Աղմկոտ սպանության գործով քրեական հեղինակություն Տլեի եղբայրը բերման կենթարկվի

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ այսօր շարունակվեց անցած տարի «Լիա» գեղեցկության սրահին կից նկուղում տեղի ունեցած աղմկոտ սպանության գործով դատական նիստը:

Գործով անցնում են քրեական հեղինակություններ Նորատուսցի Ալիկը (Ալիկ Բանդուրյան), Չարբախցի Գեղամը (Պետրոս Իսրայելյան) եւ Բդոն (Արմեն Գասպարյան):

Այս փուլում դատարանը հարցաքննում է գործով անցնող վկաներին: Նրանցից երկուսին դատարանն այսօր բերման ենթարկելու որոշում կայացրեց: Մասնավորապես, նրանցից մեկը «Երրորդմասցի» Լյովիկի եւ նրա երկու ընկերների սպանության գործով ամբաստանյալ Տլե մականունով հայտնի Սարգսի Հախանումյանի եղբայրն է՝ Դավիթ Հախանումյանը: Վերջինս ըստ դատարանի՝ պատշաճ ծանուցվել է դատական նիստին ներկայանալու վերաբերյալ, սակայն չի ներկայացել:

Նշենք, որ դեպքի հաջորդ օրը՝ 2016 թվականի նոյեմբերի 14-ին Դավիթ Հախանումյանը որպես վկա հարցաքննվել էր: Մեր տեղեկություններով, Հախանումյանը դեպքի պահին «Լիա» գեղեցկության սրահի մոտակայքում է եղել:

Մյուս վկան Արտավազ Մանուկյանն է. նրա վերաբերյալ ուղարկված ծանուցումը ետ էր ուղարկվել՝ բացակա նշումով: Դատարանը հաջորդ նիստին նրան եւս բերման ենթարկելու որոշում կայացրեց:

Նշենք, որ Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կրակոցներ էին հնչել, որի հետեւանքով 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը տեղում մահացել է, իսկ հրազենային վիրավորում ստացած 38-ամյա Մուշեղ Մուշեղյանը եւ 35-ամյա Արամ Պետրոսյանը տեղափոխվել էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Ավելի ուշ, ստացած վնասվածքներից մահացել էր նաեւ Մուշեղ Մուշեղյանը:

Տպել
5591 դիտում

Դասագրքերը քչություն են անում. աշակերտները սովորում են հեռախոսով լուսանկարված գրքի էջերից

Լվացել են ադրբեջանական ու ռուսական ծագման փողեր․ Danske Bank-ի ղեկավարը հրաժարական է ներկայացրել

Մոսկվայում որոշել են կանգնեցնել Կարո Հալաբյանի հուշարձանը

Հայաստանն ու Կոնգոն ցանկանում են զարգացնել բազմակողմ համագործակցությունը

Բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը տարվա վերջին գուցե մենամարտի գոտու համար

2,6 միլիոն եվրոյանոց բնակարան Էյֆելյանի մոտ․ Գագիկ Խաչատրյանի որդիները՝ Փարիզում

Ընտրողների թիվը 848 343 է. ոստիկանությունը հրապարակել է Երեւանի ընտրությունների վերջնական ցուցակները

Սա հատուկ լեզու է. փոխվարչապետն ընդունել է ԱՊՀ պետությունների վիճակագրական ծառայությունների ղեկավարներին

Այսօր կմասնակցեմ «Իմ քայլը» դաշինքի հավաքին` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում. Փաշինյան

Պուտինն ու Էրդողանը համաձայնության են եկել. կհաստատվի՞ խաղաղություն Սիրիայում

Պուտինը Նեթանյահուին նշել է Իլ-20-ի խոցման պատճառը

Փոխել քաղաքական ստատուս քվոն. ամերիկահայերը մասնակցում են նոյեմբերի ԱՄՆ-ի ընտրություններին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն այցով կժամանի Վրաստան

Ներգաղթյալների թիվը հասնում է 35 հազարի. ԵՄ միգրացիոն ճգնաժամը բեւեռացրել է Եվրոպան

Վատնվել է շուրջ 900 000 դրամ. ուսանողները պահանջում են «թատերական ինստիտուտի» ռեկտորի հրաժարականը

«Լիվերպուլն» ու «Ինտերը» հաղթեցին դրամատիկ խաղում. Չեմպիոնների լիգայի օրվա արդյունքները

Մահացել է Երեւանի քաղաքապետի թեկնածուի մայրը. Գասպարյանը քարոզարշավին չի մասնակցի

Կեղտոտ քարոզարշավ է, կեղտոտ եւ սեւ PR տեխնոլոգիաների կիրառմամբ. քաղաքագետն՝ ընտրությունների մասին

ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք նույնպես կարող են մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին

Հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստով ԱԺ-ում տեղի կունենա առաջին նիստը