Երևան
12 °C
ՀՀ ԱԱԾ-ն այսօր հայտարարեց, որ ազգությամբ հայ, ԱՄՆ քաղաքացի Ռ.Ք.-ն 2017 թվականի սեպտեմբերին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրանցել է «Martin Avagyan» օգտատիրոջ կեղծ տվյալներով անհատական էջը, որի միջոցով հրապարակել է նյութեր` «Մարտիկներ հանուն արդարության» անվանմամբ խմբավորում ձեւավորելու, խմբավորման գործունեության մարտավարության, դրա անդամների կարգապահության, անվտանգության եւ գաղտնապահության կանոնների մասին: Նույն ժամանակահատվածում նշված անհատական էջի միջոցով տարածվել են նաեւ Հայաստանի Հանրապետության իրավապահ եւ այլ պաշտոնատար անձանց նկատմամբ բռնություն գործադրելու, պայթյուններ, հրկիզումներ իրականացնելու եւ այդ եղանակով համընդհանուր վախի մթնոլորտ ձեւավորելու ուղղակի կոչեր:
ԱԱԾ-ի մատնանշած ֆեյսբուքյան էջի ուսումնասիրությունից պարզեցինք, որ բազմաթիվ կոչեր կան ուղղված ՀՀ պետական իշխանության ներկայացուցիչների դեմ: Մինչ գրառումները ներկայացնելը նշենք, որ էջը ակնհայտ կեղծ է, չկա օգտատիրոջ որեւէ անձնական լուսանկար:
Ընկերների ցանկում մեծ թիվ են կազմում «Սասնա ծռեր» խմբին հարող քաղաքացիներ, որոնք հայտնի են Հայաստանում: Սեպտեմբեր ամսին գրանցված էջում կա «Մարտիկներ հանուն արդարության» անվանմամբ խմբավորում ձեւավորելու կոչեր:
«Ինչպես միանալ շարժմանը: Միանալ ամեն ոք կարող է՝ անկախ բնակության վայրից: Եթե դու կարդում ես, եւ զգում ես արդարության վերականգնման անհրաժեշտություն, պատրաստ ես պայքարել հանուն դրա, ուրեմն դու արդեն ՄՀԱ-ի մարտիկ ես: Պահպանի՛ր գաղտնիության կանոնները, լուռ հետեւիր ՄՀԱ-ի հայտարարություններին, եւ դու կիմանաս քայլերի հաջորդականությունը»,- ահա այս գրառմամբ է առաջին անգամ կեղծ օգտատերը սեպտեմբերի 8-ին դիմել օգտատերերին:
Դրանից հետո էջում տեղադրվել է «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Վարուժան Ավետիսյանի զինված պայքարի մասին մի հայտարարություն եւ նշվել է, որ «ՄՀԱ»-ն սկսել է «Սասնա ծռերի» սկսած զինյալ պայքարի երկրորդ փուլը եւ կրկին կոչ է արել օգտատերերին միանալ պարտիզանական պայքարին:
Դրան հաջորդել է մի հայտարարություն, որ հանրահավաքներ պետք չեն, քանի որ դրանք իրատեսական չեն, եւ պետք են պարտիզանական գործողություններով վերականգնել ժողովրդի հավատքը:
«Պարտիզանական պայքարն անկանխատեսելի ու շատ վտանգավոր է իշխանությունների համար: Լոկալ չի, որ շրջապատեն, սովի մատնեն: Չգիտեն երբ եւ որտեղից է գալու հարվածը: Ստեղծվում է վախի եւ անապահովության մթնոլորտ իշխանական բուրգի ներսում: Թիրախն արդեն ռեժիմի հաբրգած իշխանավորներն են բռնապետին սպասարկողները»,- պարտիզանական շարժման մասին այսպես է գրել «Մարտին Ավագյան» օգտատերը:
Հնարավոր պարտիզանական խմբի համար մշակվել է գաղտնապահության կանոններ, որոնցից մեկում ասված է. «Գործիր մենակ կամ առավելագույնս երկու հոգանոց ջոկատներով, ավելի մեծ խմբեր կազմելը գաղտնապահության խախտում է: Պարտիզանական ակտի պատրաստվող մարտիկը սոցիալական ցանցերում չի երեւում ու ջոկատներ չի հավաքագրում այնտեղ»:
ՄՀԱ-ն հետագայում արդեն թիրախային կոչերին կցել է նախկին եւ ներկա պաշտոնատար անձանց լուսանկարներ: Նրանց թվում են՝ Երեւանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, ՀՀ ոստիկանապետի տեղակալ Լեւոն Երանոսյանը, ՊՊԾ գնդի հրամանատարի նախկին տեղակալ, ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը:
Պատգամավոր Հակոբ Հակոբյանի լուսանկարի կից օգտատերը գրել է. «Ժողովուրդը արժանապատվությունից ելնելով, պետք է քեզ ու քո նմաններին անկյուններում բռներ ու սատկացներ, համ չէիք համարձակվի էշ-էշ դուրս տալ, համ էլ քո նման տականքները վախից էլ չէիք ուզի պատգամավոր դառնալ։ - Հարկավոր է վառել սրանց տները, մեքենաները եւ բիզնեսները»: Էջում կա նաեւ լուսանկար, որտեղ նկարագրված է, թե ինչպես պատրաստել «Մոլոտովյան կոկտեյլ» ինքնաշեն պայթուցիկը:
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանոյանի նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանին պատժելու վերաբերյալ «Մարտին Ավագյան» օգտատերը գրել է. «Սա պետք է կեանքով եւ անձնական գոյքի ոչնչացմամբ, պատասխան տա դատարանում Արայիկ Խանդոյանին ծեծի ենթարկելու համար։ - Հարկավոր է ամեն գնով վախի մտնոլորթը տեղափոխել հակա ազգային իշխանութիւների դաշտ։ - Ո՞վ պիտի դա անի, հենց դու, այո հենց դու, որ գիտես որտեղ է նա ապրում եւ աշխատում»։

Չգաղտնալսում՝ 18+3+3. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ամուսինը պարբերաբար ֆիզիկական ցավ և հոգեկան տառապանք է պատճառել կնոջը՝ նրան հասցնելով ինքնասպանության
Ինչպես է ուղերձն ավարտում տասնամյակներով Ռուսաստանը հայրենիք, իսկ Հայաստանը՝ խոպան դիտարկած խմբակը. Սաֆարյան
Նոր կարգով էլեկտրամոբիլների գույքահարկն էականորեն նվազում է. Կառավարության որոշումն ուժի մեջ է մտել
Վերադարձված 124 անշարժ գույք, նախաքննության ժամկետների կրճատում. դատախազության՝ 2025-ի տարեկան հաղորդումը
Ղրիմում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհվել է 29 մարդ
Բարի լույս, լավ օր, սիրում եմ բոլորիդ. վարչապետ
Երթևեկության փոփոխություն կկատարվի Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում
Կառավարությունը 50%-ով փոխհատուցում է ISO, «հալալ», «օրգանական» և թեթև արդյունաբերության սերտիֆիկացման ծախսերը
Հայաստանն ամենաանվտանգ երկրների ցանկում է․ հրապարակվել է «Ահաբեկչության համաշխարհային ինդեքս 2026» տվյալները
Ազատ պայմաններում ապրում է Կովկասյան ազնվացեղ եղջերուի 18 առանձնյակ․ տեսակի վերականգնումը իրականություն է
ԱՄՆ-ն կվերանայի ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները․ Ռուբիո
Նոր նշանակում Քաղաքաշինության կոմիտեում
Ուզում են TRIPP-ը չեղարկել, Հայաստանի Հանրապետությունը հանձնել. կեղծում են իրականությունը. տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների ակումբային հավաքականը Վրաստանում կմասնակցի EYBL մրցաշարին
Էշ են ման գալիս՝ նալերը քաշեն. Քոչարյանին, Կարապետյանին, Ծառուկյանին գտել են. ինչ է հիբրիդ պատերազմը
Երևանի Սերո Խանզադյան փողոցում բռնկված հրդեհը մարվել է․ լուսանկարներ
Նոր նշանակում ԱԱԾ-ում
ԵՄ Թայեքս-ի ներկայացուցիչների հետ սահմանների կառավարման ռազմավարական նախագծի վերաբերյալ հարցեր են քննարկվել
Չեմ կարողանում մտաբերել այս անձնավորությանը 44-օրյա պատերազմի ժամանակ, աչքովս ընկած կլիներ, դժվար թե մոռանայի
Վարչապետը դարձել է ոսկոր. նախկինների առաջ քահանաները խոնարհվում էին, քիչ էր մնում՝ կոշիկները սրբեին. Տեր Արմեն
Երևանում տներ են այրվում․ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ, դեպքի վայրում է 7 մարտական հաշվարկ
«Զանգեր» կոչվող հատվածից մինչև Սիսիան ձյուն է տեղում
Կասեցվել է «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքը
Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը
Չափագրողների որակավորման վկայականների գործողության կասեցման վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել
Ժաննա Անդրեասյանը հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարարի հետ
Կարևորվել է Ֆրանսիայի ակտիվ դերակատարությունը և հնարավոր մասնակցությունը COP17-ի գործընթացներում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է․ տեսանյութ
Հարցուպատասխան՝ էսսեի ձևաչափով․ ԿԳՄՍՆ-ն՝ 9-րդ դասարանի ավարտական քննության վերաբերյալ
Արմեն Գրիգորյանը քննարկման է մասնակցել
Հայաստանի Հանրապետության համը ձեր բերանում է մնալու, պատերազմի եռագլուխ կուսակցության 3 գլխիկնե՛ր․ վարչապետ
Կարկառուն ՀՀԿ-ականները տեղավորվում են «Մեր ձևով»-ում. 5 տասնյակ անուններ. բացառիկ
Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան
Ես նորից երգում եմ և նույնիսկ մի փոքր պարում, անհամբեր սպասում եմ․ Սելին Դիոնը հայտարարել է իր վերադարձի մասին
Կատարը շահագրգռված է զարգացնելու և ամրապնդելու երկկողմ համագործակցությունը․ դեսպանը Գալյանին հրավիրել է Դոհա
Հաշվետվություն
Նորաշեն գյուղում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել․ ինչ խախտումներ է հայտնաբերել ՍԱՏՄ-ն
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 31-ին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT