Երևան
12 °C
Արմեն Ջիգարխանյանի փաստաբանն անցկացրել է սեփական հետաքննությունը: Համաձայն նրա տվյալների, Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայան` սկանդալային ամուսնալուծությամբ արդեն նախկին կինը, նրան շարունակ ուժեղ ազդող հանգստացնող դեղամիջոցներ է ներարկել, իսկ դերասանը կարծել է, թե ինսուլին է ստանում: Այս մասին հայտնում է Комсомольская правда-ն:
Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ Ջիգարխանյանի թատրոնի առանձնասենյակում նրա կնոջ կողմից տեղակայված թաքնված տեսախցիկների մասին, Վիտալինային առաջադրվեց մեղադրանք` ուրիշի անձնական տարածքի ու անձի անձեռնմխելիության իրավունքի խախտման հոդվածով: Դերասանի փաստաբան Եվգենի Պարֆյոնովի խոսքերով, արդեն հավաքվել են նաեւ խարդախության հոդվածով գործի նյութերը, որի միջոցով էլ հենց փորձելու են վերադարձնել գումարն ու բնակարանը:
Խոսքը Մալոգվարդեյսկի փողոցի բնակարանի մասին է: Փաստաբանի պնդմամբ, Արմեն Ջիգարխանյանը համոզված է եղել, որ բնակարանն իրենց համատեղ սեփականությունն է, այլ ոչ թե միայն Վիտալինայինը:
Մինչ վերջին ժամանակները Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ներկայացուցիչ Էլինա Մազուրը հայտարարում էր, որ տունը, որտեղ ապրել են միասին ամուսիններն ու այժմ ապրում է Վիտալինան, գնվել է Վիտալինայի կողմից ապառիկ տարբերակով` բանկից վերցված տոկոսագումարով: Պարֆյոնովը ամբողջությամբ հերքել է այս պնդումներն ու փաստել, որ Մազուրի խոսքերը հավաստող որեւէ իրավական փաստաթուղթ գոյություն չունի, այդ դեպքում տունը պետք է բանկի վերահսկողության կամ գրավի տակ լիներ, սակայն բանկային համակարգում այդ բնակարանը ներառված չէ, այն համարվում է անձնական սեփականություն:
Փաստաբանը նաեւ պարզաբանել է, որ իրեն տարօրինակ է թվացել, թե ինչու է Ջիգարխանյանը մշտապես կատարել կնոջ ասածները, նա սեփական հետաքննությունն է իրականացրել ու հայտնում է, որ իրականում այս պատմության տակ չափազանց լուրջ հանգամանքներ կան թաքնված, ու Վիտալինան պարբերաբար Ջիգարխանյանին ներարկումներ է արել` խառնուրդ հանգստացնող դեղամիջոցներով, բարձր դոզայով: Դերասանը կարծել է, թե հոգատար կինը հետեւում է իր ինսուլինի` ժամանակին ներարկմանը: Այդ դեղամիջոցների հետեւանքով Արմեն Ջիգարխանյանը մշտապես թույլ եւ անհավասարակշիռ վիճակում է եղել ու չի հասկացել` ինչ է կատարվում շրջապատում:
Վիտալինայի բնակարանի խուզարկության ժամանակ, որը կատարվել է առանց նախազգուշացման ու հանկարծակի, հայտնաբերվել են տարօրինակ ամպուլաներ` հանգստացնող դեղամիջոցներով, որոնց ներարկումը շաքարային դիաբետով հիվանդ մարդուն հակացուցված է: Այժմ Ջիգարխանյանի պաշտպանական կողմը անալիզներ է անցկացնելու, փորձաքննության է դիմելու, ու եթե հաստատվի նրա օրգանիզմում այդ դեղամիջոցների որոշակի տոկոս, պատմությունն ամբողջությամբ կփոխվի:
Փաստաբանի խոսքերով, փորձաքննությունը նման դեղամիջոցների ներարկման փաստը կարող է ապացուցել անգամ այդ պահին կրած հագուստների հետազոտմամբ: Պարֆյոնովը հայտնել է, որ Ջիգարխանյանի դեղորայքին անձամբ հետեւել է Վիտալինան ու անձամբ էլ տվել հաբերը, կատարել ներարկումները:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Ինչխոր փշի վրա էղնիմ», «Մարտունի մոտն էինք երեկ, ըսավ՝ մոտավոր ըսա»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից
ՄԻՊ հանձնարարությամբ չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել «Նուբարաշեն» ՔԿՀ
Տավուշի մարզի Դիմաց լեռան տարածքում տեղադրված կառույցը կապամոնտաժվի, տարածքը կվերադարձվի նախկին բնական տեսքին
Իրավաբաններին խնդրել եմ հայց ներկայացնել զրպարտության հոդվածով․ նախարարը՝ 229 դպրոց փակելու կեղծիքի մասին
Երևանի Սեպուհի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Նաիրի Հոխիկյանի տանը խուզարկություններ են
Հայկական վարդերի և բանջարեղենի առաջին խմբաքանակներն արդեն արտահանվում են նոր ուղղություններով
Մենք կանգնած ենք խաղաղության կողքին, Գեղարքունիքը ձեր կողքին է․ մարտունեցիները՝ վարչապետին
Խոշոր չափերով կողոպուտ կատարած անձը Լիբանանից հանձնվել է ՀՀ իրավասու մարմնին
Ճամբարակից Գոշավանք ճանապարհը ՀՀ ամենագեղատեսիլ հատվածներից է, որը դեռևս բացահայտված չէ. վարչապետ
Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարները քննարկել են տնտեսական ոլորտում փոխգործակցության ակտիվացումը
Գյումրիում անկարգություններին մասնակցած և ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրած 13 անձի գործ դատարանում է
Պնդումները, թե 2026 թվականի սեպտեմբերից Հայաստանում փակվելու է 229 դպրոց, չեն համապատասխանում իրականությանը
Ջերմաստիճանը կբարձրանա. սպասվում են կարճատև տեղումներ
Ողբերգական դեպք Մասիսում. բետոնե ծածկի փլուզման հետևանքով 1 մարդ մահացել է, 2-ը՝ վիրավորում ստացել
«Զվարթնոց» օդանավակայան է ժամանել NVIDIA Blackwell գրաֆիկական պրոցեսորների առաջին խմբաքանակը
ՀՀ վարչապետին Գեղարքունիքի մարզի համայնքներում դիմավորել են դհոլ-զուռնայով, աղ ու հացով, ծափողջույններով
Փաշինյանը դրական է գնահատել Պուտինի հետ վերջին հեռախոսազրույցը
ԵԱՏՄ-ի նոր uահմանափակումները ՀՀ-ում նեգատիվ տրամադրություն են ստեղծում միության նկատմամբ․ Փաշինյան
Հիմնանորոգվում է Ծաղկաձորի մուտքից մինչև ճոպանուղի տանող ճանապարհահատվածը
Ռուսաստանից ընտրակաշառքով եկողներն արդեն ձերբակալվում են և առաջիկա տարիները կանցկացնեն բանտում. Ռուբինյան
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի ամբողջական շահագործման դեպքում թողունակությունը կավելանա տարեկան մինչև 5 մլն տոննա
Ռուսական շուկայում արգելված հայկական ապրանքները կվաճառվեն ԵՄ-ում. տնտեսվարողներին աջակցելու ծրագիր
Բիբարին մենք տեր կկանգնենք, դուք խաղաղությանը տեր կանգնեք. Նիկոլ Փաշինյանը՝ Գեղարքունիքի մարզում
Ալիկ Ալեքսանյանը ձերբակալվել է
Մարտի 1-ի գործով ապօրինի դատապարտված, հետագայում արդարացված Մուշեղ Սաղաթելյանի իրավահաջորդը ճանաչվել է տուժող
Զինծառայողի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ընթանում է քննություն
Ինչ պետք է անի հարկ վճարողը տարվա ընթացքում շրջանառության հարկի համակարգից հարկման ընդհանուր համակարգ անցնելիս
Բարի լույս, լավ օր, և սիրում ենք բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Իջևան համայնքի տիրապետմանն են վերադարձվել 2 մշակույթի տան տարածքներ
2 ամիս ա, որ սկսել եմ, արդեն 300 հազար փող եմ վերցրել, ոնց էլ ըլնի, մի ռես էլ կստանամ. նոր ձայնագրություններ
«Արարատցեմենտ»-ին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել են մի շարք խախտումներ. մանրամասներ
ՀՀ-ն մեծապես կարևորում է Իտալիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը. Փաշինյանը՝ Մելոնիին
Նոր Խարբերդում հայտնաբերվել է 26-ամյա տղայի մարմին. նույն տեղից հոսպիտալացված մյուս երիտասարդի կյանքը փրկվել է
Արմավիրի մարզի ավելի քան 20 հասցեում խուզարկություններ են
ՀՀ վարչապետն ու ՔՊ կուսակցականները քարոզարշավ կիրականացնեն Գեղարքունիքի մարզում. ժամանակացույց
Ես ավարտում եմ իմ գործունեությունը «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնում․ Ռուբեն Գրիգորյան
Հունիսի 1-ը՝ Ազատության հրապարակում. լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT