Ամոթի ու կույր պատրանքների վարագույրից ներս. ընտանեկան բռնությունն իրականում

25/11/2017 schedule16:10

Ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունման ֆոնին քննարկումների հերթական սրացման այս փուլում խոսվեց գրեթե ամեն բանից՝ ավանդական ընտանիքների քայքայումից, երեխաներին ընտանիքից հեռացնելուց մինչև ապաստարան անառականոց ստեղծելուց, մինչդեռ նրանց խոսքն, ովքեր տարիներ շարունակ ենթարկվել են ընտանեկան բռնության ու անցել են այդ դժնդակ ճանապարհով, մնաց ստվերում։

Նրանցից մի քանիսի ձայնն առավել լսելի դարձնելու նպատակով «Հոդված 3» ակումբում օրերս «Մարդկային գրադարան՝ հաղթահարելով ընտանեկան բռնությունը» խորագրով հանդիպում անցկացրեց, որտեղ կանայք խոսեցին իրենց խնդիրներից ու պատմեցին իրենց պատմությունը։

Հանդիպման հատուկ հյուրերից Հասմիկ Խաչատրյանի մասին շատ է գրվել։ Հասմիկն այն քիչ կանանցից է, որը տարիներ շարունակ ենթարկվելով սարսափելի բռնությունների կարողացել է ոչ միայն մազապուրծ լինել բռնարար ընտանիքից ու ապաստան հայցել կանանց խնդիրներով զբաղվող կազմակերպություններից, այլև նաև այս կազմակերպությունների օգնությամբ ոտքի է կանգնել, հիմնադրել սեփական բիզնեսը, իր մեջ ուժ է գտել հաղթահարել տարիների տանջանքի ցավն ու այսօր բարձրաձայնելով օգնում է այլ կանանց դուրս գալ նմանատիպ իրավիճակներից։

Կործանարար լռությունն ու սպանող ամոթի շղարշը

Ինչպես բռնության ենթարկված կանանց մեծ մասն, այնպես էլ Հասմիկը սկզբնական շրջանում վախենում էր բարձրաձայնել իր հետ կատարվածի մասին՝ այդ կերպ անգիտակցաբար կոծկելով ու չկանխելով բռնության այս երևույթը։

«Ուզում էի միայն փախչել, ուզում էի այլևս երբեք չհայտնվել այնտեղ, որտեղ ինձ ծեծում էին, խոշտանգում։ Ամոթի զգացում էլ կար, քանի որ շատերը կարծում են, թե վատ կին ես, դրա համար էլ ծեծել են»,-հիշում է Հասմիկը։

Հասմիկը Գեղարքունիքի մարզից է։ Ամուսնացել է համագյուղացու հետ և ամուսնական կյանքի ինը տարիների գրեթե ողջ շրջանն ուղեկցվել է ծեծով։ Առաջին հղիության ժամանակ ամուսնու հասցրած հարվածների հետևանքով աղջիկը լսողության խնդիրներով է ծնվել, իսկ Հասմիկի մարմնի տարբեր մասերում առ այսօր առկա սպիները ամուսնական դժվար օրերի լուռ վկաներն են։ Հերթական ծեծից հետո Հասմիկը գիշերով որոշել է փախնել տնից։ Այդ վճռական որոշումն էլ փրկել ու ամբողջովին փոխել է Հասմիկի կյանքը։

Մարմնական բազմաթիվ վնասվածքներով Հասմիկին նախ տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ նրան ուղղորդել են «Կանանց աջակցման կենտրոն»։ Կենտրոնում Հասմիկին տրամադրվել է կացարան, հոգեբանական, իրավաբանական աջակցություն։

Ֆիզիկապես ու հոգեբանորեն կոտրված այս կնոջը նախ պետք էր կազդուրվել, վերագտնել սեփական «ես»-ը և ամենակարևորը՝ վերադարձնել երկու երեխաներին։

Հասմիկի առաջին երեխային՝ աղջկան, որը լսողական խնդիրներ ունի և հայրական ընտանիքը նրան «դժվար պահվող» երեխա է համարում, բնականաբար, փախուստից երեք ամիս անց ուղարկեցին մոր մոտ, մինչդեռ որդուն, ինչպես ամուսնու ընտանիքն է սիրում ասել՝ իրենց հարազատին, սիրելիին, իրենց շարունակողին, վերադարձվել է երեք տարի անց՝ Հասմիկի և իրավապաշտպանների երկարատև պայքարից հետո։

«Երբ նոր էինք ամուսնացել, ինքը կրկին խնդիրներ ուներ ոստիկանության հետ, իմ նկատմամբ բռնությունները նույնպես սկսվել էին, բայց կողքից անընհատ ասում էին, ոչինչ, հեսա երեխա կունենաս, կհանդարտվի, հետո երբ ամեն բան շարունակվեց, հույս էին տալիս, որ երկրորդ երեխայի ծնունդը կփոխի իրավիճակը, հատկապես, որ տղա է։ Արդեն որոշել էինք, որ երրորդ երեխան ունենայինք, որ ամուսինս խելոքանա։ Ամեն կռվից հետո բոլորը հույս էին տալիս, թե լավ է լինելու, ես էլ էի ուզում հավատալ։ Հիմա եմ վերլուծում, որ անտրամաբանական է այս ամենը»,- օրերի դժվարությունները ծիծաղի տակ քողարկելով պատմում է կինը։

Շարունակելով վերլուծել տարիների ապրածը, Հասմիկն ասում է, որ նախկին սկեսուրն էլ է ժամանակին ենթարկվել բռնության և պատահական չէ, որ իր նկատմամբ բռնությունը երբեմն սովորական երևույթ էր դիտարկվում, քանի որ բռնարար ընտանիքում բռնությունը շարունակական բնույթ է կրում։

«Ընտանիքում չկար հավասարություն։ Եթե հարս ես, ուրեմն անուղեղ ես, մարդ չես, որ կարողանաս իրենց հետ հավասարը հավասարին խոսես։ Ասում էին, եթե մարդդ ասում ա, թե մածունը սև ա, մի հատ էլ դու պիտի սևացնես ու բոլորին ապացուցես, որ մածունը սև ա։ Իր ընտանիքը մշտապես արդարացնում էր իրեն (ամուսնուն) ու հենց այդ անպատժելիությունն էլ բերում է նոր բռնությունների»,-ասում է Հասմիկը՝ հիշեցնելով, որ իր դեպքից հետո նախկին ամուսինն այրել էր ծնողների տունը, ամուսնացել էր, ծեծել էր մյուս կնոջը, իսկ ներկայումս այլ գործով կալանավորված է։

Բացի ֆիզիկական բռնությունից տարբերակվում են նաև տնտեսական և հոգեբանական բռնության տեսակները, հատկապես վերջինը մշտապես թիրախավորում է ընտանեկան բռնության մասին օրենքի ընդդիմադիրների կողմից՝  նշելով, թե սա շինծու, ընդամենը թուղթ սևացնելու համար գրված գաղափար է։ Մինչդեռ բռնության ենթարկված կանայք ընդգծում են, որ ամենամեծ վնասը կրել են հոգեբանական բռնության հետևանքից, երբ ջախջախվել է նրանց հոգեկան ներաշխարը, անկարող են դարձել որոշումներ կայացնելու հարցում, կորցրել են ինքնավստահությունը։

«Յուրաքանչյուր խոսքս, շարժուձևս ծաղրվում էր ընտանիքի կողմից։ Դու ավել խոսեցիր, դու պակաս խոսեցիր, սկեսրայրս ասում էր իմ աղջիկներն ավելի լավն են, ավելի աշխատող են։ Ես ամբողջ օրը տան հոգսն էի քաշում, բայց երբ տալս գալիս էր աշխատանքից, սկեսրայրս ասում էր այ սա ա մարդ, ոչ թե մեր տան ձրիակերի նման։ Դու անգրագետ ես, քեզ մի բան ասեցինք չկողմնորոշվեցիր էդ րոպեին և այլն։ Ինձ նույնիսկ թույլ չտվեցին ուսումս շարունակել»,-ասում է Հասմիկը։

«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր և տնօրեն Մարո Մաթոսյանն ասում է, որ բռնարարն առաջին հերթին ազդում է կնոջ հոգեբանության վրա․

«Այնքան են նվաստացնում, որ այլևս իրավունք չես ունենում կարծիք արտահայտել, ճաշակ ունենալ, որոշումներ կայացնել, մի բան ցանկանալ։ Բոլոր անձնական ցանկությունները ջնջվում են։ Երբ մարդիկ գալիս են մեզ մոտ ապաստարան, հոգեբանն առաջինն աշխատում է ինքնագնահատականի վերկանգնման վրա, բռնարարն առաջինը կոտրում է հոգեբանորեն, այնուհետև ստիպում են այնպիսի բաներ անել, որոնք քո սկզբունքներին դեմ են»։

Ըստ Մաթոսյանի՝ ընտանեկան բռնության պատմությունները նույնանման են աշխարհի տարբեր հատվածներում։ Հետազոտությունները պարզել են, որ բռնարարները շատ էլ լավ գիտակցում են, թե ինչ են անում, մինչդեռ խնդիրներ ունեցող մարդը չի գիտակցում այդ ամենը։

«Երբ ասում ենք, թե բռնարարը խենթ է, կարծես թե արդադարցնում ենք նրան։ Բռնարարն ամեն պատճառ կարող է գտնել իրեն ուժեղ զգալու համար։ Ուժի խնդիր է։ Բռնարարն ուզում է ամեն կերպ ուժեղ, իշխող երևալ,-ասում է Մաթոսյանը՝ հավելելով, որ ընտանեկան բռնությունը խտրականություն չունի, կարող է լինել ինչպես հարուստների, այնպես էլ աղքատների հետ, ինչպես կրթվածների, այնպես էլ ոչ կրթվածներին, պատահում է քրիստոնյային, մուսուլմանին,-Պարզապես հարուստների պարագայում խնդիրն ավելի բարդ է, կանայք չեն կարող թողնել ամուսիններին, քանի որ նրանք մեծ շրջապատ ունեն, բացի այդ, իր և երեխաների կենցաղային կյանքը տուժելու է, մինչդեռ աղքատ ընտանիքի պարագայում կորցնելու ոչինչ չկա»։

Ու երբ թվում էր, թե ի վերջո Հայաստանն էլ կունենա այս իրավիճակի դեմ պայքարի միջոց օրենքի շրջանակներում, սակայն ի սկզբանե մշակման երկարատև փուլ անցած օրենքն ի վերջո հայտնի դարձավ, որ կոնցեպտուալ փոփոխությունների է ենթարկվել, որոնց հետ համամիտ չեն կանանց իրավունքներով զբաղվող ՀԿ-ները։

Ընտանեկան բռնության դեմ պայքարն այլընտրանք չունի, իսկ պայքարողը բազմաթիվ լուծումներ ունի

Մինչդեռ «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի կարևորության մասին խոսվել է բազմիցս, օրենքի կարևորության մասին խոսում են նաև բռնության ենթարկված կանանց վիճակագրությունները․ ըստ ՀՀ ոստիկանության 2017 թվականի 1-ին 7 ամիսների վիճակագրության՝ գրանցվել է ընտանեկան բռնության 413 դեպք, իսկ վերջին յոթ տարիների ընթացքում Հայաստանում ընտանեկան բռնության հետևանքով սպանվել է առնվածն 50 կին։

Մինչ պետությունը կստանձնի կանանց, ընտանեկան բռնության ենթարկվածների պաշտպանությունը, այս ծանր բեռն իրենց ուսերին են վերցրել կանանց հիմնահարցերով զբաղվող կազմակերպությունները, որոնք, ի դեպ, շատ հաճախ համարվում են «տուն քանդող» ՀԿ-ներ, մինչդեռ գոնե միայն Հասմիկի փրկության ու ձեռքբերումների պատմությունը փաստում է նմանատիպ աջակցության կարևորությունը։

«Ոստիկանությունում ես ինձ պաշտպանված չէի զգում։ Նրանք չէին ընկալում իրավիճակի լրջությունը, չկա օրենք, չկա իրավունք, ես անզոր էի ոստիկանությունում նույնիսկ երբ ամուսինս սպառնում էր, որ աթոռը գլխիս կջարդի։ Մինչդեռ ինձ օգնեցին ՀԿ-ները, ես ինձ կրկին մարդ եմ զգում, իմ կյանքը հիմա իսկապես լիարժեք է, ես ոստիկանությունում լացում, ասում էի, որ ուզում եմ ընտանիքս լիարժեք լինի, բայց իմ նախկին կյանքը՝ մշտապես փակի տակ, վախի մթնոլորտում ապրած կյանքը լիարժեք չէր կարող լինել, իրենք չէին հասկանում ու ասում էին հետ գնա․․․ Պետք չէ վախենալ ապրել լիարժեք, հարգելի կանայք և աղջիկներ, մի՛ վախեցեք կոտրել կեղծ ամոթի շղարշը, մի՛ վախեցեք դուրս գալ բռնության ճահճոտ ճիրաններից. Չէ՞որ լույս աշխարհ գալու միակ  նպատակը երջանիկ ու արժանապատիվ ապրելն է»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3089 դիտում

Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործում. Ալիև

Կասեցվել է Վանաձորում գործող լցակայանի հեղուկ գազի վաճառքը

Ուժգին քամին 4 մարզում պոկել է տանիքների թիթեղներ, վնասել պարիսպ, գազատար խողովակ, լարեր, մեքենաներ, սյուներ

Վանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոցի միջնորդությունը

Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստանալու համար

2-րդ բանակային զորամիավորման անձնակազմին է ներկայացվել նորանշանակ հրամանատարը՝ գեներալ-մայոր Սիմոն Նազարյանը

Մարտինեսը հայտարարել է Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին

Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 12.2%-ով․ Պապոյան

Փրկարարները հեռացրել են թափված քարերը․ «Չայնիի ոլորաններ»-ում երթևեկությունը վերականգնվել է

Խոշոր չափերով խարդախություն կատարելու համար մեղադրվողը հանձնվել է Ուզբեկստանի Հանրապետությանը

Արմավիրի մարզում ուժեղ քամու հետևանքով հենասյուներ են վնասվել․ հոսանքազրկված գյուղեր կան

Հայ ժողովուրդը լավ գիտի ոճրագործությունների կործանարար հետևանքները. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Սևանա լճի մակարդակը հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով

Ծիրանները խորհրդանշում են ՀՀ-ում տեղի ունեցող փոփոխությունները․ Մարթա Կոսը հայկական ծիրանից ջեմ է պատրաստել

Ռուսաստանը և Ուկրաինան ցանկանում են հնարավորինս շուտ վերջ դնել հակամարտությանը․ Թրամփ

Մասիս քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Ծառուկյանի առանձնատնից առգրավվել են 3 առյուծ, 1 վագր, տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ

ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի ՉԼ որակավորման հանդիպում

Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ. նրան հանձնվել է բողոքի նոտա

«Իմ քայլը» շարունակում է կրթական նոր հորիզոններ բացել․ հիմնադրամի 5 շահառու վերապատրաստվում է Չինաստանում

Մտածում էին՝ Պուտինը վերևից կայծակներ է նետելու ՀՀ-ի վրա, և ամեն ինչ չորանալու է. Դավիթ Ստեփանյան. տեսանյութ

Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող կենդանիները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ տեսանյութ

Թուրքիան ամրապնդել է իր առաջատար դերը ՆԱՏՕ-ում․ Էրդողանը հանդիպել է Ռյուտեի հետ

Մարզերի դպրոցների ենթակայության փոփոխության վերաբերյալ քննարկումներն ամփոփվել են Արագածոտնի և Շիրակի մարզերում

Ինչի համար է մեղադրվում Գագիկ Ծառուկյանը․ նրա հետ ձերբակալվել է հանցավոր խմբի ևս մեկ անդամ․ մանրամասներ

Գյումրի-Արտենի ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա 3 զոհ

Զուգարաններում փող բաժանողները եկել կուսությունից են խոսում. սրանք ամեն տեղ վնաս են տալիս

Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել, տեղափոխվել է Քննչական կոմիտե․ կներկայացվի կալանքի միջնորդություն

Ներկայացվել է վարորդական իրավունքի վերականգնման նոր կարգը․ ժամկետներ

ԲՏԱՆ աջակցությամբ հայկական ընկերությունները միասնական տաղավարով մասնակցել են «GITEX AI EUROPE 2026»-ին

Հաստատվել է քոլեջների ընդունելության նոր կարգը․ ինչպես դիմել

Գեղարքունիքի մարզում 24 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

Վերահաստատվել է կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը․ հանդիպել են Պապոյանը և Ալիխանովը

Ինչպես ընտրություններից առաջ, այնպես էլ հետո տրամադրված ենք ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացմանը․ վարչապետ

Ակնկալում ենք՝ նոր Կառավարությունը կապահովի ՌԴ-ՀՀ հարաբերությունների զարգացումը՝ միմյանց շահերը հաշվի առնելով

GTB Holdings-ը՝ Seaside Startup Summit Armenia 2026-ի գլխավոր գործընկեր

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հանդիպումը․ տեսանյութ

Սերժ Սարգսյանից կբռնագանձվեն շուրջ 630 մլն դրամ, ավանդների տոկոսագումար, անշարժ գույքերից մասնաբաժիններ և այլն

Մի դրամի ուժն ու Սիմֆոնիկ նվագախումբն ամփոփեցին Շիրակում մեկնարկած անտառային նախագիծը