Հակաահաբեկչական գործողությունը Թբիլիսիում շարունակվում է. տեսանյութ

Վրաստանի պետական անվտանգության ծառայության տեղեկացմամբ՝ հակաահաբեկչական դեպարտամենտի կողմից Թբիլիսում իրականացվող հատուկ գործողության միջոցով ձերբակալվել է 1 անձ, մյուսներին ձերբակալելու համար հատուկ գործողություն է ընթանում: 

Վրաստանի հատուկ նշանակության ջոկատը սկսել է գրոհել Թբիլիսիի ծայրամասում գտնվող բնակելի շենքը, որի բնակարանների մեկում արգելափակվել են ահաբեկչական գործունեության համար կասկածվող անձինք, հայտնում է interpressnews.ge-ն: Վերջիններս պատուհաններից նռնակներ են նետում, ընթանում է փոխհրաձգություն:

Ինչպես հայտնում է aliq.ge-ն, ՊԱԾ-ի տեղեկատվությամբ, նշված անձինք Վրաստանի քաղաքացիներ չեն եւ ահաբեկչական խմբավորման անդամներ են:

«Ժամեր շարունակ ՊԱԾ-ի հակաահաբեկչական դեպարտամենտն ահաբեկիչների հետ բանակցություններ է վարել իրավապահներին հանձնվելու մասին, սակայն նրանք հրաժարվել են:

Հանցավոր խմբի անդամները կրակ են բացել ինքնաձիգներից եւ նռնակներ նետել: Կրակի հետեւանքով վիրավորվել է ՊԱԾ հատուկջոկատային:

Այս պահին նշված անձանց ինքնությունը պարզ է: Նրանց՝ առերեւույթ հանցավոր կապերը հաստատելու նպատակով հետաքննություն է իրականացվում ինչպես Վրաստանում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ տեղի բնակիչները տարհանվել են այն շենքից, որտեղ հատուկ գործողություն է ընթանում:

Հատուկ գործողության ժամանակ տեղի բնակչությանը հասցված վնասներն ամբողջովին կհատուցվեն»,- ասված է ՊԱԾ-ի տարածած հայտարարությունում:

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը կոչ է անում բնակչությանը՝ զերծ մնալ նշված վայրում (Իսանի) տեղաշարժվելուց եւ հնազանդվել իրավապահների կոչերին:

Հիշեցնենք, որ Թբիլիսիի ծայրամասերից մեկում գտնվող Գաբրիել Սալոսի փողոցում 20 ժամից ավելի ընթացող հատուկ գործողությունը շարունակվում է: Տարածքում լսվել են ինտենսիվ կրակոցների ու պայթյունների ձայներ: Տեսանելի է նաեւ թե ինչպես են աշխատում հատուկջոկատայինները:

Տեղի բնակիչներից մեկը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ամբողջ գիշերվա ընթացքում նռնակների պայթյունների ձայներ է լսել: Կասկածյալ ահաբեկիչներին չի ճանաչում, բայց հավատացնում է՝ Վրաստանի քաղաքացիներ չեն, վրացերեն խոսել չգիտեն:

Ըստ տեղի բնակիչների՝ շենքում ապրում են օտարերկրացիներ, որոնք մի քանի բնակարան են վարձում: Մեկ այլ վարկածի համաձայն՝ անձինք, որոնց փորձում են ձերբակալել իրավապահները, Պանկիսի կիրճից են:

Տպել
1972 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)