Երևան
12 °C
Երեկվա նիստում ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ գազի գնի ձեւավորման վերաբերյալ դեռ 4 տարի առաջ կնքված համաձայնագրում փոփոխություններ կատարելու արձանագրությանը, ըստ որի՝ Հայաստանին մատակարարվող գազի գինը կմնա անփոփոխ մինչեւ 2018 թվականի ավարտը:
Հայաստանը Ռուսաստանից գազը ստանում է 150 դոլարով 1000 խորանարդ մետրը: Սա՝ տեսականորեն: Գործնականում այդ գնով Հայաստանը գազ չի ստանում: Այդ գնով գազը ստանում է «Գազպրոմ Արմենիան», որը այդ գազի մատակարար, ռուսական պետական «Գազպրոմ» ընկերության սեփականությունն է: Այլ կերպ ասած, Ռուսաստանը 150 դոլարով գազը վաճառում է իրեն պատկանող ընկերությանը, որն էլ շատ ավելի թանկ գնով վաճառում է Հայաստանին՝ հայաստանցի սպառողներին:
Գազի գնի թեման Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններում նոր հմայք է ձեռք բերել: Խնդիրն այն է, որ մեր սպառողները գազի համար վճարում են մի քանի անգամ ավելի թանկ, քան ռուսաստանցի սպառողները: Սա նորմալ էր մինչեւ այն պահը, երբ Հայաստանը դարձավ ԵՏՄ անդամ, այսինքն` նույն Ռուսաստանի հետ հայտնվեց միեւնույն տնտեսական տարածքում: Այսինքն` զուտ տնտեսական իմաստով հիմա հայ սպառողն ու ռուս սպառողը ապրում են նույն «թաղամասում», որտեղ գործում են տնտեսական նույն հարաբերությունները: Եթե, օրինակ, Ռոստովում գործունեություն ծավալող տնտեսվարողը իր արտադրության մեջ օգտագործում է գազ, որի մեկ խորանարդ մետրի գինը 45 դրամ է, իսկ Եղեգնաձորում գործունեություն ծավալող տնտեսվարողը այդ գազը գնում է 120 դրամով, ապա դա ուղղակիորեն հակասում է «տնտեսական միասնական տարածքի» տրամաբանությունը: Եթե տնտեսական այդ միասնական տարածքում չի գործում գազի ազատ շուկա, ապա պետք է գործի միասնական սակագին: Հակառակ դեպքում ստացվում է, որ ՌԴ կառավարությունը գազի խիստ ցածր գնի միջոցով սուբսիդավորում է ՌԴ տարածքում գործող տնտեսվարողներին: Իսկ տնտեսագիտական տրամաբանությունը հուշում է, որ ՌԴ կառավարությունը դրանով ուղղակի «քցում է» հայաստանյան տնտեսվարողներին:
Այս ֆոնին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի երեկվա հայտարարությունը, թե ՀՀ կառավարությունը պահպանելու է արտոնությունները վերամշակող ձեռնարկություններին, սոցիալապես անապահովներին, սահմանամերձ գյուղերին, մեղմ ասած, այնքան էլ ոգեւորիչ չի հնչում: Մեր վերամշակողները նույնիսկ կառավարությունից մեծահոգաբար ստացած արտոնություններից հետո գազի դիմաց վճարում են առնվազն երկու անգամ շատ, քան իրենց ռուսաստանցի «կոլեգաները»: Իսկ ԵՏՄ մտնելուց հետո մեր գործարարների հիմնական տնտեսական մրցակիցները հենց այդ «կոլեգաներն են»՝ ռուս վերամշակողները: Ու այդպիսով` մեր տնտեսվարողները ի սկզբանե դառնում են անմրցունակ ԵՏՄ տարածքում՝ այն «180 միլիոնանոց շուկայում»:
Իրավիճակը էլ ավելի է «հմայիչ» դառնում, երբ հաշվի ենք առնում, որ մեր հարեւան Իրանn աշխարհի ամենամեծ գազի պաշարներ ունեցող երկրներից է եւ արդեն երկու տասնամյակ փորձում է մուտք գործել Հայաստանի գազի շուկա ու ոչ մի կերպ չի կարողանում: Հայկական կողմը պաշտոնապես նույնիսկ չի բանակցում Իրանի հետ ներքին սպառման համար գազ գնելու վերաբերյալ: Չի բանակցում, որովհետեւ դա բառիս բուն իմաստով նյարդայնացնում է «Գազպրոմին» եւ դրա սեփականատիրոջը՝ ՌԴ կառավարությանը:
Երեկ armtimes.com կայքn ուշագրավ տեղեկություն հրապարակեց. «Մեր տեղեկություններով, Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի վերջին այցի ընթացքում Իրանը համաձայնություն է տվել Հայաստանին ներքին սպառման համար գազը մատակարարել շատ ավելի էժան գնով, քան հիմա Հայաստանը գնում է Ռուսաստանից։ Տեղեկություններ կան նույնիսկ, որ Իրանից ներքին սպառման համար կարող է գազ գնել նաեւ Վրաստանը եւ այդ գազը, հասկանալիորեն, տարանցվելու է Հայաստանի տարածքով։
Եթե գործարքը տեղի ունենա, Հայաստանը ներքին սպառման համար անհրաժեշտ գազի մոտ 30 տոկոսը կգնի Իրանից եւ մի որոշ քանակություն էլ՝ որքան թույլ կտա Իրան-Հայաստան գազամուղը, կտարանցի Վրաստան։ Որոշ փորձագետներ կարծում են, որ ռուսական մամուլով վերջին օրերին բարձրացված հակահայկական հիստերիան կարող է կապ ունենալ ոչ միայն Հայաստան-ԵՄ համաձայնագրի, այլեւ Իրան-Հայաստան գազային նոր գործարքի հնարավոր կնքման հետ»,- գրել է կայքը:
Չնայած պաշտոնապես Հայաստանը եւ Իրանը չեն բանակցում իրանական գազը Հայաստանի ներքին սպառման համար ներկրելու շուրջ, սակայն ոչ պաշտոնապես նման բանակցություններ եղել են միշտ: Իրանցի պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ պատրաստ են գազ մատակարարել եւ նույնիսկ թափանցիկ ակնարկներ են արել, որ պատրաստ են գազը շատ ավելի էժան գնով մատակարարել: Սակայն «Գազպրոմը» որեւէ կերպ չի համաձայնում դրան եւ անգամ չնչին զիջումների չի գնում:
Մի ուշագրավ փաստ: Դեռ երկու տարի առաջ Իրանի կառավարությունը 2 միլիոն դոլարի դրամաշնորհ հատկացրեց Հայաստանին, որով պետք է գազիֆիկացվեր Մեղրին եւ Ագարակի մի մասը, եւ գազը պետք է մատակարարեր Իրանը: Խողովակաշարերը եւ ներքին ցանցը կառուցվեց, անցած տարվա դեկտեմբերի 21-ին տեղի ունեցավ այդ քաղաքների «գազիֆիկացման ավարտի» շնորհանդեսը, այրվեց խորհրդանշական ջահը ու.... ու վերջ: Մինչեւ հիմա Մեղրիի ու Ագարակի սպառողները գազ չունեն: Թերեւս, բոլորի համար էլ ակնհայտ է, որ նույնիսկ երկու փոքր քաղաքներ իրանական գազ չեն ստանում այն պարզ պատճառով, որ դա դուր չի գալիս «Գազպրոմին» եւ դրա սեփականատիրոջը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին նվիրված հանդիպում է տեղի ունեցել ԱԳՆ-ում
Եղե՛ք զգոն և հետևե՛ք պաշտոնական հաղորդագրություններին․ սպասվում է քամու ուժգնացում՝ 24-27 մ/վ արագությամբ
Բախման հետևանքով երկաթբետոնե սյունն ընկել է «Հոնդա»-ի վրա․ մանրամասներ բեռնատարի մասնակցությամբ վթարից
Բեզոարյան այծերի արու և էգ առանձնյակներ են ֆիքսվել Եղեգիսի անտառապետությունում․ տեսանյութ
Ռուսաստանն ու Չինաստանը վետո են դրել Հորմուզի նեղուցի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի նախագծի վրա
«Սուրբ Հովհաննես» մատուռը բարձրացած քաղաքացին սարալանջին ընկել, վնասել է ոտքը
Ձեր այսօրվա «հուժկու» ակցիան ԱԺ-ի դիմաց տեսե՞լ եք․ 3+1 փոքրիկ խմբակի մասին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հեղուկ վառելիքով բեռնված «Howo»-ն կոտրել է կամրջի երկաթե ճաղավանդակը, վնասել 4 մեքենա
Թեհրանը չի ընկրկի Թրամփի քարե դարի հռետորաբանության դեմ․ Մոհամմադ Ռեզա Արեֆ
Արսեն Թորոսյանը մասնակցել է Ղարաբաղից տեղահանված կանանց հետ քննարկմանը
ԿԳՄՍՆ ներկայացված դրամաշնորհային 278 հայտից 126-ը հաստատվել է՝ 727 մլն 290 հազար դրամ ֆինանսավորման ծավալով
Արհեստական բանականությամբ կամ այլ լուծումով գեներացված նյութ հեռարձակելիս պարտադիր պետք է այդ մասին մակնշվի
ԱԺ-ն ընդունեց ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը
Ո՞ւր ա ուժդ, արա՛. քյալլեքը թափած է լրիվ. զանգել են Պուտինին, ասել՝ մենք ստեղ ոչ մի բան ենք, գոնե մի բան ասա
ԱԲ-ով գեներացված «ուժեղ տղու» գեներացրած փոքրիկ խմբակն էլ իր պես արհեստական է․ չգիտեն՝ ինչի համար են պայքարում
Քրեական ու համայնքային ոստիկանները կանխել են հանցագործություն կատարած անձի փախուստը ՀՀ-ից
Այս գիշեր մի ամբողջ քաղաքակրթություն կկործանվի և այլևս երբեք հետ չի բերվի․ Թրամփ
Փոխվարչապետն ու «Վեոլիա»-ի փոխնախագահը վերահաստատել են համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը
«Աբրահամ Լինքոլն» ավիակիրը հարձակման է ենթարկվել․ Իրանը թևավոր հրթիռներ է կիրառել
Ուժեղ հանրահավաքը 400 մարդու էլ չի կարողացել հավաքի․ եթե սա է ընդդիմության ուժեղ մասը, բա մնացածն ի՞նչ օրի են
25 մլն դոլարից ավելի ներդրում սպասում է այս կարգավորմանը. ջերմատնային տնտեսություն կառուցելու տուրքը կնվազեցվի
Մինչև 2030 թվականը բուհերի ընդունելությունը կկատարվի գործող ընթացակարգով․ քննարկում ԱԺ-ում
Գորայքում առանց համապատասխան թույլտվության քար է արդյունահանվել․ վերականգնվել է 7․3 մլն դրամ վնասը
2024-ին ԶՈՒ-ում թոքաբորբի հետևանքով մահացության որևէ դեպք առհասարակ չի արձանագրվել, ապատեղեկատվություն է․ ՊՆ
ՇՄ նախարարը Նիդերլանդների դեսպանի հետ COP17-ին առնչվող կազմակերպչական և օրակարգային հարցեր է քննարկել
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 7-ին
Ինքը իր տեքստերը չի գրում․ անգրագետ է․ ո՞վ է գրում կալուգացի օլիգարխի անունից տարածվող տեքստերը. Ռուբինյան
Չի կարող ՀՀ խորհրդարանական ընտրություններին մասնակցել «Ուժեղ քաբաբ Ստյոպի մոտ» դաշինք. Ալեքսանյան
Տաշիր Սամոյի «ուժեղ» ակցիան ԱԺ-ի դիմաց, մասնակիցներից ավելի շատ լրագրող ու ոստիկան կա. Չախոյան
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Էլեկտրոնային հարթակով աշխատող տաքսու վարորդները 2027-ից կներառվեն առողջության ապահովագրության համակարգում
ՀՀ-ում դաշինքների անվանումների սահմանափակման մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց
Բուժաշխատողները ավելի բարձր աշխատավարձ պետք է ստանան՝ հիմնվելով ծանրաբեռնվածության և որակի վրա. Նանուշյան
«Ուժեղների» հավաքի մասնակիցները չգիտեն՝ ինչու են հավաքվել. Հովհաննիսյան. տեսանյութ
Միրզոյանը և Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի կյանքի կոչմանն ուղղված աշխատանքները
Սիմոնյանը և Մատվիենկոն քննարկել են միջխորհրդարանական կապերին և երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր
Իսկ ձեր ու ձեր կապիտալի հետ ի՞նչ է պատահելու, երբ ՀՀ ինքնիշխանությանը վերջը տալու առաքելությունը տապալեք
Ինչ էլ արած լինի, միայն սա բավարար է, որ այս թեմայով չխոսեք հավիտյան. Հարությունյանը՝ Կարապետյանի խոսքի մասին
Մոտենում են ցուրտ, տեղումնաբեր հոսանքներ. ՀՀ տարածքում սպասվում են ձյան տեղումներ, բուք, մերկասառույց
Սամվել Կարապետյանի գռդոն արած տեքստից ակնհայտ է, որ նա 6 երգ գիտի, 6-ն էլ Ռուսաստանի մասին. Առաքելյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT