Երևան
12 °C
Ազգային Ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը նոր հորիզոններ է նվաճում: «Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ երկու ամիս առաջ Պողոսյանի հիմնադրած «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ն ձեռք է բերել «Մ.Մ.Մ» անունը կրող եվրոպական արտադրության պատուհաններ եւ դռներ արտադրող ընկերությունը:
Նույն աղբյուրի պնդմամբ, «Քեթրին գրուպ»-ն այդքան էլ ազնիվ չի գտնվել եւ «Մ.Մ.Մ»-ի արդեն նախկին սեփականատերերին կոշտ ձեւով զրկել է ընկերության հետագա տնօրինման եւ կառավարման մասնակցելու գործառույթից: Բանն այն է, որ «Մ.Մ.Մ»-ը ունեցել է գրավադրած գույք, իսկ ընկերությունը վաճառելուց հետո պայմանավորվածություն է եղել, որ նախկին սեփականատերերը որոշակի մասնակցություն են ունենալու ընկերության հետագա կառավարմանը, սակայն գործարքից հետո նրանք ձեռնունայն հեռացել են «Մ.Մ.Մ»-ից:
Տեղեկությունները փորձեցինք ստուգել «Մ.Մ.Մ» ընկերություն զանգահարելով, սակայն տնօրենի օգնականը հայտնեց, որ մեր հարցերին իրավասու է տնօրենը պատասխանել, սակայն նա տեղում չէ: Օգնականը մեզ հայտնեց միայն, որ «ՄՄՄ»-ի տնօրենն այժմ Մելիք Գասպարյանն է:
Ընկերության պաշտոնական կայքում դեռ պահպանված է նախկին տնօրենի մասին տեղեկությունը.«Մ.Մ.Մ.» ընկերությունը, ի դեմս տնօրեն Մերուժան Միրիջանյանի, Հայաստանի Հանրապետությունում ծավալել է իր գործունեությունը դեռևս 1997 թվականից և արդեն հասցրել է գործունեության իր ոլորտում գրավել առաջատարի դիրք»:
Ի դեպ, մինչ այս գործարքը «Մ.Մ.Մ» ընկերությունը հսկայական պարտքեր էր կուտակել՝ աշխատակիցների աշխատավարձերը չվճարելով: Դեռ պարզ չէ, թե արդյո՞ք «Քեթրին գրուպ»-ը նախկին սեփականատիրոջ պարտքերը գնել է, թե՞ ոչ: «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ից մեր զանգերին չպատասխանեցին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԿոտայքում «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում
ՀՀ պետական շահի առանցքում պետք է ունենանք տնտեսական զարգացման շահը․ Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Երկրաշարժ Հայաստանում
Երբ բեմ չմտա, կդադարի իմ կյանքը հոգևոր իմաստով. դատարանից՝ թատրոն. ՀՀ վաստակավոր արտիստ Սուսաննա Բաղդասարյան
Ուկրաինայի ԶՈւ-ն հյուսիսկորեացի զինվորականների է գերեվարել. Զելենսկին լուսանկարներ է հրապարակել
Խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. «Տելեպուզիկ» մականվամբ հայտնի տղամարդը ձերբակալվել է
Փարաքարում ընթանում են նախնական ընտրությունները. լուսանկարներ
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է
Գրենլանդիան չպետք է պատկանի ո՛չ Դանիային, ո՛չ ԱՄՆ-ին
Ամերիկայի հայկական համագումարը հրդեհից տուժածների կողքին է. ուր դիմել աջակցության համար. հասցեներ
Փաստաբանական ծառայություններ մատուցողների հարկային բեռն ավելացել է. ՄԻՊ-ը քննարկում է ունեցել ՀԿ-ների հետ
Ալիևի հայտարարություններից հետո պատահական չէր Էրդողանի զանգը Բաքու, դրանք դուր չեն եկել նրան. Ռոբերտ Ղևոնդյան
Ինձ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում. տեսանյութ
Օդի ջերմաստիճանը չի փոխվի. մառախուղ և մերկասառույց կլինի
Կրթական համակարգը երեխաներին պետք է սովորեցնի լավ ապրել. վարչապետն այցելել է Գանձաքարի նորակառույց դպրոց
Քարդաշյանները լքել են իրենց շքեղ առանձնատները. կրակը մոտ է, նրանք շտապ տարհանվել են
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել. ինչ է քննարկվում
Գանձաքարի նորակառույց դպրոցը հունվարի 7-ից գործում է. վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԵՄ-ն կվերլուծի Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին նախագիծը
Ադրբեջանի հաղորդակցման ռազմավարությունն անամոթ ստի վրա է հիմնված. ԵԽ պատգամավոր
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած և զգալիորեն թուլացած քամիները կրկին կուժգնանան
Մոսկվայից և Երևանից Սարատով թռիչքները «Գագարին»-ի փոխարեն ուղղորդվել են այլընտրանքային օդանավակայաններ
ԱՄՆ-ը դիտարկում է Վենեսուելայի նավթային հատվածի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը
Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհները դեռ չեն մարվել. զոհերի թիվն աճել է
Բախվել են «Երևան Սիթի»-ի բեռնատարը, «Միցուբիշի»-ն և ևս 3 մեքենա. վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է
Սոչիում մի քանի երկրաշարժ է տեղի ունեցել
Եվրոն շարունակել է էժանանալ. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունվարի 11-ին
Մառախուղ, թե ամպամածություն. ինչ է դիտվում Հայաստանում
Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը
Ներդրումներ՝ գոյություն չունեցող հարթակներում. ավելի քան 1400 անձ է տուժել համակարգչային հափշտակություններից
Մեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշներին և բռնկվել. վարորդը հոսպիտալացվել է
«Լեքսուս»-ը ճանապարհի մերկասառույցի պատճառով ընկել է սահքի մեջ և գլխիվայր շրջվել
Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ
Օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն. Սուրենյանն ասել է՝ ինչեր են դրանք
Որոշ տարածաշրջաններում մերկասառույց և մառախուղ է
Գյումրիի օրինակով կառաջնորդվենք, Փարաքարում մեկնարկել է փրայմրիզը. Արթուր Հովհաննիսյան. տեսանյութ
Դիլիջանի նախկին ղեկավարի եղբորորդիները 16 հազար դոլարի դիմաց նպաստել են, որ հողն օտարվի իրենց ցանկալի անձին
Նոյեմբերյանում երկհարկ խանութ է այրվել
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
ՄԱԿ-ը կողջունի ՌԴ-ԱՄՆ ցանկացած երկխոսություն
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT