Փոխմարզպետի որդու սպանության գործ. հարազատները հարձակվե՞լ են ոստիկանական մեքենայի վրա

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ այսօր շարունակվել է Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդու՝ 29-ամյա Հայկ Հակոբյանի (Նորատուսցի Հայկո մականվամբ) աղմկոտ սպանության գործով դռնփակ դատական նիստը:

Գործը դռնփակ քննելու միջնորդություն նախորդ դատական նիստերից մեկում ներկայացրել էր 19-ամյա Մեխակ Հարությունյանի պաշտպան Ռուստամ Խաչատրյանը: Վերջինս այսօր մեր զրույցում ասաց, որ այս նիստին եւս դատարանում անախորժություն է եղել: Պաշտպանի խոսքով՝ սպանվածի հարազատները հարձակվել են ոստիկանական մեքենայի վրա: Այլ հարցերի Ռուստամ Խաչատրյանը խոստացավ պատասխանել ավելի ուշ:

Գեղարքունիքի փոխմարզպետի որդին՝ Հայկ Հակոբյանը, սպանվել է սույն թվականի հունվարի 7-ին, ցերեկը՝ ժամը 12:30-ի սահմաններում. «Տոյոտա լենդ քրաուզեր պրադո» ավտոմեքենայից կրակոցներ էին արձակվել «Աուդի-Q7» մակնիշի ավտոմեքենայի ղեկին գտնվող Հայկ Հակոբյանի գլխի եւ պարանոցի ուղղությամբ, ինչի հետեւանքով ստացած վնասվածքներից վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել էր. Հակոբյանի վրա 7 կրակոց էր արձակվել: 

Զրուցեցինք նաեւ տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի Հովսեփ Սարգսյանի հետ:

- Պարոն Սարգսյան, այսօրվա դատական նիստի ընթացքում ի՞նչ է տեղի ունեցել:

- Նիստի ժամանակ հարցաքննվել է երկու վկա: Քանի որ դռնփակ դատական ռեժիմով է նիստն անցկացվում, հետեւաբար այլ անձինք նիստին չեն մասնակցել: Բայց Նորատուսից մարդիկ կան, որոնք ցանկանում են ներկա գտնվել գործի քննությանը, բայց չեն կարող:

- Մեղադրյալի պաշտպանն ասաց, որ հարազատները հարձակվել են ոստիկանական մեքենայի վրա: Այս մասին ի՞նչ կասեք:

- Ինձ նման դեպք հայտնի չէ, նման բան կարծում եմ տեղի չի ունեցել, եթե լիներ, կարծում եմ իրավապահ մարմինների կողմից արձագանք կլիներ, կամ քրեական գործ հարուցված կլիներ, բայց համենայնդեպս նման բան չկա: Այսօր մեղադրյալի պաշտպանը միջնորդություն ներկայացրեց արտագնա դատական նիստ անցակցնելու վերաբերյալ, իր միջնորդության մեջ էդպիսի բան էր նշել, թե նախորդ անգամ մոտեցել են ոստիկանական մեքենային, գոռգոռացել են եւ այլն, բայց որեւէ փաստարկված հիմնավորում չէր ներկայացրել: Դատարանը հայտարարեց, որ դատարանին հայտնի չէ մի դեպք, որ հարձակված լինեն կամ վնաս տված լինեն, նա ասաց՝ ընդհակառակը ուղեկցող ոստիկանները եւ նաեւ դատական կարգադրիչները հավուր պատշաճի իրականացնում են իրենց ծառայությունը:

- Այնուամենայնիվ, նորատուսցիները ցանկանո՞ւմ են ներկա գտնվել նիստին, մթնոլորտը լարվա՞ծ է:

- Կա մարդկանց դժգոհություն, դժգոհությունն ու հարձակումը պետք է ուղղակի տարբերակել: Կարող է լարված լինել, որովհետեւ մարդիկ դժգոհ են եւ ցանկանում են մասնակցել նիստին, ուզում են հասկանան, թե իրենց գյուղում տեղի ունեցած զարհուրելի սպանությունը ի՞նչ պատճառով է կատարվել եւ ինչո՞ւ: Բայց դատարանը որոշել է դռնփակ նիստ անել՝ իբրեւ ելնելով ամբաստանյալի անվտանգությունից:

- Իսկ ձեր վստահորդը՝ փոխմարզպետը, նույնպե՞ս ցանկանում է, որպեսզի նիստը դռնբաց լինի:

- Այո, ինքը ոչ միայն ցանկանում է, այլեւ մեզ հորդորում է, որպեսզի անընդհատ միջնորդություններով հանդես գանք դռնբաց դատական նիստ անցկացնելու վերաբերյալ, այսինքն՝ հրապարակային լինի դատական քննությունը: Եվ ինքը դատարանի դահլիճում հայտարարել է, որ հանրությունից թաքցնելու որեւէ բան չունի եւ շահագրգիռ է, որպեսզի ընթանա հրապարակային դատաքննություն:

Նշենք, որ մեղադրյալի պաշտպան Ռուստամ Խաչատրյանը առաջին անգամ չէ, որ մեր զրույցում հայտարարում է տուժողի հարազատների «դժգոհությունների» մասին: Նախորդ նիստերում, նրա պատմելով՝ տուժողի հարազատները սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել մեղադրյալի եւ իր հասցեին, մի անգամ էլ ըստ պաշտպանի՝ փորձել են հարձակվել Մեխակ Հարությունյանի վրա, սակայն կարգադրիչները նրան հազիվ հեռացրել են նիստերի դահլիճից: Ռուստամ Խաչատրյանը պնդում է, որ Մեխակ Հարությունյանի կյանքին վտանգ է սպառնում, այդ պատճառով էլ միջնորդել է նիստերը քննել դռնփակ: Բանն այն է, որ 2017 թվականի մարտին «Արմավիր» ՔԿՀ-ում փորձել էին սպանել Մեխակ Հարությունյանին. այդ դեպքից հետո Հարությունյանը առ այսօր գտնվում է պաշտպանության տակ:

Մեխակ Հարությունյանը մեղադրվում է սպանության եւ ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու, կրելու կամ փոխադրելու մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7863 դիտում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ անձրևներ կլինեն, առանձին վայրերում՝ հորդառատ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 8-ին

ԿԸՀ-ն վերադարձրել է որոշ միջնորդություններ. Ծառուկյանն ու մի շարք անձինք այլևս պատգամավորի թեկնածուներ չեն

Ծառուկյանին առնչվող վարույթի շրջանակում ևս երկու անձ է կալանավորվել

Արմավիրի մարզի լցակայաններից մեկում կասեցվել է հեղուկ գազի և բենզինը վաճառքը

1 օրում գրանցվել է 12 ավտովթար. 16 մարդ վիրավորում է ստացել

Իրանի հետ հրադադարն ինձ համար ավարտված է. նրանք հիվանդ մարդիկ են. Թրամփ

Հանցավոր ծագում ունեցող 29.4 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Կա ներուժ՝ Հայաստանը վերածելու էներգետիկ ոլորտում տրանզիտի յուրահատուկ օղակի. Իրանի դեսպան

Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. ՆԳՆ ՓԾ

Ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար. ՆԳՆ-ն իրազեկում է

Ալի Խամենեիի մարմինը տեղափոխվել է Իրաք՝ հրաժեշտի արարողության համար. տեսանյութ

Իրանի խորհրդարանի խոսնակը ԱՄՆ-ին մեղադրել է հուշագրի «լուրջ խախտումների» համար

Դատախազությունը հայց է ներկայացրել Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ընկերության գույքը վերադարձնելու մասին

Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին․ կան զոհ և տուժած

Դատարանի դահլիճում 18 անձի կատարած խուլիգանության վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Հայաստան է հասել հերթական նվերը ԵՄ-ից՝ մոտ 20 տոննա կշռող հեռակառավարվող ականազերծման մեքենա. տեսանյութ

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից առանձնապես խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք. ՊԵԿ

ՀՀ-ն հավաստիացրել է, որ TRIPP նախագծից Իրանի համար որևէ սպառնալիք չի ստեղծվի. Իրանի դեսպան

Մակրոնը փորձել է համբուրել Թուրքիայի առաջին տիկին Էմինե Էրդողանի ձեռքը, սակայն մերժում է ստացել. տեսանյութ

Հրդեհ Անտառուտ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքում

ԱԺ-ում փորձագետների հետ քննարկվել են բջջային հեռախոսների IMEI ռեեստրի հետ կապված սպասվող կարգավորումները

ՀՀ-Իրան ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրման համար Իրանը սիրով կողջունի Փաշինյանի այցը. դեսպան

Դատախազությունը պահանջում է վերադարձնել Սևանի ափին «Մուլտի գրուպ»-ի ապօրինի տիրապետմանը գտնվող շինությունները

«Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձն ընտրողներին ուղղորդել է. վարույթի նախաքննությունն ավարտվել է

Յունիբանկն աջակցեց Պոլիտեխնիկի շրջանավարտների ավարտական երեկոյի կազմակերպմանը

ԱՄՆ-ն հարվածել է Իրանին. ի պատասխան՝ Թեհրանը հրթիռներ և ԱԹՍ-ներ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի օբյեկտների վրա

ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը

Քաջարան-Ագարակ հատվածում կամուրջների հեծաններն առաջին անգամ մոնտաժվում են կախովի հեծանատեղադրիչ կայանքով

6-8 ամսում ՀԷՑ-ի՝ մոտ 400 մլն դոլար ֆինանսական պարտավորություններից վաղաժամկետ մարվել է 50 մլն-ը. Պետրոսյան

Հանցավոր խմբի կողմից 465 մլն դրամի հափշտակության դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի նախաքննությունն ավարտվել է

Ժամը 15:15-ին աշխարհի բնակչության մոտ 99%-ը ականատես կլինի եզակի աստղագիտական երևույթի

Աբովյան համայնքին կվերադարձվի զբոսայգու հողատարածքը. Կոտայքի մարզի դատախազության հայցը բավարարվել է

Հուլիսի 9-ից անցնում ենք բուն ամառային ռեժիմի. տեղումները կդադարեն, կտաքանա 6-8 աստիճանով. Սուրենյան

Ինչ արդյունքներ ունեն ՀՀ պատվիրակները Եվրոպայի պատանիների և աղջիկների արագ շախմատի առաջնությունում

Սևանա լճի տարբեր հատվածներից դուրս են բերվել ապօրինի տեղադրված 1001 հատ խեցգետնորսիչ, 161 հատ ձկնորսական ցանց

Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ ԵԱ Մ20 չեմպիոն

ԲՀԿ-ի այն պնդումը, որ ընդամենը 153 ձայն է պակասել, որպեսզի ԱԺ-ում ներկայացված լինի, բավարար փաստարկ չէ․ ՍԴ

«Մշակութային վերջին զանգ» միջոցառմանը հաղթող է ճանաչվել 22 դպրոց՝ 2-ական դպրոց յուրաքանչյուր մարզից և Երևանից

Նիդերլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ