Երևան
12 °C
Էստոնիան վավերացրել է Հայաստանի ու Եվրոպական միության միջեւ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ այդպիսով դառնալով Եվրամիության 28 անդամ պետություններից առաջինը, որն իր համաձայնությունն է տվել փաստաթղթին:
Այս մասին հայտնում են Հայաստանի արտգործնախարարության մամուլի ծառայությունից՝ մանրամասնելով, որ Տալինից ստացվել է համապատասխան պաշտոնական գրություն, ըստ որի՝ Էստոնիան ավարտել է Հայաստանի ու Եվրոպական միության միջեւ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր ընթացակարգերը:
Էստոնիայում ՀՀ-ԵՄ համաձայանգրի վավերացման վերաբերյալ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն իր Facebook-ի էջում կատարել է երկու դիտարկում:
«1. Էստոնիայի պարագայում երկրի իրավական ընթացակարգերը չեն պահանջել համաձայնագրի քննարկում և վավերացում էստոնական խորհրդարանի կողմից, դա արվել է գործադիր իշխանության մակարդակով:
2. Էստոնիայի կողմից վավերացման փաստն ուժի մեջ կմտնի Եվրոպական Միության Խորհրդի Տեղեկագրում այն հրապարակելուց հետո:
Բոլոր դեպքերում, սկիզբը տրված է: Հուսամ, ԵՄ անդամ մյուս երկրները նույնպես հետևողական և արագընթաց վավերացում կապահովեն Հայաստան-ԵՄ համաձայնագրի համար», - նշել է իր գրառման մեջ Աշոտյանը:
2017 թ. վերջին ՀՀ կառավարությունը հավանության էր արժանացել «Հայաստանի Հանրապետության` մի կողմից եւ Եվրոպական միության եւ Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջեւ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին հավանություն տալու մասին» որոշման նախագիծը։
Այնուհետեւ հայտնի դարձավ, որ Հայաստանի խորհրդարանը, ամենայն հավանականությամբ, մինչեւ մարտի աս տարվա վերջը կվավերացնի Եվրամիության հետ ստորագրած Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:
Հիշեցնենք՝ ՀՀ-ԵՄ շրջանակային համարաձայնագիրը ստորագրվեց անցած տարվա նոյեմբերի 24-ին Բրյուսելում՝ Եվրամիության Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում՝ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ու Եվրամիության միասնական արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի կողմից` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ներկայությամբ։ Համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է, որ այն վավերացնեն Հայաստանն ու Եվրամիության բոլոր 28 անդամ երկրները:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
2025-ին դատարաններում քննվել և ավարտվել է 9,7%-ով ավելի քրեական գործ, քան 2024 թվականին. դատախազություն
ՔԿ-ն 30 նոր քննիչ ունի․ Արթուր Պողոսյանը նրանց հորդորել է քաղաքացիների հետ լինել հարգալից և համբերատար
Կրեմլում տեղի կունենա Փաշինյան-Պուտին հանդիպում․ վարչապետի այցը Մոսկվա․ լուսանկարներ
Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը
Աշխատանքային այցով ժամանեցի ՌԴ. վարչապետ
Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը Մոսկվայի Կիևյան մայրուղում. տեսանյութ
Համբարձում Մաթևոսյանը դիվանագետներին է ներկայացրել COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Նախաքննության ժամկետների նվազման՝ վերջին տարիներին արձանագրված միտումը պահպանվել է. դատախազության հաղորդում
Ես պետականամետ եմ. Փանիկում պետության աջակցությամբ կկառուցենք մեծ մարզակրթական կենտրոն․ Ավդալյան
Քրեական ոստիկանները հայտնաբերել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողին. տեսանյութ
Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով
Երդվյալ քոչարյանականները տեղավորվում են «Մեր ձևով»-ում. անուններ. բացառիկ
Կերեք քաբաբն ազատության մեջ, քանի կարող եք, չգիտեմ՝ բանտում կկարողանա՞ք ուտել երբ ուզեք. Ալեքսանյան
Պուտինն ու Փաշինյանն առանձին հանդիպում կունենան, հետո զրույցը կշարունակեն աշխատանքային ճաշի շուրջ. Պեսկով
Ես լրջորեն մտածում եմ ՆԱՏՕ-ից դուրս գալու հարցի շուրջ. Թրամփ
«Մերսեդես»-ը բախվել է ծառին, ապա քարերին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս. կան տուժածներ
Ռուսաստանը չի կիսել Իրանի հետ հետախուզական տվյալներ. ՌԴ ԱԳՆ
Հայտնաբերվել և ՔԿՀ են տեղափոխվել հետախուզվողներ
Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 200 մլն դրամը
Եղվարդ քաղաքի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Իրանը նոր հարձակումներ է իրականացրել Թել Ավիվի ուղղությամբ. տեսանյութ
Կենսաթոշակները և նպաստները կփոխանցվեն ապրիլի 1-ին արդեն իսկ բարձրացված չափերով, անկանխիկ եղանակով. նախարար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ոտնձգության փորձ իրականացրած Դավիթ Մինասյանը կալանավորվել է
ՊԵԿ-ը՝ էլեկտրամոբիլների ներմուծման 2025թ. սակագնային արտոնության վերաբերյալ
ՌԴ-ն պահանջում է հետաքննել Լիբանանում RT-ի նկարահանող խմբի ուղղությամբ Իսրայելի հարվածը. Նեբենզյա
Քուչակ բնակավայրում վերանորոգվում է 60 երեխայի համար նախատեսված մանկապարտեզը. տեսանյութ
Հուսով ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը վերջ կդնի մտացածին թեզերին. ՀՀ ԱԳՆ
Մոսկվայում ցանկանում են Նիկոլ Փաշինյանին հրավիրել հեծանվավազքի
Շնորհակալ եմ և հպարտ, որ ՀՀ կառավարությունն իմ անվամբ սպորտդպրոց է կառուցում. Արթուր Աբրահամը՝ շինհրապարակից
Մեկնարկել են միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների երթևեկելի մասի փոսային նորոգման աշխատանքներ
Նիկոլ Փաշինյանն ուղևորվում է ՌԴ․ տեղի կունենա հանդիպում Վլադիմիր Պուտինի հետ
Չգաղտնալսում՝ 18+3+3. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ամուսինը պարբերաբար ֆիզիկական ցավ և հոգեկան տառապանք է պատճառել կնոջը՝ նրան հասցնելով ինքնասպանության
Ինչպես է ուղերձն ավարտում տասնամյակներով Ռուսաստանը հայրենիք, իսկ Հայաստանը խոպան դիտարկած խմբակը. Սաֆարյան
Նոր կարգով էլեկտրամոբիլների գույքահարկն էականորեն նվազում է. Կառավարության որոշումն ուժի մեջ է մտել
Վերադարձված 124 անշարժ գույք, նախաքննության ժամկետների կրճատում. դատախազության 2025-ի տարեկան հաղորդումը
Ղրիմում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհվել է 29 մարդ
Բարի լույս, լավ օր, սիրում եմ բոլորիդ. վարչապետ
Երթևեկության փոփոխություն կկատարվի Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում
Կառավարությունը 50%-ով փոխհատուցում է ISO, «հալալ», «օրգանական» և թեթև արդյունաբերության սերտիֆիկացման ծախսերը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT