Երևան
12 °C
«Ելք» դաշինքի երկու անդամներ առաջարկում են փոփոխություններ կատարել ՀՀ աշխատանքային օրենսգրքում, որոնց համաձայն՝ մանկապարտեզ հաճախող երեխայի ծնողներից մեկին իրավունք կտրվի աշխատանքն ավարտել սովորականից շուտ:
Երեւանի ավագանու կրթության, մշակույթի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը, որն ակտիվորեն զբաղվում է մանկապարտեզներին առնչվող խնդիրներով եւ Ազգային ժողովի «Ելք» խմբացկության պատգամավոր Լենա Նազարյանը մշակել են օրենսդրական համապատասխան փոփոխությունների նախագիծ, որն այսօր դրվել է շրջանառության մեջ:
«Առաջարկում ենք մանկապարտեզ հաճախող երեխա ունեցող ծնողներից որեւէ մեկի աշխատանքային ժամանակը սահմանափակել ոչ ուշ, քան 17:00-ով: Հայտնի է, որ համայնքային ենթակայության մանկապարտեզներում աշխատանքային ժամն ավարտվում է 17:30-ին, եւ աշխատող ծնողների գերակշիռ մասը մեծագույն խնդիրներ է ունենում երեխային մանկապարտեզից վերցնելու, այդ ժամանակահատվածում նրա խնամքը կազմակերպելու առումով: Այս նախաձեռնությամբ փորձում ենք նաեւ աջակցել, որպեսզի այդ ծնողները զերծ մնան լրացուցիչ դժվարություններից, աշխատատեղում աշխատատուի հետ խնդիրներից, լրացուցիչ դայակ վարձելու անհրաժեշտությունից եւ այլն»,- մեզ հետ զրույցում մանրամասնեց Արայիկ Հարությունյանը:
Նա ասաց, որ եթե առաջարկվող օրենսդրական փոփոխություններն ընդունվեն, ապա դրանք վերաբերելու են ոչ միայն պետական հիմնարկներին, այլ նաեւ մասնավորներին:
«Օրենքը լինելու է բոլորի համար անխտիր: Ես կարծում եմ (վերջին ամիսների ուսումնասիրությունն էլ ցույց է տալիս), որ ծնողները մասնավորի հետ մեծ մասամբ, այնուամենայնիվ, կարողանում են ճկուն գրաֆիկ կազմել: Մյուսների դեպքում կփորձենք մանկապարտեզներում լրացուցիչ ժամեր ավելացնելով այդ խնդիրը լուծել»,- շարունակեց ավագանու անդամը:
Ամեն դեպքում նա նկատեց, որ մանկապարտեզների երկար աշխատանքը հարցի ճիշտ լուծում չէ: «Ուսումնասիրությունը նաեւ ցույց տվեց, որ շատ անցանկալի է մանկապարտեզներում երեխաների ավելի երկար մնալը: 3-6 տարեկան երեխաների դեպքում ընտանիքից 10-11 ժամով բացակայությունը լուրջ խնդիր է, դրա համար ավելի նպատակահարմար էր այս նախաձեռնությամբ հանդես գալը: Բայց եթե լինեն (ու կլինեն) ծնողներ, որոնք, այնուամենայնիվ, չեն կարողանա ժամը 17:00-ին ավարտել աշխատանքը, կփորձենք լրացուցիչ հնարավորություն ստեղծել, որի արդյունքում իրենց երեխաները եւս մեկ ժամ կմնան մանկապարտեզներում, այսինքն՝ մինչեւ 18:30-ը»,- պարզաբանեց մեր զրուցակիցը:
Նրա խոսքով, «Նախադպրոցական կրթության մասին» գործող օրենքն, իհարկե, հնարավորություն տալիս է ծնողների պահանջով մանկապարտեզներում երկարօրյա խնամք կազմակերպել, բայց դա նույն օրենքի այն մի շարք դրույթներից մեկն է, որը չի իրագործվում:
«Օրինակ՝ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքով այդ կրթությունը պետք է կազմակերպվի զրո տարեկանից, այսինքն՝ տեսականորեն պետք է մանկապարտեզները կարողանային երեխայի ծնվելուց կարճ ժամանակ անց խնամքի հնարավորություն ստեղծեին աշխատող ծնողների համար, բայց դա չկա: Այսօր շատ մանկապարտեզներ առավելագույնը երեք տարեկանից են կարողանում երեխաներին խնամքի վերցնել: Այնտեղ, որտեղ մսուր կա՝ երկու տարեկանից: Այսինքն՝ զրո տարեկանի մասին խոսք չկա»,- առկա իրավիճակը ներկայացրեց Արայիկ Հարությունյանը:
«Ելք» դաշինքի անդամների հեղինակած օրենսդրական փոփոխությունների նախագիծը, համաձայն, ընթացակարգի, պետք է ներկայացվի կառավարության քննարկմանը, ապա ԱԺ համապատասխան հանձնաժողովին, որից հետո միայն կարող է ընդգրկվել լիագումար նիստի օրակարգ: Առաջարկն ընդունվելու կամ մերժվելու մասին որոշումը կարող է պարզ դառնալ առնվազն երկու-երեք ամիս հետո:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT