Առաջինը Քոչարյանին պիտի սպանեին

10/07/2010 schedule09:27

Վերը բերված մեջբերումը մի հատված է անցած տարվա մայիսի 23-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի դեմ մահափորձ կազմակերպելու դեպքի առիթով հարուցված քրեական գործի մեղադրականից: Այս գործով դատավարությունը, որը ընթանում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ, երեկ վերսկսվեց: Գործով ամբաստանյալի աթոռին են նստած ՀՀ նախկին ՆԳՆ «Չղջիկներ» ջոկատի հրամանատար Գագիկ Մաթեւոսյանը (Մուսկուլ Գագո), նրա զինակիցներ Վազգեն Կարապետյանը, Արայիկ Ոսկանյանը եւ Գրիգոր Գրիգորյանը, ինչպես նաեւ` Արտակ Ղուկասյանը եւ Ռաֆայել Մասումյանը (երգիչ Աֆոն): Նրանց մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով` սպանության փորձ, պետական գործչի սպանության փորձ եւ այսպես շարունակ: Մինչ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի նկատմամբ մահափորձի մտադրության վարկածի մանրամասներին անդրադառնալը հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ կազմակերպված մահափորձն, ըստ մեղադրանքի, իբր կազմակերպվել է Արաբկիրի նախկին թաղապետ Ալբերտ Երիցյանի որդու` Ռոբերտ Երիցյանի պատվերով, ով դրա համար 150 հազար դոլար է վճարել: Նա Գագիկ Խաչատրյանի դեմ թշնամացած է եղել այն բանից հետո, երբ վերջինս, որպես մաքսային կոմիտեի նախագահի պաշտոնակատար, 2008-ի ապրիլին Սերժ Սարգսյանի մոտ կազմակերպված խորհրդակցության ժամանակ իրեն նվաստացրել է: Այդ միջադեպից հետո Ռոբերտ Երիցյանն ազատվել է ՀՀ մաքսային կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետի պաշտոնից: Խաչատրյանի դեմ մահափորձ պետք է իրականացվեր վերջինիս տան հարեւանությամբ անավարտ շինությունում տեղադրված ռումբը պայթեցնելու միջոցով: Սակայն շինության պահակի կողմից պայթուցիկը հայտնաբերվելու պատճառով մահափորձը ձախողվել էր: Նախկինում անդրադարձել ենք այս գործի` Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի դեմ իբր մահափորձ կազմակերպելու վարկածին: Նախնական տարբերակով նման մտադրությունը նախաքննության մարմինը, ավելի կոնկրետ` ՀՀ ԱԱԾ-ն, փորձել էր ներկայացնել, իբր Գագիկ Մաթեւոսյանի ընդդիմադիր գործիչների հետ ունեցած կապերի արդյունք: Գործի նյութերում, մասնավորապես հարցաքննությունների ընթացքում նույնիսկ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի անունն է հնչեցվել: Բայց Մաթեւոսյանին ընդդիմության հետ կապելու տարբերակը հօդս էր ցնդել, քանի որ նա առերես հարցաքննություններից մեկի ժամանակ նշել էր իր եւ Սերժ Սարգսյանի եղբոր` Սաշիկ Սարգսյանի մտերիմ հարաբերությունների մասին: Արդյունքում, ԱԱԾ-ն հրաժարվել էր Մաթեւոսյանին որպես «ընդդիմության քիլլեր» ներկայացնելու տարբերակից, բայց «դարի մահափորձի» վարկածից չեն հրաժարվել, եւ այն տեղ է գտել նաեւ մեղադրականում: Ըստ այդմ, Քոչարյանի եւ Սարգսյանի մահափորձերը պետք է իրականացվեին «աստրոլիտ» անունով ինչ-որ հատուկ հեղուկ պայթուցիկով, որի մասին Արտակ Ղուկասյանն իմացել է ինտերնետից: Այն փշրտող (ըստ մեղադրականի) գործողության պայթուցիկ է, որը հեղուկ վիճակում` գետնին լցվելուց եւ չորանալուց հետո 3-4 օր կարող է պահպանել պայթունավտանգ բոլոր հատկությունները` նույնիսկ անձրեւի ազդեցությունից հետո: Արտակ Ղուկասյանն իբր փորձել է տնայնագործական պայմաններում պատրաստել այդ նյութը, բայց ի վերջո նրան չի հաջողվել այդ անել: Իսկ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին պայթեցնելու բուն արարողությունը, ըստ մեղադրականի, պետք է տեղի ունենար հետեւյալ կերպ. նախ այդ «հրաշք հեղուկը» պետք է լցվեր Ռոբերտ Քոչարյանի ավտոմեքենայի ճանապարհին եւ պայթեցվեր հեռակառավարվող պայթուցիչով: Իսկ արդեն Ռոբերտ Քոչարյանի թաղման ժամանակ պետք է նույն հեղուկով մշակվեր գերեզմանատեղին եւ հարակից տարածքն ու պայթեցվեր: Այլ կերպ ասած, ըստ մեղադրականի, Գագիկ Մաթեւոսյանն իբր իշխանական վերնախավի ցեղասպանության պես մի բան է ցանկացել անել: Այսպիսի սահմռկեցուցիչ սցենար ներկայացնելուց հետո մեղադրականում նշվում է, որ երբ նյութը պատրաստվել է ու փորձարկվել, պարզվել է, որ այն պատրաստ չէ: «Այդ իսկ պատճառով Գագիկ Մաթեւոսյանի կողմից որոշվել է հանցավոր մտադրության իրականացումը հետաձգել` մինչեւ այլ հանցագործությունների կատարման արդյունքում ստացված եկամուտների հաշվին հագեցված լաբորատորիայում անհրաժեշտ ուժգնության պայթուցիկ նյութի ստացումը, սակայն հետագայում` ընդհուպ մինչեւ ձերբակալվելն, այդ ուղղությամբ որեւէ լրացուցիչ գործողություններ չեն հասցրել կատարել»,- նշված է մեղադրականում: Գագիկ Մաթեւոսյանին եւ նրա ընկերներին վերագրվող հաջորդ չհաջողված մահափորձը, ըստ մեղադրականի, նախատեսված է եղել իրականացնել ՀՀ տրանսպորտի եւ կապի փոխնախարար Հրանտ Բեգլարյանի դեմ` 2007-ի աշնանը: Սակայն մոտիվը ոչ թե վերջինիս պաշտոնական դիրքն է եղել, այլ բիզնեսը, քանի որ Հրանտ Բեգլարյանը «Մետրոշինվերանորոգում» ՓԲԸ-ի երեք հիմնադիրներից մեկն է: Ըստ մեղադրականի, Գագիկ Մաթեւոսյանն Արտակ Ղուկասյանին ասել է, թե Բեգլարյանի սպանության համար իրենց վճարելու են 100 հազար դոլար: Սակայն այն այդպես էլ չի իրականացվել, չնայած, անհրաժեշտ բոլոր տվյալները զոհի առօրյայի վերաբերյալ ճշտված են եղել: Մեղադրականում ակնարկ կա նաեւ Գագիկ Մաթեւոսյանի եւ նրա ընկերների ՀՀ հարկային պետական ծառայության օպերատիվ հետախուզության վարչության նախկին պետ Շահեն Հովասափյանի սպանության հետ կապ ունենալու մասին: Ավելին, չնայած Հովասափյանը 2006-ի սեպտեմբերի 6-ին սպանվել է, բայց Մաթեւոսյանը մեղադրվում է Հովասափյանի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ: Իհարկե, մեղադրականում խոսվում է նաեւ ուրիշ «ծրագրված», բայց այդպես էլ չիրականացված հանցագործությունների մասին, սակայն դրանցում արծարծվող անունները հնչեղ չեն: Մյուս կողմից, այս գործով մեղադրականի հետ ծանոթանալուց հետո այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Գագիկ Մաթեւոսյանը եւ նրա ընկերները չհաջողված մահափորձերի եւ կողոպուտների մասնագետներ են, ովքեր ինչ-որ բաներ են պարբերաբար ծրագրել, այդ նպատակով գումարներ են ծախսել, բայց այդպես էլ իրենց նպատակները չեն իրագործել: Երեկվա դատական նիստում մեղադրող դատախազ Հովսեփ Սարգսյանը հրապարակեց մեղադրական եզրակացությունը: Դատավորի այն հարցին, թե արդյոք դուք ձեզ մեղավոր ճանաչում եք, բոլոր ամբաստանյալները, բացառությամբ Արայիկ Ղուկասյանի, միաբերան բացասական պատասխան տվեցին` նշելով, որ գործը սարքված է: Իսկ Արտակ Ղուկասյանը հայտարարեց, թե ինքը հետագայում իր դիրքորոշումը կհայտնի: Վերջինիս նման պատասխանը ինչ-որ տեղ անսպասելի էր, քանի որ նա նախաքննության ընթացքում ոչ միայն իրեն մեղավոր է ճանաչել, այլ մեղադրանքի հիմքում դրված բոլոր վարկածներն ու պնդումները վերցված են հենց նրա ցուցմունքներից: Նա ցուցմունք տալու հարցում որեւէ կերպ չի կաշկանդվել եւ գրել ու գրել է: Թերեւս, դրանով էր պայմանավորված այն հանգամանքը, որ դատարանի դահլիճում երեկ նրան ընդհանուր ամբաստանյալներից առանձին էին նստեցրել` այնպես, որ կարելի էր կարծել նա ոչ թե մեղադրյալ է, այլ գործով տուժող: ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2747 դիտում

Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ

Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող

Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել

Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր

Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը

ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում

Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան

Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին

Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի

VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին

Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի

ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ

Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները

ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը

Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին

Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս

Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը

Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը

Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ

Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ

Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս

«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը

ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ Պապոյան

Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան

Խոչընդոտել են պարեկների գործողությունները, դրսևորել անհարգալից վերաբերմունք. ՆԳՆ-ն՝ Գյումրու միջադեպի մասին

Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4829-ի

Արմավիրում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա

Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ

Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ

ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի