Պատվաստումից հրաժարվող ծնողները սեփական ձեռքով գրելու են. գիտեմ՝ աղջիկս կարող է հիվանդանալ

13 տարին լրացած աղջիկների այն ծնողներից, որոնք թույլ չեն տա իրենց երեխաներին պատվաստել պապիլոմավիրուսի դեմ, ամբուլատորիաներում կամ պոլիկլինիկաներում կպահանջեն այդ հրաժարումը ձեւակերպել գրավոր:

Ի սկզբանե պատվաստումներից հրաժարվող ծնողների համար գործել է օրինակելի ձեւ, որը նրանք ուղղակի ստորագրել են: Հետագայում կարգը փոխվել է եւ որոշվել, որ ծնողները պետք է այդ մասին գրեն անձամբ:

ՀՀ առողջապահության նախարարության իմունիզացիայի ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով փոփոխության անհրաժեշտությանը, նշեց, որ ծնողները հաճախ ստորագրում էին՝ առանց այդ օրինակելի ձեւը կարդալու:

«Պատվաստումից հրաժարվելու օրինակելի ձեւը այլեւս չի գործում, որովհետեւ դա իրեն չարդարացրեց. ուղղակի ներկայացնում էինք ծնողին, եւ ծնողը, առանց գիտակցելու, թե ինչի համար է ստորագրում, ստորագրում էր: Ու դրանից հետո, եթե երեխան հիվանդանում էր կոնկրետ հիվանդությունով, արդեն ծնողի մոտ հարց էր առաջանում, որ ինքը ոչ մասնագետ է եւ կարիք ուներ ավելի մանրամասն բացատրությունների, որպեսզի շուտափույթ որոշում չկայացներ: Սա էր պատճառը, որ օրինակելի ձեւը հանվեց եւ ազգային մեթոդական ուղեցույցներում պահանջվեց բուժաշխատողից՝ ծնողին բանավոր ներկայացնել ամբողջական տեղեկատվությունը»,- ասաց Գայանե Սահակյանը:

Մանկաբույժները պարտավոր են իրենց սպասարկման տարածքի այն երեխաների համար, որոնք ծնվել են 2004 թվականի հուլիսի 1-ին եւ դրանից հետո, պատվաստումների պլանավորման տետրում պատվաստման օր նշանակել եւ այդ մասին տեղեկացնել ծնողին:

«Դրա հետ մեկտեղ ինքը պարտավոր է ծնողի հետ աշխատել, ծնողին տեղեկացնել՝ ինչի համար ենք պատվաստում, ինչ հակացուցումներ ունի, ինչ հնարավոր հետպատվաստումային ռեակցիաներ ենք ակնկալում, եւ եթե ծնողը հրաժարվի, ինչ հնարավոր բարդություններ կարող են առաջանալ հիվանդությունների առումով: Այսինքն, պետք է ներկայացնի ե՛ւ պատվաստման, ե՛ւ հիվանդության հետեւանքները: Պատվաստումից հրաժարվող ծնողին մեր պահանջն է լինելու՝ ինքն անպայման նշի, որ տեղյակ է, թե աղջկա մոտ այդ վիրուսով հարուցված  ինչ հիվանդություններ կարող են զարգանալ»,- մանրամասնեց Իմունականխարգելման ծրագրի ղեկավարը:

Շեշտադրվում է, որ պապիլոմավիրուսի դեմ պատվաստումը կանխարգելում է արգանդի պարանոցի քաղցկեղը: Նշվում է նաեւ սեռական գորտնուկները, պապիլոմատոզ շնչառական ռեցիդիվ վիճակները կանխարգելելու մասին:

Պապիլոմավիրուսի դեմ պատվաստումների մեկնարկը կտրվի դեկտեմբերի 11-ին:

Ծնողներից ձեռագիր ու մանրամասն հրաժարում պահանջելու պատճառներից մեկն էլ, ըստ Գայանե Սահակյանի, այն է, որ այդպիսով իրենք կհամոզվեն, որ բժիշկը ծնողների հետ զրուցում է թեմայի շուրջ եւ նրանց տրամադրում անհրաժեշտ տեղեկատվություն:

Տպել
7645 դիտում

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին