ՇՊՀ-ում ՀՀԿ-ական ռեկտորն ընկերոջը պրոռեկտոր է նշանակել, վտանգված է Ֆարմանյանի քրոջ պաշտոնը

ՀՀԿ-ական Սահակ Մինասյանի կողմից ղեկավարվող Շիրակի պետական համալսարանում սկանդալային իրավիճակը չի հանդարտվում: Քիչ առաջ համալսարանի դասախոս Գագիկ Համբարյանի Ֆեյսբուքի էջից տեղեկացանք, որ ռեկտոր Մինասյանի հետ տարաձայնությունների եւ վիրավորանքների պատճառով սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է ուսումնական գծով պրոռեկտոր Բագրատ Պողոսյանը:  Բարձրացված աղմուկի պատճառով Սահակ Մինասյանը Բագրատ Պողոսյանին նշանակել է բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի դեկանի ժ/պ:

ՇՊՀ-ում ստեղծված իրավիճակի շուրջ armtimes.com-ը զրուցեց բուհի մյուս պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի հետ: Նա տեղեկարեց, որ չգիտի, թե Պողոսյան ինչ պատճառով է հրաժարվել պաշտոնից:

«Ես էլ եմ առավոտ տեղեկացել, որ Բագրատ Պողոսյանը իր դիմումի համաձայն դուրս է եկել աշխատանքից: Երեկ ամբողջ օրը Բագրատի հետ աշխատել ենք, եւ ես նրա մոտ չեմ տեսել աշխատանքից դուրս գալու ցանկություն: Նա շատ դաստիարակված մարդ է, հնարավոր չէ նրանց լսել՝ կշտամբանք եղել է, թե՝ ոչ:  Ես չգիտեմ, թե ինչ են նրանք խոսել եւ որն է դուրս գալու պատճառը»,- ասաց նա:

Հարցին, թե համալսարանում դեռ շարունակվում է պահպանվել լարված իրավիճակը, Ֆարմանյանն ասաց.

«Ինչպե՞ս եք պատկերացնում, որ այսքան մեծ կառույցում ցնցումներ լինելուց հետո մթնոլորտը լարված չլինի: Այսօրվա Բագրատի ազատման պատճառով էլ ամբողջ վարչական մասը լալիս է»:

Ստեղծված իրավիճակի վերաբերյալ Շիրակի պետական համալսարանը պաշտոնական հաղորդագրություն է տարածել՝ Պողոսյանի անունից, որում ասվում է.

«Տեղեկացնում եմ, որ իմ աշխատանքից ազատվելու մասին հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը: Պրոռեկտորի պաշտոնից ազատվելու որոշումը կայացրել եմ ես, այդ մասին դեռևս ուսումնական տարեսկզբին բազմիցս խնդրել եմ ռեկտորին: Ցանկանում եմ առավել շատ ժամանակ տրամադրել գիտական գործունեությանը, մասնակցել միջազգային ծրագրերի: Իսկ ֆակուլտետի դեկանի պաշտոնին համաձայնվել եմ, քանի որ վերջինս համեմատաբար թեթև ծանրաբեռնված աշխատանք է: Բացի այդ հնարավորություն կունենամ ուսանողների հետ ծավալել գիտամանկավարժական աշխատանք»:

Պողոսյանը armtimes.com-ի հետ զրույցում չցանկացավ մանրամասնել, թե ինչու է ազատման դիմում գրել, միայն նշեց, որ իր փոխարեն պրոռեկտոր է նշանակվել բնագիտամաթեմատիակակն ֆակուլտետի դեկանը: Մեր աղբյուրների փոխանցմամբ վերջինս ռոկտոր Սահակ Մինասյանի մտերիմն է:

«Սահակ Մինասյանը մեկ օրվա մեջ՝ երեկ իրիկուն Բագրատին ազատել է աշխատանքից: Այդ հայտարարությունը, որ տարածել են, թե ուզում է գիտության ոլորտում աշխատել, դա ի՞նչ է նշանակում, վերցնել մեծ ֆակուլտետը, որտեղ կա 2-3 ամբիոն եւ 100 դասախոս: Այստե՞ղ է ավելի հեշտ աշխատել, թե՞ լինել պրոռեկտոր, որի դեպքում ունի 8 օգնական: Դա զուտ պաշտոնական էջ է, որը վերահսկվում է Մինասյանի կողմից: Մինասյանը ցանկություն ունի ուսումնական պլանի թերությունների համար մեղադրել Բագրատին, որ հետո ասի՝ տեսք, պատժեցի, պաշտոնից հանեցի: Բագրատը երեք երեխա ունի, միայն ինքն ու կինն են աշխատում, խնամքին է նաեւ մայրը: Կնոջ աշխատավարձը շատ քիչ է, եթե հիմա Բագրատը կրճատվի աշխատանքից, վատ կլինի իր համար, դար համար ստիպված դեկանի աշխատանքը ընդունել է, բայց այդտեղ էլ քիչ կմնա»,- ասաց մեր աղբյուրը:

Պողոսյանի փոխարեն պռոռեկտոր նշանակված Երվանդ Սերոբյանի մասին մեր աղբյուրն ասաց.

«Նա Մինասյանի ընկերն է, բերվել է շատ արագ համալսարան, կանոնադրությունը շատ արագ փոխվել է: Նա հինգ տարվա ստաժ չունի: Մեկ այլ կանոնադրություն խախտելով էլ փոխպրոռեկտոր է նշանակվել Ավետիսյան Նազելին, բայց նման հաստիկ չկա»,- հայտնում է մեր աղբյուրը:

Մինասյանը մեր զանգերին չպատասխանեց: Armrimes.com-ն արդեն գրել էր այն մասին, որ Սահակ Մինասյանը վայելում է ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սահակյանի բարձր հովանավորությունը, որի արդյունքում էլ իր քավորին, սանիկին եւ այլ հարազատների աշխատանքի է ընդունում բարձր աշխատավարձերով:

Մեր աղբյուրը նաեւ տեղեկացրեց, որ Մինասյանը աշխատանքից ցանկանում է ազատել նաեւ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քրոջը՝ պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանին: Այս տեղեկության վերաբերյալ սակայն չկարողացանք Անահիտ Ֆարմանյանից մեկնաբանությւոն ստանալ: Նա այլեւս չպատասխանեց մեր զանգերին:

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8798 դիտում

Հայաստանը պետություն է. այն զավթելու փորձ արած եռագլուխ մաֆիան զգալու է պետության համը իր բերանում. Խուդաթյան

Միլիոնավոր դոլարների ընտրակաշառք բաժանեն, հետո պատառոտվեն, թե իշխանությունն արդյունքները կեղծել է. Սինորյան

Ընտրակաշառք տված կուսակցությունները մանդատ չունեն. դրանք պետք է փակվեն, իսկ սեփականատերերը գնալու են բանտ

ՀՀ պաշտպանության նախարարը ժամանել է Ֆրանսիա. տեսանյութ

Մի հատ հայելու առաջ կանգնեք ու ինքներդ ձեզ հարց տվեք՝ առանց փողի մեկ մանդատի կարժանանայի՞ք. Հակոբյան

ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների արդյունքները. վերջնական հաշվարկով որ ուժը քանի ձայն է ստացել

Ամեն քաղաքացու ճակատին փակցված գնապիտակի համար հատ-հատ ամբողջական ցուցակներով պատասխան եք տալու. Ալեքսանյան

Դիլիջանում հանդիպել են Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը

Բրիտանական ծովային ուժերն առաջին անգամ ռուսական «ստվերային նավատորմի» տանկեր են առգրավել. մանրամասներ

Հայաստանում հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը Վարդենիսում․ Գագիկ Սուրենյան

Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը․ ՌԴ ԱԳՆ

Դոդը, Ռոբը, կալուգացին հացին կակա պիտի ասեն, որ մտքներով չանցնի այլևս ընտրակաշառք բաժանել. Փաշինյան

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգում

Ակնկալում ենք Ձեր վարչակազմի հետ կնքել ավելի շատ պատմական համաձայնագրեր. Փաշինյանը շնորհավորել է Թրամփին

Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա, ջերմաստիճանն աստիճանաբար զգալի կբարձրանա. Սուրենյանը մանրամասներ է հայտնել

Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով

Առաջիկա օրերին Երևանում ու մարզերում անձրևոտ եղանակը կպահպանվի. որոշ շրջաններում սպասվում է կարկուտ

Հայաստանն ավելի է բարելավել իր դիրքերը Գլոբալ խաղաղության ինդեքսում

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. վարչապետ

Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են «Մերսեդես»-ը և «ԿամԱզ»-ը. 5 տուժած հոսպիտալացվել է

Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը

Պտտահողմ է դիտվել նաև Վարդենիսում. տեսանյութ

Ուժեղ պտտահողմ է դիտվել Մարտունիում. Սուրենյան

Հորդառատ անձրևներից հետո հեղեղվել են Մոսկվան և հարակից շրջանները. լուսանկարներ

Արյուն հանձնելն անվերապահ հոգատարություն է մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես ճանաչի. հունիսի 14-ը դոնորի օրն է

Երևանում ոչ սթափ վարորդը «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված ավտոբուսի մեջ

Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. երթևեկությունը վերականգնվել է

Հրդեհ Բաղրամյան գյուղում․ այրվել է մեծ քանակությամբ անասնակեր

Արման Ծառուկյանը RAF 10-րդ մրցաշարում հաղթել է Թոնի Ֆերգյուսոնին

ԱՄՆ-ն և Իրանը վիրտուալ ձևաչափով հուշագիր կստորագրեն. Axios

«BMW»-ն հայտնվել է ուժեղ կայծակի հետևանքով պայթած կամրջի մոտ առաջացած փոսում

12-ամյա երեխային թմրանյութ տալու դեպքով մեկ անձ ձերբակալվել է

Հատվածն է, որտեղ կառուցվելու է Իջևանի ստադիոնը, և ես՝ իմ հեծանիվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը

Բարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին․ վարչապետը՝ Քիր Սթարմերին

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի շրջանավարտներ, հրավիրում եմ ընդգրկվել Կառավարության կադրային բանկում

Որպես անհետ կորած որոնվում է 1964թ. ծնված Կարապետ Մարգարյանը

Ռուսաստանի ԶՈՒ-ն առաջ է գնում, Ուկրաինան չի կարողանում զսպել գրոհը, անցնում է ահաբեկչական մեթոդների. Պուտին

Դեյվիդ Բեքհեմը աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»