Ճըվճվ Արոյի որդին ոստիկանությունում է. ՃՈ տեսուչը գլխի, թոքի վնասվածք է ստացել. թարմացված

Այսօր լուսադեմին Երեւանի Աբովյան փողոցի եւ Սայաթ-Նովա պողոտայի խաչմերուկում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետեւանքով մարմնական վնասվածքներ ստացած ՃՈ ծառայող Խաչիկ Գասպարյանի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում:

Նա տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Հիշեցնենք, ժամը 04:00-ի սահմաններում իրար էին բախվել Ճանապարհային ոստիկանության ծառայություն իրականացնող «Toyota Corolla» մակնիշի եւ «BMW X6» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով «Toyota Corolla»-ի վարորդ, ՃՈ ծառայող Արեգ Դավթյանը հիվանդանոցում մահացել է, իսկ ուղեւոր ՃՈ ծառայող Խաչիկ Գասպարյանը տեղափոխվել է հիվանդանոց:

«BMW X6»-ի վարորդը, որն ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ ՃըվՃվ Արոյի (Արա Վարդանյան) որդին է՝ Սարգիս Վարդանյանը, դիմել է փախուստի: Մի քանի ժամ անց, սակայն նա ինքնակամ ներկայացել է ոստիկանության բաժին: Այս պահին նա դեռ գտնվում է ոստիկանությունում եւ նրա կարգավիճակը դեռ հայտնի չէ:

Մեր զրույցում ԵՊԲՀ լրատվական հարցերով պատասխանատու Շուշան Դանիելյանն ասաց, որ Խաչիկ Գասպարյանը վթարի հետեւանքով ստացել է ծանր աստիճանի գլխի սալջարդ, պարանոցի ողի կոտրվածք, թոքի վնասվածք, կոնքի ոսկորի եւ ազդրի կոտրվածք: Հաշվի առնելով նրա ծայրահեղ ծանր վիճակը, դեռ վիրահատական միջամտություն չի արվել:

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ  քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (Ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) եւ ՀՀ ՔՕ 244 հոդվածով (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը):

Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Ըստ նրա՝ նախնական տվյալներով լուսադեմին՝ ժամը 04:40-ի սահմաններում Աբովյան փողոցի եւ Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում իրար են բախվել  «BMW X6» մակնիշի եւ «Toyota Corolla» մակնիշի ոստիկանության հաշվառման պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «BMW X6» դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել կանաչապատ տարածքում գտնվող գովազդային վահանակին: Ավտովթարի հետեւանքով «Toyota Corolla»-ի վարորդ Արեգ Դավթյանը մահացել է, իսկ ուղեւոր Խաչիկ Գասպարյանը տեղափոխվել հիվանդանոց:

«BMW X6»-ի մեջ երեք հոգի է եղել, որոնցից մեկը՝ վարորդը դեպքի վայրից փախուստի է դիմել. երկուսը նույնպես մարմնական վնասվածքներ են ստացել, սակայն չեն հոսպիտալացվել: 

Դեռ հայտնի չէ, թե ՃՈ տեսուչները «BMW X6» մակնիշի մեքենային հետապնդելի՞ս են եղել, թե՞ ոչ: Բանն այն է, որ վիրավոր ՃՈ տեսուչի վիճակը ծայահեղ ծանր է, նա ի վիճակի չէ բացատրություն տալու:

Վթարի հետեւանքով մահացած ՃՈ տեսուչ Արեգ Դավթյանը համակարգում աշխատում էր 2013 թվականից, կոչումով ավագ լեյտենանտ էր:

Նշենք, որ քրեական հեղինակություն համարվող Ճըվճվ Արո մականունով հայտնի Արա Վարդանյանը ամիսներ առաջ է մահացել՝ գլխուղեղի իշեմիկ ինսուլտից: Նրա երկու որդիները՝ Սերժ եւ Սարգիս Վարդանյանները բազմաթիվ անգամ հայտնվել են մամուլի եւ հատկապես իրավապահների ուշադրության կենտրոնում: Երկուսն էլ բազմաթիվ վթարների մասնակից են եղել, եւ նախկինում դատապարտված:

Մասնավորապես Սարգիս Վարդանյանը նախորդ տարվա մարտի 27-ին դատապարտվել էր տուգանքի: Նա մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ եւ նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք` 500.000 դրամի չափով: 2016 թվականի հունվարի 1-ին «Վեյվ» կարաոկե ակումբում Սարգիս Վարդանյանը եւ քաղաքացի Անդրանիկ Շահինյանը միմյանց հասցեին հայհոյանքներ էին հնչեցրել՝ հասարակական կարգը բռնությամբ զուգորդված կոպիտ կերպով խախտելու ուղղակի դիտավորությամբ, բղավել, միմյանց քաշքշել էին, հասցրել փոխադարձ հարվածներ` խաթարելով ակումբի բնականոն գործունեությունը:

Սերժ Վարդանյանը 2016 թվականին վարելով «BMW» մակնիշի ավտոմեքենանան եւ խախտելով ճանապարհային երթեւեկության կանոնները` չի ենթարկվել ՀՀ ՃՈ 1-ին գումարտակի 4-րդ դասակի տեսուչ Գևորգ Սարգսյանի օրինական պահանջին` «կանգ» հրահանգին եւ դիմել փախուստի` ստեղծելով վթարային իրավիճակ,  ճանապարհին հարվածելով ու վնասելով մի քանի ավտոմեքենաներ: Նա մեղավոր էր ճանաչվել ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու համար եւ դատապարզտվել ազատազրկման 3 ամիս ժամկետով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
32863 դիտում

Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է

ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ

Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու

Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել

Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել

Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել

Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին

Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով

Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ

Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը

Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով

Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ

Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը

Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է

Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը

Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է

Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ

Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում

Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում

Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին

Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը

Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն

ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում