Պարոն նախագահի խոսքերը չեն նշանակում, որ պետական պաշտոնյաները գող, ավազակ են. Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանելով լրագրողների այն հարցին՝ արդյո՞ք ճիշտ է, որ մինչ այս պահը համայնքապետերի կողմից հանցագործություններն են եղել, որոնք ներվել են Սերժ Սարգսյանի կողմից եւ աչք է փակվել դրանց վրա, ասաց.

«Պարոն նախագահը հստակ տվել է իր գնահատականներն ու հանձնարարականները: Պարոն նախագահի խոսքում հանցագործության մասին որեւէ հաղորդում չկա: Պարոն նախագահը որպես քաղաքական թիմի առաջնորդ, պետության գլուխ, տալիս է նոր իրողություններին եւ մարտահրավերներին ընդառաջ ավելի արդյունավետ կառավարման խնդիր: Գաղտնիք չէ, որ եղել են անարդյունավետ կառավարում, թերացումներ եւ այնպես չէ, որ մարդիկ չեն պատժվել: Պարզապես պարոն նախագահը խոշորացված համայնքներից հետո, ինչպես նաեւ հաշվի առնելով, որ Գյումրիում եւ Վանաձորում ունենք ընտրական նոր մոդել՝ տալիս է հստակ նշաձող: Նրանք, ովքեր պատրաստ չեն այս նշաձողին համապատասխան աշխատեն, ուրեմն անելիք չունեն: Դա չի նշանակում, որ պետական պաշտոնյաները գող ու ավազակ են»,- ասաց Շարմազանովը

Նշենք, որ Սերժ Սարգսյանն իր ելույթում հստակ ասում է, թե՝ գիտենք, տեղյակ ենք, թե ինչպես են համայնքապետերը օգտագործում իրենց պաշտոնը եւ մեր բնակչության ունեցվածքը տանում: Հարցին, եթե եղել են նման փաստեր, ապա ինչու՞ մինչ այս պահը քրեական գործեր չեն հարուցվել կամ իսկապե՞ս դրանք ներվել են Սերժ Սարգսյանի կողմից, Շարմազանովն ասաց.

«Քրեական գործեր պետք է լինեն, թե՝ ոչ, դա Ազգային ժողովը չի որոշում: Դա ոչ Ազգային ժողովի փոխնախագահի, ոչ էլ ՀՀԿ-ի խոսնակի գործառույթները չեն: Դրա համար կան համապատասխան իրավապահ մարմիններ եւ համոզված եղեք, որ, եթե նման հիմքեր լինեն, ապա...նախագահի խոսքերի այդ մասը ես չպետք է վերլուծեմ: Նախագահն ինչ ասում է, ասում է հիմքով»,- նշեց նա:

Դիտարկմանը, թե, եթե Սերժ Սարգսյանը հիմքերով է խոսել, ապա ու՞ր են պատասխանատվության ենթարկված գյուղապետերը, Շարմազանովն ասաց.

«Ես ցավում եմ, որ դուք չեք տեսել, որ եղել են պետական պաշտոնյաներ, որոնք պատժվել են: Այսինքն այս 10-15 տարվա մեջ քրեական գործեր չեն եղե՞լ: Դուք հետեւե՞լ եք: Պարոն նախագահը հանցագործությունը չի ներել, խոսքն անարդյունավետ կառավարման մասին է: Հանցագործությունն ու անարդյունավետ կառավարումը տարբեր բաներ են»:

Բյուջեն թալանել եւ տուն տանելը հանցագործությու՞ն է, թե՞ անարդյունավետ կառավարում: Հարցի պատասխանը ՀՀԿ-ի խոսնակն առաջարկեց իրավապահ համակարգից ճշտել:

«Հանցագործությունը լինում է այն ժամանակ, երբ դատարանը տալիս է իր գնահատականը»:

Սերժ Սարգսյանը իր ծավալուն ելույթում հատուկ շեշտադրում է, որ Նոր տարուց հետո մարզպետների, նախարարների եւ այլ պաշտոնյաների, մտերիմների միջնորդությամբ  չի ներելու ոչ մի համայնքապետի: Շարմազանովն ասում է, որ սա արդեն խորհրդարանական կառավարման հետ է կապված:

«Ամանորից հետո նոր իրողություններ են: Բոլոր հակաօրինական բաներն ըստ պարոն նախագահի, որոնք պարոն նախագահն ասել է չի ներվելու: Ես թարգմանիչ չեմ, պարոն նախագահն ինչ ասել է հստակ է: Պարոն նախագահի ասաց ցանկացած կետերը դիրեկտիվներ պետք է լինեն: Հստակության համար դիմեք իրավապահ մարմիններին»,- եզրափակեց նա:

Տպել
3901 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)