ԵԼՔ-ը կդիմի կառավարությանը՝ Վանաձորի ավագանին լուծարելու հիմքեր դեռ կան

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այսօր՝ նոյեմբերի 20-ին դիմելու է կառավարությանը՝ Վանաձորի ավագանին լուծարելու պահանջով:

Էդմոն Մարուքյանն այս թեմայով իր ֆեյսբուքյան էջում գրել էր՝ «Ինքս լինելով սահմանադրական իրավունքի մասնագետ և բազմաթիվ քննարկումներ ունենալով այլ սահմանադրագետների հետ, եկել ենք այն եզրահանգման, որ Սահմանադրական դատարանի նոյեմբերի 10-ի որոշումից միանշանակ բխում է, որ Վանաձորի ավագանու լիազորությունները պետք է դադարեցվեն և նշանակվեն արտահերթ ընտրություններ։ Վաղը Լուսավոր Հայաստան կուսակցությունից այդպիսի պահանջով և անհրաժեշտ հիմնավորումներով դիմում կուղարկվի ՀՀ Կառավարոթյուն՝ պահանջելով կյանքի կոչել ՍԴ որոշումը»:

Հիշեցնենք. որ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը նոյեմբերի 18-ին հուշագիր ստորագրեց ՀՀԿ-ի հետ`Վանաձորի միասնական կառավարման մասին: Հուշագիրը ստորագրել են ՀՀԿ ու ՀՎԿ կուսակցությունների տարածքային կառույցների ղեկավարները` Արկադի Փելեշյանը, որը նաեւ ավագանու ՀՎԿ-ի անդամն է, ու քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը: Համաձայն հուշագրի` Վանաձորի քաղաքապետի առաջին տեղակալն է լինելու հենց Արկադի Փելեշյանը:

Armtimes.com-ի հետ զրույցում ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը կարծիք հայտնեց, որ ճիշտ է՝ «Հայկական վերծնունդ»-ի ներկայացուցիները, որ մասնակցեն Վանաձորի ավագանու նիստերին, այդ նիստերըը կլինեն իրավազոր, բայց Վանաձորի ավագանին ցրելու հիմնքերը դեռ կան: Պատգամավորը նշեց, որ անգամ եթե Վանաձորի ավագանին նոյեմբերի 23-ին իրավազոր նիստ անցկացնի, միեւնույն է՝ մեկ տարի շարունակ այն նիստեր չի հրավիրել:

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գեւորգ Գորգիսյանն էլ armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ ՍԴ-ն ոչ միայն օրենքի այն դրույթն է հակասահմանադրական ճանաչել, որին հղում անելով Վանաձորի ավագանին փոքրամասնութամբ նիստեր է հրավիրևել, այլեւ նրանց կայացրած բոլոր որոշումները: Սա, նշեց պատգամավորը, նշանակում է, որ ավագանու որեւէ նիստ իրավազոր չէ, այսինքն դե յուրե ոչ մի նիստ չի կայացել:

«Ու քանի որ 6 ամիս կամ 1 տարի նիստ չի անում ավագանին, հետեւաբար պետք է լուծարվի: Հիմա Վանաձորում Մամիկոն Ասլանյանը ՀՎԿ-ի հետ հուշագիր ստորագրեցին, որ այսուհետ, եթե սկսեն այսօրվանից հաշվել, ասեն՝ մինչեւ հիմա սահմանադրական դատարանում էր հարցը, դրա համար չէինք դիմում այս քայլին եւ այլն, բայց այսօրվանից հետո մենք իրավազոր նիստ ենք անում: Այդ ամենը հաշվի առնելով, նաեւ իրենց կայացրած բոլոր որոշումներն ենք վիճարկել ՍԴ-ում, ու ՍԴ-ն բավարարել է մեր դիմումը: Հետեւաբար ավագանին ցրելու հիմքեր կան»,- շեշտեց Գորգիսյանը:

Տպել
3757 դիտում

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

ՀԱՊԿ-ը պահպանում է Հայաստանի հանդեպ բոլոր պարտավորությունները. գլխավոր քարտուղար

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Սուրբ Նահատակների լույս հիշատակի առջև մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի․ Վեհափառ

Գագիկ Սուրենյանը Ծիծեռնակաբերդից լուսանկար է հրապարակել

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ