Թուրքական ավիաուղիները թռիչքներ կիրականացնի Երեւանից. Իլքեր Այջըն

30/11/2017 schedule16:08

Աշխարհի խոշորագույն ավիաընկերություններից մեկը՝ Թուրքական ավիաուղիները (THY), շուտով թռիչքներ կիրականացնի նաեւ Երեւանից, հայտարարել է ավիափոխադրողի տնօրեն Իլքեր Այջըն, գրում է aa.com.tr-ն: 

«Մենք նոր ուղղություններ ենք ունենալու դեպի Արեւելք, Աֆրիկա, ԱՊՀ երկրներ: Մասնավորապես՝ դեպի Ադրբեջան, Ուզբեկստան, Թուրքմենստան, Ղազախստան, Ղրղզստան եւ Հայաստան»,- հայտարարել է Այջըն: 

Նա նշել է, որ թուրքական ավիաուղիները ծրագրում է 7 հազար նոր աշխատատեղ բացել եւ առաջիկայում կհայտարարվեն ավելի շատ նոր ուղղությունների մասին: 

2008-ին հայ-թուրքական ցյուրիխյան արձանագրություններից հետո թուրքական ավիափոխադրողը հայտարարել էր, որ պատրաստվում է չարտերային թռիչքներ իրականացնել դեպի Հայաստան, եւ այդ նպատակով ուսումնասիրում է շուկան: Նամակ էր հղվել Թուրքիայի քաղաքացիական օդագնացության գլխավոր տնօրինությանը եւ արտգործնախարարությանը հայկական ավիաուղիների կողմից Ստամբուլ կատարվող չարտերային թռիչքների պայմաններին ծանոթանալու համար: 

Թուրքական ավիաուղիները 2008-ի սեպտեմբերի 6-ին Հայաստան էր տեղափոխել Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականին եւ դրանից հետո էլ եւս մեկ նամակով դիմել էր արտգործնախարարությանը` ճշտելու դեպի Հայաստան հնարավոր թռիչքների` թուրքական ազգային շահին համապատասխանելու կամ չհամապատասխանելու հարցը:  

Տպել
17174 դիտում

Չեմ կարող բառեր գտնել զգացմուքներս նկարագրելու համար. Ժիրուի մեկնաբանությունը ՀԺ-ին

Հաղթեցինք ուժեղ թիմի. Պոգբան ֆուտբոլի ԱԱ եզրափակչի մասին

Կարող ենք գլուխներս բարձր հեռանալ. Մոդրիչը ֆուտբոլի ԱԱ 2018-ի եզրափակչում պարտվելու մասին

Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի ատենապետը շնորհավորել է Էրդողանին, ապա դիմել նրան

Դիլիջանում կայացել է Դիմակայունության մարզային ֆորումը

Համաշխարհային բանկը պատրաստ է աջակցել ՀՀ կառավարության ծրագրերի իրականացմանը

Այժմ գնդակը Ձեր դաշտում է. Պուտինը Թրամփին

Կարպիս Փաշոյանը վաղն առավոտյան ազատման դիմում կներկայացնի

Ոստիկանության պետը հերթական սպայական կոչումներն է հանձնել մի խումբ ոստիկանների (տեսանյութ)

Ամբողջովին ստի եւ կեղծիքների վրա հիմնված հայտարարություն. ՀՖՖ-ն պատասխանում է «Փյունիկ»-ին

Դասընթացներ՝ ՔԿ զինվորական քննիչների համար. ՔԿ նախագահն ընդունել է ԱՄՆ-ի փորձագետներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցել է Վրաց Ուղղափառ Եկեղեցու պետին

Հայ զինծառայողները կմասնակցեն «Միջազգային բանակային խաղեր-2018» մրցումներին

Կարենի Ադրբեջանում հայտնվելը հանելուկային է, դաշտը ականապատված է. բարեկամը մանրամասնում է

Հայ-ռուսական բիզնես շրջանակների միջև փոխգործակցության հանձնաժողովի ստեղծումը կարևորվում է

Շնորհավորական ուղերձ՝  ՀՀ լեռնամետաղագործական ճյուղի աշխատակիցներին

Ա. Սարգսյանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենին

Ինչպես է գործելու «Հայաստան» համահայկական հիմնադրամը. քննարկել են վարչապետն ու նոր տնօրենը

Երկիրը փոխվել է, նայենք Փաշինյանն ինչ բդի էնե. ավերածություններ Նահապետավանում

Գործել է բժիշկ-զինկոմ կոռուպցիոն սխեմա. 14000 դոլարով ազատել են ծառայությունից (տեսանյութ)