Երևան
12 °C
Նոր քաղաքական ինտրիգ է հասունանում վանաձորյան քաղաքական կյանքում: Հիշեցնենք, որ Վանաձորի ավագանու՝ մինչ օրս գումարված նիստերը Սահմանադրական դատարանը ոչ իրավազոր ճանաչեց, իսկ այդ նիստերի ընթացքում կայացված որոշումները՝ ոչ օրինական: Դրանից հետո Վանաձորում իսկական իրարանցում է սկսվել: Խնդիրն այն է, որ ՍԴ որոշմամբ, Վանաձորի ավագանու նիստերը ոչ իրավազոր են եղել, քանի որ դրանք հրավիրվել են փոքրամասնության՝ ՀՀԿ եւ ՀՅԴ ներկայացուցիչների՝ 15 հոգու կողմից: Ավագանու մյուս 17 անդամները՝ «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» եւ «Հայկական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչները բոյկոտել էին նիստերը: Ու հիմա, որպեսզի իրավազոր համարվի նոյեմբերի 23-ին հրավիրված նիստը, անհրաժեշտ է, որ այնտեղ ներկա գտնվեն ավագանու՝ նվազագույնը եւս 2 այլ անդամներ:
Վանաձորից մեզ հասած հավաստի տեղեկություններով, չի բացառվում, որ գալիք նիստին Վանաձորի ավագանու որոշ ներկայացուցիչներ, ովքեր նախկինում բոյկոտում էին ավագանու նիստերը, մասնակցեն նոյեմբերի 23-ի նիստին: Այս նպատալով ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունները՝ քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գլխավորությամբ, ակտիվ բանակցություններ են տանում:
Թե ում հետ են բանակցում Մամիկոն Ասլանյանն ու նրա թիմակիցները, դեռ գաղտնի է պահվում: Այնուամենայնիվ՝ Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ, Վանաձորում քաղաքապետի պաշտոնի նախկին հիմնական հավակնորդ Քրիստ Մարուքյանը «Հայկական ժամանակ»-ին տեղեկացրեց, որ իրենք նորից բոյկոտելու են նոյեմբերի 23-ին նախատեսված նիստը:
«Թե որ երկուսի մասին է խոսքը, չեմ կարող ասել, բայց մինիմում երկու այլ ավագանու անդամների ներկայություն փորձելու են ապահովել, որպեսզի ավագանու նիստ գումարելու համար անհրաժեշտ նվազագույն 17 հոգու ներկայություն ապահովեն»,- ասաց Քրիստ Մարուքյանը:
Այս լուրը ճշտել չհաջողվեց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանից: Վանաձորի քաղաքապետը մեզ ասաց, որ ինքը անձնական հարցերով խիստ զբաղված է, եւ ավելի ուշ կպատասխանի մեր հարցերին:
ԲՀԿ մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանը մեր զրույցում հավաստիացրեց, որ Վանաձորի ավագանու ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչները որոշել են շարունակել բոյկոտն ու նոյեմբերի 23-ի նիստին չեն մասնակցելու: Այլ հարցերի Վանիկ Էլիզբարյանը չպատասխանեց:
Ինչ վերաբերում է Վանաձորի ավագանու «Հայկական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչներին, ապա նրանցից որեւէ տեղեկություն ճշտել չհաջողվեց: Նրանցից ոմանք սկզբում նշեցին, թե ավելի ուշ կկապվեն մեզ հետ ու կպատասխանեն մեզ հետաքրքրող հարցերին, դրանից հետո, արդեն մի քանի օր է՝ կա՛մ անհասանելի են, կա՛մ չեն պատասխանում մեր հեռախոսազանգերին: Նոյեմբերի 23-ին հրավիրված նիստին իրենց կուսակիցների մասնակցել-չմասնակցելու հարցի վերաբերյալ «Հայկական վերածնունդ» կուսակցության մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանը նույպես հստակ պատասխան չտվեց: Նա նախ խոստացավ ավելի ուշ պարզաբանումներ ներկայացնել, այնուհետեւ անհասանելի դարձավ:
Այնպես որ, Վանաձորի ավագանու նոյեմբերի 23-ի նիստում բացառված չեն անակնկալները, ինչպես որ դրանք եղան Վանաձորում ավագանու անդամների կողմից քաղաքապետ ընտրելու ժամանակ: Հիշեցնենք, որ քաղաքապետի ընտրության ժամանակ վերոնշյալ երեք խմբակցությունները հուշագիր ստորագրեցին, համաձայն որի, պաշտպանում էին «Լուսավոր Հայաստան»-ի թեկնածու Քրիստ Մարուքյանի թեկնածությունը: Եվ այնուամենայնիվ, 4 հոգի խախտեց հուշագիրը, ձայնը տալով Մամիկոն Ասլանյանին, ինչի արդյունքում նա ընտրվեց քաղաքապետ: Մինչեւ օրս այդպես հայտնի չէ, թե որ խմբակցությունից էին «ծախվածները»:
Այս անգամ, ըստ Վանաձորում շրջանառվող տեղեկությունների, բոյկոտից հրաժարվողնեը կլինեն «Հայկական վերածնունդ» կուսակցությունից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT