Կարծում եմ՝ ճիշտ ուղու վրա ենք. Արթուր Պետրոսյան

13/11/2017 schedule22:22

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը գոհ է իր ֆուտբոլիստներից: Բելառուսի եւ Կիպրոսի հետ ընկերական խաղերում թիմը կատարել է նրա առաջադրանքները: Այսօր՝ նոյեմբերի 13-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Կիպրոսին 3:2 հաշվով հաղթելուց հետո մասնագետը լրագրողների հետ զրույցում իր գնահատականը տվեց վերջին 2 հանդիպումներին:

-Պարոն Պետրոսյան, ի՞նչ էիք ծրագրել այսօրվա խաղի հետ կապված եւ որքանո՞վ ստացվեց։

-Ըստ իս՝ ինչ ծրագրել էինք, ստացվեց։ Ինձ դուր չեկավ այն, որ շատ պահեր ստեղծեցինք, որոնք չկարողացանք օգտագործել։ Կարող էինք արդեն 1-ին խաղակեսում խաղը վերջացնել։ Պաշտպանությունում փոփոխություններ էինք արել, եւ դա էլ կարծում եմ՝ շատ լավ ստացվեց, թեեւ 2 գնդակ ընդունեցինք, 2-ն էլ ստանդարտից։

- Թիմը եւ այսօր, եւ թե անցած խաղում ստանդարտներից գոլեր խփեց: Ինչո՞վ է դա պայմանավորված։

-Որովհետեւ շատ ենք աշխատում ստանդարտների վրա` թե տուգանայինների, եւ թե անկյունայինների։ Կարծում եմ՝ տղաները լավ են կատարում իրենց գործը դաշտում, եւ դրա համար էլ ստացվում է։

-Եթե ի մի բերենք 2 ընկերական հանդիպումներն ու ձեր փորձարկումները նորեկների հետ կապված, ի՞նչ գնահատական կտաք։

-Շատ լավ պահեր ունեցանք 2 խաղերում էլ, կոմբինացիոն խաղն ստացվում էր, 1-2 հպումով, արագ տեղաշարժվելով։ Կիպրոսի հետ խաղում ավելի շատ պահեր ունեցանք: Կարելի է ասել՝ ճիշտ ճանապարհին ենք: Ինչ վերաբերում է նորեկներին, այս պահի դրությամբ նրանք արդարացրին սպասելիքները։

-Ինչպես Բելառուսի դեմ խաղում, այնպես էլ այսօր, 2-րդ կեսում անցաք 5 պաշտպանով խաղի։ Դա մրցակցի ճնշման արդյո՞ւնքն էր, թե նաեւ այդ մարտավարությունն էիք փորձարկում։

-Երեւի կլինեն խաղեր, երբ մի գնդակի առավելությամբ հաղթելիս կլինենք, եւ դրա համար հիմա սա փորձարկում էինք, որպեսզի հետագայում, եթե նման իրավիճակում լինենք, իմանանք ինչպես կարող ենք ուժեղացնել պաշտպանությունը եւ պահպանել հաշիվը: Ըստ իս՝ 2 խաղերում էլ դա շատ լավ ստացվեց։

-Ի՞նչն էր պատճառը, որ 2 ընկերական խաղում էլ դարպասապահի փոփոխություն չտեսանք, եւ խաղաց միայն Արսեն Բեգլարյանը։

-Արման Մելիքսեթյանը 1-ին անգամ էր հրավիրվում ազգային թիմ, իսկ Գոռը մի քանի անգամ հրավիրվել է, ասեմ կարճ՝ չհամոզեցին, որ կարող են այսպիսի խաղին խաղալ։ Պատրաստ չէին ավելի շատ հոգեբանական առումով, բայց մենք պլանավորել էինք նրան խաղադաշտ դուրս բերել ։

-Իսկ Հայաստանի առաջնությունում կա՞ն դարպասապահներ, որոնք կարող են մրցակցել Արսեն Բեգլարյանի հետ։

-2 խաղում էլ Արսենը շատ լավ, վստահ խաղ ցուցադրեց, միայն այսօր 2-րդ գոլի ժամանակ սխալվեց։ Իմ կարծիքով՝ այսօր Հայաստանում առկա դարպասապահներից համար 1-ինը Արսեն Բեգլարյանն է։ Իհարկե, դա չի նշանակում, որ նա իր մշտական տեղը ապահովել է, պետք է շարունակի աշխատել, որպեսզի ամրապնդի իր տեղը։

-Նախորդ խաղին երկրպագուները լռության ակցիա էին սկսել, որը շարունակվեց նաեւ այս խաղում, միայն վերջում սկսեցին ոգեւորել։ Ինչպե՞ս եք վերաբերում դրան։

-Շատ վատ։ Գիտեք՝ բոլորի մոտ էլ դժվար պահեր լինում են։ Եթե դու երկրպագում ես թիմին, ապա թե դժվար, եւ թե լավ պահերին պետք է թիմիդ կողքին լինես։ Նախորդ խաղին սուլում էին մեր ֆուտբոլիստներին, եւ դա իմ կարծքով՝ շատ վատ է։ Մեր ֆուտբոլիստները արժանի չէին դրան։ Սա սպորտ է, ու եթե երկրպագում ես քո թիմին, եւ սա ակումբ չէ, ազգային հավաքական է, ապա թե դժվար, եւ թե լավ պահերին պետք է լինես թիմիդ կողքին:

-Ձեր մարզչական շտաբում փոփոխություններ լինելու՞ են։

-Ո՛չ։

Տպել
1400 դիտում

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին