Երևան
12 °C
Լուսանկարում՝ Սերժ Սարգսյանն ու Հրազդանի քաղաքապետի որդին՝ Ռազմիկ Դանիելյանը
Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի որդին՝ 17-ամյա Ռազմիկը, որը մեղադրվում էր ամիսներ առաջ 58-ամյա Վալերի Թորոսյանին մահացու վրաերթի ենթարկելու մեջ չի պատժվի. նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:
Սույն գործով ստացվել է հանձնաժողովային դատաավտոտեխնիկական փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ Ռազմիկ Դանիելյանը ճանապարհային երթեւեկության կանոնների խախտում թույլ չի տվել:
Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը՝ հավելելով, որ քրեական գործը կարճվել է:
Նրա խոսքով՝ մինչ քրեական գործի կարճումը նախաքննության ընթացքում երեք անգամ դատաավտոտեխնիկական փորձաքննություն է նշանակվել՝ պարզելու, թե վարորդ Ռ. Դանիելյանը արդյո՞ք թույլ է տվել ճանապարհային երթեւեկության կանոնների խախտում, թե՝ ոչ: Ըստ նրա՝ երեք փորձաքննություններն էլ անցկացվել են տարբեր փորձագիտական կենտրոններում, եւ որեւէ կենտրոն միանշանակ պաատասխան չի տվել՝ ասելով, որ հնարավոր չէ պատասխանել առաջադրված հարցերին եւ կարիք ունեն նոր ելակետային տվյալների:
«Այնուհետեւ նախաքննության ընթացքում կրկին կատարվել է քննչական փորձարարություն եւ արդեն նշանակվել է հանձնաժողովային դատաավտոտեխնիկական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է նախորդ եզրակացությունները տված բոլոր երեք կազմակերպությունների փորձագետներին։ 2017թ. դեկտեմբերի 25-ին ստացվել է հանձնաժողովային փորձաքննության թիվ 242ա-17 եզրակացությունը, համաձայն որի՝ նշված պայմաններում վարորդ Ռազմիկ Դանիելյանը վրաերթը կանխելու տեխնիկական հնարավորություն չի ունեցել եւ նա տվյալ իրադրությունում ՃԵԿ-ին հակասող գործողություններ թույլ չի տվել: Եզրակացությունը ծանոթացվել է տուժողի իրավահաջորդին եւ մեղադրյալին ու նրա օրինական ներկայացուցչին, ովքեր առարկություններ եւ միջնորդություններ չեն հայտնել, իսկ տուժողի իրավահաջորդ Գագիկ Թորոսյանն էլ շարունակել է պնդել, որ բողոք եւ պահանջ չունի վարորդ Ռ.Դանիելյանի նկատմամբ»,- մեր հարցին ի պատասխան ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդականը:
Նախաքննության սկզբում Ռազմիկ Դանիելյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Քանի որ Ռազմիկ Դանիելյանն անչափահաս է, նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը: Դեպքը տեղի էր ունեցել սույն թվականի հունիսի 8-ին: Ռազմիկ Դանիելյանը խոստովանել է, որ այդ օրը հոր ծառայողական մեքենայով՝ Nissan Teana մակնիշի 444 ԼԼ 70 համարանիշի ավտոմեքենայով ինքն է վրաերթի ենթարկել հետիոտնին՝ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 223 շենքի 12 բնակարանի բնակիչ՝ 58-ամյա Վալերի Թորոսյանին:
Այս ընթացքում Հրազդանի քաղաքապետի որդին Սերժ Սարգսյանի կողմից 2016-2017 ուստարում բարձր առաջադիմություն ցուցաբերելու համար պարգեւատրվեց ոսկե մեդալով: Օրեր առաջ էլ Սարգսյանը Դիլիջանում ՏԻՄ-երին նվիրված ծավալուն ելույթում մի շարք կարեւոր հայտարարություններ էր արել՝ մասնավորապես նշելով հետեւյալը. «Մենք պատրաստ ենք, եթե ինչ-որ դեպք է պատահել, որ մեզնից կախված չէ՝ դժբախտ պատահար եւ այլն, պատրաստ ենք ամեն ինչով օժանդակելու, բայց դիտավորյալ ձեռքերը կեղտոտելը մենք պատրաստ չենք այլեւս հանդուրժել»:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դանիելյանը մեղադրվում էր անզգույշ հանցագործություն կատարելու մեջ, կամ ինչպես կասեր Սերժ Սարգսյանը՝ դժբախտ պատահարի, հետեւաբար չի բացառվում, որ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը վայելեց Սերժ Սարգսյանի օժանդակությունը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վերահաստատվել է կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը․ հանդիպել են Պապոյանը և Ալիխանովը
Ինչպես ընտրություններից առաջ, այնպես էլ հետո տրամադրված ենք ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացմանը․ վարչապետ
Ակնկալում ենք՝ նոր Կառավարությունը կապահովի ՌԴ-ՀՀ հարաբերությունների զարգացումը՝ միմյանց շահերը հաշվի առնելով
GTB Holdings-ը՝ Seaside Startup Summit Armenia 2026-ի գլխավոր գործընկեր
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հանդիպումը․ տեսանյութ
Սերժ Սարգսյանից կբռնագանձվեն շուրջ 630 մլն դրամ, ավանդների տոկոսագումար, անշարժ գույքերից մասնաբաժիններ և այլն
Մի դրամի ուժն ու Սիմֆոնիկ նվագախումբն ամփոփեցին Շիրակում մեկնարկած անտառային նախագիծը
Հայաստանի արդյունաբերությունը վերջին տարիներին կայուն աճ է գրանցում․ վարչապետի ելույթը Եկատերինբուրգում
Քանի ձենա, մի 100 հազար կոխենք ջեբը, ասենք էտի մեր կողմից․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն «Հայաստան» դաշինքից
ԿԳՄՍ նախարարությունը ցավակցություն է հայտնել Արտաշես Ալեքսանյանի մահվան կապակցությամբ
Արտաշատում գտնվող շուրջ 97 միլիոն դրամ կադաստրային արժեքով գույքը կվերադարձվի ՀՀ-ին. հաշտություն է կնքվել
Կասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը
Տեխնոլոգիաները կոչված են ոչ թե փոխարինելու մարդուն, այլ ազատելու նրան առօրյա աշխատանքից. Փաշինյանի ելույթը
Վարչապետը շրջայց է կատարել «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում. տեսանյութ
Մանդատ վերցնելու կամ չվերցնելու որոշումը ձեր ձեռքում չէ, դուք ընդամենը կամք կատարող եք, հրահանգ ստացող. Քլոյան
Չարենցավանի հատվածում կայծակի հարվածից վնասված կամրջի վերականգնումն ավարտական փուլում է
Թբիլիսյան խճուղում ավտոմեքենա է այրվել. վարորդը հոսպիտալացվել է
ՀՀ նախագահը Պակիստանում ՀՀ դեսպան նշանակելու հրամանագիր է ստորագրել
Ռուբեն Ռուբինյանն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Ռուսաստանը նոր զանգվածային հարված է հասցրել Կիևին. կան զոhեր և վիրավորներ
Ամիրյան փողոցը վերանվանվել է Պապ թագավորի փողոց, գործարարներին կոչ է արվում թարմացնել հասցեները
ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստը նպաստավոր հնարավորություն է ստեղծում համագործակցելու համար
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի պրոպան գազ
Հիշում եք, չէ՞, կալուգացու մանկապարտեզը ուզում էր 1 դրամով աշխատել. քանի՞սն են 1 դրամով պատգամավոր աշխատելու
Դատախազությունը միջնորդագիր է ներկայացրել Սևանի ափին 3100 քմ մակերեսով հողամասի պայմանագրի դադարեցման համար
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Եկատերինբուրգ
Քրեական վարույթների շրջանակում 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ
Վարորդական իրավունքից զրկման ժամկետը պետք է լրանա ցանկացած դեպքում. 1 տարի անց կարող են դիմել, վերականգնել
«Արմատ մեդիա»-ի անձնակազմը հրավիրվել է Քննչական կոմիտե
Մեկը մանդատ վերցնելն արդարացնում է, թե՝ «զենք է», մյուսը, թե՝ «պայքարի միջոց»․ էդքան «շուստրի» քանի՞ հոգի եք
Ավտովթար-հրդեհ Երևանում. մեքենան բախվել է բազալտե եզրաքարին, ապա կոտրել երկաթե էլեկտրասյունը. կա վիրավոր
«Ուժեղ Հայաստանը» հայտնվել է իր իսկ ստեղծած ծուղակում, բայց ելք կա. Ռուբինյան
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
650 մլն դոլար է հատկացվում Դալմայի նոր այգիների, մետրոյի նոր կայարանի կառուցման և տրանսպորտի համար. Ավինյան
«Հայաստան» դաշինքը կվերցնի պատգամավորական մանդատները
Վերին Խոտանանի տարածքում բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել և փակել ճանապարհը. ստեղծվել է մեծ խցանում
Քարաթափում Երևան-Սևան ավտոճանապարհին
Դդմաշենում 34-ամյա տղամարդը հnսանքահարվել է և հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել
Հուլիսի 9-ից ցիկլոնը կկորցնի իր ուժը, և տեղումները կդադարեն, ջերմաստիճանը կբարձրանա. Սուրենյան
Իրավապահները խուզարկություններ են կատարում Գագիկ Ծառուկյանի տանը և «Մուլտի Գրուպ» կոնցեռնի ընկերություններում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT