Եթե պատմեմ, թե ինձ հետ ովքեր են կապվում եւ ինչեր են ասում, ԱԱԾ-ն կշշմի. Թորոս Սեֆիլյան

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ազգությամբ հայ, ԱՄՆ քաղաքացի Ռ.Ք.-ն 2017 թվականի սեպտեմբերին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրանցել է «Martin Avagyan» օգտատիրոջ կեղծ տվյալներով անհատական էջը, որի միջոցով հրապարակել է նյութեր` «Մարտիկներ հանուն արդարության» անվանմամբ խմբավորում ձեւավորելու, խմբավորման գործունեության մարտավարության, դրա անդամների կարգապահության, անվտանգության եւ գաղտնապահության կանոնների մասին:  Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա որոշում է կայացվել նշված անձին՝ նրա կողմից կատարված ենթադրյալ հանցագործության՝ հանցավոր համագործակցություն ստեղծելու փորձի եւ ահաբեկչության նախապատրաստության համար ՀՀ քրեական օրենսգրքի 34-223-րդ հոդվածի 1-ին մասով եւ 35-217-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը եւ հայտարարվել է հետախուզում: Այս մասին այսօր առավոտյան հաղորդագրություն տարածեց ԱԱԾ մամուլի կենտրոնը: Նշված ֆեյսբուքյան օգտատիրոջ ընկերների շարքում մեծ թիվ են կազմում «Սասնա ծռեր»-ի հետ կապ ունեցող անձինք:

Այս դեպքի առնչությամբ մեր հարցերին պատասխանում է Ժիրայր Սեֆիլյանի եղբայրը՝ Թորոս Սեֆիլյանը, որը նույնպես սույն օգտատիրոջ ֆեյսբուքյան ընկերներից է:

- Պարոն Սեֆիլյան, ի՞նչ կասեք, ձեր ֆեյսբուքյան ընկեր Martin Avagyan օգտատիրոջ մասին:

- Ծանոթ չեմ, ոչ էլ կարծիք կարող եմ կազմել, ֆեյսբուքի ընկեր է, ոչինչ ավելին:

- Տեղյա՞կ եք, որ ԱԱԾ-ն հետախուզում է սկսել նրա նկատմամբ:

- Ոչ. տեղյակ չեմ:

- Նրա ընկերների ցուցակում գրեթե բոլորը «Սասնա ծռեր»-ի համակիրներ են, ի՞նչ կասեք սրա մասին:

- Հնարավոր է, որ ընկերներ լինեն, շատերը կան այսօր «Սասնա ծռեր»-ի անդամների և համակիրների ընկերներում, բայց չկարծեք, որ այդ մարդիկ նրանց բարեկամն են, կամ ընկերն են:

- Ձեր նկատմամբ կարող է արդյո՞ք քրեական հետապնդում սկսվել:

- Ամեն ինչ հնարավոր է, քանի այս համակարգի ներսում ապրում ենք, ամեն ինչ հնարավոր է այստեղ: Այսինքն՝ մարդ արարածն այսօր, որքան պիտի արթուն լինի՝ գիտակից լինի, որ կարողանա զանազանել, ով՝ ով է: Ահագին մարդիկ խանգարում են, ահագին մարդիկ փորձում են աջակցել, խանգարված մի լաբիրինթոս է դարձել հայկական քաղաքական դաշտը:

- Ի՞նչ կասեք նրա մասին, որ այդ օգտատիրոջ խորհուրդներով, ցուցումներով եւ միջոցներով ՀՀ-ում ահաբեկչության էր նախատեսվում իրականացնել, ինչպես նշված է ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրության մեջ:

- Այդպիսի մտքեր արտահայտողներ կան, ես հիմա, եթե իմ փակագծերը բացեմ և սկսեմ խոսել, թե կոնկրետ իմ հետ ովքեր են կապվում, և ինչ մտքեր են արտահայտում, ուղղակի պիտի շշմեք, շատերը պիտի շշմեն, ԱԱԾ-ն կսկսի շատ մտահոգված գործի գցվել: Եթե հիմա ես ասեմ բաներ, որ մարդիկ ինձ զանգում ու գրում են, ոմանց ո՛չ ծանոթ եմ, ո՛չ էլ տեսել եմ, բայց որպես Սեֆիլյան կապվում են հետս, և ինչ մտքեր են հղացնում ... Եթե ես դրանք հրապարակեմ, իրոք շատ վտանգավոր բան արած կլինեմ, որովհետև իմ մոտ շատ վտանգավոր մտքեր են արտահայտում, և ոմանք ինձ հարգելով, Ժիրայրին հարգելով՝ ձևացնում են, որ մեզ մոտիկ են՝ մեզանից կանաչ լույս սպասելով: Եթե ես սրանց մասին սկսեմ խոսել, իսկապես կխանգարվի քաղաքական դաշտը: Դրա համար ես ավելի զուսպ եմ մնում:

- Իսկ կոնկրետ այս անձը Martin Avagyan օգտատիրոջ անունով, ձեզ ի՞նչ-որ բան գրել է:

- Հիմա ես հիշեցի՝ ում մասին եք ասում, ամերիկահայ է, ես տեսել եմ նրա նկարները, գրառումները, դնում է ֆեյսբուքում, բայց դա մարդու անձնական գործողությունն է, եւ ինքը պիտի պատասխան տա դրա համար, որքան լուրջ է, կամ որքանով անլուրջ: Ես հիմա ձեզ ասացի, շատերը ինձ հետ կապվում են, և ինչ մտքեր են արտահայտում, եթե ամեն ինչ պիտի ասեմ, իրապես դուք կսկսեք մտահոգվել:

- Իսկ ձեզ հետ նման նպատակներով կապ հաստատողները Հայաստանի՞ց են, թե՞ այլ երկրներից:

- Երկու տեսակն էլ կա: Մարդիկ, որոնք ապրում են արտերկրում լուրջ մտահոգություններ ունենալով, սկսել են շատ սուր, ծայրահեղ մտածել, որովհետև առիթ է տրվել մեր այժմյան համակարգի կողմից: Սա լուրջ մտահոգության առիթ է, և ԱԱԾ-ն պիտի մտահոգվի, բայց ԱԱԾ-ն նախ պետք է ավելի լրջանա այն իմաստով, որ պետք է իրապես Հայաստանի անվտանգությամբ զբաղվի: Քանի որ մեր երկրի հիմքը դրվեց ոչ լավ ձևով, և նպատակներ չկային, որ ունենալու ենք բարոյական մի երկիր, և ահավասիկ հասանք այս հանգրվանին, որովհետև հիմքը դրվեց, և մարդիկ սկսեցին ծայրահեղությունից ծայրահեղություն գնալ: Մենք ուշացել ենք արդեն, բայց եթե քաղաքական դաշտին հետևենք, այսօր ինչերով են զբաղված, մեկը մյուսին վատ բան է ուզում ասել, մեկը մյուսին ուզում է կծել, բայց արտագաղթը ո՞վ պիտի կանգնեցնի, շարքային քաղաքացի՞ն թե՞ պետության ղեկավար մարմինը:

Այսօր, եթե նույնիսկ ԱԱԾ-ն այդպիսիներին փորձի հալածել իմաստը ո՞րն է, թող իրենք հալածեն այն ղեկավար մարդկանց, որ երկիրն այս վիճակին հասցրեցին, առանց հիմքի, առանց ապացույցի, փաստի, մարդկանց բանտարկում են, ո՞նց կարելի է, ո՞ւր ենք ապրում, Հարավաֆրիկյան ջունգլիներո՞ւմ: Որտե՞ղ ենք ապրում, ես չհասկացա մինչև երբ պիտի փորձեն այս ձևով ուժ կիրառել ժողովրդի վրա: Մինչև ե՞րբ պիտի փորձեն ընդդիմադիր կեցվածք ունեցող մարդուն հալածել, սա պիտի իր վերջը գտնի, այսպես չի լինի: Սա իրենք էլ գիտեն, բայց պարզապես մենք ազգովի ժամավաճառությամբ ենք զբաղվում: Այսօր եթե մենք իսկապես ունենայինք ազգային արժանապատվություն, մենք այստեղ հասած չէինք լինի, բոլոր ղեկավար մարմինները, բոլոր կուսակցությունները, բոլորը ուրիշ բաներով են զբաղված, բոլորի մասին է խոսքը, չկա մի կուսակցություն, որի մասին ես կարող եմ մի լավ բան ասել: Եվ այսպե՞ս պետք է լիներ, ոչ՝ ճիշտ հակառակը պիտի լիներ, բազմատեսակ կուսակցությունները, եթե ազնիվ լինեին, առողջ մրցակցությամբ մենք քաղաքական դաշտ կձևավորեինք:

Նիկոլայ Ավետիսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7182 դիտում

Բարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին․ վարչապետը՝ Քիր Սթարմերին

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի շրջանավարտներ, հրավիրում եմ ընդգրկվել Կառավարության կադրային բանկում

Որպես անհետ կորած որոնվում է 1964թ. ծնված Կարապետ Մարգարյանը

Ռուսաստանի ԶՈՒ-ն առաջ է գնում, Ուկրաինան չի կարողանում զսպել գրոհը, անցնում է ահաբեկչական մեթոդների. Պուտին

Դեյվիդ Բեքհեմը աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»

Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին․ հարավային շրջանում զոհեր կան

Հայտնի է՝ երբ ԿՀԸ-ն կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները

Գիտելիքի արտահոսքից՝ գիտելիքի վերադարձ․ պետական աջակցությամբ ՀՀ եկած հետազոտողները նոր բացահայտումներ են անում

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ

Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. ՄԻՊ

Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը

Հայտնի է՝ երբ տեղի կունենան Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները

14-ամյա երեխան տան բակում հրացանով ծառին է կրակել, գնդակը հետադարձ է կատարել, կպել կրծքավանդակին

Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից

Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը

Վանաձորում մեքենաներ են բախվել․ մեկը կողաշրջվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի

Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել

Էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է պետական ծրագրից օգտված Էջմիածնի խեցգետնաբուծական համալիր

Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետի մյուս կողմ և չեն կարողացել հետ վերադառնալ

Սար բարձրանալիս «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը․ կա զոհ

ԱՄՆ-Իրան խաղաղության շուրջ փաստաթղթի վերջնական տեքստը համաձայնեցվել է․ Պակիստանի վարչապետ

Բարձր ենք գնահատում Նորդիկ երկրների ներդրումը համաշխարհային խաղաղության գործում․ Մհեր Գրիգորյան

«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին

Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանը սպասվող եղանակի մասին տեսանյութ է հրապարակել

«Հմի դու Գագոյի թիմում ե՞ս», «Ամսի 1-ին հանեց 800 հազար փող տվեց»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից

Կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի տրանսֆորմատորը․ Արագածոտնում հոսանքազրկված բնակավայրեր կան

Զերծ մնալ գետեր, լճեր, այլ բնական ջրային միջավայր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց․ ՇՄՆ

Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը

2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Թիկունքում Աղստևն է․ լավ օր բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը

Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան

Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ

ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ

Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ

ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի

Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք

Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում