Հայաստանը կամ ստորագրում է, կամ մտնում է Ռուսաստանի Դաշնություն. խմբագրական

«Բարեւ Ձեզ»։ «Բարեւ Ձեզ»։ «Կներեք, կարող ա՞ իմանաք, ի վերջո ստորագրում ե՞ն էդ անտերը, թե չեն ստորագրում։ Էլ չենք դիմանում այս անորոշությանը»։ ԵՄ-Հայաստան համապարփակ եւ ընդլայնված համագործակցության մասին համաձայնագրի ստորագրվել-չստորագրվելու մասին խոսակցությունները երեկ երեկոյան հասել էին նույնիսկ Երեւանի ամենաչքաղաքականացված անկյունները, որտեղի ժողովուրդը հետաձգել էր առօրյա  քննարկումը հնդկական սերիալների մասին եւ ուզում էր հասկանալ՝ ինչ է կատարվում Բրյուսելում, որտեղ այսօր տեղի ունենալիք ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովում նախատեսվում է վերը նշված փաստաթղթի ստորագրումը։ Սերժ Սարգսյանը երեկ արդեն մեկնել էր Բրյուսել, բայց նույնիսկ բուքմեյքերական գրասենյակները ստորագրել-չստորագրելու խաղադրույքներ չէին ընդունում, որովհետեւ հատկապես վերջին այս օրերին իրավիճակը ահագին խճճվել է։

Հայաստանում եւ Ռուսաստանում սկսել են կանխատեսումներ հնչել, թե փաստաթուղթը չի ստորագրվի։ Թերեւս այս իրավիճակից դրդված՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը երեկ առավոտյան հարցազրույց տվեց եւ հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է ստորագրել խնդրո առարկա փաստաթուղթը, բայց նույն հարցազրույցի մեջ փաստաթուղթը չստորագրելու երեք հնարավոր պատճառ բարձրաձայնեց։

Պատճառ 1. ԵՄ ներկայացուցիչը փաստաթուղթը կարող է ստորագրել միայն ԵՄ անդամ բոլոր 28 երկրների համաձայնությունը ստանալուց հետո։ Երեկվա դրությամբ ԵՄ ոչ բոլոր երկրներն են նման համաձայնություն տվել։ Ընդ որում, սա կարող է տեղի ունեցած լինել ոչ դիտավորյալ, որովհետեւ ԵՄ մի շարք երկրներում, ինչպիսիք են Գերմանիան եւ Ավստրիան, ետընտրական իրավիճակ է, կառավարությունները կամ ընդհանրապես, կամ լիարժեք չեն ձեւավորվել եւ նաեւ այս պատճառով չեն հասցրել իրենց համաձայնությունը տալ, եւ Եվրահանձնաժողովը ջանքեր է գործադրում՝ այդ եւ էլի մի քանի երկրների համաձայնությունը մինչեւ այսօր երեկո ստանալու համար։

Մեր կողմից ավելացնենք, որ այս պատճառի համատեքստում խոսվում էր նաեւ, որ մի շարք երկրներում չեն հասցրել թարգմանել համաձայնագրի տեքստը, եւ ուրեմն, հնարավոր է՝ ԵՄ որոշ անդամներ նույնիսկ ծանոթ չեն տեքստի բովանդակությանը։ Ոմանք նույնիսկ այս «թարգմանական ճգնաժամի» մեջ տեսնում են Ադրբեջանի, ոմանք՝ Ռուսաստանի մատը։

Պատճառ 2. Ադրբեջանը ջանքեր է գործադրում, որ ԵՄ-Հայաստան համապարփակ եւ ընդլայնված համագործակցության համաձայնագրի տեքստում տարածաշրջանային կոնֆլիկտների, տվյալ դեպքում՝ Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման սկզբունքների եւ ձեւաչափերի վերաբերյալ այնպիսի փոփոխությունների կատարվեն (բնականաբար՝ եվրոպացի պաշտոնյաների եւ ԵՄ երկրների ձեռքով), որոնք կարող են անընդունելի լինել Հայաստանի համար եւ ՀՀ-ի կողմից փաստաթուղթը չստորագրելու պատճառ դառնալ։

Պատճառ 3. Արեւելյան գործընկերության գագաթաժողովը պետք է ընդունի եզրափակիչ հռչակագիր, որի տեքստը մշակման փուլում է եւ որտեղ նույնպես կարող են խնդիրներ ծագել այս անգամ ոչ միայն Ադրբեջանի, այլեւ ԵՄ պատճառով, որովհետեւ Կատալոնիայի իրադարձություններից ազդված՝ ԵՄ-ն փորձում է սահմանների անխախտելիության եւ տարածքային ամբողջականության մասին այնպիսի ձեւակերպումներ մտցնել, որոնք կարող են անընդունելի լինել Հայաստանի համար եւ պատճառ դառնալ, որ Հայաստանը չստորագրի ոչ միայն այդ հռչակագիրը, այլեւ ԵՄ-Հայաստան համաձայնագիրը։ Հռչակագրի տեքստը մշակման փուլում է, եւ այս հարցում հստակություն կմտնի այսօր։

Ահա այս մեկնաբանություններից պարզ է դառնում, որ ոչինչ էլ պարզ չէ ստորագրել-չստորագրելու հարցի շուրջ։ Փաստաթղթի ստորագրումը կարող է հետաձգվել ինչպես տեխնիկական, այնպես էլ քաղաքական, գուցե եւ՝ քաղաքատեխնիկական պատճառներով։ Եվ հասկանալի է, թե ինչու են վերջին օրերին ավելի ինտենսիվացել հարցադրումները. ի վերջո ստորագրվու՞մ է, թե ոչ։ Խնդիրն այն է, որ հիմա Երկիր մոլորակի վրա իսկապես չկա որեւէ մեկը, որ հստակ իմանա այս հարցի պատասխանը, որովհետեւ ամեն ինչ կախված է բազմաթիվ հրապարակված եւ չհրապարակված հանգամանքներից, տրամադրություններից, գործոններից։

Ամեն դեպքում փաստաթղթի ստորագրումը ակնհայտորեն բխում է Հայաստանի շահերից, որովհետեւ դա լրջագույն հակակշիռ է Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող հայ-ռուսական անհամաչափ հարաբերություններին։ Բայց եթե ստացվի այնպես, որ փաստաթուղթը չստորագրվի, դա թերեւս կարող է դառնալ Հայաստանի Հանրապետության վերջնական վարկաբեկումը միջազգային ասպարեզում։ Բոլորս ենք հիշում, որ 2013 թվականին, նախատեսված ժամկետից ընդամենը երկուսուկես ամիս առաջ Հայաստանը հրաժարվեց ԵՄ-ի հետ Ասոցացման ու Խորը եւ համապարփակ առեւտրի համաձայնագրերը ստորագրելուց եւ հայտարարեց ԵԱՏՄ կազմի մեջ մտնելու մասին։ Եթե այս անգամ նույնպես նման բան պատահի, Հայաստանն այլեւս ոչ թե ԵՏՄ անդամ դառնալու, այլ Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնելու իր մտադրության մասին պիտի հայտարարի։ Եվ Սերժ Սարգսյանը իրագործված կտեսնի մարզկոմի քարտուղար դառնալու իր մանկական երազանքը։

Իհարկե, պետք չէ բացառել, որ Աշոտյանի ասած գործոննեը ոչ թե պատճառաբանություն են, այլ իրականում գոյություն ունեն։ Որովհետեւ ոչ ոք չի ուզում, որ ի հաշիվ Ղարաբաղի որեւէ փաստաթուղթ ստորագրվի։ Ու եթե փաստաթուղթը ստորագրվի, ամեն ինչ պարզ կլինի, եթե ոչ ՀՀ իշխանության ամենալավ արդարացումը Ղարաբաղն է։ Նրանք այս գործոնը կօգտագործեն, անկախ նրանից իրո՞ք Ղարաբաղը վտանգող ձեւակերպումների պատճառով չեն ստորագրել, թե մեր իմացած։ 

Հ.Գ. Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Բրյուսելում կատարվելիք իրադարձությունը` Հայաստան-ԵՄ խորացված համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը. «Մենք զարգացնում ենք մեր հարաբերությունները Հայաստանի հետ եւ անում ենք դա փոխշահավետ պայմաններում: Միաժամանակ մենք հասկանում ենք, որ յուրաքանչյուր երկիր իր ներքին ու արտաքին քաղաքական հետաքրքրություններն ու առաջադրանքներն ունի եւ հարգանքով ենք վերաբերվում այդ ամենին»,-ասել է  Զախարովան: Ներկայացուցչի խոսքերով, յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում արտաքին քաղաքական միջոցառումների շրջանակը, որոնք համապատասխանում են իր երկրի պահանջներին ու հետաքրքրություններին:

Տպել
10216 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին