Անիմաստ արգելքներ հանուն «քյաչալ» անվադողերի եւ ընդդեմ ռազմաճակատի կարիքների

Եկել է անվադողերը ձմեռայինով փոխելու ժամանակը, եւ մեր տասնյակ ու նույնիսկ հարյուր հազարավոր վարորդներ կանգնած են մեծ ծախսեր անելու փաստի առաջ:

Այն, որ ձմռանը պետք է օգտագործել համապատասխան անվադողեր, թերեւս չի քննարկվում: Դա մարդկանց անվտանգության հարց է եւ դրանից ավելի կարեւոր բան չկա: Բայց որքանով է տրամաբանական այդ անվտանգության գինը արհեստականորեն բարձրացնելը:

Իրավիճակը հետեւյալն է: Օգտագործված անվադողերի ներկրումը Հայաստան արգելվում է ընդհանրապես: Դա կարգավորվում է 2015 թվականի փետրվարի 5-ին կառավարության ընդունած որոշմամբ, որը ունի հետեւյալ երկարաշունչ  վերնագիրը. ««ՀՀ մաքսային տարածքով փոխադրման համար արգելված եւ սահմանափակումների ենթակա որոշ ապրանքների ցանկերը, ապրանքների արտահանման եւ ներմուծման լիցենզիայի եւ հայտի ձեւերը հաստատելու, որոշ ապրանքների արտահանման եւ ներմուծման լիցենզիաների տրամադրման առանձնահատկությունները սահմանելու եւ ՀՀ Կառավարության 2007 թվականի մարտի 15-ի N327-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»:

Մինչեւ 2015 թվականը օգտագործված անվադողերի ներկրումը արգելվում էր այլ որոշմամբ, որի հիմքը ՄԱԿ-ի «Վտանգավոր թափոնների երկրից երկիր տեղափոխման նկատմամբ հսկողություն սահմանելու մասին» բազելյան կոնվենցիայով Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելն էր:

Մի խոսքով, օգտագործված անվադողերի ներկրումը Հայաստան իսպառ արգելված է տարիներ շարունակ, ու տարիներ շարունակ դրանք ներկրվում են: Կան նույնիսկ պաշտոնական տվյալներ. ՀՀ մաքսային ծառայության հրապարակած տեղեկանքներով այդպիսի անվադողեր, այնուամենայնիվ, ներկրվում են: Օրինակ 2016 թվականին ներկրվել է 4400 հատ, 2015-ին՝ 3600 հատ...:

Առաջին հայացքից օգտագործված անվադողերի ներկրման արգելքը պետք է նպաստի, որ մեր վարորդները նոր անվադողեր օգտագործեն: Սակայն արդյունքը ճիշտ հակառակն է: Քանի որ նոր անվադողերը շատ թանկ են, վարորդների մեծագույն մասը ձգտում է ձեռք բերել նորմալ վիճակում գտնվող օգտագործած անվադողեր: Այդ անվադողերը համեմատաբար ավելի էժան են: Բայց կարող են լինել ավելի էժան, եթե դրանց ներկրումը Հայաստան թույլատրվի: Օրինակ 10-20 տոկոս մաշվածություն ունեցող ձմեռային անվադողի գինը Հայաստանում 35-40 դոլար է, Վրաստանում 15-20 դոլար: Բրենդային ֆիրմայի արտադրած եւ 10-20 տոկոս մաշվածություն ունեցող անվադողը կարող է ծառայել մոտ 5 սեզոն: Ներկրումը թույլատրելու դեպքում վարորդների մեծ մասի համար համեմատաբար նորմալ վիճակում գտնվող անվադողերը կդառնան ավելի մատչելի, ինչը ուղղակիորեն նշանակում է, որ «քյաչալ» ու «թել տված» անվադողերի փոխարեն շատ շատերը կունենան նորմալ, անվտանգության չափանիշներին համապատասխանող ձմեռային անվադողեր:

Իհարկե, մեր հայրենակիցներից շատ շատերը իրենց  «քյաչալ» անվադողերով գնում են Վրաստան, այնտեղ գնում էժան ու օգտագործված, բայց լավ վիճակում գտնվող անվադողեր ու վերադառնում են, բայց դա արհեստական ու անիմաստ արգելքների հաղթահարում է անիմաստ ծախսերով:

Հիմա այն մասին, թե ինչու է արգելված օգտագործված անվադողերի ներկրումը: Առաջին պատճառը այն է, որ նոր անվադողերի ներկրման բիզնեսը կապվում է իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Ըստ ՀՀ մաքսային ծառայության հրապարակած տվյալների, տարեկան Հայաստան է ներկրվում մինչեւ 800 հազար հատ նոր անվադող, որի ընդհանուր մաքսային արժեքը անցնում է 27 միլիոն դոլարը: Այսինքն դա լուրջ բիզնես է՝ լուրջ շահույթներով: Օգտագործված անվադողերի ներկրումը նվազեցնում է այդ շահույթները:

Երկրորդ պատճառն այն է, որ ԵՏՄ ներքին փաստաթղթերով է արգելված օգտագործված անվադողերի ներկրումը ԵՏՄ երկրներ եւ նույնիսկ ԵՏՄ տարածքով դրանց տեղափոխումը:

Թվում է՝ վիճակը անելանելի է: Սակայն ցանկության դեպքում Հայաստանը կարող է գտնել ճանապարհներ ԵՏՄ-ի պարտադրած այդ արգելքը շրջանցելու համար: Օրինակ, թույլատրել անձնական նպատակներով օգտագործման համար տարեկան մեկ հոգու հաշվով երկու կամ չորս հատ օգտագործած, սակայն մինչեւ 20 տոկոս մաշվածություն ունեցող անվադողերի ներկրումը: Բայց դա՝ ցանկության դեպքում: Իսկ նման ցանկություն դժվար թե լինի, քանի որ նոր անվադողերի ներկրումը, ինչպես արդեն նշեցինք, լուրջ շահույթներ ապահովող եւ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից վերահսկվող բիզնես է: Իսկ այդ դեպքում մեր բնակչության անվտանգությունը, բնականաբար, գալիս է երկրորդ պլան:

Ի դեպ, կարող են հնչել տեսակետներ, թե այդ դեպքում Հայաստանը կվերածվի անվադողերի աղբանոցի, էկոլոգիական հարցեր կառաջանան եւ այլն: Այսպիսի տեսակետներ հնչում էին տարիներ առաջ, երբ արգելվեց օգտագործված անվադողերի ներկրումը:

Բայց եթե մի քիչ փորփրենք մեր հիշողությունը, այնտեղ կգտնենք անցած տարվա ապրիլյան պատերազմից հետո տեղի ունեցած մի գործընթաց: Մարդիկ այստեղից-այնտեղից հավաքում էին մաշված ու անպիտան անվադողեր եւ ուղարկում սահման: Մաշված անվադողերը շատ հարմար են խրամատների «կառուցապատման» համար: Այնպես որ, անվադողների աղբանոցի վերածվելու հեռանկարը մեզ դեռ շատ երկար ժամանակ չի սպառնա: Իսկ ահա նորանոր խրամատներ անվադողերով ամրացնելու հեռանկարը պարզապես անխուսափելի է:

լուսանկարը՝ «Հետք»-ի

Տպել
12125 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)