Երևան
12 °C
Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի դեկտեմբերի 4-ի համարում
Հարցազրույց ԱԺ պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ:
- Պարոն Հայրապետյան, ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունը, թե մեր տնտեսությունը զարգանում է վագրի թռիչքներով, արդեն թեւավոր խոսք է դարձել: Դուք, որպես խոշոր գործարար, մեր տնտեսության վագրային թռիչքները տեսնո՞ւմ եք:
- Իհարկե՝ ոչ. եւ ինձ խիստ անհասկանալի է, թե այդ թռիչքները նա որտեղ է չափել ու եզրակացրել, որ դրանք վագրային են: Ես ո՛չ որպես գործարար, ո՛չ էլ որպես տնտեսագետ՝ մեր տնտեսության մեջ զարգացման նման թռիչքներ չեմ տեսնում: Ուստի, խորհուրդ կտայի արտգործնախարարից ճշտել, թե որտեղից նրան տնտեսության զարգացման նման անհասկանալի չափորոշիչներ:
- Գործարար խավը մի տեսակ տանգապի մեջ է. բոլորը խոսում են ներքաղաքական լարվածության եւ սպասվելիք ինչ-որ ցնցումների մասին: Ներքաղաքական պրոցեսներն ինչպե՞ս են անդրադառնում գործարար աշխարհի վրա:
- Բնականաբար, ցանկացած ներքաղաքական լարվածություն ուղղակի ազդում է բիզնեսի թե՛ ներսի, թե՛ դրսի ներդրողների վրա: Այդուհանդերձ, այսօր առկա ներքաղաքական իրավիճակը ես ավելի շատ պայմանավորում եմ նրանով, որ քաղաքական դաշտից բացակայում է ընդդիմությունը: Եւ ընդդիմադիր դաշտի այս դատարկությունն է ներքաղաքական լարվածության պատճառը: Ու քանի դեռ այդ դաշտը թափուր է, այս լարվածությունը չի թուլանալու, որովհետեւ տարբեր ուժեր, այդ թվում՝ իշխանական, պարբերաբար փորձելու են ժողովրդահաճո հայտարարություններով նվաճել նաեւ այս պահին դատարկ ընդդիմադիր դաշտը:
- ՀՅԴ ներկայացուցիչները հայտարարում էին, որ թե՛ հանրապետականը, թե՛ մեծամասնականով ընտրված պատգամավորները «պասադկա» կանեն այնտեղ, որտեղ կասեն իրենք: Ըստ էության՝ իրենք հաղթեցին, քանզի, մեր տեղեկություններով, Քոչարյանը բոլորին պարտադրել է ընդունել ՀՅԴ-ի առաջարկած՝ ԸՕ-ում ընտրակարգերի 70-30 տոկոս համամասնությունը:
- Եթե խոսքը պասադկաներին է վերաբերում, ապա նման հայտարարություն անողներն իրենք շատ լավ պասադկա անող են ու կարող են տարբեր տեղերում հանգիստ պասադկա անել: Մեծամասնականով ընտրված մի պատգամավոր էլ ես եմ, եւ որեւէ մեկը ինձ չի կարող պարտադրել որեւէ տեղ պասադկա անել: Կոնկրետ տվյալ համամասնությանը ես դեմ եմ քվեարկելու, քանզի իմ տեսակետը հետեւյալն է՝ կա՛մ պահպանել գործող համամասնությունը, կա՛մ գնալ ընդհանրապես 100 տոկոսանոց համամասնական տարբերակի: Պարզապես իմաստ չեմ տեսնում մեծամասնական ընտրատարածքները մեծացնելու մեջ, որը լուրջ լարվածության եւ բախումների պատճառ է դառնալու:
- Որոշ գործարարներ պնդում են, որ 100 տոկոսանոց համամասնականի դեպքում իրենք միավորվելու են մի կուսակցության մեջ: Նաեւ ասում են, որ այդ դեպքում որոշ ավանդական կուսակցություններ չեն կարողանա հաղթահարել անգամ 5 տոկոսի արգելանքը:
- Մենք չենք էլ թաքցնում, որ գործարարներով համախմբվելու, մեր կուսակցությունն ենք ստեղծելու, եւ ես ձեզ վստահեցնում եմ, որ որեւէ՝ ավանդական, թե ոչ ավանդական կուսակցություն, չի կարողանալու հաղթել գործարարների այդ միասնությանը:
- Դուք այն գործարարներից եք, որ խոսեցիք հայ-թուրքական սահմանի բացման անհրաժեշտության մասին: Սակայն, կան ուժեր, որոնք վստահ են, որ մինչեւ Մասիսը մեզ չտան, այդ սահմանը չպետք է բացվի:
- Ես կրկին պնդում եմ, որ մենք մեր բոլոր հարեւանների հետ պետք է ունենանք նորմալ հարաբերություններ: Ինչ վերաբերում է Մասիսին, ապա թող այդ մարդիկ գնան՝ Մասիսն առնեն ցանկապատի մեջ ու այդ ցանկապատով յոլա գնան: Ճիշտ է, ցանկալի կլիներ, որ մեր պատմական հայրենիքի սահմանները վերականգնվեին, բայց պետք է վերջապես հասկանալ ու ընդունել, որ աշխարհում այլեւս նոր սահմանների գծում, սահմանների վերաձեւում լինել չի կարող. որեւէ մեկը նման բան թույլ չի տա: Դա պետք է ընդունել ու փորձել հարեւանների հետ պահպանել նորմալ հարաբերություններ: Ովքեր դեմ են հայ-թուրքական սահմանի բացմանը՝ հիշեցրեք, թե ինչ վիճակի մեջ հայտնվեցինք, երբ փակվեց Վերին Լարսը: Ու եթե հանկարծ Պարսկաստանը եւս որոշի սահման փակել, պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլինի երկրի վիճակը: Միշտ պետք է ունենալ ալտերնատիվ ճանապարհներ, իսկ դա ունենալու համար պետք է հարեւանների հետ նորմալ հարաբերություններ հաստատել:
- Չե՞ք նկատել, որ հաճախ օլիգարխների եւ բարձրաստիճան բազմաթիվ պաշտոնյաների ապրելակերպն ու արարքներն անցնում են բեսպրեդելի սահմանը, որը պատճառ է երկրում տիրող անպատժելիության մթնոլորտի:
- Համաձայն եմ այդ կարծիքին. իրոք, անպատժելիության մթնոլորտը նկատելի է, նաեւ նկատելի է, որ ժողովուրդը սկսել է զզվել լավ ապրողներից: Սակայն, յուրաքանչյուր մարդ՝ լինի դա օլիգարխ, պաշտոնյա, թե հասարակ քաղաքացի, ինքը պետք է որոշի իր ապրելակերպի եւ բարոյականության սահմանները: Չեմ կարծում, որ պետությունը կամ իշխանություններն են բեսպրեդելի սովոր մարդկանց կոչ անում լինել այդպիսին:
- Այդուհանդերձ, եթե բեսպրեդելի մեկ արարքը չի պատժվում, դրան հետեւում են հաջորդները:
- Այդ մտքին եւս չհամաձայնել չեմ կարող. բեսպրեդելը, ում կողմից էլ թույլ տրվի, պետք է ստանա իր արժանի պատիժը:
- Դառնանք ֆուտբոլին. արդյո՞ք մեր ֆուտբոլը ճիշտ ուղիով է ընթանում:
- Ֆուտբոլն այն ասպարեզն է, որտեղ արդյունքը հնարավոր չէ տեսնել անհապաղ կամ մեկ տարի անց: Այն, ինչ այսօր ես անում եմ՝ դրա արդյունքները երեւալու են տարիներ անց: Իսկ ես այսօր հիմքեր եմ դնում, որպեսզի մենք ունենանք ապագայի ֆուտբոլ, եւ հաստատ ունենալու ենք:
- Այդուհանդերձ, կարծիքներ են հնչում, որ մեր բոլոր պարտությունները, այդ թվում՝ աթենքյան օլիմպիադայում, պատճառ են այն բանի, որ մարդկանց մեջ կոտրվել է հանուն սեփական երկրի հաղթելու մղումը:
-Ասվածի մեջ ճշմարտություն, իհարկե, կա: Սակայն, ես չեմ կարծում, որ պարտությունների պատճառը միայն այդտեղ պետք է փնտրել: Հարցին պետք է սթափ նայել. մեր բյուջեով ինչքա՞ն ենք ծախսում բոլոր սպորտաձեւերի վրա: Մենք այդ հարցերին մատների արանքով ենք նայում եւ մոռանում ենք, որ ո՛չ սպորտկոմիտեն, ո՛չ էլ օլիմպիական կոմիտեն չունեն անհրաժեշտ գումարներ: Մինչդեռ, մեդալ բերելու համար մեծ գումար է պետք ծախսել. սպորտսմենին 200 դրամ օրապահիկ տալով՝ մենք մեդալ բերել չենք կարող:
Նաիրա Զոհրաբյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պետությանը պատճառվել է մոտ 870 մլն դրամի վնաս. ՊԵԿ-ը Ծառուկյանին առնչվող վարույթով նոր մանրամասներ է հայտնել
Կադաստրի կոմիտեի Հրազդանի ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է փողերի լվացման համար
Համայնքային ոստիկանները բացահայտել են թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ աճեցնելու դեպքեր
Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել. 6 հոգի հոսպիտալացվել է
Տեխասում hորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղ է սկսվել. կան զոհեր
«Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
91 տարեկան հասակում կյանքից հեռացել է Քիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը
Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել են 20 երեխա և 1 մեծահասակ
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, որը հայտնել է՝ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը
ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները
Վարդապետյանի հոդվածը՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի պարբերականում. ինչ հարցեր է նա բարձրացրել
Գորշ արջը և քոթոթները. ֆոտոթակարդը ֆիքսել է ՀՀ-ի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներին. տեսանյութ
Բացահայտվել են վառելիքի առևտրի խոշոր իրավախախտման դեպքեր. պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս
Հուլիսի 17-ի դրությամբ ՀՀ փոխանակման կետերում որքան են գնվում և վաճառվում դոլարը, եվրոն և ռուբլին
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT