ֆրանսիական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի ուսանողների հետ
2025 թվականի լավագույն մարզիկները. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Կառավարությունը սպորտի զարգացման գործընթացն ավելի հասցեական և արդյունավետ է դարձնելու. վարչապետ
Յուրի Սարգսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցում կիրականացվեն վերակառուցման և բարեկարգման աշխատանքներ
Իրանը Միացյալ Նահանգներին ներկայացրել է հակամարտությունը լուծելու կարևոր առաջարկ. Թրամփ
Սպորտի ոլորտում տարվա լավագույն մարզիկները պարգևատրվել են. լուսանկարներ
Գավառում «ՎԱԶ 21099»-ը բախվել է բնակչի տան քարե պարսպին և կողաշրջվել․ կա վիրավոր
Իրանի համար ծայրահեղ և վերջին ժամկետը վաղն է. ԱՄՆ նախագահ
Մոսկվայում մահու չափ վախենում են Երևանի մի որոշումից. Պուտինի հայտարարությունը խայտառակություն էր. տեսանյութ
ՓԾ տնօրենը Հատուկ նշանակության փրկարարական կենտրոնում ծանոթացել է նյութատեխնիկական հագեցվածությանը. տեսանյութ
Կանխվել է ծանր հանցագործություն. կալանավորվել են 33 և 38 տարեկան տղամարդիկ. տեսանյութ
Սրանք քաղաքական տզրուկներ են, պարազիտներ. որ էդքան ուժեղ տղերք եք, ինչի՞ եք ընտրակաշառք բաժանում. տեսանյութ
Ինչ է կատարվել Էկոնոմիկայի նախարարությունում. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել
Կրակոց է հնչել Էկոնոմիկայի նախարարությունում․ կա վիրավոր
Պարեկներն անցած շաբաթ հայտնաբերել են 400 ոչ սթափ վարորդ. տեսանյութ
ՀՀ տարածքում կցրտի 4-6, մի շարք մարզերում՝ 6-8 աստիճանով. ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Սամվել Կարապետյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը լեզու չեն գտել իրար հետ. կոալիցիա չեն կազմի
Դատախազությունը պահանջում է Հովիկ Աբրահամյանի եղբորից և 2 փեսայից բռնագանձել 20 անշարժ գույք, 1 մլրդ դրամ
10 մլն ռուբլի պարտքը ստանալու համար խոշտանգել են տղամարդուն ու նրա անչափահաս եղբորորդուն. նախաքննության ավարտ
Հայտնաբերվել ու ձերբակալվել են հետախուզվողներ
Հարավային Կովկասն այսօր արդեն վերածվում է խաղաղության, անվտանգության և համագործակցության կենտրոնի. Ալիև
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձել է Կահիրեի աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր
ԱԺ այգում տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան կարգ. լուսանկար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի կազմակերպմանն առնչվող հարցեր
Զվարճալի է Ծառուկյանի և Կարապետյանի խոսքն արտագաղթի մասին, երբ մեկի որդին Բելառուսում է, մյուսինը՝ Կալուգայում
Մարզական վարկանիշավորման սանդղակի առաջատարները կստանան մարզագույք
Քուվեյթին իրանական հրթիռների հարվածների հետևանքով կան տուժածներ
42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած
Կողեսի՝ ավելի քան 1 մլն դրամ արժեքով հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Փոփոխություններ են առաջարկվում պարտադիր զինծառայության կարգավորումներում. հանձնաժողովը բացասական է արձագանքել
Ադրբեջանցի վարորդի տեսանյութը Հայաստանում արված չէ. Media.am
Ընդդիմադիրները կեղծում են անգամ երեխաների զգացմունքները. Չախոյանը հրապարակել է ֆեյք և իրական տեսանյութերը
Իրանը հայտնել է ԻՀՊԿ հետախուզության ղեկավար Մաջիդ Խադեմիի սպանվելու մասին
TRIPP-ի հետ կապված իրավիճակը մեզ տվել է մի առավելություն՝ սահմանին կրակոցներ չկան. Քոչարյան
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
Մոսկվայում փորձ է արվել ՀԱՊԿ-ի հետ գործողությունները կապել ԼՂ վիճակի հետ, բայց կառույցն անելիք ուներ. Քոչարյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT