Երևան
12 °C
Այսօր գրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն է՝ 71-ամյակը: Արդեն 18 տարի է, ինչ նա գտնվում է միջազգային հետախուզման մեջ: Առ այսօր ակտիվորեն ծավալվում են Վանո Սիրադեղյանի վերադարձի մասին խոսակցությունները:
Այս տարիներին մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան այն մասին, որ Վանո Սիրադեղյանի նկատմամբ չի կարող կիրառվել «վաղեմության ժամկետ» հասկացությունը, քանի որ այն հետախուզման պահից կասեցվում է:
Այնինչ, եթե քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետը քննությունից թաքնվելու պահից կասեցվում է, ապա սահմանված է ժամկետ, որն անցնելուց հետո անձն ազատվում է պատասխանատվությունից անգամ թաքնվելու ու հետախուզման մեջ գտնվելու պարագայում։ Եթե նախկին քրեական օրենսգրքով այդ ժամկետը 15 տարի էր, ապա գործող օրենսգիրքը սահմանում է 20 տարի։
Մեր զրույցում փաստաբան Երվանդ Վարոսյանը մանրամասնել է, թե ինչ իրավական ընթացակարգեր կլինեն, եթե, այնուամենայնիվ, Վանո Սիրադեղյանը որոշի վերադառնալ:
- Պարոն Վարոսյան, ասում են, որ ցանկացած պարագայում Վանո Սիրադեղյանը կարող է վերադառնալ: Իրավական առումով կարո՞ղ է վերադառնալ, թե՝ ոչ:
- Ինձ թվում է, որ կարող է վերադառնալ՝ հաշվի առնելով այն ժամանակահատվածը, որ ինքը թաքնվում է քննությունից: Այսինքն՝ վաղեմության ժամկետները անձանց նկատմամբ, ովքեր գտնվում են հետախուզման մեջ, թաքնվում են քննությունից, նախկինում գործող քրեական օրենսգրքով սահմանված է եղել 15 տարի, ներկայումս գործող քրեական օրենսգրքով սահմանված է 20 տարին:
- Այսինքն՝ իր պարագայում պետք է կիրառել 15 տարվա՞ վաղության ժամկետ, քանի որ 20 տարվա ծանրացնող դրույթը հետադարձ ուժ չի կարող ունենալ:
- Այո, կարծում եմ, որ պետք է կիրառվի վաղեմության ժամկետն անցնելու հիմքով պատասխանատվությունից ազատելու դրույթը: Այստեղ խնդիրն այն է, թե երբվանից պետք է հաշվել վաղեմության ժամկետը: Վաղեմության ժամկետը, ըստ քրեական օրենսգրքի, պետք է հաշվվի մեղսագրվող վերջին արարքի կատարումից սկսած, բացի դրանից անձը պետք է թաքնվելու ընթացքում այլ հանցագործություններ կատարած չլինի: Եթե անձին վերագրվում է այնպիսի արարքների կատարում, որոնց համար նախկին քրեական օրենսգրքի կիրառմամբ կարող էր նշանակվել մահապատիժ, ապա նախկին քրեական օրենսգրքրի համաձայն՝ այդ պարագայում վաղեմություն կիրառել-չկիրառելու հարցը պետք է լուծի դատարանը: Մենք գիտենք, որ Հայաստանում մահապատիժը որպես պատժատեսակ վերացված է, ուստի, անկախ դատարանի հայեցողությունից՝ վաղեմության ժամկետները ենթակա են կիրառման։ Այսինքն՝ այն մեղադրանքերով, որոնք իրեն առաջադրվել են, նախկին քրեական օրենսգրքով սահմանվում էր մահապատիժ:
- Եթե Վանո Սիրադեղյանը վերադառնա, ի՞նչ իրավական ընթացակարգեր է նախատեսվում:
- Ես կարծում եմ, որ վերադառնալը պետք է ձեւակերպվի քրեական գործով, համապատասխան կերպ, դա ինչպես պետք է լինի՝ չգիտեմ՝ հայտնաբերում, ներկայացում, կամովին ներկայացում: Որից հետո դատարանը պետք է համապատասխան որոշում կայացնի, այն դատարանը, որի վարույթում է գտնվում քրեական գործը: Ինքը կարող է ներակայանալ ցանկացած իրավապահ մարմնի, որովհետեւ հետախուզումը իրականացվում է Հայաստանի Հանարպետության իրավապահ մարմինների կողմից եւ ոչ միայն Հայաստանի Հանրապետության: Թե ինչ որոշում կլինի, չգիտեմ, սակայն ենթադրում եմ, որ պետք է լինի քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում. պատաճառաբանությունները պետք է դատարանը ներկայացնի:
- Իսկ հնարավո՞ր է որ դատարանը որոշում կայացնի ոչ թե քրեական հետապնդումը դադարեցնելու, այլ նրան կալանավորելու վերաբերյալ:
- Ես ասացի այն, ինչ նախատեսված է օրենքով: Գիտեմ նաեւ, որ Հայաստանի Հանրապետությունում, այնուամենայնիվ, այդ հարցը լինելու է քաղաքական որոշման մակարդակով, ուստի ինչ կկիրառվի, ինչ չի կիրառվի, ինչ ավարտ, հանգուցալուծում կունենա ՀՀ-ում, կանխատեսելի չէ:
- Ենթադրենք իրավիճակ, որ Վանո Սիրադեղյանը վերադառնում է եւ չի ներկայանում իրավապահ մարմիններին, այդ դեպքում ի՞նչ է լինում:
-Կարծում եմ՝ նման ցանկության դեպքում, անձը կբացահայտի իր գտնվելու վայրն ու նախապես կդիմի Հայաստանի համապատասխան մարմիններին: Նամակ կգրի կամ հյուպատոսարան կգնա, որ այսինչ օրը գալիս եմ:
Վանո Սիրադեղյանը որպես մեղադրյալ ներգրավվել է դեռեւս 1999 թվականի փետրվարի 19-ին եւ նույն օրը նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Հայտնաբերվել եւ ձերբակալվել է 1999 թվականի մայիսի 3-ին: Նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 72 հոդվածով, 17-99 հոդվածի 3-րդ, 4-րդ կետերով, 17-99 հոդվածի 3-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ կետերով, 17-15-99 հոդվածի 3-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ կետերով, 17-15-99 հոդվածի 8-րդ կետով, 17-99 հոդվածի 4-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ կետերով, 17-15-99 հոդվածի 3-րդ, 7-րդ, 8-րդ կետերով, 185 հոդվածի 3-րդ, 182 հոդվածի 1-ին, 17-96 հոդվածի 2-րդ մասերով: 07.05.99թ ազատվել է ձերբակալումից եւ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել անձնական երաշխավորություն՝ մինչեւ 2000 թվականի ապրիլ ամիսը, երբ խորհրդարանը բավարարեց դատախազության միջնորդությունը եւ զրկեց Վանո Սիրադեղյանին պատգամավորական անձեռնմխելիությունից: Խորհրդարանի որոշմանն անմիջապես հաջորդեց Վանո Սիրադեղյանի փախուստը: Այսպիսով՝ Վանո Սիրադեղյանին առաջադրված մեղադրանքը բաղկացած է 9 դրվագից:
Նրա եւ եւս 11 մեղադրյալների վերաբերյալ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատարան էր ուղարկվել 1999 թվականի հուլիսին: Մեղադրյալների թվում էին ՀՀ ՆԳՆ Ներքին զորքերի վարչության պետ Վահան Հարությունյանն ու ներքին զորքերի այլ ներկայացուցիչներ: (Արմեն Տեր-Սահակյանի (սույն գործով ցմահ ազատազրկման դատապարտված,-հեղ.) եւ մյուսների վերաբերյալ քրեական գործը դատարան էր ուղարկվել ավել վաղ եւ լսվել է այլ դատարանում): 2000 թվականին Վանո Սիրադեղյանը հեռացել է Հայաստանից, նրա վերաբերյալ մասն անջատվել էր Վահան Հարությունյանի եւ մյուսների գործից: Վ. Սիրադեղյանի վերաբերյալ մասով գործի քննությունը դատարանում կասեցվել էր՝ նրա գտնվելու վայրը հայտնի չլինելու պատճառով: Եթե հիմք ընդունենք Երվանդ Վարոսյանի ասածը, Սիրադեղյանի գործով վաղեմության ժամկետը լրացել է 2015 թվականին: Տվյալ դեպքում, սակայն, կիրառել, թե չկիրառել նրա նկատմամբ վաղեմության ժամկետը, պետք է որոշի դատարանը: Սա փաստացի նշանակում է, որ պետք է լինի քաղաքական որոշում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Խոշոր չափերով խարդախություն կատարելու համար մեղադրվողը հանձնվել է Ուզբեկստանի Հանրապետությանը
ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի ՉԼ որակավորման հանդիպում
Արմավիրի մարզում ուժեղ քամու հետևանքով հենասյուներ են վնասվել․ հոսանքազրկված գյուղեր կան
Հայ ժողովուրդը լավ գիտի ոճրագործությունների կործանարար հետևանքները. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Սևանա լճի մակարդակը հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով
Ծիրանները խորհրդանշում են ՀՀ-ում տեղի ունեցող փոփոխությունները․ Մարթա Կոսը հայկական ծիրանից ջեմ է պատրաստել
Ռուսաստանը և Ուկրաինան ցանկանում են հնարավորինս շուտ վերջ դնել հակամարտությանը․ Թրամփ
Մասիս քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Ծառուկյանի առանձնատնից առգրավվել են 3 առյուծ, 1 վագր, տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ
ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի ՉԼ որակավորման հանդիպում
Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ. նրան հանձնվել է բողոքի նոտա
«Իմ քայլը» շարունակում է կրթական նոր հորիզոններ բացել․ հիմնադրամի 5 շահառու վերապատրաստվում է Չինաստանում
Մտածում էին՝ Պուտինը վերևից կայծակներ է նետելու ՀՀ-ի վրա, և ամեն ինչ չորանալու է. Դավիթ Ստեփանյան. տեսանյութ
Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող կենդանիները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ տեսանյութ
Թուրքիան ամրապնդել է իր առաջատար դերը ՆԱՏՕ-ում․ Էրդողանը հանդիպել է Ռյուտեի հետ
Մարզերի դպրոցների ենթակայության փոփոխության վերաբերյալ քննարկումներն ամփոփվել են Արագածոտնի և Շիրակի մարզերում
Ինչի համար է մեղադրվում Գագիկ Ծառուկյանը․ նրա հետ ձերբակալվել է հանցավոր խմբի ևս մեկ անդամ․ մանրամասներ
Գյումրի-Արտենի ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա 3 զոհ
Զուգարաններում փող բաժանողները եկել կուսությունից են խոսում. սրանք ամեն տեղ վնաս են տալիս
Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել, տեղափոխվել է Քննչական կոմիտե․ կներկայացվի կալանքի միջնորդություն
Ներկայացվել է վարորդական իրավունքի վերականգնման նոր կարգը․ ժամկետներ
ԲՏԱՆ աջակցությամբ հայկական ընկերությունները միասնական տաղավարով մասնակցել են «GITEX AI EUROPE 2026»-ին
Հաստատվել է քոլեջների ընդունելության նոր կարգը․ ինչպես դիմել
Գեղարքունիքի մարզում 24 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
Վերահաստատվել է կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը․ հանդիպել են Պապոյանը և Ալիխանովը
Ինչպես ընտրություններից առաջ, այնպես էլ հետո տրամադրված ենք ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացմանը․ վարչապետ
Ակնկալում ենք՝ նոր Կառավարությունը կապահովի ՌԴ-ՀՀ հարաբերությունների զարգացումը՝ միմյանց շահերը հաշվի առնելով
GTB Holdings-ը՝ Seaside Startup Summit Armenia 2026-ի գլխավոր գործընկեր
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հանդիպումը․ տեսանյութ
Սերժ Սարգսյանից կբռնագանձվեն շուրջ 630 մլն դրամ, ավանդների տոկոսագումար, անշարժ գույքերից մասնաբաժիններ և այլն
Մի դրամի ուժն ու Սիմֆոնիկ նվագախումբն ամփոփեցին Շիրակում մեկնարկած անտառային նախագիծը
Հայաստանի արդյունաբերությունը վերջին տարիներին կայուն աճ է գրանցում․ վարչապետի ելույթը Եկատերինբուրգում
Քանի ձենա, մի 100 հազար կոխենք ջեբը, ասենք էտի մեր կողմից․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն «Հայաստան» դաշինքից
ԿԳՄՍ նախարարությունը ցավակցություն է հայտնել Արտաշես Ալեքսանյանի մահվան կապակցությամբ
Արտաշատում գտնվող շուրջ 97 միլիոն դրամ կադաստրային արժեքով գույքը կվերադարձվի ՀՀ-ին. հաշտություն է կնքվել
Կասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը
Տեխնոլոգիաները կոչված են ոչ թե փոխարինելու մարդուն, այլ ազատելու նրան առօրյա աշխատանքից. Փաշինյանի ելույթը
Վարչապետը շրջայց է կատարել «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում. տեսանյութ
Մանդատ վերցնելու կամ չվերցնելու որոշումը ձեր ձեռքում չէ, դուք ընդամենը կամք կատարող եք, հրահանգ ստացող. Քլոյան
Չարենցավանի հատվածում կայծակի հարվածից վնասված կամրջի վերականգնումն ավարտական փուլում է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT