Երևան
12 °C
Այսօր «Նոյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում «ՍՈՍ՝ ԱՐՄԵՆ ԲԻԼՅԱՆ ՍՄԲԱՏ ԲԱՐՍԵՂՅԱՆ» նախաձեռնության շրջանակներում իրավապաշտպանները բարձրաձայնեցին Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում, ուժային կառույցներում մարդու իրավունքների ոտնահարման փաստերի և հատկապես վերջին օրերին արձանագրված դեպքերի ու Նուբարաշեն ՔԿՀ-ից Արմավիրի ՔԿՀ տեղափոխվելու՝ Սմբատ Բարսեղյանի ու Արմեն Բիլյանի պահանջի մասին։
Բանախոսներն էին նախաձեռնության անդամներ Դավիթ Եղիազարյանը, Բագրատ Օհանջանյանը, փաստաբաններ Արմինե Ֆանյանը, Մուշեղ Շուշանյանը, իրավապաշտպաններ Նինա Կարապետյանցը, Մարինա Պետրոսյանը, Արթուր Սաքունցը, Ժաննա Ալեքսանյանը:
Արթուր Սաքունցը ասաց, որ «պետք է ամեն ինչ հստակ ասել, այս ամենի հետևում կանգնած է Սերժ Սարգսյանը, սա քաղաքական մակարդակով որոշվելիք հարց է, ոչ նախարար, ոչ Օսիկյան (Քրեակատարողական վարչության պետ-խմբ.): Կոնկրետ Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին այդ պայմաններում պահելու որոշումը կայացվել է անձամբ Սերժ Սարգսյանի կողմից»: Սաքունցն ասաց, որ Արմենի և Սմբատի կյանքի սպառնացող վտանգավոր այլ գործոններ կան, որոնց մասին իրենք չեն բարձրաձայնում, բայց ինքը բարձրաձայնում է. դրանք բանտում քրեական տարրերն են:
Նախաձեռնության անդամ Բագրատ Օհանջանյանն ասաց, որ իրենք ընդամենը մի բան են ուզում. տեղափոխել Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին Ա կետից Բ կետ, Նուբարաշեն ՔԿՀ-ից Արմավիր ՔԿՀ, ոչ մի այլ բան: Ասուլիսից հետո մեր հարցերին պատասխանեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
- Պարոն Սաքունց, ի՞նչ սպասելիք ունեք այս ասուլիսից եւ առհասարակ:
- Սա հանրային կարծիք ձևավորելու, և նաև հիմնական հասցեատիրոջը հարցեր ուղղելու տարբերակ էր, և այն թյուր կարծիքը, որ իբր այս հարցը անտարբերության է մատնված, սխալ է: Անտարբերության չի մատնվել, պարզապես կան հարցեր, որոնք պետք է ճշգրիտ բարձրացնել: Այն պատճառները, որոնք վտանգ են ներկայացնում, դրանց մասին չբարձրաձայնելը կնշանակի անընդհատ նպաստել, որ այդ պատճառները և վտանգները մնան, և վտանգների առաջացման պատասխանատուները մնան անպատիժ: Այսինքն, կարևոր էր հիմնական այդ մեսիջը ուղղել հիմնական պատասխանատուին:
- Իսկ եթե այն մարմինները, որոնց դիմում եք, չեն արձագանքում դրական առումով, ի՞նչ կլինի:
- Չեն կարող չարձագանքել, ես ձեզ վստահեցնում եմ:
- Այսինքն այս հարցը լուծում ստանալո՞ւ է:
- Չեմ կասկածում, շատ կարևոր է ճշգրիտ հասցեագրել, հիմնավոր:
- Եվ ո՞վ է այդ ճշգրիտ հասցեատերը:
- Սերժ Սարգսյանը, իմ համոզմունքն է:
- Ժողովրդին ինչ-որ բան ասվո՞ւմ էր այս ամենով, ոտքի կանգնելու կոչ կարելի՞ է համարել:
- Չէ, մենք քաղաքական գործիչ չենք, որ ժողովրդին ոտքի կանգնեցնենք, զուտ որպես հասարակական կազմակերպություն իրազեկման խնդիր ենք բարձրացնում:
- Նուբարաշեն ՔԿՀ-ում «Սասնա ծռեր» խմբավորումից այլ մարդիկ էլ կան, ինչպե՞ս է նրանց վիճակը:
- Ես նշեցի, որ կան այլ մարդիկ, նրանց նկատմամբ ոչինչ չեն կիրառում, կոնկրետ այս մարդկանց դեմ են կենտրոնացած, քանի որ նրանց նկատմամբ ոստիկանների սպանության մեղադրանք է առաջադրված:
- Այսինքն, ստացվում է, որ ձեր նշած քրեական տարրերը ոստիկանների սպանության մեղադրանք առաջադրված մեղադրյալներին նկատմամբ փորձում են ճնշում գործադրել:
- Չկա այլ ձև, նախկին կրիմինալ ինստիտուտներ, և չեն էլ եղել: Նախկին քրեական աշխարհներն էլ են ազգային ՊԱԿ-ի հետ աշխատել, հիմա էլ: Շատ ակնհայտ է Բաղրամյան 26-ի կապը քրեական աշխարհի հետ, եթե Ռոբսոնը կարող է լինել ԱԳՆ խորհրդական, ինչո՞ւ չի կարող իր ներկայացուցիչներն էլ ունենալ ՔԿՀ-ներում:
- Իսկ ի՞նչ եք կարծում, Սերժ Սարգսյանը ի՞նչ է անելու:
- Ինքը թող մտածի, հիմա արդեն անհատապես ֆիքսվեց իր պատասխանատվությունը, մինչև հիմա այդ կերպ չէր նշվել, հիմա արդեն իր վրա է:
Հ.Գ. Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Արմեն Բիլյանը դադարեցրել է հացադուլը, և տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց»:
Նիկոլայ Ավետիսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT