Աքսորի պայմաններն ավելի լավն էին, քան հիմա. Վթարային շենքի բնակիչ. ֆոտո, տեսանյութ

14/12/2017 schedule18:05

88-ի աղետից հետո Վանաձորի Ավետիսյան 55 հասցեում գտնվող 102 հատ բնակարան ունեցող շենքի բնակիչներից մեծ մասը տեղափոխվեց նախ շենքի հարակից ավտոտնակներ, ապա որոշ ժամանակ անց տնակներ կառուցելուց հետո բնակություն հաստատեցին հենց այդտեղ:  

«Մեր գարաժի վերեւը տնակ ենք սարքել ու էդտեղ էլ ապրում ենք մինչև հիմա»,- Armtimes.com-ի հետ զրույցում պատմեց է շենքի բնակչուհի Լիդա Մատինյանը:

Երկրաշարժից հետո շենքը գնահատվել է վթարայնության 3 աստիճանի: Բնակիչներից վերցրել են հավաստագրերը, որպեսզի շենքը վերանորոգեն, սակայն ինչպես բնակիչներն են վստահեցնում` որոշ ժամանակ անց հավաստագրերը վերադարձրել են ու մինչ օրս ոչ մի վերանորոգման աշխատանք չի իրականացվել. «Հավաքեցին, տարան, ասեցին բնակելի չի, միք ապրի, հայտարարություն կպցրեցին, որ շենքը վթարային ա, որ փլվեց մենք պատասխանատվություն չենք կրում: Հետո օրդերները բերեցին, ասեցին սեփականաշնորհեք, ապրելու ենթակայա…»,- հիշում են բնակիչներն ու հավելում, որ այսքան տարի իրենց խաբել են, թե կնորոգեն:

Շենքը կառուցվել է 1968 թվականին, իսկ շահագործման հանձնվել 1 տարի անց: Շինաշխատանքներին մասնակցած Սերյոժա Պապիկյանը հիշում է, որ այդ տարիներին բնակեցված էին բոլոր բնակարանները, իսկ հիմա շենքում ապրում է շուրջ 50 ընտանիք. «Ափսոս ա էս շենքը, էսօր փլվում ա, անտեսում ու աչքաթող են անում: Գնում ենք, ասում ենք՝ երբ պիտի վերանորոգեն, անգիր արած պատասխան են տալիս: Վանաձորում 84 թվային շենք կա, ձերն առաջնայինն ա, բայց էս 30 տարվա մեջ էդ առաջի տեղը ոչ մի ձև չի շարժվում. «Ասեցին 2 տարի հետո շենքը սարքում ենք, տանք ձեզ, բայց էս 29 տարի ա հլա սարքելու են ու սարքելու են»:

Տարիների ընթացքում բնակիչները բազմիցս դիմել են տարբեր կառույցներին, սակայն խնդրին լուծում չի տրվել, պատճառաբանում են, թե համապատասխան ֆինանսավորում չկա:

Շենքի տանիքը ևս հիմնանորոգման կարիք ունի: Ներկայումս տանիքի մեծ մասն ավիրված է: Տեղումների ժամանակ անձրևաջրերը հասնում են մինչև 3-րդ հարկ վնաս հասցնելով ինչպես բնակիչներին, այնպես էլ շենքին: Քարերը բորբոսնել են ու կորցրել ամրությունը, ինչի հետեւանքով ամեն թեթև ցնցման ժամանակ պոկվում ու ցած են ընկնում:

Քարաշեն շենքի հարեւանությամբ տեղադրած տնակում բնակվողները հույս ունեն, որ գոնե մոտ ապագայում կվերադառնան իրենց բնակարաններ, իսկ շենքում բնակվողները ամեն օր քնում եւ արթնանում են ահ ու սարսափով, փառք տալով Աստծուն, որ այսօր էլ շենքը չփլվեց:

 

Տպել
1372 դիտում

Հանրապետության հրապարակը՝ 19։00-ի դրությամբ (լուսանկար)

«Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» ՔԿՀ-ների աձնակազմերին են ներկայացվել պետերի ժամանակավոր պաշտոնակատարները

Կառավարության աջակցությամբ գազաֆիկացվում է Խոյ համայնքի Լեռնամերձ գյուղը․ Մեխակյան

Converse Markets. արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար

Ալմաթիում ավարտվել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Հանրապետության հրապարակը՝ 18։35-ի դրությամբ (լուսանկար)

Հանրապետությունում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան․ ՆԳՆ

Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացներին․ Մարագոս

ՊՆ-ում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրված խնդիրները

Երևանի այսօրվա ամպրոպային ամպը․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա Հայաստանը

«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել

Որտեղ է Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, ինչու նա չի գնում աշխատանքի

Հստակ պարզ է, թե ում հետ գործ ունենք. Բագրատ Գալստանյանի հետևում երևում են Քոչարյանի ականջները. Հովհաննիսյան

Գազի բալոններով բեռնված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային հենասյուների տեղադրումը գործնականում ավարտված է․ Բայրամով

Ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ների հանձնուքներից, սառնարանների, պահարանների և այլ թաքստոցներից

Սանկտ Պետերբուրգում ավտոբուսը կամրջից գետն է ընկել․ զոհեր և վիրավորներ կան

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 10-ին

Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը․ Արարատ Միրզոյան

Խուլիգանություն, գույքի վնասում ու մարմնական վնասվածք. ինչ է կատարվել Երևանի կենտրոնում (տեսանյութ)

Անհնազանդության ակցիաների 12 մասնակից ձերբակալվել ու տարվել է ոստիկանական բաժիններ

Սյունիքի մարզում փակ ավտոճանապարհներ ու մայրուղիներ չկան. մարզպետ

Երեք տարի է՝ ԱԺ-ում են, երկուսուկես ձայնի հնարավորություն չունեն․ Քոչարյանը՝ իմպիչմենտի գնալու մասին

Երևանում բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է սառը զենք կրելու կասկածանքով

Մեր խնդիրը շատ հստակ է՝ մենք հարևանների հետ, անկախ ունեցած խնդիրներից, պետք է կարողանանք ապրել. ՀՀ նախագահ

2-ամյա երեխան էլեկտրահարվել է և տեղափոխվել հիվանդանոց

Միրզոյանի ու Բայրամովի բանակցություններից առաջ նրանց հետ հանդիպել է Ղազախստանի փոխվարչապետը

Վազգեն Գալստանյանը հոգևորականի համազգեստով շարունակում է քաղաքական գործընթացներ գեներացնել, անթույլատրելի է. Քոչարյան

Կյանքից հեռացել է ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարիբեկյանը

Ալմաթիում մեկնարկել է Միրզոյանի և Բայրամովի հանդիպումը (լուսանկարներ)

Հուսով եմ՝ Ռոբի տերտերի հետ հայրենիք փրկող երիտասարդները վարժական հավաքներից չեն խուսափի. Մկրտչյան

Լո՞ւրջ եք ասում․ Ռուստամ Բաքոյանը՝ խմբակցությունում իր նկատմամբ ճնշումների մասին

Սպորտի ոլորտում համագործակցության հուշագիր է կնքվել Հայաստանի և Իսպանիայի միջև

Գյումրու կրթական և առողջապահական որևէ հաստատություն չի միացել Գալստանյանի գործադուլ-դասադուլի կոչերին

Ինչո՞ւ եք եկել պետական քննություն խանգարելու, դուռը բաց է, դուրս եկեք․ Գյուրջինյանը՝ Գեղամ Մանուկյանին

Գազի թունավորմամբ հիվանդանոց է տեղափոխվել ընտանիքի 5 անդամ, այդ թվում՝ անչափահասներ

Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ

ԱՄՆ պետքարտուղարությունն անդրադարձել է Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների սպասվող հանդիպմանը

Վահե Ղազարյանի՝ արձակուրդ գնալու մասին լուրերը կեղծ են․ ՆԳՆ